՝՝՝՝՝՝

165 17 2
                                    

- Նիկոլ , դու ամբողջովին թաց  ես, - նկատում է նա և ես ինքս էլ հասկանում եմ, որ մրսում եմ։ - Ներս անցիր ինչ ենք այստեղ կանգնել։

Այո, հիմա ես նրա կողքին եմ , երջանիկ եմ, բայց սրտիս խորքում ինչ որ անհանգստություն կա, որը ոչ մի րոպե չի լքում ինձ ու չիի թողնում հանգստանամ։ Գուցե պետք էր լսել նրա բացատրությունը, գուցե կարևոր բան ուներ ասելու ․․․ բայց ոչ հիմա, ես հիմա միայն ուզում եմ  նրա ներկայությունն ու ջերմությունը։ Ամբողջ գիշեր, երբ թեկուզ  մի փոքր հեռանում էի նրանից ՝ ձեռքով ինձ էր որոնում անկողնում ու նորից ամուր գրկում։ Հիմա էի հասկանում, որ նա ինձ երբեք չի մոռացել և միշտ էլ սիրել է։ 

Առավոտյան շոուտ եմ արթնացել և երկուսիս համար էլ սև դառը սուրճ եմ պատրաստել։ Ին՞չ է կատարվում նրա տանը, ինչ՞ու է ամեն ինչ այսքան թափթփված։ Այստեղ երբեք նման վիճակ չի եղե։ 

Գնացի սենյակ բայց նա դեռ քնած էր։ Չկարողացա արթնացնել։ Ես մի փոքր տունը կարգի կբերեմ մինչև նա արթնանա։ Մտա հյուրասենյակ ․․․ սեղանին մոխրաման  էր դրված, ծխախոտ, թղթեր ու նամակների մի կապոց , երևի այնքան շատ էին նամակները, որ մի ամիսն էլ չէր բավականացնի ամբողջը կարդալու համար։ Ամենից շատ ինձ անհանգստացրեց ծխախոտը, ին՞չ է կատարվում, ախր նա չէր ծխում։

Որոշեցի նայել նամակները, հետաքրքիր էր, թե ու՞մ է նա այդքան գրել։ << Նիկոլին>> , << Սիրելի Նիկոլ>> , << իմ հրեշտակ>> ՝ բոլոր նամակների վրա այսպիսի հասցեագրություններ էին։ Մի՞թե այս ամբողջ կապոցն ինձ է ուղղված։ Վերցրի առաջին նամակն ու սկսեցի կարդալ ․․․

<< Նիկոլ

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել քեզ ցավ պատճառելու  համար։ Ուզում եմ իմանաս, որինձ համար էլ հեշտ չի քեզնից հեռու լինելը, անգամ մնացած այս կարճ ժամանակը։ Ես սիրում եմ քեզ։ Երևի պետք է չլիներ մեր հանդիպումը, այդպես երկուսիս համար էլ հեշտ կլիներ, բայց երևի ճակատագիրն այսպես էր կամենում ․․․ >>

Ոչինչ չէի հասկանում, ին՞չեր է խոսում, ին՞չ է ուզում ասել սրանով։ Մաքրեցի արցունքներս ու շարունակեցի կարդալ։

<< ․․․ սիրելիս այնքան եմ ուզում նայել աչքերիդ ու ասել ամբողջ ճշմարտությունը, այնքան եմ ուզում ինձ տրված կարճ ժամանակը կողքիդ անցկացնել։ Նիկոլ, ես երկար չեմ ապրելու և հենց դդա էր քեզ լքելու պատճառը։ Գիտեմ, որ սիրում ես ինձ և վստահ եմ , որ իմ մահը քեզ համար ավելի ծանր կլինի, քան մեր բաժանումը։ Ներիր ինձ խնդրում եմ>> ․․․

Ես ուղղակի երազում էի, որ այս ամենը կեղծիք լիներ։ Ինչպե՞ս թե կարճ ժամանակ, ին՞չ մահ։ Չէ, ես կխելագարվեմ, ես պատրրաստ չեմ նրան կորցնել։ Նա իմն է, նա միշտ իմ կողքին պիտի լինի։ Ինչ՞ու է իմ կյանքն այսքան դաժան, ինչ՞ու երջանկությունս այսքան կարճ տևեց։ Խնդրումմ եմ Աստված իմ , մի սպանիր ինձձ։

- Ադամ,  ինձ մենակ չթողնես ․․․ ,- չէի նկատել, որ բարձր եմ խոսում։ 

- Նիկոլ ․․․ կարդացել ես ․․․ ,- ինձ փոքր ինձ սթափեցրեց Ադամի ձայնը։ Աչքերումս այնքան արցունք կար, որ եես հազիվ էի տեսնում նրան։

Ուղղակի վազեցի ու գրկեցի նրան ․․․

- Ադամ, խոստացիր, որ երբեք ինձ մենակ չես թողնելու, խնդրում եմ , խոստացիր ․․․

Այդ պահին ամենից շատ երազում էի արթնանալ վատ երազից, բայց դա իրականություն էր։ 

Մենք նստած էինք իրարից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա ու երկուսս էլ խորասուզված էինք մեր մտքերի մեջ։ Իհարկե ինձ համար սա մեծ հարված էր, բայց սխալ էր նման պահվածքը։ Ես պետք է ուժեղ լինեմ, որպեսզի օգնեմ նրան ։ Նա կապրի, իմ Ադամը երբեք ինձ մ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Մենք նստած էինք իրարից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա ու երկուսս էլ խորասուզված էինք մեր մտքերի մեջ։ Իհարկե ինձ համար սա մեծ հարված էր, բայց սխալ էր նման պահվածքը։ Ես պետք է ուժեղ լինեմ, որպեսզի օգնեմ նրան ։ Նա կապրի, իմ Ադամը երբեք ինձ մենակ չի թողնի։ 

Վեր կացա տեղիցս ու անվստահ քայլերով մոտեցա նրան։ Իմ ուժեղ Ադամից կարծես ոչինչ չէր մնացել, ին՞չ էր արել հիվանդությունը նրա հետ։

- Ադամ, ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես, մենք միասին սա էլ կհաղթահարենք ,- փորձելով խեղդել արցունքներս ասացի ես ։

- Նիկոլ, սիրում եմ քեզ ․․․

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя