"Վերջապես հանդիպման ժամանակ"
Յունգին արմունկով ևս մեկ անգամ հարվածեց Թեհյոնի կողին,որպեսզի նա վերջապես թակի դուռը,և առաջին իսկ "տուկ-տուկ"-ից հետո դուռը բացեց չափից դուրս երջանիկ ու շփոթված Չոնը,որը խտացրած կաթով արբած կատվի տպավորություն էր թողնում։Հիացմունքով լի աչքերը մի քիչ սկեպտիկ հայացք գցեցին դեպի Յունգին,սակայն մեկ ակնթարթում փոփոխվելով նա մի քիչ կողք քաշվեց,որպեսզի հյուրերը գան ներս։Ներս մտնելով Թեհյոնը համեստ ժպիտ ուղղեց դեպի Չոնը,որի ուշադրությունը ուղղված էր միայն իր իդեալին ու այդ ուղիղ հայացքներով փոխանակվելը կշարունակվեր,եթե չլիներ Նամջունը.
-Չոնգուկ ներքնազգեստդ քանի անգամ եմ ասել սպիտակեղենի հետ մի լվա...,-ձեռքերում Չոնի ներքևի ներքնազգեստը բռնած և սպիտակից արդեն սևավուն էր դարձել Նամջունը մտավ ներս,-Օյ,բարև Ձեզ,ես Նամջունն եմ,Չոնգուկը շատ է զառանց...այսինքն խոսել Ձեզանից,-վարկենապես ամենահյուրասեր ժպիտը ընդունելով ասեց Նամջունը,հայացքը մի քիչ երկար պահելով Յունգիի վրա։
-Կխմ,կխմ!,-Չոնը ամոթից աչքերը իջեցրեց հարվածելով Նամջունի կողից ու ականջին շշնջաց,-ձեռքերիդ միջինը պահի,ապուշ!
Նամջունը ընդունեց "ինչը բնական է դա բարոյական է" խոսքը արտահայտող դեմքը ու ձեռքի հագուստը ուղղակի հարևան սենյակներից մեկում ներելուց հետո հետ վերադարձավ։
Դե ինչ,առաջին փուլը անցած էր,Նամջունը բարեհաջող վրեժ լուծեց այսքան ժամանակ կրած տառապանքների համար,հիմա կարելի է նաև հանգիստ շունչ քաշել։
-Պարոն Թեհյոն,Չոնգուկը անդադար գովաբանում է Ձեզ,երդվում եմ եթե այսպես շարունակվի,ապա ես նրան կփակեմ մի սենյակում,որտեղ տաս փոքրիկ երեխաներ կսովորեն թմբուկ նվագել,-Չոնին աչքով անելով շարունակեց Քիմը,-հեյ,փսլնքոտ,մանեկենի պես մի կանգնիր միջանցքի կենտրոնում,դու Ազատության արձան չես,որ քեզանով հիանանք,այս մարդկանց ներս հրավիրիր,-Նամջունը խոսում էր ու միևնույն ժամանակ գնում հյուրասենյակ ձեռքով ցույց տալով "իմ հետեւից" նշանը։
Չոնը կարող է երդվել,որ հենց նոր ստացավ կարմիր գույնի բոլոր երանգները,բայց ոչինչ,նա սա դեռ Նամջունին կհիշեցնի,նա այդքան հեշտ այս մի քանի րոպե խայտառակությունը բաց չի թողնի,բայց Նամը ճիշտ էր,պետք է հյուրերին ներս հրավիրել։
-Կխմ,եկեք գնանք ներս,նաև միմյանց հետ կծանոթանանք,-Չոնը կողքի քաշվեց,որպեսզի հյուրերը առաջինը լքեն միջանցքը։
Թեհյոնը և Յունգին առանց ամաչելու ուսումնասիրում էին իրենց շրջապատող միջավայրը և այս դասական ու խիստ կլասիկ ոճի տունը իրոք տպավորիչ էր։
Տեղավորվելով կաշվե սև բազմոցներին նրանք սկսեցին ծանոթանալ։
-Դե ինչ,Ես Չոնգուկն եմ,իհարկե վստահ եմ,որ անգամ Դուք(խոսքը ուղղվեց Յունգիին) հասցրել էք ինչ-որ բաներ լսել իմ մասին Թեհյոնից,բայց ամեն դեպքում որոշեցի ներկայանալ։
-Իսկ ես Նամջունն եմ,միակ մարդը,ով նրան հանդուրժում է,-լայն ժպիտով ասեց Քիմը։
Թեհյոնը իրեն թեթև ծիծաղ թույլ տվեց,իսկ Յունգին զուսպ ժպտաց։
-Ես Յունգին եմ,Թեհյոնի ընկերը,իհարկե այստեղ դեռևս իմ տեղը չեմ գտնում...
Նամջունը չդիմացավ իր մշտական տափակ հավելումներից(բայց գոնե այս անգամ շշուկով խոսեց)։
-Իհակեր չես գտնի,քո տեղը իմ ծնկների ու մի բանի վրա է,քաղցրիկս,-քթի տակ ասեց նա
-Սակայն վստահ եմ կընկերանանք,-չլսելու տալով շարունակեց Մինը
-Ես երևի թե անգամ ներկայանալու կարիք չունեմ,-սկսեց Թեհյոնը,-բայց կասեմ,որ ուրախ եմ ծանոթանալ,-այս անգամ նա իրոք չէր ստում,նա հավանեց անգամ Նամջունին,-ի դեպ,գեղեցիկ բնակարան ունես,Չոնգուկ։
Այս թեթև կոմպլիմենտից Չոնգուկի փորի մեջ թիթեռնիկները հասցրեցին ինքնասպան լինել ու հարություն առնել։
-Շն-Շնորհակալ եմ,-Ասեց Չոնը
Հաջորդող մեկ ժամը նոր ծանոթները անցկացրեցին սեղանի շուրջ,այնտեղ նրանք բավականին տարբեր խոհանոցների կերակուրներ փորձեցի ն,որոնք իրոք լավ էին պատրաստված,իսկ հետո նաև կարմիր գինի խմեցին։
-Օհ,Յունգի,ես ծովային վարունգների կոլեկցիա ունեմ,արի բարձրանանք իմ սենյակ,-Անգամ պատասխանի չսպասելով Նամջունը բռնեց Յունգիի թևից ու քաշեց դեպի վեր,-չես պատկերացնի ինչքան գեղեցիկ են։
Միայն դռան մոտ նա աչքով արեց Չոնին ու արագ բարձրացավ վերև։Թեն մի քիչ անհանգիստ հայացք ուղղեց դեպի Յունգին,սակայն նա կարծես դրանք չէր նկատում,նա հիմա իր սեփական դժբախտ ճակատագիրն էր սգում։
-Ըմմմ,Թեհյոն,կարող եմ մի հարց տալ?,-անվստահ սկսեց Չոնգուկը
-Եթե ամուսնության առաջարկ է,ապա անգամ չփորձես,իսկ եթե ոչ,ապա ուշադիր լսում եմ,-սեփական կատակիցս թեթև ծիծաղելով ու Չոնի մոտ ժպիտ առաջացնելով ասեց Թեն։
-Իսկ Վի-ն ինչ է նշանակում?Դու դրա մասին երբեք չես խոսել։
-Դու կլինես առաջին մարդը,ով կիմանա դա փաստորեն,-մի փոքր տխուր ժպիտով ասեց նա,-Վի նշանակում է հաղթանակ,ես դեռ շատ վաղուց եմ սովոր հաղթահարել ամեն ինչ,դրա համար էլ Վի։
-Օհօ,իսկ ես էլ մի տարուց ավելի է մտածում եմ,թե դա ինչ է նշանակում,ես անգամ բոլոր եթերներդ եմ նորից նայել,որ այդ հարցի պատասխանը գտնեմ։
Այդ բոլոր եթերները նայելը մի քիչ տհաճ նստվածք տվեց Թեհյոնի մոտ,սակայն վերջինս որոշեց շատ ուշադրություն չդարձնել դրան,սակայն իզուր։
Մոտ քսան րոպեից ներքև իջան Յունգին ու Նամջունը։Յունգին կարմիր երանգ էր ստացել,իսկ նրա շաքարե մաշկի վրա դա իրական Ճապոնիայի դրոշ էր հիշացնում,իսկ նրա հետևից գալիս էր գոհ Նամջունը,որը կարծես երկու անգամ փրկած լիներ գալակտիկան Տանոսից(Մարվելի ֆիլմերը նայող մարդիկ կհասկանան)։
Թեհյոնի հարցերին Յունգին չպատասխանեց ասելով,որ հետո կասի թե ինչում էր խնդիրը։
Թեհյոնը և Յունգին Չոնի տանը մնացին մինչև երեկո,և երկուսն էլ կարող են խոստովանել,որ օրը իրոք հագեցած և շատ ուրախ անցավ,իսկ Նամջունի հիմար կատակները միայն ավելի էին թեթևացնում ու ջերմացնում մթնոլորտը։Չոնից ու Թեհյոնից գաղտնի չմնաց անգամ Նամջունի ու Յունգիի միմյանց հետ փոխանակած հայացքները։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ
ФанфикԺանրեր-Առևանգում,սթալքինգ,մոլագարություն,սեր/ատելություն Ռեյթինգ-NC-17/NC-21 Շիփ-ՎիԳուկ Նվիրվում է մեր էջի ամենաակտիվ հետևորդներից մեկին ։Անչափ շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար,մանավանդ Հելփ ու Ֆորտունա ֆֆներում🤧✨💛ահա և իմ խոստումը🙂🛐հուսամ կհա...