Ապրումներ

250 26 2
                                    

Ես մոռացա աշխարհին, ես կորցրի իմ աշխարհը ․․․ կորցրի այն սև աչքերը , որոնք անգամ ցերեկները ինձ գիշերվա մթի ջերմությունն էին տալիս։ Մեկ տարի էր անցել նրա գնալու օրվանից, բայց ես այդպես էլ չէի կարողացել վերադառնալ իմ բնականոն կյանքին։ Այդ տարվա ամեն րոպեն ես ուղղակի երազել էի նորից նրա  գրկում լինելու մասին, թեկուզ ընդամենը մեկ վայրկյան։ 

Մեկ տարի ես ուղղակի նստել էի այն աթոռին, որի վրա վերջին անգամ նստած էինք երկուսով , կուչ էի եկել, բայց նրան գրկելու փոխարեն ուղղակի միշտ լաց էի եղել։ 

Ես կորցրել էի ապրելուս իմաստը ․․․ ճիշտ է, ինչպե՞ս կհասկանաք ինձ, չէ որ ես էի սիրում , չէ որ ձեզնից ոչ ոքի համար նրա սև աչքերը ամբողջ աշխարհ լինել չէին կարող։ Երևի հազար անգամ օրվա ընթացքում ես կարդում էի նրա գրած նամակը ․․․ այն նամակը, որը մեր կյանքում վերջինը եղավ։ Տխուր, անքուն գիշերներից հոգնած աչքերս մի պահ լցվում էին փայլով, երբ կարդում էի, որ նա ինձ սիրում է, բայց անցնում էր ընդամենը մի ակնթարթ և փայլին փոխարինելու էին գալիս արցունքներս։

Ես հիշում էի նրան միշտ, ես  սիրում էի նրա ամեն մի մասնիկը ․․․ ինքս ինձ խոսք էի տվել , որ երբեք իմ կյանքում ոչ ոք նրան չի փոխարինի և որոշել էի, որ նրա սև աչքերը ոչ մի այլ սևի հետ չէի փոխելու։ Չէ որ ուրիշ սևերը իմը լինել չէին կարող, չէ որ նրա աչքերի դիմաց ուրիշ սևերը խամրած են։ 

Ես կործանվել էի․․․ ինքս ինձ կործանել էի։  Մեկ տարի ես մոռացել էի ինչպես են ժպտում, ես մոռացել էի ամեն ինչի մասին, գուցե այլևս չկայի այս աշխարհում, ես անհետ կորել էի նրա սև աչքերի ու իմ պատրանքների մեջ։

Ամեն գիշեր ես պատկերացնում էի մեր հանդիպումը, հավաքում  էի այն ամենը, ինչ պետք է ասեի նրան, բայց հասկանում էի,որ մենք երբեք չենք հանդիպելու, որ այլևս երբեք ես նրան չեմ տեսնելու, եթե անգամ գա մեր հանդիպման << բաղձալի>> ժամը, մենք իրար համար օտար ենք լինելու և ուղղակի անցնելու ենք իրար կողքով՝ գուցե անգամ առանց բարևելու։ 

Ոչ մի անգամ ես չէի փորձել գտնել նրան , անգամ այդ մասին չէի մտածել․․․ դե իհարկե, ես նույնիսկ տանից  դուրս չէի եկել։

Ես ծերացել էի ․․․ չէ, մազերս չէին սպիտակել և ոչ էլ դեմքիս կնճիռներ էին առաջացել։ Արտաքինիս միակ փոփոխությունը  գունատվելս ու նիհարելս էր, որը շատ ակնհայտ էր։ Իսկ հոգիս ․․․ հոգիս կնճռոտվել ու ճերմակել էր։

Էլի մի օր, որը ես մի կերպ գլորեցի առանց քեզ, էլի մի օր, որ ես դեռ ողջ եմ։ Դու լցրեցիր իմ կյանքը աչքերիդ գույնով ․․․

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя