10

187 15 10
                                    

Կարիք կա՞ նկարագրելու,, թե ինչքան դժվար էր ինձ համար ապրելը, շնչելը։ Ամեն անգամ նրան տեսնելիս կարծես աշխարհը գլխիվայր շուռ էր գալիս։ Ես տտեսնում էի թե ինչպես եմ դանդաղ կորցնում նրան, բայց ոչինչ անել չէի կարող։ Հիվանդությունտը սպանում էր նրան աչքիս առաջ։ Ամեն վայրկյան ավելի շատ էի սիրում նրան ու ամեն անգամ հասկանում էի , որ գալու է մի օր , որ էլ չեմ կարողանալու տեսնել նրան, որ երկինքը խլելու է նրան ինձնից։ Ինձ շատ ոււժ էր պետք։ Ես պետք է օգնեի նրան, թեկուզ գոնե ժպտար ․․․ հիվանդությունը գնալով զարգանում էր և դրանից ոչ մի տեղ փախչել հնարավոր չէր։ Անգամ արդեն բժշկի նշանակած հաբերը օգնել չէին կարողաանում։ Մոտ մեկ շաբաթ նա անկողնում էր, չէր կարողանոււմ վեր կենալ։ Իսկ ես վազում էի խանութ, դեղատուն ու նորից նրա անկողնու մոտ։ Նաա ժպտում էր, ցույց էր տալիս, թե լավ է, բայց ես կույր չէի։ Հոգնել էի գաղտնի լաց լինելուց , իսկ հետո նրա երեսին կեղծ ժպտալուց։ Ավելի լավ կլիներ , եթե ես նրան կարողանայի դուրս տանել, թեկուզ ուղղակի մի փոքր քայլելու, բայց նա անընդհատ ասում էր, որ մենակ գնամ, որ բավական է նստեմ իր կողքին ու կործանեմ ինքս ինձ, որ առանց իրեն դեռ ապագա ունեմ։

Ես էլ նրա հետ հիվանդացել էի, ուղղակի իմ հիվանդության անունը Ադամ էր։ Դուրս էի եկել պատժգամբ, մի փոքր մաքուր օդ շնչելու․ լավ եղանակ էր, որոշեցի ամեն կերպ հանել նրան տնից։

- Ադամ ,- զգույշ մտնելով սենյակ ասացի ես։ Աչքերը փակ էին, երևի քնել էր, որոշեցի դոււրս գալ։

- Նիկոլ, արթուն եմ, մի գնա ,- ետևիցս ասաց նա։ - Ուզում եմ գնանք պարելու։ Ապշել էի, վերջապես նա ինքն էր ցանկանում դուրս գալ տնից, իհարկե կգնանք։ Ես հոգնեցի նրան հագնվել և դուրս եկանք տանից։ Այնպես էր շնչում մաքուր օդը, կարծես բանտարկյալ լիներ, որը խոնավ բանտախցիից երկար տաարիներ դուրս չի եկել։

Մենք պարում էինք։ Մի պահ ես մոռացել էի ամեն բան, մեզ շրջապատող աշխարհը, մարդիկ, անգամ նրա հիվանդությունը։ Իհարկե այս ամենը երկար շարունակվելու, ինչպես միշտ իմ հեքիաթն ավարտվելու էր, նորից իրականություն էի վերադառնալու։ Նորից արյուն էր գալիս նրա քթից, նորից ուշաթափվեց։ Դա սովորական էր դարձել, մեր գրեթե բոլոր շորերի վրա արյան հետքեր կային։

Մեզ տուն հասցրին։ Մեզ հետ նաև բժիշկ կար, բայց ես վախենում էի։ Սովորաբար նրա ուշաթափությունները երկար չէին տևում, բայց այս անգամ մոտ մեկ ժամ նրան չէին կարողանում ուշքի բերել։

Երևի դա կյանքիս ամենածանր գիշերն էր, մի րոպե չկարողացա աչք փակել, բայց նա գրկել էր ինձ ամուր ու հանգիստ քնել։ Կարծես ինչ որ հիվանդ ընտանիիք լինեինք, որը այլևս բուժում չուներ։ Ես ինքս էլ գունատ էի, արցունքներից ու անքուն գիշերներից հոգնած ու կարմրած աչքերով։ Ես նրա համար ամեն ինչի պատրաստտ էի, գոնե հնարավոր լիներ կիսել ինձձ մնացած կյանքը նրա հետ , իսկ հետո մմիասին երկինք բարձրանալ։

Հաջորդ օրը ես նրան ծովափ տարա, բարեբախտաբար այս անգաամ ամեն ինչ լավ ավարտվեց։ Նա մի փոքր ավելի լավ տեսք ուներ։ Որոշեցի անպայմնան խոսել բժշկի հետ։ Ասաց,, որ պետք է զննի նրան։ Գնացիննք հիվանդանոց, բայց բժիշկը ևս մի անգամ սպանեց ինձ, ասաց, որ, եթե կարողանա ևս մեեկ ամիս ապրել ուրեմն նա հերոս կլինի։

Ախ Ադամ, ին՞չ արեցիր ինձ հետ ․․․ ես մահանում էի նրա հետ միասին ՝ դանդաղ ու տանջվելով ․․․


Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя