§1§

1.1K 47 7
                                    

-Վերջ! Գնում ենք հիվանդանոց!, - զայրացած ասաց մայրս, - պատրաստվիր և շատ արագ!

-Մա՜մ, բայց..., - լացակումած ասացի ես ու ուժեղ փակեցի սենյակիս դուռը։

-Մի հակաճառիր ինձ!, - գոռաց նա հյուրասենյակից։

Եվս մի անտանելի օր։ Անընդհատ գլխացավեր, թուլություն, բարձր տաքություն և այլն և այլն... Մայրս ասում է, որ պիտի հիվանդանոց գնանք, բայց ես ձևացնում եմ, թե լավ եմ։

Այսօր առավոտյան ուշաթափվեցի, դրանից հետո սկսվե՜ց... Մենք հենց այսօր էլ երևի կգնանք հիվանդանոց։ Ես հիվանդ չեմ! Բայց մայրս չի ուզում ինձ լսել...

Մոռացա սկզբից ներկայանալ... Ես Էլիզան եմ, 2 օր առաջ դարձա 24 տարեկան։ Ապրում էի առանձին և ուրախ, բայց երբ մայրս իմացավ, որ թուլություն ունեմ, միանգամից տեղափոխվեցի ծնողներիս մոտ ու հիմա ստիպված եմ ամեն օր նրանց քարոզները լսել առողջությանս մասին։ Մայրս իրավաբան է, հայրս՝բիզնեսմեն։ Դե իհարկե, մենք հարուստ ենք։ Չնայած դրան՝ես եսասեր կամ ինքնահավան չեմ։ Քույր կամ եղբայր չունեմ, և սա էլ չի խանգարում, որ ես էգոիստ չլինեմ։ Դե...  Ես մի՜ փոքր եմ էգոիստ...

Կարողանում եմ խոսել չորս լեզուներով՝գերմաներեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Նաև հասկանում եմ իտալերեն և իսպաներեն, բայց ինքս խոսել չեմ կարողանում։ Մայրս ու հայրս լուրջ զբաղվում էին իմ կրթությամբ, երբ ես դեռ փոքր էի։

Իսկ հիմա բնավորությանս մասին... Որոշ դեպքերում մարդիկ ինձ այնքան են հոգնեցնում, որ պառկում ու մտածում եմ միայն մեռնելու մասին... Երբ զայրացած եմ լինում, բոլորը շուրջս են հավաքվում ու դրանից ավելի եմ զայրանում։ Այդ ժամանակ ինձ ոչ ոք չի ճանաչում, ես նման չեմ լինում իրենց իմացած Էլիզային։
Սովորական արտաքին ունեմ...

 Երբ զայրացած եմ լինում, բոլորը շուրջս են հավաքվում ու դրանից ավելի եմ զայրանում։ Այդ ժամանակ ինձ ոչ ոք չի ճանաչում, ես նման չեմ լինում իրենց իմացած Էլիզային։Սովորական արտաքին ունեմ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
365Where stories live. Discover now