1

579 18 0
                                    

- Անի, մի հատ փոխի դեմքդ։
- Պահ։
- Բոլորով ծիծաղում ենք դու լուրջ նստած ես։ Ծիծաղելը քեզ համար դարձել ա հազվադեպ։
- Ահա։
- Կգա՞ս միասին գնանք սրճարան։ Քույրս էլ է գալու։
- Գիտես նման տեղեր չեմ սիրում։
- Երանի իմանամ դու ի՜նչ ես սիրում։
- Ահա։
- Ա՜։ Ես գնացի, կհանդիպենք։
- Տու՞ն ես գնում։
- Չէ։ Իսկ դու՞։
- Մի հատ խանութ կգնամ, տետրեր կգնեմ ու տուն գնամ։
- Լավ դե կզանգեմ։

Իրար հրաժեշտ տվեցին երկու ընկերուհիներ։ Միլին( Միլենա) գնաց  սրճարան, իսկ Անին խանութ։ Նրա գնած տետրերից հասկացվում էր, որ նա սիրում էր ուսումը։ Դուրս եկավ  խանութից ու քայլերն ուղղեց դեպի իրենց տուն։ Բայց այնքան էլ չէր ցանկանում շուտ հասնել տուն և որոշեց գնալ երկար ճանապարհով։
Մտքում հաշվարկներ էր անում, որոշումներ ընդունում, երբ ինչ-որ մեկը թիկունքից թևով հարվածեց նրան ու վազելով հեռացավ։ Աղջիկը տեսավ միայն նրան մեջքից։ Լայն թիկունքով, բարձրահասակ մի տղամարդ  էր վազողը։ Կլիներ 25-30 տարեկան։ Վազելով անցավ մոտակա շենքի հետևով, որը երկու կողմից կարելի էր գնալ և դուրս գալ շենքի դիմացը, մի կողմը երկարով մյուսը կարճով։ Տղամարդը ընտրեց կարճը, երևում էր տեղյակ էր տեղանքին։
Ինչևէ Անին շարունակեց ճանապարհը, երբ ինչ-որ մեքենա կանգնեց նրա կողքին։

- Կներեք, այստեղով մարդ չանցա՞վ։
- Ի՞նչ։
- Ասում եմ այստեղով մարդ չանցա՞վ։
- Շատ մարդիկ են անցել։ Կոնկրետացրեք ձեր խոսքը,- ու նա հայացք ուղղեց մեքենայի ներսը։ Այնտեղ զենք էր ու նա հասկացավ իրողությունը։
- Բարձրահասակ, սև ժակետով, լայն թիկունքով, բոթասով ու սև շալվարով մի տղա։
- Շատ ուժեղ նկարագրություն էր։ Ձեր նկարագրածով երկու անձնավորություն են անցել։ Մեկը գնաց այ այս կողմ,-ցույց տվեց այն կողմը, որտեղ գնացել էր վազող տղան, բայց երկար ճանապարհը,- իսկ մյուսը այ այն կողմ,-ցույց տվեց իրենից 100 մ հեռավորության վրա գտնվող ինչ-որ շենքեր, ստեց, չկար երկրորդ անձ։
- Իսկ ո՞վ է ավելի շուտ գնացել, ու որ կողմ։
- Մոտ կես ժամ առաջ մի հատ տղա վազելով մտավ այ այն շենքերի մեջ,- ցույց տվեց իսկական տեղը, քանի որ այդ մարդիկ կգնային այնտեղ, որտեղ որ գնացել էր ավելի քիչ ժամ առաջ հանդիպած մարդը։
- Շատ շնորհակալ ենք։
- Խնդրեմ։

Նա այն մարդկանցից չէր, ովքեր հավատային ստերին կամ էլ լինեին միամիտ։ Միանգամից վազեց դեպի այդ տղան։ Չգիտես ինչի բայց այդ տղան շենքի դիմաց նստած էր։ Գնաց ու քաշեց նրա ձեռքից։ Տղամարդը շփոթվեց ու քարացավ տեղում։ Աղջիկը առանց խոսքի ձեռքից բռնեց ու իրեն քաշելով ստիպեց հետևել նրան։ Նրանք մտավ մոտակա շենքը։ Լսվեց մեքենայի  շարժիչի ձայն։ Նրանք բարձրացան հինգերորդ հարկ(շենքի վերջին հարկը)։ Աղջիկը առանց որևի խոսքի իրեն հենեց պատին ու տղամարդուն դեպի ինքը, ու գրկեց։ Աղմուկով ինչ-որ տղաներ էին բարձրանում։ Անին տղամարդու գլուխը դրեց իր ուսին, իսկ իր գլուխը մոտեցրեց տղամարդու պարանոցին։ Հեռվից կթվար, թե համբուրվում են։ Ու քանի գնում ձայները մոտենում էին։ Տղամարդը փորձեց իրեն հրել ու ձեռքի տարավ դեպի գոտկատեղը, բայց Անին ավելի սեղմեց նրան։ Տղաների խումբը հասավ 5-րդ հարկ և հայտնվեց ոչ հաճելի իրավիճակում։ Նրանց դիմաց «համբուրվող աղջիկ-տղա էին»։

- Այստեղ չի,- ասաց նրանցից մեկը ու հեռացան բոլորով։
  Կարծես թե տղամարդը հասկացավ աղջկա տարօրինակ պահվածքի պատճառը ու որքան էլ դժվար էր արտաբերել այդ խոսքերը նա ասաց.

- Շնորհակալ եմ։
- Մյուս անգամ ավելի զգոն եղեք։
   Անին հեռացավ այդտեղից։ Նա ամբողջ մարմնով սառը քրտինք զգաց ու զգաց սրտի զարկերի ուժգնությունը։  Տղայի համար տարօրինակ թվաց աղջկա պահվածքը։ Նախ փրկում է իրեն հետո էլ գնում առանց նորմալ խոսք ասելու։Մարդ չկար շենքի դիմաց և Անին շտապես հեռանալ այդ վայրից։ Նա գնաց տուն։ Ինքը իրեն լավ էր զգում, մարդու կյանք էր փրկել։ Այդ մարդուն ուզում էին սպանել։ Իսկ նրա համար եթե մարդ են ուզում սպանել նշանակում է ' կա լուրջ պատճառ։ Բայց նա չէր թողնի, որ սպանեն, երբ չգիտեր անգամ ով էր, և եթե կարող էր փրկել, ինչու չաներ։
   Ու հասավ տուն։ Ամենավատն այն էր, որ չէր կարողանում ազատվել հոգնածությունից։ Նստեց ընտանիքով ընթրիքի, իսկ ինքը չէր կարողանում կենտրոնանալ։ Ինչի՞ էին ուզում սպանել, ովքե՞ր էին։ Նրանց չհաջողվե՞ց իրագործել կիսատ թողած գործը։

- Անի, հաց կեր։
- Նենց հոգնած եմ, ախորժակ չունեմ։
- Բա չիմացար ինչ ա պատահել։
- Ի՞նչ,- Անին գիտեր, որ իր հայրը երբեք իրեն անիմաստ լուրեր չի հաղորդում ու նրա համար հաճույք էր զրուցել իր հոր հետ։
- Նիկիկ են ուզեցել սպանել։
- Ի՞նչ Նիկ։
- Դու ի՞նչ Նիկ գիտես։
- Մեր...,- ու Անին խոսքը կիսատ թողեց, զարմանքից չիմանալով ինչ ասել։
- Հա։
- Բա հետո։
- Դե ասել  է, որ ինչ-որ աղջիկ փրկել է կյանքը։ Տարել է շենքը ու թաքցրել շենքում։
- Նիկը ի՞նքն ա։
  Անին շոկի մեջ ընկավ։ Ինքը փրկել էր այն Նիկի կյանքը, ում մասին բոլորը գիտեն։ Ում ճանաչում են որպես հեղինակություն, ում հարգում են, ինքը շատ էր լսել նրա մասին, բայց ոչ մի անգամ չէր տեսել նրան, նույնիսկ հեռվից։ Մսի կտորը կանգնեց նրա կոկորդին, սկսեց հազալ։

- Ի՞նչ եղավ Անի։
- Միսը կանգնեց կոկորդիս։

Անիին հանգիստ չէր տալիս այդ միտքը։ Գիշերը չկարողացավ քնել, ժամը 5:57 էր, իսկ ինքը 6:30 պետք է արթնանար, անջատեց будильник-ը, որովհետև մտածեց, որ էլ չի քնի։ Գլուխը դրեց բարձին ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես քնեց։ Երբ արթնացավ ժամը 12-ն էր։ Ու դասի գնալու իմաստ չկար։ Նրան զանգ է գալիս։ Մայրն էր։

- Անի։ Քեզ առաջարկում են 6 ամսով անվճար դասեր քո մասնագիտությամբ։ Կհամաձայնե՞ս։
- Եթե պապան համաձայնի իհարկե կգնամ։
- Բայց քաղաքդ փոխելու ես։
- Ոչինչ։ Լավ դե երեկոյան կխոսենք։

Երեկոյան նրա հայրը տվեց իր համաձայնությունը, քանի որ աղջկա դասերը նրա համար ամենակարևորն էին։ Ու հաջորդ օրը Անին տեղափոխվեց։

Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя