Ծանոթություն

236 20 0
                                    

Արդեն 21 տարեկան եմ։ Երևի ես երբեք էլ երջանիկ չեմ եղել ( չհաշված այն մի քանի ամիսները)։ Ծնողներս բաժանվել են, երբ ես չորս տարեկան եմ եղել, մնացել եմ մորս հետ։ Այդքան էլ հեշտ չէր նրա հետ, կարծես երբեք երեխա չեմ եղել։  Տարիներ անց, երբ ես արդեն կարող էի ապրել առանց նրա, ուղղակի հեռացա տնից։

Քաղաքի արվարձաններից մեկում փոքրիկ տուն էի վարձել․ այդքան էլ  շքեղ չէր, բայց ինձ դուր էր գալիս։ 

Օրվա մեծ մասը դրսում էի անցկացնում։ Աշխատում էի, տարբեր գործեր անում ցածր վճարի դիմաց։ Մտածում՞ եք ազատությունս էր կարևոր, վերջապես ինձ  ոչ ոք չէր ասում ինչպես ապրեմ, ոչ ոքի հետ չէի վիճում, բայց հաճախ մորս կարոտում  էի։ Սկզբնական  շրջանում համարյա...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Օրվա մեծ մասը դրսում էի անցկացնում։ Աշխատում էի, տարբեր գործեր անում ցածր վճարի դիմաց։ Մտածում՞ եք ազատությունս էր կարևոր, վերջապես ինձ  ոչ ոք չէր ասում ինչպես ապրեմ, ոչ ոքի հետ չէի վիճում, բայց հաճախ մորս կարոտում  էի։ Սկզբնական  շրջանում համարյա միշտ նրա կարիքն էի զգում։ Ընկերներ չունեի, կյանքիս բոլոր օրերը դարձել էին միանման։ Արթնանում էի առավոտյան 06․00, արագ տանից դուրս գալիս, քայլելով հասնում մետրո, հետո աշխատանքի, իսկ օրվա վերջում տուն։ Երբեմն էլ տուն գնալու փոխարեն աշխատանքից հետո գնում էի ծովափ։ Ուշ ժամերին այնտեղ հազվաադեպ էին մարդիկ լինում՝ հիմնականում սիրահարներ։ Նրանց նայելով ես հաճախ նախանձում էի, ինքս էլ ցանկանում էի երբևէ սիրել, սիրված  լինել։ Այս նույն առօրյայով կյանքիցս անցավ երկու տարի։

Նոր աշխատանք ունեի՝ սրճարանում պատվերներն էի գրանցում, երբեմն էլ մատուցողուհու դեր կատարում։ Մյուս աշխատանքներիս համեմատ սա  հեշտ էր, երբեմն նույնիսկ հաճելի։ Սիրում էի ժպիտով մոտենալ մարդկանց, իսկ հետո նայել, թե ինչպես են սուրճ խմում, զրուցում կամ ուղղակի մտախոհ շուրջբոլորը նայում։ Կարծես ինչ որ փոքրիկ լույս էր վառվել կյանքումս։

Սովորական առավոտ էր։ Ուշանում էի աշխատանքից։ Վազելով հասա մետրո։ Նստելու տեղ չկար, իսկ ես շնչակտուր էի լինում։ Մի տղա տեղը զիջեց ինձ։ Սկզբում նրա վրա ուշադրություն չէի դարձնում , բայց նրա մուգ սև աչքերը ուղղակի դաջվել էին  իմ աչքերին և չնայելը անհնաար էր թվում։  Հասել էի աշխատանքի, բայց կարծես նրանից կորզած հայացքը ամուր փակցրել էի դեմքիս, ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ։ Անգամ չէի ուզում աշխատել, միայն փակեի աչքերս ու երազեի, պատկերացնեի նրան։ 

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя