Դա սեր է թե հրապուրանք?ես ինքս էլ չեմ հասկանում:Եվ շատ ու շատ կարող եմ նրա մասին խոսել,սակայն անցնեմ ինձ:Ինչպես երևաց պարզ աղջիկ եմ,չեմ սիրում ստել,սակայն դա կարող է ինձ բարդ իրավիճակից հանել:
-Վիկի-հեռվից լսեցի Գաբիի ձայնը-այսքան շուտ ես եկել?
-Այո-պատասխանեցի ես-ինչու?
-Չե,ուղղակի զարմանալի է,երբեք այսքան շուտ չես եկել:
-Դե այո,մոռացար որ այսօր Վիլլիի ծնունդն է և ես առաջինը պետք է շնորհավորեմ նրան:Տես նվեր եմ գնել:
-Շատ գեղեցիկ է,իսկ եթե նա...
-Ինչ նա Գաբի?
-Ոչ,ոչ ես ուղղակի բարձր մտածում էի:
Ես ուշադրություն չդարձրի նրան:Եվ վերջապես ներս մտավ նա:Ես անմիջապես գնացի և շնորհավորեցի նրան:
-Դե նվերը բաց արա-ասացի ես:
-Իհարկե հենց հիմա:
Նա այն բաց արեց և դեմքին ժպիտ հայտնվեց,կարծես թե նա հավանեց այն:
-Շնորհակալ եմ այն շատ գեղեցիկ և նորաոճ է:
Ես նրան ժպտացի և գնացի Գաբիի մոտ:
-Նա հավանեց հասկանում ես և ժպտաց ինձ)))
-Հեյ,Վիկի ուշքի եկ:Դա պարզապես ժպիտ էր:
Ես նայեցի Գաբիին,բայց դեմքիցս ժպիտը չհեռացավ:
Զանգը հնչեց:Սկսվեց դասը'ֆիզիկան,անտանելի է:Վերջապես դասամիջոց էր ես մնացի դասարանում և դասընկերուհիս արագ վազելով ինձ մոտ շնչակտուր ձայնով ասաց.
-Վիկի արի:
-Ինչ է պատահել?
-Ինքդ կտեսնես հարցեր մի տուր:
Ես արագ և վախեցած վազեցի դեպի դռան կողմը և ինչ տեսնեմ...ամենավատը:
Դա Վիլլին էր մի աղջկա հետ համբուրվելիս:Չտեսա այդ աղջկա դեմքը,սակայն արդեն ատում էի նրան:Չեք պատկերացնի ներսումս ամեն բան տակն ու վրա եղավ:Վերցրի պայուսակս և արցունքներս զսպելով վազեցի տուն:
Բարեբախտաբար տանը մարդ չկար:Ես բարձրացա սենյակս և հոնգուր-հոնգուր լաց եղա,մինչև լսեցի դռան զանգը:Չեք էլ պատկերացնի թե ով էր:Թոմասը ի դեպ նա իմ համադասարանցին է:Գեղեցիկ ու հմայիչ երիտասարդ:Դուռը բացեցի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս:
-Ինչ ես անում այստեղ Թոմի:
-Ինչ գեղեցիկ ես Վիկի-քիչ-քիչ մոտենալով ինձ անդադար կրկնում էր նույն բանը:
Ես փորձում էի հրել նրան,սակայն ապարդյուն:
-Օգնեցեք-բարձր գոռում էի ես:
Վերջապես մեկը լսեց իմ ձայնը և եկավ օգնության:Նա հարվածեց Թոմասին:Թոմը արագ դուրս եկավ տնից:Իսկ հետո ես անծանոթին առաջարկեցի սուրճ խմել ինձ հետ:*****
Շնորհակալություն ընթերցելու համար:
Խոստանում եմ հաջորդ մասերը ավելի հետաքրքիր ներկայացնել:
![](https://img.wattpad.com/cover/70662647-288-k87386.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Վիկտորիա
RomanceՍա իմ առաջին գիրքն է:Ստացվել է այն թե ոչ կպարզեք ինքներդ: Գիրքը մի նպատակասլաց աղջկա մասին է,ով ամեն կերպ փորձում է հասնել իր նպատակին:Դրա ճանապարհին նա կհանդիպի իր իսկ սիրուն,որ անհեթեթ էր թվում: