"Երեքշաբթի առավոտյան"
Այսօր պետք է տեղի ունենար Թեհյոնի ֆան հանդիպումը,և հենց այդ նպատակով Չոնգուկը արդեն մի ժամից ավելի իրեն կարգի էր հրավիրում հայելու առաջ։Նա գիտեր,որ տղային կգրավի,եթե յուրահատուկ արտաքին ունենա,քանի որ Թեհյոնը սիրում էր տարբերվողներին և հատուկ դրա համար նա այսօր հրաժարվեց իր սև հագուստից և վերցրեց վառ կարմիր կաշվե պիջակ,որի տակից երևում էր եռանկյուն կտրվածքով սպիտակ շապիկը,նաև վերցրեց քիփ ջինսե տաբատ,որը սև կտորից էր ու այդքան սազում էր Չոնին։Նա մազերը ներկել էր,նրա մազերը երկար էին,և հիմքերը շականակագույն թողնելով դրանց մանուշակագույն երանգ էր տվել,որը մեկ անգամ լվանալուց կմաքրվի,իսկ ձեռքին կապել էր իր տեսականու ամենալավ ժամացույցը,որը միանգամից ուշադրություն էր գրավում։
Նամջունը նրան սպասում էր հյուրասենյակում,որտեղի բազկաթոռի բոլոր ծալքերը հասցրեց մտապահել,մինչ Չոնը պատրաստվում էր,իսկ հետո փորձում էր ծնոտը գետնից հավաքել քանի որ միայն Չոնի տեսքից նա ուղղակի կորցրեց իր կառավարումը։
-Երևի սա միակ դրական կողմն էր քո հետաքրքրվածության,հանուն նրա սև գույնի մասին մոռացել ես,պատկերացրու ինչեր կանես,եթե արդեն շփվես նրա հետ,-ընկերաբար նրա կողից խփելով ասեց Նամը,-Մենք կարող ենք հիմա դուրս գալ,բայց եթե դուրս գանք դեռ տաս րոպե էլ կսպասենք այնտեղ։
Սակայն Չոնգուկի համար մեկ էր,նա սպասել էր այսքան ժամանակ,այնպես որ այդ տաս րոպեն էլ կդիմանար,բայց դե ոչ ոք չի իմանալու,որ այնտեղ կանգնած(այդ տաս րոպեների ընթացքում) նա հասցրել էր մտքում մի մեծ դիալոգ կառուցել,վերհիշել էր անգամ Նյուտոնի երեք օրենքները,մտովի դրանց չորրորդը ավելացրել ու մի քանի անգամ ծերացել ու նորից երիտասարդ էր դարձել։Նրա պանիկան մատնում էին միայն սառը ու դողացող մատները,որոնք նա բարեհաջող թաքցրեց պիջակի գրպաններում։Ֆան հանդիպման համար չափից դուրս շատ մարդիկ էին եկել,ինչը նշանակում էր,որ Թեհյոնը այսօր շատ հոգնած է տուն վերադառնալու,տոմսերը միանգամից էին վաճառվել,ու հիմա կանգնելով այս ամբոխի մեջ նա հասկանում էր,որ միակ տղա ֆանը չի։Աղջիկ ֆաները երբեմն նրա վրա էլ էին ուշադրություն դարձնում,դեմքով ցույց տալով իրենց ընկերուհիներին,հետո կարմրած ծիծաղում էին չիմանալով անգամ,որ Չոնը խորապես թքած ունի,որ նրա միջի նատուրալը(կամ գոնե բին) մահացավ այն ժամանակ,երբ նա տեսավ Թեհյոնին։
Նա իրոք մոլագար էր դարձել,ու հիմա հասկանալով որ առաջիններից է,ով պետք է մոտենա Թեհյոնին,առաջիններից է,ով պետք է խոսի նրա հետ միանգամից սկսում էր կարմրել։
Այնպես որ որոշեց ուսումնասիրել չափից դուրս հետաքրքիր պատը,մինչև կսկսեր հանդիպումը,որպեսզի նրան ոչինչ չմատնի։Նամջունը նրան սպասում էր դրսում և մտովի աղոթում էր, որպեսզի Չոնգուկը հիմարություններ չանի,ու "-Ի՞նչ է քո անունը" հարցին չպատասխանի "-Դու շատ գրավիչ երես ու հետույք ունես,Թե,բայց երկրորդի գրավչությունը կուզենայի փորձել"։
Թեհյոնը մտավ ներս։Ֆաները միանգամից սկսեցին բարձր ձայնով խոսել նրա հետ,աղաղակել,գոռալ,կարծես մարտ գնար,թե ում Թեհյոնը ուշադրություն կդարձնի։Իսկ Չոնգուկը չափից դուրս հիացած էր,որպեսզի մի բառ անգամ ասի։Թեհյոնը ազատ տաբատ էր հագել շականակագույն երանգով,նույն երանգի մուգ ժիլետ էր հագել սպիտակ շապիկի վրայից,ու նրա այդ տեսքը արդեն ստիպում էր,որ արյունը "մի տեղում"(թե որտեղ մտածեք դուք😂համ էլ կիմանանք քանի իմ նման մարդիկ կան🙂✨✌🏻) հավաքվի։
Վերջապես հասավ Չոնգուկի հերթը։Նա դանդաղ վեր կացավ(քանի որ մարմինը չէր զգում,միայն կարող էր երդվել,որ փորի մեջ թիթեռնիկները արդեն ինքնասպան էին լինում) և վստահ քայլերով(համենայն դեպս նրան այդպես թվաց) մոտեցավ Թեհյոնի առաջ դրված նստարանին։
-Բարև,-քառակուսի ժպիտով սկսեց Թեհյոնը,-Ես Թոհյոնն եմ։
-Չոն... Չոնգուկ,-հիացած հայացքով ասեց Չոնը։
-Որտե՞ղ կուզես ստորագրեմ,-նույն ոճով շարունակեց Թեն
-Ա,ճիշտ է...կարծում եմ...դաստակիս...այո,դաստակիս,ես այնտեղ ուզում եմ դաջվածք անել,այնպես որ խնդրում եմ,որպեսզի մի գեղեցիկ բան ստեղծես այնտեղ։
Թեհյոնը ծիծաղեց,հաստատ լուրջ չէր ընդունում Չոնին,սակայն նրա ծիծաղը այնքան անկեղծ ու հնչեղ էր,որ Չոնը անգամ չնեղացավ,այլ միայն պիջակը հանեց(ցուցադրելով այդ աստվածային կազմվածքը) և պարզեց մաքուր(պատկերացնենք,որ նա դեռ դաջվածքներ չունի) ձեռքը։Թեհյոնը մի պահ զարմացած նայեց,իսկ հետո վերցնելով մարկերը ստորագրություն թողեց,իսկ դրանից ներքև փոքրիկ գրություն "-Սիրով Թեհյոնից,չհանձնվես!"։
-Չհանձնվե՞ս։
-Այո,երբեք չհանձնվես,դրանով էլ կհասնես կյանքիդ մեծ նպատակներին,-Տղան նորից ժպտաց,-շնորհակալ եմ,որ աջակցում ես ինձ իմ աշխատանքում,քանի որ ես չեմ հանձնվում միայն Ձեր միջոցով։
Չոնգուկը թեթև ժպտաց խորհող հայացքով զննելով դաստակը և մատի ծայրերով դիպչելով տառերին այնքան զգույշ,ասես դրանք կարող էին անհետանալ։
-Մենք էլի կհանդիպե՞նք,-հանկարծ հարցրեց Չոնը։
-Չգիտեմ,խոստանալ չեմ կարող,-այդ բառերից Չոնի ժպիտը մարեց,ու Թեհյոնը իրեն մեղավոր զգալով ավելացրեց,-բայց երբ ձեռքիդ դաջվածք անես ինձ տեղյակ պահիր,ես պետք է իմ աչքերով նայեմ,որպեսզի հավատամ,-ծիծաղելով ավելացրեց նա,ու Չոնի աչքերի միջի փայլը արդեն իսկ ասեց նրա երջանկության մասին։
-Եղավ,ուրեմն....մինչ նոր հանդիպու՞մ,-Ասեց Չոնը հարցական տոնով,ինչից Թեհյոնը քառակուսի ժպտաց։
-Երևի,հաջողություն քեզ,ու հիշիր չհանձնվելու մասին։
Չոնգուկը դուրս եկավ շենքից և գնաց դեպի ավտոմեքենան,որտեղ նրան Նամջունն էր սպասում։Նստելով ավտոմեքենան նա դեռ հիմարի պես ժպտում էր,ու նայում դաստակին,որը մերկ էր,քանի որ նա այնպես էլ պիջակը չհագավ,որպեսզի Թեհյոնի ստեղծածը չջնջվի։
-Օօօօօ ընկեր,դու իրոք շեղված ես,-տեսնելով դաստակը ասեց Նամը,-լավ է հետևդ առաջը չես բացել,որ վրան էլ շրթներկով համբույրներ թողնի,-միացնելով շարժիչը ու ծիծաղելով ասեց Նամջունը,իսկ Չոնգուկը չափից դուրս երջանիկ էր պատասխանելու համար։
Միայն գիշերը ժամը 3:17 րոպեին Չոնը հասկացավ,որ չգիտի,թե ինչպես կապնվի Թեհյոնի հետ,ու միայն այդ մտքից նա այլևս քնել չկարողացավ։
"Հաջորդ օրը առավոտյան"
Առավոտը շուտ վեր կենալով նա միայն մի բաժակ թեյ խմեց խմորեղենի հետ և առանց լոգանք ընդունելու(որպեսզի գրությունը չմաքրվի)դուրս եկավ տանից։
Նա միանգամից գնաց դեպի դաջվածքների վարպետի սալոն,որպեսզի հավերժացնի Թեհյոնի գրությունը։"Չհանձնվես!" Ու նա չի հանձնվի։Հետո ինչ,որ չգիտի,թե ինչպես խոսի Թեի հետ,նա մեկ է կգտնի նրան։
Եվ սա առաջին քայլն էր։
Վերադառնալու ժաքայլնմանակ նա տուն չգնաց,այլ ուղևորվեց դեպի Նամջունի մոտ,նա ինչպես միշտ տանն էր,քանի որ գրաֆիկական դիզայներ էր աշխատում,այնպես որ իրեն կարող էր տանը մնալու ճոխությունը թույլ տար,Չոնգուկը նույնպես աշխատում էր տանից,քանի որ ծրագրավորող էր։Տղաները լավ եկամուտ ունեին,այնպես որ ազատ աշխատում էին և հանգիստ կյանք վայելում։
Մտնելով ներս նա միանգամից զգաց նոր եփվող սթեյքի հոտը,և կարծելով,որ Նամջունը խոհանոցում է միանգամից ուղևորվեց այնտեղ։
-Նամջունի,-Ջունը,ով մեջքով էր կանգնած ձայնից վախեցած ցած գցեց միսը պատառաքաղի հետ,-օյ,կներես։
Չոնգուկը ներս մտավ և օգնեց հավաքել հատակը։
-Գրողը քեզ տանի բերող չլինի,Չոնգուկ,-Նամջունը փորձում էր ջղայնացած թվալ,բայց հոգու խորքում ուրախանում էր Չոնի այստեղ գալու համար,քանի որ արդեն քիչ էր մնում մտածել,թե իբր Չոնը հասցրել է առևանգել Թեին,-Գալուց առաջ նորմալ մարդիկ զանգում են,իսկ եթե ես բաց հետույքով տանը կանգնած էռոտիկա էի նայում,չե՞ս մտածել այդ մասին։
Չոնգուկը այդ ամենին պատասխան չտալով ուղղակի վեր քաշեց թեթև բլուզի թևքը,որպեսզի ցուցադրի դաստակը։
-Միայն թե չասես,որ դու դա արել ես,-կլոր աչքերով նայելով ասեց Նամջունը,-դու իրոք շիզոֆրենիկ ես,ընկերս։Ես վախենում եմ պատկերացնել,թե քանի ձևով ես մտովի տի....
-Նայի ինչ գեղեցիկ բառեր են,-Միանգամից ասեց Չոնը,-Չհանձնվես!ես էլ չեմ հանձնվի,ես պետք է հասնեմ նրա վստահությանը։Նա միայն ինձ պետք է նայի....
Հետո-ն ինչպես միշտ Նամջունը բարեհաջող չլսեց,այլ միայն վախեցած նայում էր կիսախելագար Չոնի աչքերին ու հետևում ձայնի տոնին։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ
FanfictionԺանրեր-Առևանգում,սթալքինգ,մոլագարություն,սեր/ատելություն Ռեյթինգ-NC-17/NC-21 Շիփ-ՎիԳուկ Նվիրվում է մեր էջի ամենաակտիվ հետևորդներից մեկին ։Անչափ շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար,մանավանդ Հելփ ու Ֆորտունա ֆֆներում🤧✨💛ահա և իմ խոստումը🙂🛐հուսամ կհա...