Ադամ

170 19 4
                                    

Ես սիրում էի Նիկոլին, սիրում էի կյանքիցս շատ, այս աշխարհում ամենից շատ։ Նրա համար ես պատրաստ էի ամեն ինչի, անգամ կյանքս կտայի,  միայն նրան երջանիկ տեսնեի։  Բայց չէի կարող մնալ նրա կողքին։ Երևի ես թուլամորթ եմ, երևի ես պետք է հենց սկզբից նրա աչքերին նայելով ասեի ամեն ինչ, հնարավորություն տայի, որ նա ինքն ընտտրություն կատարեր, բայց չկարողացա։ Գիտեի, որ երկու դեպքում էլ նա պետք  է տառապեր, բայց ես չէի կարող նայել, թե նա ինչպես է լաաց լինում։ 

Նիկոլ ․․․ իմ Նիկոլ․․․ եթե միայն իմանայիր այս քայլիս պատճառը, եթե իմանայիր՝ ինչքան դժվար է ինձ համար, ինչքան եմ ուզում նորից կողքիդ լինել, տեսնել միշտ տխրությամբ լի աչքերդ, որքան եմ ուզում ամուր գրկել ու այլևս երբեք բաց չթողնել։ Բայց չեմ կարող սիրելիս, չեմ կարող վերջնականապես խորտակել կյանքդ։

Ես ինքս էլ շատ հաճախ գիշերները անզորությունից լաց էի լինում կամ գուցե կարոտից, բայց ոչինչ փոխել չէի կարող։ Ամբողջ տարի ամեն օր ես քեզ նամակ էի գրում, փորձում էի ամեն բան բացատրել, բայց չէի համարձակվվում ուղարկել։

Գուցե մի օր դու կարդաս այդ նամակները, բայց այդ ժամանակ ես այլևս չեմ լինի։ Խոստանում եմ սիրելիս, նույնիսկ երկնքից ես միշտ կհետևեմ քեզ, կդառնամ քո պահապան հրեշտակն ու կողքիդ կլինեմ։ Ուզում եմ իմանաս,որ ես չէի ուզում ամեն  ինչ այսպես ստացվեր, ես իսկապես երազում էի ամբողջ կյանքում կողքիդ լինելու մասին, ես ուզում էի, որ դու դառնաս իմ ճակատագիրը, իմ ընտանիքը, բայց կյանքի դեմ ես ոչինչ անել չէի կարող։ Նիկոլ, ներիր, որ քեզ միայն ցավ եմ պատճառել, որ երազանքներդ չեմ իրականացրել ու քեզ մենակ եմ թողել։ Ներիր սիրելիս, խնդրում եմ ․․․

Ես հիվանդ էի, անբուժելի հիվանդ։ Ես դրա մասին շատ վաղուց էի իմացել և որոշել էի ամբողջ կյանքում մենակ մնալ, որպեսզի չփչացնեեմ ոչ ոքի կյանքը։ Իհարկե այդպես էլ անում էի կյանքիս քսաներեք տարիները ես  միայնակ անցկացրի, բայց հետո հանդիպեցի մի հրեշտակի,որը փոխեց իմ կյանքը։ Ես հասկացա, որ առանց նրա ես ուղղակի չեմ կարող ապրել։ Առաջին իսկ վայրկյանից նա մտավ իմ սիրտը ու ես չկարողացա վանել նրան ինձանից։ Նա ուրիշ էր, նման չէր ոչ ոքի։

Անցավ ժամանակ և մենք միասին էինք։ Ես չէի կարողանում աչք կտրել նրանից, բայց ամեն անգամ, երբ հիշում էի, թե ինչ է սպասվում ինձ, եսս առանց հրաժեշտ տալու հեռանում էի։ Նրան երբեք ոչինչ չէր հետաքրքրում, միայն ես ու մեր սերը։ Նրա կողքին ես երջանիկ էի ․․․

Հիվանդությունս զարգանում էր և դրանից խուսափելն ուղղակի անհնար էր։ Ես պետք է կամ պատմեի Նիկոլին ամեն ինչ կամ նորից լուռ հեռանայի, բայց այս անգամ անվերադարձ։ Ես գնացի ․․․ ցավ պատճառելով իմ հրեշտակին։

Նիկոլ, եթե միայն իմանայիր որքան եմ զգում կարիքդ, որքան էի կարոտում։ Ուզում էի թեկուզ շատ հեռվից տեսնել նրան, գոնե մեկ անգամ, բայց նա չկար։ Մեկ տարի ես ոչ մի լուր չունեի նրանից։ Հետո իմացա, որ նորից աշխատում է։ Չգիտեմ ինչ կատարվեց հետս, որոշեցի անպայման տեսնել նրան, խոսել հետը։

Փողոցում մի երեխայի խնդրեցի նամակ գրել ու տալ նրան։ Չէի կարող ես գրել, կճանաչեր ձեռագիրս ու երևի չէր ցանկանա ինձ տեսնել։ Ինչ՞ի այսքան ժամանակ ես համարձակություն չունեցա նրա տուն գնալու։ Ամբողջ օրը շատ դժվար անցավ։ Անհամբեր սպասում էի նրան՝ չիմանալով կգա, թե ոչ։ 

Եկավ ․․․ ես տեսա իմ Նիկոլին․․․

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя