•{11/11}•

192 6 6
                                    

Սակայն ամեն իդեալական օր չի կարող հավերժ իդեալական շարունակվել,ուշ գիշերը ծարավից արթնանալով Թեհյոնը հազիվ վեր կացավ ու գնաց խոհանոց,սակայն նա սառնարանից ջուր վերցնելիս փոքրիկ կարագի տուփ գցեց գետնին,ու,երբ կռացավ այն վերցնելու համար պահարանների արանքում կարմիր թարթող լույս նկատեց։Լույսը շատ փոքրիկ էր,սակայն մթության մեջ նկատելը դժվար չէր։Թեհյոնը նայեց վերև և մեծ դեկորատիվ ափսեների արանքում նմանատիպ կարմիր լույս տեսավ։
Չոնգուկը մինչ այդ նույնպես արթնացավ,և չնկատելով Թեհյոնին իր կողքին դիմեց տեսախցիկների օգնությանը հեռախոսով նայելով նրա գտնվելու վայրը։Ահա Թեհյոնը բացեց սառնարանը,ահա ինչ-որ բան գցեց, ահա կռացավ,որ վերցնի և ահա նայեց ուղիղ Չոնգուկին։Չոնգուկին այդ ամեն ինչ հասկացող հայացքը իրականում պանիկայի մեջ գցեց,նա միանգամից գրեց Նամջունին ստեղծված իրավիճակի մասին։
"-Հյոն,նա կարծես թե գլխի է ընկել..."
"-Հիմար,ես քեզ ասել էի,որ զգույշ լինես"-Նամջունի պատասխանը միանգամից էր,սակայն այն ոչ մի կերպ չօգնեց հանգստանալ ,"-Չոնգուկ,մտածի թե ոնց ես քո սարքած ք*քից դուրս գալու,թե չէ քո պատճառով ես Յունգիի հետ էլ եմ խնդիր ունենալու,ու հավատա ես քեզ խեղդամահ կանեմ,եթե նրա հիասքանչ բերանից զրկվեմ",-Դե իհարկե Նամջունն առանց ցինիկության չէր կարող պատասխանել։
Մինչ այդ Թեհյոնը վերցրեց պահարանների արանքում դրված տեսախցիկը և գնաց Չոնգուկի մոտ։Նա իր տանը ընդունել էր միայն Չոնին ու Յունգիին,այնպես որ հաստատ գիտեր,թե ում ձեռքի գործն էր դա։Դուռը ուժեղ ձայնով բացվեց ու հարվածեց պատին,դա ասես ամպրոպ լիներ արևոտ եղանակին,որը ստիպեց Չոնի մեջքին քրտինքի սառը կաթիլներ հայտնվել։
-Չոն գրողի տարած Չոնգուկ,կարող ես բացատրել,թե սա ինչ է նշանակում?,-Թեհյոնը մի ձեռքը պարզեց առաջ ցուցադրելով տեսախցիկը,իսկ մյուս ձեռքը դրեց կոնքերին ցույց տալով իր լրջությունը։
-Թե..Թեհյոն,ես ամեն ինչ կարող եմ բացատրել,ուղղակի ինձ մի քիչ ժամանակ տուր,-Չոնգուկը հանգիստ մոտեցավ Թեհյոնին,ձեռքերը առաջ պարզած,կարծես ցույց տալով իր հանձնվելու նշանը։
-Երկու րոպե ժամանակ ունես,ու եթե այդ ընթացքում ինձ չկարողանաս համոզիչ բացատրել,որ այս տեսախցիկները իմ իսկ շահի համար են,ես քեզ այս տեսքով դուրս եմ շպրտելու ու էլ իրար չտեսնենք։,-Թեհյոնի դեմքը ցույց էր տալիս իր վիրավորվածության աստիճանը։
-Թեհյոն,ես...ես շատ սիրում եմ քեզ,-Թեհյոնը հոնքը կիտեց դեմքով հարցնելով "չէ մի?",բայց համբերատար սպասեց,որ Չոնը շարունակի,-Հասկանում ես...ես երեք տարի է,ինչ սիրահարված եմ քեզ,շատ սիրահարված,ես ամեն գրողի տարած րոպե սպասում էի,որ դու նոր երգ,նոր նկար,նոր գրառում կամ նման մի բան տեղադրես,հավատարիմ շնիկի պես շրջում էի տարբեր երկրներով քո հետևից,որպեսզի ներկա լինեմ քո համերգներին,ֆան հանդիպումներին...գրողը տանի ես երկու առանձին սենյակներ ունեմ,որոնք լի են քո պլակատներով,նկարներով,անգամ քո երկու տարի ու հինգ ամիս առաջ համերգի ժամանակ նետած պայուսակն է այնտեղ...գրողը տանի...Թեհյոն,ես իրոք սիրում եմ քեզ,շատ եմ սիրում,ու դա անելուց էլ մտածում էի միայն քեզ մի փոքր ավելի շատ տեսնելու շանսի մասին։Կներես ինձ,գիտեմ,ես հիմարի պես եմ վարվել քո անձնական տարածքը մտնելով,բայց ես չեմ կարողանում կառավարել ինձ քեզ տեսնելիս,ասես ինձ մի ամբողջ աշխարհ նվիրեն,սակայն այն չկարողանամ կառավարել...Թեհյոն,կներես ինձ....,-Օօօ Աստված իմ,Չոնգուկը լացում էր։
Թեհյոնը առաջին անգամ էր տեսնում Չոնգուկին լացելուց,չնայած այն հանգամանքին,որ նրանք գրեթե ծանոթ էլ չէին։Համենայն դեպս այդ անկեղծ խոսքերը ազդեցին Թեհյոնի վրա...այլ պարագայում նա երևի չէր ների Չոնգուկին,բայց հիմա,երբ նա ինքն էլ անտարբեր չէր Չոնի հանդեպ որոշեց աչք փակել այդ բացահայտ սթալքինգի վրա։Դե իհարկե Չոնգուկին պետք էր ցույց տալ,որ իր քայլը սխալ էր,դրա համար Թեհյոնը որոշեց իրեն մի փոքր թանկացնել։
-Հինգ րոպե ժամանակ ունես իրերդ հավաքիր ու գնա տուն,հետո կխոսենք,ես պետք է մտածեմ...
Արդեն,երբ Չոնը ծեծված շան հայացքով բռնեց դռան բռնակը,Թեհյոնը ձայն տվեց։
-Ի դեպ,էլ որտեղ տեսախցիկներ կան?
Չոնգուկը անձայն վերցրեց մյուս տեսախցիկները ու պարզեց Թեհյոնին,ու Թեն տեսնելով ննջարանում դրված տեսախցիկը քիչ էր մնում գլուխը հարվածներ պատին...ի վերջո Չոնը տեսել էր նրա երեկոյան ինքնաբավարարվելու ընթացքը,ու թե ում անունը շուրթերին էր ավարտում։
~Մեկ շաբաթ և մեկ օր անց~
Այո,արդեն բավական երկար ժամանակ էր անցել նրանց վերջին հանդիպումից,սակայն Թեն դեռ մելոդրամայի թագուհու դերն էր կատարում,ամեն օր վայելելով Չոնգուկի "խնդրում եմ ներիր ինձ" և "միգուցե հանդիպենք?"  նամակները։Ինչ խոսք,նա որոշակի հաճույք էր ստանում Չոնգուկին տանջելուց,սակայն այսօր որոշեց նրա տանջանքներին վերջ տալ համաձայնելով հանդիպելու առաջարկին։Ու հիմա նստած Չոնգուկի հյուրասենյակի բազմոցին,ասես Հռոմի պապը իր գահին էր նստել,Թեհյոնը էլեգանտ շքեղությամբ ըմպում էր սև թեյը արանք-արանք հայացք գցելով Չոնգուկի հիացած դեմքին։
-Կարծեմ ուզում էիր,որ հանդիպենք, այնպես որ ես դեռ սպասում եմ...,-Թեհյոնը սպասող հայացք գցեցի ժամացույցին հետո այն վերադառնձնելով Չոնգուկի երեսին
-Ինչին ես սպասում?
-Քո խոսքերին,հիմար,-Թեհյոնը անգամ թեյից խեղդվեց,նրա գլխի սպիտակուցներում չէր տեղավորվում այն հանգամանքը,որ այս տղամարդը մի քանի միլիվարկյանում կարողանում էր հիմարից գիտուն դառնալ և հակառակը։
-Ա,օյ...կխմ,Թեհյոն,ես հասկանում եմ իմ մեծագույն սխալը(?),ու կուզենայի ներողություն խնդրել դրա համար,և նաեւ առաջարկել,որպեսզի դու դառնաս իմ ընկերը,-հանուն ճոխության Չոնգուկը անգամ ծնկաչոք կանգնեց Թեհյոնի առաջ,նրան պարզելով արծաթը ապարանջան,որը երկու հատ էր(զույգերի համար էր նախատեսված),և սպասումով նայեց Թեհյոնին։
Այս անգամ նա իրոք խեղդվեց,և թեյը Չոնի պիջակին դատարկելուց հետո գլխով համաձայնություն ցույց տվեց ընթացքում հազալով։
Դե ինչ,ռոմանտիկ ու խելագար պատմություն,որը օծված էր խելագար Չոնգուկով,ցինիկ Նամջունով,սուր ու փափուկ(ի ուրախություն Նամջունի) լեզվի տեր Յունգիով,և իհարկե դրամների թագուհի Թեհյոնով։Ես չեմ ուզում ավելի երկարացնել պատմությունը,ավարտը բավականին մեղմ անելով,որպեսզի դուք ցանկության դեպքում մտովի ստեղծեք նաեւ ձեր իդեալական ավարտը,սակայն ես ունեմ մի փոքրիկ բոնուս,ի վերջո այնպես էլ չանդրադարձանք ՆամԳի զույգի 18+ երջանիկ պահերին։Դրա համար եկեք տեղափոխվենք դեպի....
~Յունգիի առանձնատուն~
Յունգին ու Նամջունը կարճ համբույրներով ներս մտան,ճանապարհին նետելով կոշիկները,հագուստը,ինչ-որ մեկի ավտոմեքենայի բանալիները,դրսից բերված կատվին(ու թե որտեղից նա հայտնվեց?)և իհարկե ներքնազգեստը։Ննջասենյակ նրանք ներս մտան նորածնի պես մաքուր վիճակով,և Նամջունը արագ գիրկն առնելով Յունգիին հատեց չորս մետր ահռելի տարածքը,որպեսզի նրան տեղավորի մահճակալի ձախակողմյան ափին։
Յունգին միանգամից ոտքերը բաց թողեց,ասես հրավիրելով Նամջունին,ու դա այն միակ հրավերքն էր,որը Ջունը կյանքում չէր մերժի։Տեղավորվելով սիրելիի վրա նա սկսեց թեթև համբյուրներով օծել նրա վիզը,շուրթերը,այտերը,կամաց-կամաց գնալով դեպի կուրծք ու որովայն։Յունգին ու Նամջունը արդեն բավականին գրգռված էին,ու երկուսն էլ ուզում էին արագ անցնել գլխավորին,սակայն Նամջունը սիրում էր այդ կատվին որքան հնարավոր է շատ շոյել,քանի որ նրա կաթի երանգի մաշկը բոլորն էլ կցանկանային կարմիր հետքերով օծել,ասես ցույց տալով,թե նա ումն է պատկանում։Հենց այդ օծելու ընթացքում էլ նա սկսեց կծել Յունգիի կուրծքը,դրանք փոքրիկ երեխայի պես բերանն առնելով,իսկ Յունգին առանց իրենց զսպելու տնքում էր(Նամջունը լավ գիտեր դիմացինի թուլությունները)։
Նա բարձրացրեց Յունգիի կոնքերը ներքեւից բարձ դնելով,որպեսզի հեշտությամբ նախապատրաստի սիրելիին,սակայն նախապատրաստելու կարիք գրեթե չկար,Յունգին արդեն իսկ պատրաստ էր։
Նամջունը մատը ուղղեց դեպի նրա նյարդերի կծիկը այն միտումնավոր շոյելով,ինչին ի պատասխան Յունգին արդեն ի սրտե գոռում էր ու դողում,կարծես ահա կավարտի։Սակայն հետո Նամջունը հանեց մատը,ինչին ի պատասխան լսեց Յունգիի հիասթափված ձայնը, իսկ հետո արդեն ուրախությամբ լի տնքոցը,երբ մատերը փոխարինվեցին ավելի մեծ մի բանով.....
~Վերջ~

🎉 Вы закончили чтение ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ 🎉
ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸМесто, где живут истории. Откройте их для себя