․․․

65 3 0
                                    

Նորից նոր օր, որը հնից գրեթե ոչնչով չէր տարբերվում։ Միայն գնալով ցավն էր ավելանում։ Ամբողջ գիշեր աչք չէի փակել, հազար միտք էր պտտվում գլխումս։ Փախչեմ, թե փորձեմ գտնել նրան, խոսեմ հետը։

Այ;ևս ոչինչ չէի ուզում՝ միայն խաղաղություն և հանգստություն։ Ուզում էի ինչքան հնարավոր է շուտ վերջ տալ այս քաոսային վիճակին։ Ընկերուհիս ամեն կերպ փորձում էր օգնել ինձ․ գուցե նա չէր պատկերացնում, որ ընդամենը մի հանդիպումը այսպիս խառնաշփոթ կարող է ստեղծել։ Օգնիր ինձ խնդրում եմ , ես իսկապես օգնության կարիք ունեմ։

- Ինքնաթիռի տոմս գնիր, ես պետք է գնամ,- չգիտեմ նչո՞ւ ասացի ես։ Ընկերուհիս ապշած նայում էր ինձ, կարծես փորձում էր հասկանալ իսկապես խոսեցի, թե իրեն թվաց։ Իրականում ես ինքս էլ չէի հասկանում, թ՞ե ինչ էի անում։

-Բայց ախր Նիկոլ․․․ վստա՞հ ես։

-Այո, կարևոր չէ, թե որ ուղղությամբ, միայն արագ։

Ընկերուհիս ևս մեկ րոպե կանգ առավ՝ նույն դեմքի արտահայտությունը երեսին, իսկ հետո դուրս եկավ։ Իսկ եթե ճիշտ չե՞մ վարվում։ Գուցե գտնեմ նրան, խոսենք, հետո գնամ։

Ոչ ոչ Նիկոլ,պետք է գնաս, պետք է մոռանաս ամենը, բավական է տանջվես, սա էլ կհաղթահարես։

Վեր կացա, դուրս եկա փողոց։Լավ կլինի մի քիչ քայլեմ, մտքերս հավաքեմ։ Անգամ չգիտեմ ու՞ր եմ գնալու, ին՞չ եմ անելու։ Կարևոր չի․․․ ուղղակի կկտրվեմ իրականությունից,կմոռանամ ամեն բան։

Բայց բոլորս էլ գիտենք, որ իրականությունից փախչելու համար մենք ինքներս մեզ պետք է լքենք։ Քայլերս ինձ տարան լողափ։ Կրկին այս վայրը։ Ինչքան լավ ու վատ օրեր են անցել այստեղ։

Գուցե արդեն տուն գնամ, ընկերուհիս վերադարձած կլինի։

Չէի սխալվում, նա եկել էր։ Հենց այս տոմսը ինձ կտանի հեռու, ես կմոռանամ , թե նրա աչքերը, տե նրա ձայնը․ ամեն ինչ կապված նրա հետ․․․

Հավաքեցի իրերս։ Կես ժամից պետք է օդանավակայանում լինեի։ Ընկերուհիս որոշել էր գալ ինձ ճանապարհելու։

Ցտեսություն հին քաղաք, ցտեսություն հին հուշեր, ես թողնում եմ ձեզ այստեղ ու հեռանում։ Չգիտեմ ինձ համար լավ է թե վատ, բայց ես տանում եմ այն սերը, որը արդեն քանի տարի պահում եմ սրտումս։ Ես շնորհակալ եմ , որ թեկուզ մի քանի ամիս, բայց նա իմ կյանքը լցրել է երջանկությամբ, շնորհակալ եմ, որ ունեցել եմ նրան։

Վերջ։ Եկավ հրաժեշտի պահը։ Այնքան կցանկանայի ինքս ինձ հրաժեշտ տալ ու հեռանալ ինձնից, բայց դա անհնար է։ Ամուր գրկեցի ընկերուհուս։ Ինչպես էր լաց լինում, քանի անգամ հարցրեց վստահ եմ արդյո՞ք, դեռ չեմ փոշմանե՞լ։ Խնդրեց, որ չմոռանամ իրեն, գոնե զանգեմ։ խոստացա, որ այդպես էլ կլինի։

Եվս 5 րոպե և ես այլևս այստեղ չեմ լինի, այլևս ոչ ոք ինձ չի հիշեցնի նրա մասին։ Բայց միթե փախչելով ես ինչ որ արդյունքի կհասնեմ․ կամ, եթե հեռու լինեմ այստեղից՝ կմոռանամ այստեղ կատարվածը ։ Ոչինչ չգիտեմ․․․

Մի կյանքի պատմություն․․․Место, где живут истории. Откройте их для себя