Սակայն հոգու խորքում այս պահի դրությամբ նա հասկանում էր,որ վախենում էր մարդկային սիրուց։Նա այդ խոստովանությունները լսել էր ծնողներից միայն նրանց մահվանից առաջ,ու ենթագիտակցությունը չար կատակ սկսեց խաղալ նրա հետ։Նա սկսել էր վախենալ այդ երեք բառից,կարծես դրանք մահ կբերեն։Սեր ու Մահ,այո,ցավոք այդքան փոխկապակցված հասկացություններ։Ի վերջո սերն էր կործանում շատերի կյանքը։Սակայն Թեն հիմա վախենում էր,քանի որ չէր էլ հասկանում,թե ի՞նչ է ուզում։
Երևի թե սիրված լինել,ինչպես բոլոր նորմալ մարդիկ։
-Թեհյոն~ա,եթե ուզում ես,ապա մենք կարող ենք միասին գնալ Չոնգուկի հետ հանդիպման,ես ուզում եմ,որ դու քեզ այնտեղ ինքնավստահ զգաս,առանց այս տհաճ մտքերից,որոնք ուղեղդ են կրծում,-Յունգին ոտքի կանգնեց և ձեռքը մեկնեց Թեհյոնին,-Արի գնանք զբոսնելու,վաղը պետք է հանդիպես Չոնի հետ,այնպես որ կարող ենք նաև խոսել այդ մասին,եթե ցանկանաս։
Այդ օրը Թեհյոնի համար ևս գլորվեց ընկնելով իր ապրած օրերի այդ հաստափոր դրամարկղի մեջ,որը կամաց-կամաց սկսում էր հասնել իր գագաթնակետին։Երբ երեկոյան նա վերադարձավ փոքրիկ,բայց միևնույն ժամանակ հարմարավետ տուն միանգամից գնաց լոգարան, որպեսզի սառը ցնցուղի տակ հոգեպես պատրաստվի վաղվա հանդիպմանը։
Նրան հետաքրքրում էր,թե ինչ է անում հիմա Չոնգուկը,և թե ինչ պլաններ կան նրա գլխում վաղվա համար։
"ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ"
Առավոտվա ժամը 5:47 րոպեն էր,երբ Թեհյոնի քունը խանգարվեց հեռախոսի չդադարող ձայնից և նա գլուխը բարձի տակից հանելով հինգ հարկանի վատ բառերով վերհիշեց թե’ արտադրողի,թե’ գրողի,թե’ այս ժամին չքնողի ազգ ու տակը։
Սպասելով երկու րոպե ու հասկանալով,որ նրան գրող անձը հանգստանալ չի ուզում,նա ձեռքը երկարացրեց և երկու անհաջող փորձից հետո վերցրեց հեռախոսը։
Բացելով էկրանը նա միանգամից քնկոտ վիճակից սթափվեց։Դա Չոն գրողի տարած Չոնգուկն էր։
Ծանր և դատապարտված հոգոց հանելով նա նորից նայեց էկրանին,որի վրա նորից նոր հաղորդագրություններ էին գալիս։
Գրողը տանի,ո՞նց է այս մարդը ինքն իրեն տրամադրել այդ ժամին արթնանալուն ու ուրիշի քունը հարամելուն։
Բացելով հաղորդագրությունները նա սկսեց փնտրել ամենաառաջին նամակը։
~5:40~
"-Բարև Ձեզ,Թեհյոն,ես Չոնգուկն եմ,եթե չեք մոռացել)))ուզում էի այսօրվա համար մի բան հարցնել...հուսամ չեմ խանգարում...(Թեհյոնի մտքերում'"-Իհարկե չես խանգարում,բոլոր մարդիկ ախր քեզ նման հոգեկան են,որ այս ժամին ինչ-որ մեկին գրեն")ըըըմ...Դու արդեն որոշել ես,թե որտե՞ղ պետք է հանդիպենք"
"բաժանորդը ջնջել է հաղորդագրությունը"
Թեհյոնին շատ էր հետաքրքրում,թե ինչ նամակ էր ջնջված,բայց այն կարդալ այլևս հնարավոր չէր,իսկ հարցնել նա չէր պատրաստվում։
"-Ես կարծում եմ,որ լավ կլիներ այսօր իմ կամ Քո տանը հանդիպենք,ի՞նչ կասես"
"-Ես անգամ սնունդ եմ պատրաստել,առանց կծու ճաշատեսակների,ինչպես դու ես սիրում ㅋㅋㅋ"
ԵՒ այսպիսի լիքը հաղորդագրությունների մոնոլոգ էր գնում,որոնք Թեն համբերատար կարդաց,իսկ վերջում տեսավ Չոնգուկի նկարի մոտ կանաչ նշանը։
Նա մի րոպե մտածելուց հետո սկսեց գրել հաղորդագրությունը։
"-Չոնգուկ,իհարկե չես խանգարել ինձ,ընդհամենը ժամը հինգն է,ես այս ժամին արդեն վաղուց դրսում ակտիվ քայլող մարդկանց եմ հաշվում)(*ինչքան էլ Թեն փորձեց կոպտել մեկ է չստացվեց)։Ես կարծում եմ,որ լավ կլինի այսօր ես այցելեմ քեզ,բայց իմ ընկերոջ հետ կգամ,հուսամ դեմ չես:"
Ինչքան էլ տարօրինակ էր,բայց Թեն չէր համարձակվում նրան իր տուն հրավիրել,ինչպես նաև մենակ գնալ Չոնի տուն,դրա համար Մինի աջակցությանը դիմելուց լավ միտք չծնվեց։
Պատասխանը չստիպեց երկար սպասել։
"-Օհ,իհարկե դեմ չեմ,ես էլ իմ ընկերոջը կհրավիրվեմ))))ժամը քանիսին սպասեմ Ձեզ?"
"-Ժամը 11-ից երևի,ու նաև...ես քո հասցեն չգիտեմ ㅋㅋㅋ"
"-Հահ,լրիվ եմ գժվել,անգամ հասցե չեմ գրում(այստեղ պատկերացրեք դողացող Չոնի ձեռքերի հետ մեկտեղ իմ գլխում մահացող тюлень-ի ձայներ են լսվում✨),կգաք Դոհյոն փողոց,9 կոտորակ երեք քառորդ հասցեով(*Հոգվարթս Էքսպրես,ջսթ⚡)"
Այսքանով ավարտվեց նամակագրությունը ու Թեն փորձեց նորից քնել,սակայն մտածում էր,որ նորից քնել չի ստացվի,բայց աչքերը փակելուց հետո նա արթնացավ միայն,երբ ժամացույցը զարկեց 9:00-ն։
Թեհյոնի հեռախոսը սկսեց երգել զզվելի մեղեդին ստիպելով տիրոջը վեր կենալ,և հիշել աշխարհի բոլոր վատ բառերը,որոնք նա միայն գիտեր։
Մեկ րոպե ուղղակի մահճակալի մեջ նստած մնալով նա հիշեց ժամեր առաջ տեղի ունեցածը,և հեռախոսը վերցնելով ձեռքի մեջ տեսավ,որ Չոնը այլևս չէր գրել։Նա զանգեց Յունգիին,որպեսզի հայտնի նրանց միասին գնալու լուրը,չնայած Յունգիին զանգահարելը այս ժամին իրոք շատ բարդ էր,քանի որ նա պատասխանեց միայն հինգերորդ փորձից հետո,այն էլ 90-ականների կոշկակարի բառապաշարը սկսեց դատարկել,ու միայն դրանից հետո կիսաքնած "եղավ" ասելով անջատեց։
Թեհյոնը գիտեր,որ ընկերը դեռ սա նրան կհիշեցնի,բայց ավելի լավ տարբերակ նա ուղղակի չուներ։
ԵՒս հինգ րոպե մնալով մահճակալի տաքության մեջ նա դուրս եկավ ու գնաց լոգասենյակ պատրաստվելու։
"Նույն օրը ժամը 5-ին Չոնգուկի տանը"
Չոնգուկը նյարդերից իր տեղը չէր գտնում։Արդեն վաղուց նա պետք է քնած լիներ,սակայն հերիք է աչքերը մի վարկյան փակեր,ու աչքի առաջ էր գալիս Թեհյոնի պատկերը,և այն էլ ոչ սովորական ...
Նա այդպես տանջվելով դիմացավ մինչև ժամը հինգը,իսկ հինգին զանգեց Նամջունին անգամ չմտածելով,որ կարող է անհանգստացնել նրան։
-Յոբոսեյո՞,Նամջու՞ն։
-Յոբոսեյո՞,չէ դու իրոք այլասերված ես,ինչի՞ ես դու միշտ խախտում իմ հանգստի իրավունքը,-հեռախոսի հակառակ կողմից քնաթաթախ Նամջունի խրպոտ ձայնն էր լսվում,ով հիմա հաստատ նյարդայնացած էր։
Սակայն Չոնը ինչպես միշտ ականջների մոտից բաց թողեց այդ խոսքերը և սկսեց խոսել իրեն հետաքրքրող թեմայից
-Ես այսօր պետք է հանդիպեմ Թեհյոնի հետ,բայց քնել չեմ կարողանում...
-Ո՞նց կարողանաս,երևի էռոտիկ ֆանտազիաներդ իրենց պիկին են հասել,գնա ձեռքով ինքնաբավարարվի,ինչու՞ ես անմեղ մարդկանց անդորրը խաթարում:-կրկին նրա խոսելուն խանգարեց Ջունը։
-Ինչ ես կարծում,պե՞տք է նրան իմ անձնական գրադարանը ցույց տամ այսօր,կամ գու՞ցե մի քանի տարի առաջ գնված կտավների հավաքածուն,-ասես Նամջունին չլսելով շարունակեց Չոնգուկը,-Ես գիտեմ,որ նա այս ամենով հետաքր...
Նրա խոսքը կիսատ մնաց,քանի որ Նամջունի նյարդերը չհերիքեցին դա լսելու համար ու նա ուղղակի անջատեց զանգը մտովի "այլասերված մկանների կտոր" գոռալով։
Դրանից հետո Չոնը մտավ ինստագրամ,այնտեղ ևս մեկ անգամ թերթով Թեհյոնի բոլոր փոստերը,նայեց կարծիքները,ինչպես նաեւ նկատեց,որ հետեորդների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1367 մարդ-ով,ու նկատելով,որ արդեն ժամը 5:35 չդիմացավ ու սկսեց Թեհյոնին նամակ գրել։
Պետք չի ասել,թե ինչքան անհեթեթ էր նրա միտքը,մեկ է նրա չափից դուրս գրգռված ուղեղին այդ տեղեկությունը չէր հասնի,այնպես նա մեկ է սկսեց գրել առաջին նամակը,հետո էլի,էլի ու էլի։
Մինչեւ նկատեց,որ Թեհյոնը պատասխանում է նրան,նա անգամ Թեհյոնի առաջին նամակի հեգնական տոնը չնկատեց,այլ երջանիկ ապուշի հայացքով նորից նոր բառեր էր շարադրում ու ուղարկում Թեին,որպեսզի նրա ներսի "ԷԳՈ"-ն հանգստանա։
Ի վերջո Թեհյոնից պատասխան ստանալով նա մի փոքր հանգստացավ և վեր կենալով մահճակալից(ի վերջո քնած ձեանալաը օգուտ չէր տալիս) գնաց պատրաստվելու հյուրերի այցին,մինչ այդ իհարկե ևս մեկ անգամ խաթարելով Նամջունի քունը,որպեսզի նրան հայտնի վերջին նորությունները,ինչպես նաև հրավիրի իր տուն։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ
FanfictionԺանրեր-Առևանգում,սթալքինգ,մոլագարություն,սեր/ատելություն Ռեյթինգ-NC-17/NC-21 Շիփ-ՎիԳուկ Նվիրվում է մեր էջի ամենաակտիվ հետևորդներից մեկին ։Անչափ շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար,մանավանդ Հելփ ու Ֆորտունա ֆֆներում🤧✨💛ահա և իմ խոստումը🙂🛐հուսամ կհա...