•{3/?}•

135 10 0
                                    

"ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՆՑ"
Չոնգուկը արդեն վերադարձրել էր մազերի բնական երանգը,իսկ ձեռքի դաջվածքը ազատվել էր պաշտպանիչ շերտից,այնպես որ հիմա նա առանց վախենալու դիպչում էր տառերին,երբեմն նույնիսկ թեթև համբույրներ թողնում երազկոտ դեմքով։
Այսօր նա արդեն տասնվեց անգամ մտել է Թեհյոնի ինստագրամյան էջ և բազում անգամներ փորփրել է նրա թվիթերը,որպեսզի առաջինը իմանա նորությունները։Նա արդեն անհամբեր էր,չնայած  դեռ առավոտյան տասնմեկն էր։
Ու ահա Ֆորտունան նրան ժպտաց տասնյոթերորդ անգամ ինստագրամ մտնելիս։Թեհյոնը վայրկյաններ առաջ հրապարակում էր արել,որտեղ նա իր նոր լուսանկարն էր տեղադրել երեկոյան Սեուլի ֆոնին,իսկ ներքևում գրել,որ երեկոյան հինգին նոր ուղիղ միացում կանի։
Ուղիղ միացումների ժամանակ նա կամ խոսում էր իր նորություններից(լինի կարիերա,թե անձնական կյանք),կամ պատասխանում էր որոշ մեկնաբանությունների։Այսօր Չոնգուկի բախտի բերմամբ թե պատահմամբ հարց ու պատասխանի օրն էր,ու նա հիմա էկրանի առաջ նստած նայում էր աչքերով Թեհյոնի հայացքին,ով մի փոքր կռացած էր,քանի որ մեկնաբանություններ էր կարդում,իսկ նրա առանձին կյանքով ապրող մատները մեկնաբանություն էին գրում,ու ահա նա սեղմեց Enter ստեղնը,ու միայն դրանից հետո հասկացավ,թե ինչ էր անում։Չոնգուկը վախեցած նայեց էկրանին,որպեսզի կարդա իր գրած մեկնաբանությունը,իսկ այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր...
-Ես արեցի դա Թեհյոն,այնպես որ դու ինձ հանդիպում ես պարտք։Հիշու՞մ ես ինձ,դու իմ ձեռքին գրեցիր չհանձնվես,իսկ ես այն դաջվածքի եմ վերածել։,-բառ ար բառ կարդում էր Թեհյոնը կիսով չափ շշուկով։
Չոնգուկը վախեցած նայում էր Թեհյոնի չերևացող հայացքին,որի տեսանելիությունը փակել էին աչքերին ընկած մազերը,ու հասկանում էր,որ Թեհյոնը դեռ չի հավատում։
Բայց մեկ րոպե անց Թեհյոնը ձևացրեց թե չի էլ կարդացել,ու այդպես էլ մինչև եթերի ավարտը պատասխան չտվեց շարունակելով լայն ժպտալ ու ձևացնել,թե իբր չի նկատում հետաքրքրասեր հետևորդների հարցերը այդ մեկնաբանության մասով։Բայց դեմքի մկանները ձգված էին,ինչն էլ ցույց էր տալիս նրա լարված լինելու ու ձևական ծիծաղելու մասին։
Եթերը ավարտվեց,ինչպես նաև Չոնի համբերությունը։Նա ինքն իրեն արդեն խաբված էր զգում,երբ հանկարծ հեռախոսը հաղորդագրությունից ձայն հանեց։
Միացնելով բջջայինը նա իր ինստագրամի(ենթադրենք,որ ուղիղ միացումը տեղի էր ունեցել ինստագրամով,և այնտեղից էլ Թեն տեսել էր Չոնի էջը)  հաղորդագրություններ բաժնում տեսավ Թեհյոնից եկած երկտողը։
"-Դու իրոք արել ես դա?"-գրել էր Թեն։
Չոնգուկը առանց երկար մտածելու ու շատ բարձր սրտի բաբախունով գրեց պատասխանը։
"-Այո!դու ինձ չէիր հավատում!?ես կարող եմ նկար ուղարկել)"
Չոնգուկը միայն գրելուց հետո զգաց,թե ինչպես են դողում մատները,որոնց ծայրերը կարծես քարացած ու սառը լինեին։
Թեհյոնը կարդաց նամակը,բայց միայն երկու րոպեից պատասխանը գրեց։
"-Իհարկե ոչ,բայց եթե կարող ես ուղարկիր"
Նա ուզում էր հաստատ վստահ լինել,որ Չոնը չի ստում,սակայն նրան ուղիղ տեքստով դա չասեց։
"-Հիմա....)"
Չոնգուկը համակարգչի վրա  սպիտակ ֆոն միացրեց,որպեսզի մութ սենյակում կարողանա նկար անել,իսկ հետո նկարելով  դաջվածքը ուղարկեց Թեհյոնին։
"-Ես միշտ կատարում եմ իմ խոստումները..)" (Չոն)
"-Ես դա արդեն հասկացա ㅋㅋㅋ" (Թե)
"-Իսկ հիմա խոստումը կատարելու քո հերթն է,հիշում ես չէ՞"(Չոն)
Իհարկե հիշում էր,բայց ի սրտե դա իրագործել չէր ուզում։Բայց ոչինչ անել չի ստացվի,նա ստիպված էր համաձայնվել։
"-Իհարկե հիշում եմ,միայն թե ես ազատ կլինեմ երեք օրից,դեռ չեմ հայտարարել,բայց երկամսյա արձակուրդ եմ վերցրել,այնպես որ կկարողանամ քեզ մեկ օր տրամադրել"
Մե՞կ օր,Չոնը հաստատ այդ մեկով չի բավարարվի,բայց զոհին չվախացնելու համար նա համաձայնվեց առաջարկին։
-Մեկ օր...Չէ Թեհյոն~ա, մեկ հավերժություն։Դու իմն ես լինելու,ես քեզ ախր այդքան սիրում եմ,-Չոնգուկը խոշոր ու խելագար աչքերով և ոչ պակաս խելագար ժպիտով նայում էր համակարգչի մոնիտորին,որի վրա բացել էր Թեհյոնի սեքսուալ նկարներից մեկը։
"Թեհյոնի բնակարանում"
-Հավատս չի գալիս,- շագանակագույն մազերով տղան նյարդային շրջում էր սենյակում,մինչ Թեն նստած էր փոքրիկ աթոռին,-Դու իրո՞ք համաձայնվել ես,-Թեն ուզեց պատասխան տալ,բայց տղան չթողեց,-չէ,չէ մի խոսա,ես քեզ այնտեղ մենակ չեմ թողնի,ոչ!
-Յունգի~հյոն,դե վերջ տուր,ես երեխա չեմ,իսկ դա ուղղակի հանդիպում էր,ես հո չգիտեի,որ նա իրոք դաջվածք կանի։
-Նա ինձ դուր չի գալիս,-Յունգին մոտեցավ նրա աթոռին և ուղիղ նայելով նրա աչքերին ավելացրեց,-Նա ամեն ինչ անում է քեզ հետ հանդիպելու համար,դա նորմալ չի...
-Հետևորդները երբեմն նման քայլերի են դիմում,կարող ես հանգիստ լինել,ես քեզ ամեն տաս րոպեն մեկ նամակներ կուղարկեմ,-հանգստացնելով հյոնին ասեց Թեն։
"Նույն ժամանակ Նամջունի տանը"
-Հավատս չի գալիս!,-Նամջունը ապշած նայում էր երջանիկ Չոնգուկի,-Ընկեր,քեզ պատահմամբ Հիտլերը հո չի կծել?-զգալով Չոնի անհասկացող հայացքը նա ավելացրեց,-Մեկ էլ քեզանից բացի նրան գիտեի,որ էսքան մեծ ձգտումով փորձում էր հասնել իրա նպատակներին,ու երկուսդ էլ շիզոֆրենիկ եք։
Այս անգամ ևս Չոնը նորից շատ երջանիկ էր,որպեսզի պատասխանի,այնպես որ ուղղակի երջանիկ նայելով ասեց։
-Ես կհանդիպեմ նրա հետ,հավատու՞մ ես,-Բռնվելով Նամջունի ուսերից ասեց Չոնը։
-Խելքդ մի կորցրու,Չոն,տղամարդիկ խելագարներին չեն սիրում,իսկ իսկական ջենտլմենը չպետք է կիսով չափ դատարկագլուխ լինի,-Ուսերը թափ տալով ասեց Նամջունը,և Չոնգուկը ստիպված իջեցրեց ձեռքերը,-ու ի՞նչ ես որոշել հանդիպման համար։

ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸМесто, где живут истории. Откройте их для себя