-Ես կհանդիպեմ նրա հետ,հավատու՞մ ես,-Բռնվելով Նամջունի ուսերից ասեց Չոնը։
-Խելքդ մի կորցրու,Չոն,տղամարդիկ խելագարներին չեն սիրում,իսկ իսկական ջենտլմենը չպետք է կիսով չափ դատարկագլուխ լինի,-Ուսերը թափ տալով ասեց Նամջունը,և Չոնգուկը ստիպված իջեցրեց ձեռքերը,-ու ի՞նչ ես որոշել հանդիպման համար։
-Ես ուզում եմ նրա տուն գնալ,հետո եթե նա ցանկանա դրսում կշրջենք,բայց ես կուզեի մենք նրա տանը ժամանակ անցկացնենք...ու Նամջուն...մի բան էլ կա,բայց խոսք տուր,որ չես բարկանա,-գլուխը կախելով և մազափնջի տակից խոշոր աչքերով(իրական սատանա!գիտի թե ինչպես խղճահարություն առաջացնի) նայելով ասեց Չոնը,-Ես...մի խոսքով ես տեսախցիկ եմ գնել,նրա տանը տեղադրելու համար....
-Աստված իմ,մենակ թե չասես,որ նրան ուզում ես անգամ նրա տանը հետևել....,-վախեցած հայացքով ասեց Նամջունը,ձեռքը ավտոմատ դնելով Չոնի ուսին,-Ընկեր,պատկերացրու նա սիրում է տանը մերկ պտտվել,դու դա ե՞ս ուզում տեսնել,լրի՞վ ես խելագարվել։Եթե նա նկատի տեսախցիկները,ապա դու շատ....
Նամջունը միանգամից ձեռքը վերցրեց և սկսեց քարոզել ուրիշի իրավունքների մասին,ինչը Չոնգուկը բարեհաջող չլսեց,դեռևս պատկերացնելով,թե ոնց է օր ու գիշեր հետևելու Թեհյոնին,անգամ երբ նա լոգարանից կիսամերկ դուրս գա։Նա պատկերացնում էր,թե ինչպես է նայելու Թեհյոնի այդ մարմարե մաշկին,նայելու ձիգ ու ամրակազմ ոտքերին,թրջված մազերին,որոնցից ջրի կաթիլները սահելով պետք է թափվեին նրա մարմնին։Նա միայն այդ ամենի մասին երազելուց արդեն զգում էր,թե ինչպես է օրգանը սեղմում տաբատը,իսկ գրգռվածությունը խանգարում է մտքերի հանգիստ հոսքին։Թեհյոնի այդ երկնային գեղեցկությունը,որից հունական փիլիսոփաները հաստատ կխելագարվեն շուտով կպատկաներ Չոնգուկին 24/7 ռեժիմով և հենց դրա համար էլ հիմա նա մեղմ ժպիտով լսում էր նյարդերից կարմրած ընկերոջ քարոզները և ոչինչ չասող հայացքով գլուխը շարժում,իբրև համաձայնվում է նրա մտքերի հետ,սակայն այդ մտքերը անգամ տեղ չէին գտնում նրա գլխում,քանի որ ուղեղը մթագնել էր Թեհյոնի մասին ցանկությամբ և նրան տիրանալու հնարավորությամբ։
Իսկ Թեհյոնը անգամ գիտակցել չէր կարող,որ նրա այդ ընկերասեր քայլը մի մեծ հետապնդության ալիք կսկսի,որի ընթացքում նա կհասցնի թե սիրել,թե ատել իրեն հետապնդող խելագարին,որի մոլուցքը հերիք էր ժողովուրդներ կերակրելու համար։
"Երկու օր անց"
Վաղը արդեն պետք է հանդիպումը տեղի ունենար և հենց դրա համար էր այսօր Թեհյոնը մտածում,թե վաղը ինչպես պետք է իրեն պահի Չոնգուկի ներկայությամբ։Նա վախենում էր իր դրական կողմերը ցույց տալ,քանի որ այդ շփումը նրա համար այնքան էլ ցանկալի չէր,բայց նաև նա չէր ցանկանում,որպեսզի նրա հետևորդները հիասթափվեն իրենց իդեալից,իսկ նրանց սպասումները չարդարանան։Հենց նման մտատանջությունների մեջ էլ նրան գտավ Յունգին,ով արդեն մոտ տաս րոպե սպասում էր Թեհյոնին,որպեսզի միասին գնային դեպի ռեստորան մի փոքր հանգստանալու,բայց Թեհյոնը այդպես էլ ցած չէր իջնում ննջարանից։
Բարձրանալով Թեհյոնի ննջասենյակ Յունգին կանգ առավ դռան արանքում և հենվելով պատին սկսեց նայել մտքերի մեջ ընկած ընկերոջ հայացքին,որի դեմքից արդեն երևում էր,թե նա ինչքան ծանր հարցի շուրջ էր խորհում։Թեհյոնը նստած էր փափուկ երկտեղանոց մահճակալին,արևը իր պայծառ շողերով պարուրել էր բաց երանգների մեջ ներկված ննջարանը,իսկ այդ ննջարանի տերը իր ձեռքում երկու տարբեր շապիկներ բռնած նայում էր հայելու մեջ,սակայն ասես չէր էլ տեսնում իր արտացոլանքը,այլ նայում էր սեփական հոգու մեջ:
-Կխմ!կխմ!,-Յունգին ձևական հազաց բռունցքի մեջ,իսկ հետո ավելացրեց,-Երկիրը կանչում է Թեհյոնին,եթե դուք դեռ չեք ցնդել,ապա խնդրում ենք վերադառնալ մեր համեստ իրականություն։
Թեհյոնը անսպասելի ձայնից վախեցավ,իսկ հետո տեսնելով ընկերոջը մի փոքր տանջված հայացքով նայեց նրան,հասկանալով,որ սպասեցրել էր ընկերոջը։
-Օ,Յունգի...կներես ինձ,ես մի փոքր մտքերի մեջ էի ընկել,բայց քանի դեռ այստեղ ես,ապա օգնի ինձ շապիկ ընտրեմ,չեմ էլ կողմնորոշվում թե որ մեկը հագնեմ,երկուսն էլ լվանալու կարիք են զգում,-ձեացնելով թե նա լրիվ հանգիստ է ասեց Թեհյոնը,և փորձեց ընկերոջ ուշադրությունը միանգամից շեղել,սակայն Յունգին այդքան միամիտ չէր։
-Ի՞նչ է պատահել,միայն թե չասես,որ նեղվել էիր մեկը մեկից կեղտոտ շապիկների համար,-մոտենալով տխուր Թեին ասեց Յունգին և չոքեց Թեհյոնի առաջ նրա ձեռքերը բռնելով,-ի՞նչն է քեզ տանջում,Թեհյոն~ա։
Թեհյոնը նայելով Յունգիի աչքերին հասկացավ,որ այդ անհանգստությունը միայնակ տանել չի ցանկանում,դրա համար որոշեց կիսվել լավագույն ընկերոջ հետ և վերջապես ազատվել հոգին կրծող որդերից,որպեսզի վաղը գոնե կարողանա ի սրտե ուրախանալ Չոնգուկի հետ,այլ ոչ թե անքաղաքավարի լռի ամբողջ օրը։
-Ես...Ես վախենում եմ,Յունգի,-խորը շունչ քաշելով նա շարունակեց,-Հասկանում ես,ինձ միշտ արգելում են շփվել իմ հանդիսատեսի հետ,ու...ես երբ հարցրեցի,թե ինչու են նրանք նման խիստ վերաբերմունք ցույց տալիս ինձ սիրող անձանց հանդեպ,նրանք ինձ ասեցին,որպեսզի այդ մանկական մտածելակերպից դուրս գամ,ու որ կան մարդիկ,որոնց սերը առ ինձ կարող է թույլատրելիի սահմաններից անցած լինի...ու այսքան ժամանակ անց հայտնվեց այդ գրողի տարած Չոնգուկը,ով ամեն ինչ անում է իմ հետ ժամանակ անցկացնելու համար...Ես ուղղակի սարսափում եմ այն իրականությունից,որից ինձ այսքան տարի հետ են պահել իմ վերադասները,ու այն սպասելիքներից,որոնք կուզեի երբեք չիրականանան։Դրա համար ես չեմ ուզում գնալ այնտեղ,ես վախենում եմ հիասթափվել մարդկանց մեջ,հասկանում ե՞ս,ես վախենում եմ,որ արդեն այդ հանդիպումից հետո վստահ կլինեմ,որ մարդիկ ինձ սիրում են աննորմալ սիրով,այլ ոչ թե այնպես,ինչպես կուզեի ես...
Թեհյոնի ձայնը մի պահ սղվեց,ինչից նա մի թեթև կարմրեց,քանի որ ամաչում էր, որովհետև էմոցիաները ներսում պահել չկարողացավ, որովհետև տղամարդիկ նրա պատկերացման մեջ չպետք է թույլ լինեին,չպետք է լացեին, որովհետև նա սովոր էր փոքր տարիքից ուժեղ լինելուն,չնայած որ շատերը չգիտեին նրա դժվար մանկության մասին,և որովհետև պատվաբեր չէր,որ փոքր տարիքում նա ամեն ինչ լուռ էր տանում,իսկ հիմա պատրաստ է տասնհինգ տարեկան դեռահասի պես լաց լինել,ասես ամենավատ դեպքերը միայն իր հետ են լինում։Նա նյարդայնացած էր,շատ նյարդայնացած։Նրան դուր չէր գալիս այդ սուր ռեակցիան ինչ-որ դատարկագլուխ օտարականի հանդեպ,ով թվում է թե այնքան էր պաշտում Թեհյոնին,որ ձեռքին էր հավերժացրել Թեհյոնի խոսքերը...Թեհյոնի խոսքե՞րը,ոչ,հաստատ ոչ։Դրանք նրա խոսքերը չեն,դրանք նրա կիսամեռ մոր խոսքերն էին,դրանք նրա միակ հենարանի խոսքերն էին,որոնք նա նվիրեց օտար մի տղայի,ում ամենաշատը երկու անգամ էր տեսել կյանքում,սակայն նրան այդքան ճիշտ թվաց այդ պահին այդ խոսքերը տալը։Հիմա նստած լինելով իր սենյակում նա հիշեց անցյալը,զգաց ներկան և փորձեց պատկերացնել ապագան,որը թերևս կարող էր չլինել այնպես,ինչպես երևակայեց ուղեղը տղայի։Հիշելով անցյալի կորած օրերը,որոնք ձուլվել են անվերջության գալարներին,նա հասկացավ,որ մեծ մասով հասել էր ամեն ինչին,ինչի մասին կարող էր միայն երազել պատանի տարիքում։Այո!նա մեծ հաջողություններ ուներ,ծնված լինելով աղքատ ֆերմերի ընտանիքում և հասնելով համաշխարհային ճանաչման...սակայն ո՞րն էր այդ ճանաչման գինը,ինչքան սև ու մութ ստվերներ էն շրջում տղայի ֆիզիկական մարմնի հետ,որը արդեն զգում է իր վրա անցյալի ծանրությունը։
Թեհյոնի պատմությունը ինչպես ասեցի սկսվել էր հասարակ ֆերմերի ընտանիքում,ծնված լինելով գյուղական շրջապատում նա դեռ մանուկ հասակից մասնակցում էր գյուղական գործերին,իհարկե,իր տարիքին համապատասխան։Նա սիրում էր օգնել մորն ու հորը,որոնք երբեմն առօրյա հոգսերը չէին հասցնում,բայց նա մեկ է ուրախ էր,անգամ այն չնչին ուշադրությամբ,որը ստանում էր ծնողներից նրանց զբաղվածության պատճառով։Սակայն ծնունդից յոթ տարի անց նա զգաց տան գլխավորի դիրքի ամբողջ ծանրությունը զրկվելով հորից։Ցավոք սրտի պարոն Քիմը առօրյա աշխատանքները իրականացնելու ժամանակ պատահմամբ վայր էր ընկել անհաջող գլուխը վնասելով,ինչը և դարձավ մահվան պատճառ։Յոթամյա Թեն տեսնելով հոր անշնչացած մարմինը արյան փոքրիկ լճակի մեջ միանգամից չհասկացավ,թե ինչ էր տեղի ունեցել։Նա ուղղակի վազելով գնաց մոր մոտ,իսկ հետագա դեպքերը նա գրեթե չէր հիշում...նա կարծես թե լալիս էր...կարծես թե մոր գլուխը հենել էր ուսին,որպեսզի ցույց տար այն փոքր աջակցությունը,որը կարող է տալ մայրիկին....կարծես թե խոսում էր,կարծես թե ուտում...կարծես թե փորձում էր քնել,զգալով,թե ինչպես են արցունքները աչքերից հոսելով թափվում բարձին,այն ներկելով մի մեծ դառնությամբ,որով լցվել էր պատանու սիրտը։Թեհյոնը լացում էր ոչ միայն ֆիզիկապես,լալիս էր նաև նրա հոգին,նրա սիրտը,նրա գիտակցությունը։Նա հիշում էր հոր պատկերը ամեն գիշեր քնելուց առաջ,վախենալով,որ կարող է մոռանալ նրան,և հիշում այն եզակի անգամը,երբ հայրը նստելով տղայի կողքին ու ձեռքը իսկական տղամարդու պես որդու ուսին դնելով ասեց,որ սիրում էր նրան,ասեց,որ հպարտանում էր որդու աջակցելու ցանկությամբ և մի թեթև համբույր թողեց տղայի ճակատին,ասես ի նշան այդ խոսքերի հաստատման։
Թեհյոնը ուժեղ էր,նա իր ցավը ցույց չէր տալիս,ո’չ մոր մոտ,այդպես անել չէ’ր կարելի։Նա ամբողջ օրը աշխատում էր,շատ ժամանակ մորը ուղարկելով հանգստի,որպեսզի հոգսերից կինը գոնե մի քիչ հանգստանար,իսկ հետո գիշերը երբ գլուխը դիպչում էր բարձին այդ անիծյալ ու դավաճան արցունքները ինքնուրույն հոսում էին աչքերից,և Թեհյոնը ևս մեկ անգամ ատում էր ինքն իրեն,քանի որ դրանից հետո հոգին խաղաղվում էր։Ու այդպես շարունակվեց բավական երկար։
Մի գեղեցիկ օր,երբ արդեն ուղիղ տաս տարի էր անցել հոր մահվանից հետո,տասնյոթամյա տղան տեսավ մայրիկին,ով նստած էր բազկաթոռին(այն բազկաթոռին,որին սիրում էր նստել հայրը) ու նայում էր խարույկի մեջ պարող կրակի լեզուներին,կարծես թե այնտեղ տեսներ իր կյանքի անցած տարիները։
Թեհյոնը տեսավ մոր ժամանակից շուտ կնճիռներով պատված դիմագծերը,եզակի սպիտակ մազերը, սրտի դավադիր ծակոցով մոտեցավ բազկաթոռին ու ուղղակի նստեց հատակին գլուխը հենելով մոր ոտքերի վրա։Տիկին Քիմը ձեռքը միանգամից իջեցրեց պատանու գլխի վրա,սկսեց շոյել նրա հարթ մազերը,որոնք արդեն բավական երկար էին և հանգիստ մի երգ սկսեց երգել,որից Թեհյոնի սրտի ափերը լցվեցին,իսկ հոգում մի պահ հսկա փոթորիկ բարձրացավ հետո անհետանալով,սակայն թողեց իր հետևից զզվելի ցավի զգացում ու դատարկության։
"-Ես կիջեցնեմ աստղերը քեզ համար~
Ես կքանդեմ աշխարհները բոլոր~
Ու դա կանեմ միայն քեզ համար~
Ու ես դա կանեմ միայն ուժով քո սիրո~
Սիրտդ ջերմացնում է կարծես արևը անհամար~
Աչքերդ փայլում են լուսնի շողերով~
Մայրդ սիրում է քեզ ասես մի աշխարհ~
Որին սիրում է միայն Աստվածն իր մեծ սրտով~
Ու թե միայն, երբ երկինքը պոռթկի~
Ու թե միայն,երբ աստղերը մարվելով լքեն անդունդը մթության~
Ու թե միայն,երբ արևը մեզ լքի~
Քո սերը կարող է մարել իմ հանդեպ~"(ես եմ հորինել,չքլնգեք!)
Այո,հենց այս օրորոցայինն էր մայրը երգում Թեհյոնի համար,երբ նա դեռ շատ փոքրիկ էր ու ամեն վատ երազից վեր թռնելով փորձում էր չլացել։Այն միայն Թեհյոնինն էր,քանի որ Տիկին Քիմն էր այն հորինել տղայի համար։
Իսկ այսօր երգելուց հետո կինը ասաց.
-Տղաս,իմ Թեհյոն~ա,-Նա չդադարեց շոյել տղայի գլուխը,-Դու այնքան ես չարչարվում,ու ես այնքան եմ ցավում,որ մեծացար ժամանակից շուտ,-Նրա ձայնը ցածր էր,կինը փորձում էր ամբողջ հոգով լաց չլինել,-Ես երբեք չեմ ասել քեզ,որ սիրում եմ քեզ,որ հպարտանում եմ իմ որդու զորությամբ,դու իմ միակ աստղն ես երկնքում,որդիս։ Շնորհակալ եմ...դու իմ հետ ես եղել,երբ ես ամենից շատ քո կարիքը ունեի,ու ես հիմա ամաչում եմ,որ այսքան վատ պետք է վարվեմ քեզ հետ,սիրելիս,-Թեհյոնը զարմացած բարձրացրեց գլուխը մոր ծնկներից,որպեսզի նայի կնոջ աչքերին,-Թեհյոն~ա,վախենալու ոչինչ չկա,-կինը մեղմ ու տխուր ժպտաց,իսկ նրա աչքերում անդրադառնում էին կրակի շողերը,-Ես ցավում եմ սա ասել,բայց արդեն վաղուց մայրդ հիվանդ է,սիրելիս,շատ հիվանդ։
Թեհյոնը արցունքներով լի աչքերով նայում էր իր առաջ նստած կնոջը,ծնոտը դողում էր,սակայն նա չհասցրեց ինչ-որ բան ասել,մայրը չթողեց։
-Խնդրում եմ,լսիր ինձ...Սիրելիս,ես այնքան էլ շատ ժամանակ չունեմ,ցավոք բավական ուշ իմացա,որ քաղցկեղ ունեմ,ու հիմա ոչինչ չենք կարող փոխել,սակայն ես չեմ կարող գնալ,այնպես էլ քեզ հետ չխոսելով,այնպես էլ չասելով,թե ինչքան եմ ինձ ատում քեզ լավ կյանք չտալու համար...ներիր ինձ,տղաս։Ինչ էլ որ լինի ես վստահ եմ,որ դու պատվով դուրս կգաս,չնայած որ ես կողքիդ չեմ լինի,որպեսզի հպարտանամ իմ միակ որդու կամքի ուժից,դրա համար միայն կասեմ,որ չհանձնվես։Որդիս,դու միայն ամենալավին ես արժանի...,-կնոջ ձայնը ավելի ու ավելի ցածր էր դառնում,Թեն քաջ գիտակցում էր,որ մայրը հազիվ է խոսում,-Ես քեզ սիրում եմ,Թեհյոն~ա,-ի վերջո միայն շուրթերով ու չնչին շշուկով ասեց կինը,աչքերը փակած գլուխը հետ գցելով բազմոցին,ու վերջապես դադարեց շնչել։
Թեհյոնը լալիս էր...վերջին անգամ էր լալիս մոր ներկայությամբ,նա ինքն իրեն խոստացել էր դա չանել,երբ դեռ յոթ տարեկան պատանի էր։Նա փորձում էր սեփական ցավը սպանել հոգում,որպեսզի այդ հրեշը միայն ճանկերը խրեր նրա սրտի մեջ,սակայն դուրս գալ չկարողանար։Ու հիմա նայելով անշնչացած մորը նա դրժեց ժամանակին տրված խոստումը։
Թեն վեր կացավ մոր ծնկներից,նա ուղղակի մոտեցավ անշունչ կնոջ մարմնին,երկու տաք ձեռքերով բռնեց կնոջ այտերից,և զգալով նրա դեռևս տաք մարմինը կռացավ կնոջ գլխավերևում թեթև համբյուր թողնելով կնոջ կնճռապատ ճակատին,որը փաստում էր նրա բարդ կյանքի ու մտատանջությունների մասին։Ու ի վերջո արցունքներով խեղդվելով նա մեղմ շշնջաց.
-Ես էլ քեզ,մամ,սպասեք ինձ վերևում,հայրիկի հետ,-և գրկելով կնոջը նա ժամերով նստեց խարույկի մոտ,որը ի վերջո վերածվեց մոխրի,իր այդ հնարքով նմանվելով Ֆենիքսի,որը սակայն չէր շտապում վերածնվել։
Հետո-ն Թեն էլի աղոտ էր հիշում,սակայն երբ մոր մահվանից հետո 40-երորդ օրը նա նստած կնոջ շիրմաքարին դանդաղ երգում էր օրորոցայինը մի ձայն լսեց իր մեջքի հետևում։
Դա նրա սպասված ապագայի ձայնն էր։
Այո,վերջապես բախտը որոշեց նրան ժպտալ։Այդ օրը այնտեղ երաժշտական մի ընկերության մենեջեր եկել էր այցելելու իր մահացած ընկերներից մեկին,երբ լսեց հանդարտ բարիտոն,որը պատկանում էր տասնյոթ տարեկան տղային։
Այդ օրվանից հետո Թեն գնաց Սեուլ այդ տղամարդու օգնությամբ։Մեկ տարի քրտնաջան աշխատեց,լավացրեց իր երաժշտական տվյալները,անգամ պարել սովորեց։Ու ահա նրան նկատեցին,նրա ձայնը միանգամից սիրվեց։Իսկ բնությունից գեղեցիկ արտաքինը նրան միանգամից տարբերեց այլ աստղերի մեջ։Նա անընդհատ չարչարվում էր, անընդհատ տառապում,սակայն ինչպես խոսք էր տվել մորը չէր հանձնվում։Նա պետք է հասներ այն ամենին,ինչին միշտ էր երազում։
Սակայն հոգու խորքում այս պահի դրությամբ նա հասկանում էր,որ վախենում էր մարդկային սիրուց։Նա այդ խոստովանությունները լսել էր ծնողներից միայն նրանց մահվանից առաջ,ու ենթագիտակցությունը չար կատակ սկսեց խաղալ նրա հետ։Նա սկսել էր վախենալ այդ երեք բառից,կարծես դրանք մահ կբերեն։Սեր ու Մահ,այո,ցավոք այդքան փոխկապակցված հասկացություններ։Ի վերջո սերն էր կործանում շատերի կյանքը։Սակայն Թեն հիմա վախենում էր,քանի որ չէր էլ հասկանում թե ի՞նչ է ուզում։
Երևի թե սիրված լինել,ինչպես բոլոր նորմալ մարդիկ։
-Թեհյոն~ա,եթե ուզում ես,ապա մենք կարող ենք միասին գնալ Չոնգուկի հետ հանդիպման,ես ուզում եմ,որ դու քեզ այնտեղ ինքնավստահ զգաս,առանց այս տհաճ մտքերից,որոնք ուղեղդ են կրծում,-Յունգին ոտքի կանգնեց և ձեռքը մեկնեց Թեհյոնին,-Արի գնանք զբոսնելու,վաղը պետք է հանդիպես Չոնի հետ,այնպես որ կարող ենք նաև խոսել այդ մասին,եթե ցանկանաս։
Այդ օրը Թեհյոնի համար ևս գլորվեց ընկնելով իր ապրած օրերի այդ հաստափոր դրամարկղի մեջ,որը կամաց-կամաց սկսում էր հասնել իր գագաթնակետին։Երբ երեկոյան նա վերադարձավ փոքրիկ,բայց միևնույն ժամանակ հարմարավետ տուն միանգամից գնաց լոգարան, որպեսզի սառը ցնցուղի տակ հոգեպես պատրաստվի վաղվա հանդիպմանը։
Նրան հետաքրքրում էր,թե ինչ է անում հիմա Չոնգուկը,և թե ինչ պլաններ կան նրա գլխում վաղվա համար։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ
FanfictionԺանրեր-Առևանգում,սթալքինգ,մոլագարություն,սեր/ատելություն Ռեյթինգ-NC-17/NC-21 Շիփ-ՎիԳուկ Նվիրվում է մեր էջի ամենաակտիվ հետևորդներից մեկին ։Անչափ շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար,մանավանդ Հելփ ու Ֆորտունա ֆֆներում🤧✨💛ահա և իմ խոստումը🙂🛐հուսամ կհա...