•{9/?}•

143 7 0
                                    

Դե ինչ,մեր հինգ օրյա ճանապարհորդության մեջ մնացին միայն դժբախտ երեք օրեր,որոնց ընթացքից կպատմեմ միայն ամենահետաքրքիր դեպքերը,և դրանց հետևանքները,որոնք հանգեցրեցին Յունգիի հոգեպես սրտի կաթված ստանալուն,Նամջունի մտովի ևս մեկ անգամ համոզվելուն,որ Չոնին արժի հոգեբույժի հետ ծանոթացնել,Չոնգուկի երազանքների իրականացմանը,և Թեհյոնի ծանր որոշում կայացնելուն։
~Օր 3-րդ~
Երեկ, ինչպես ասեցի, Չոնգուկը տեսախցիկներ էր տեղադրել Թեհյոնի ննջարանում և խոհանոցում,այն էլ մեկի փոխարեն մի քանի հատ տարբեր ռակուրսներ որսալու համար,բայց նա մի փոքրիկ նյուանս հաշվի չէր առել,այն է,որ Թեհյոնը ազատ ժամանակ միշտ զբաղվում է տան մաքրությամբ,այնպես որ տեսախցիկների կյանքը այնքան էլ երկար լինել չի կարող,բացի դա տեսախցիկների վրա կա փոքրիկ(շատ-շատ-շատ փոքրիկ) կարմիր լույս,որը անընդհատ թարթում է,սակայն այն տեսնելու համար պետք է շատ ուշադիր նայել տեսախցիկի ուղղությամբ և ցանկալի է մթության մեջ։Սակայն դեռ Թեհյոնը ոչնչի մասին չգիտի,և Չոնգուկը տանը նստած կարող է հանգիստ հետևել,թե ինչպես է Թեհյոնը վարպետորեն սպասքը դասավորում խոհանոցում,իսկ հետո դռան թակոցից վեր թռնելով ճենապակե ափսեն գցում է ձեռքից և "Ինձ հիշողի *******" ասելով գնում դուռ բացելու։Դռան հետևում Յունգին էր,ում տեսնելով Թեն միանգամից մեղմացավ և իրեն մատնող կարմրությամբ  ընկերոջը հրավիրեց ներս,ինչին ի պատասխան Յունգին նախ թեթև քմծիծաղ իրեն թույլ տվեց(Թեհյոնի մեղավոր հայացքից մոտավոր հասկացավ,որ դուռը բացելուց առաջ Թեն մի երկու ավել բառ էր արտաբերել,դե իսկ հետո հյուրասենյակ մտնելուց դեպի խոհանոց հայացք ձգելով նկատեց կտրված ափսեն և կասկածները հաստատվեցին),իսկ հետո երկու միջնամատ ցույց տվող և "Go away" ասող  կատվիկի նկարով գորգը տրորելով  ներս մտավ(գորգը ինքն էր նվիրել Թեին)։
Նրանք տեղավորվեցին խոհանոցում մի բաժակ թեյի դիմաց,որպեսզի քննարկեն սպասվող  նոր երգի թողարկումը,ինչպես նաեւ իրենց նոր ծանոթներին։
-Թոհյոն~ա,Նամջունը ինձ դուր է գալիս,-թեթև ժպիտով ու գլուխը կախելով ասեց Յունգին,-Իսկ դու ինչ կասես?
-Չէ,ինձ դուր չի գալիս,կարող ես վերցնել քեզ,-կատակի տալով բայց լուրջ դեմքով ասեղ Թեն,ինչի համար Յունգիից հարված ստացավ ուղիղ աջ ուսից հինգ սանտիմետր և յոթ միլիմետր ներքև։
-Ես նկատի ունեմ քեզ ով է դուր գալիս,հիմարի մեկ,-Յունգին քննող աչքերով նայեց Թեին
-Ըմմ,ես դեռ վստահ չեմ...,-Նայելով Յունգիի հաստատակամ դեմքին Թեն հանձնվեց,-ինձ կարծես թե Նա է դուր գալիս,-ոտքերին նայելով ու մարմարե հատակին թափված փոշու ու մազի հատիկները հաշվելով ասեց Թեն
"Նա"-ն միանգամից գրավեց Չոնի ուղեղը,ու նա դրանից հետո էլ ոչինչ չէր լսում,նա միայն մտովի նորից ու նորից քննում էր Թեի շրջապատը,որպեսզի հասկանա,թե ով կարող է լինել այդ "Նա"-ն,սակայն կրկին ու կրկին ոչ ոքի չէր գտնում,իսկ Յունգին ու Թեն կարծես մինչ դա սիրային թեմաներ անգամ չէին քննարկել,հիմա հանգիստ նստած քննարկում են,թե ինչ գույնի արժի ներկել Թեհյոնի մազերը,որպեսզի ֆաները ինֆարկտ տանեն և միանգամից ուղեգրվեն հավերժական քնի(կարևորը ծաղիկներ վաճառող մարդկանց գործը մի քանի օր առաջ կգնա)։
Չոնը շատ նյարդային էր,նա փակեց նոթբուքը,ուսերին գցեց սև ժակետը և վազեց դուրս,որպեսզի գնա Նամջունի տուն նոր ինֆորմացիան քննարկելու։
Յունգին ու Թեհյոնը մինչ այդ հասրեցին լուծել բոլոր իրենց հուզող խնդիրները և Թեն որոշեց դուրս գալ Յունգիին ճանապարհելու մինչև հարևան խաչմերուկ,նաեւ այնտեղից կկարողանա մտնել շուկա։
-Թեհյոն~ա,ինչ էլ որոշես Չոնգուկի մասին իմացիր,որ ես քո կողմից եմ,-ընկերական ուսից հարվածելով ասեց Յունգին
-Շնորհակալ եմ,դու իսկական ընկեր ես,Յուն~ա,մնում է միայն կարողանամ նրան խոստովանել զգացմունքներիս մասին,-երազկոտ երկնքին նայելով ասեց Թեն
-Կարծում եմ դրա կարիքը չկա, նա ինքը կարծես պատրաստ է ոտքերդ համբուրել,միայն խնդրես այդ մասին,-կատակեց Յունգին։
Այդքան ուրախ նոտայի վրա այդ օրը նրանք բաժանվեցին,իսկ Չոնգուկը Նամջունի ուղեղը կարողացավ բռնաբ...այսինքն նրա ուղեղը շատ կարևոր մտքերով ծանրաբեռնել ու վերադառնալ տուն մի քանի խորհուրդ ստանալուց հետո և մի տուփ սրտի կաթիլներ(ըստ Նամջունի Չոնգուկը կարող էր սրտի կաթվածից մահանալ,եթե Թեի տանը այլ տղամարդ տեսներ,այն էլ մերկ ու Թեի հետ համբուրվող,այնպես որ նա նախապես ամեն ինչ անում է ընկերոջը փրկելու համար)։
Այդ գիշեր Չոնգուկը այլևս չմիացրեց նոթբուքը և այնպես էլ չտեսավ,թե ինչպես է Թեհյոնը ավարտում "Չոնգուկ~ա" կանչելով,և ուժասպառ ու քրտնած ճակատով ընկնում բարձերի կույտի մեջ։
~Օր 4-րդ~
Հաջորդ օրը Չոնգուկը առավոտը շուտ արթնացավ հաստատակամ որոշումով,որ այսօր կխոսի Թեի հետ,և կփորձի պարզել այդ "Նա"-ի ինքնությունը,դրա համար նա 5:43 արագ քայլերով դուրս եկավ տանից և նստելով կարմիր ավտոմեքենան շարժվեց  դեպի Թեհյոնի տուն։
Թեհյոնը արդեն ուղիղ հինգերորդ երազն էր տեսնում,երբ տան դուռը անխղճորեն թակեցին,ասես ուզում են ոչ թե թակել,այլ ջարդել այն,և Թեհյոնը վախեցած վեր կացավ և քնաթաթախ հագնվելով դուրս եկավ միջանցք հյուրին դիմավորելու մի քանի լավ բառեր ասելով։
-Որ մի գրողի տարած անաս....Օ...Չոնգուկ,այդ դու ես?,-Միանգամից սթափվելով ասեց Թեհյոնը
-Ըմմ այո...դա նոր մոդա է?,-Զարմացած ասեց Չոնգուկը հայացքով ցույց տալով Թեհյոնի ոտքերին
-Ինչը?,-Թեհյոնը աչքերով հետևեց Չոնի հայացքին,և երկու վարկյան հետո ամբողջ երեսը խեցգետնից էլ կարմիր էր,քանի որ նա ներքնազգեստը հագել էր տաբատի վրայից,այն էլ հակառակ կողմով,-Գրողը տանի!,-Դուռը Չոնգուկի քթի առաջ փակելով ու ներս մտնելով ասեց Թեհյոնը,սակայն մինչ Չոնը կհասկանար ինչ է կատարվում Թեհյոնը արդեն նորմալ վիճակով բացեց դուռը ու առանց ավելորդ խոսքերի ներս քաշեց Չոնգուկին և նորից դուռը փակեց,-Գրողը քեզ տանի Չոնգուկ,դու քնել հասկացության մասին չես լսել?
Չոնգուկը վիրավորվելու փոխարեն սկսեց ժպտալ,քանի որ Թեհյոնը բարկանում էր ԻՐ վրա,այլ ոչ թե այդ "Նա"-ի։
-Կներես,ես մի շատ կարևոր հարց ունեմ,-շնիկի աչքերով նայելով ասեց Չոնգուկը
Թեհյոնը մինչ այդ բաժակով ջուրը մոտեցրեց բերանին։
-Եվ?
-Կա ինչ որ մեկը,ում դու պատահմամբ հավանես?,- չկարդացվող դեմքի արտահայտություն ընդունելով ասեց Չոնը
Թեհյոնը այդ բառերից նախ ներքուստ ապշեց,հետո շոկ ապրեց,իսկ վերջում հիշեց որ ջուր է խմում ու բերանի պարունակությունը թափեց Չոնգուկի վերնաշապիկին։
-Ախ ես քո մայրիկի ********,-Արագ-արագ հայհոյելով ու անձեռոցիկ փնտրելով ասում էր Թեհյոնը,այն հույսով,որ դրանով կփոխի խոսակցության թեման ու այդ շիլաշփոթի մեջ Չոնը կմոռանա իր հարցը,սակայն այդ էակը ավելի համառ ու խելացի էր,քան Թեն էր կարծում
-Հյոն,դու հարցիս չպատասխանեցիր!,-նեղացած շուրթերը առաջ տալով ասեց Չոնգուկը,-կա մեկը ում դու զուտ պատահմամբ սիրում ես?
-Չոնգուկ ինչ է նշանակում զուտ պատահմամբ սիրել?,-Փորձում էր ինքն իրեն հիմարի տեղ դնել Թեհյոնը,սակայն Չոնգուկի կամաց-կամաց նեղացող հայացքը ստիպեց Թեհյոնին լռել,-Լավ...հա,կա մեկը,ում ես զուտ պատահմամբ սիրում եմ....
-Եվ ինչպիսին է նա?,-Չոնգուկի ձայնը մի փոքր դողում էր,ցույց տալով նրա նեղվածությունը
-Դե նա բարձրահասակ է,գեղեցիկ,-Չոնգուկի դեմքը ամեն բառի հետ սկսեց մռայլվել,-մի քիչ տարօրինակ,չափից դուրս խելացի այս աշխարհի համար...հմմմմ,հա ու նաեւ մանուշակագույն մազեր ունի!
-Նա ինձ արդեն դուր չի գալիս,հյոն,-Դեմքը ծամառծելով ասում էր Չոնգուկը,բայց հետո նրա ուղեղի սպիտակուցները կարծես ռենատուրացիայի(առանձին քոմենթով կբացատրեմ բառի իմաստը) ենթարկվելով վերջապես հասկացան...,-Մանուշակագույն մազեր?!
Թեհյոնը անգամ ժպիտը չէր թաքցնում Չոնգուկի դեմքին նայելիս։

ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸМесто, где живут истории. Откройте их для себя