Մի սովորական օր

171 18 0
                                    

-Նիկոլ, արթնացիր,- անընդհատ լսում եմ ընկերուհուս ձայնը մյուս սենյակից։ Տարօրինակ է, ես երբեք արթնանալու հետ խնդիրներ չեմ ունեցել և միշտ աշխատել եմ չուշանալ, բայց այսօր ընդհանրապես չեմ ուզում վեր կենալ  անկողնուցս։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Նիկոլ, արթնացիր,- անընդհատ լսում եմ ընկերուհուս ձայնը մյուս սենյակից։ Տարօրինակ է, ես երբեք արթնանալու հետ խնդիրներ չեմ ունեցել և միշտ աշխատել եմ չուշանալ, բայց այսօր ընդհանրապես չեմ ուզում վեր կենալ անկողնուցս։

Երևի հենց այն պատճառով, որ այսօր լրանում է երկու տարին, որ ես նրան կորցրել եմ։ Գուցե ես հիմար եմ, բայց հիմա նրան ավելի ուժգին եմ սիրում, քան մեկ տարի առաջ։ Երևի անհրաժեշտ էր քիչ տառապել, արագ նոր կյանք սկսել ու մոռանալ նրան այնպես ինչպես ինքն արեց։ Իսկ գուցե չի՞ մոռացել։ Ասում էր, որ միշտ սիրելու է ինձ և ինչ էլ որ լինի չի կարող մոռանալ։

Եվ հիմա ես նորից լաց եմ լինոում, զգում եմ՝ ինչպես կծկվում սիրտս։ Այս երկու տարվա մեջ առաջին անգամ ես զգում եմ նրան գրկելու անհագ ցանկություն։ Տեսնես որտե՞ղ է նա հիմա, ին՞չ է անում, ու՞մ հետ է։ Գուցե արդեն ամուսնացել է, ընտանիք ունի ու երջանիկ է առանց ինձ։ Հասկանում եմ, որ եթե հիմա ես հնարավորություն ունենայի, ամուր կգրկեի նրան ու կխնդրեի, որ միշտ մնա կողքիս, միայն թե իր սև աչքերը այլևս երբեք ոչ ոքինը չլինեն։ Հիմա եմ հասկանում, թե որքան ունեմ նրա կարիքը, որքան եմ կարոտել։ Իսկ նա իր կյանքում թեկուզ մեկ անգամ զգացե՞լ է իմ կարիքը։

- Նիկոլ դե բավական է, ուշանում ենք աշխատանքից,- նորից լսոււմ եեմ ընկերուհուս ձայնը, միայն թե հիմա նա կողքի սենյակում չի, այլ կանգնած մահճակալիս մոտ։ Նայում եմ նրա զայրացաց դեմքին ու ժպտում։ Ինչ լավ է գոնե հիմա նա կա իմ կյանքում, որ թեկուզ մի փոքր լցրել է մենակությունս։

Ծուլորեն վեր կացա անկողնուցս, հագնվեցի։ Արդեն ուշացել ենք աշխատանքից, հարկավոր է շտապել։

Ամբողջ ճանապարհին երկուսս էլ լուռ էինք։ Ամենքս փակվել էինք մեր  աշխարհում, մեր մտքերի հետ։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Ամբողջ ճանապարհին երկուսս էլ լուռ էինք։ Ամենքս փակվել էինք մեր աշխարհում, մեր մտքերի հետ։

Մի պահ մորս կարիքն զգացի։ Գուցե հարկավոր է փնտրել նրան, երևի հիմա իմ կարիքն ունի։ Որոշեցի աշխատանքից հետո գնալ մեր տուն ․․․ չնայած այն վաղուց իմ տունը չի։ Ինչ որ տարօրինակ զգացողություն ունեի։ Կարծես ինչ որ բան պիտի պատահեր, ուղղակի չէի հասկանում լավ, թե վատ։

Շոգ էր։ Չէի ուզում աշխատել, գուցե երեկոյան ծովափ գնանք՝ լողանք կամ ուղղակի զբոսնենք։ Լավ միտք էր, սպասեցի  ընկերուհուս վերադարձին, նա ինչ որ հաճախորդի էր մոտեցել։ Տեսա որ նա մի փոքրիկ երեխայի հետ է զրուցում։

- Հեյ, Նիկոլ, նամակ ունես,- մտախոհ հայացքով մոտեցավ ընկերուհիս։ Թոթվեցի ուսերս։ Ինձ նամա՞կ, ո՞վ պետք է հիշեր իմ մասին։ Սիրտս այնքան արագ էր բաբախում, ինչպես մեր առաաջին հանդիպման օրը։ Մատներս այնպես էին դողում, որ երեք րոպե չէի կարողանում բացել նամակը։

Մի փոքրիկ թղթի կտոր էր, վրան ընդամենը երկու տող՝ << Աշխատանքից հետո արի ծովափ։ Պետք է խոսենք>>։ Ո՞վ էր սրա հեղինակը։ Ձեռագիրն ինձ անծանոթ էր։ Որոշեցի անպայման գնալ, գուցե իրոք սա կարևոր է։

Օրվա մնացած մասը կարծես ժամանակը դիտավորյալ կանգ էր առել։ Երեք ժամն այնքան դանդաղ էր անցնում, կարծես երեք դար լիներ։

Վերջապես։ Ոտքերս իրենք իրենց էին գնում ծովափ։ Հասել էի, բայց ոչ ոք չկար։ Ին՞չ չար կատակ էր սա։ Ոտնաձայներ լսեցի, շրջվեցի ․․․

- Բարև Նիկոլ ․․․

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя