-Ալան..., - ասացի ես, - դու շուտով կկորցնես նաև ինձ։
-Ինչու՞ ես ամեն կերպ փորձում տրամադրությունս փչացնել։
-Դա իրականությունն է... Այդպես չէ՞։
-Մի մտածիր հիմա դրա մասին։
-Ուղղակի լքիր ինձ, լա՞վ։ Կամ էլ ես պետք է քեզ լքեմ...
-Դու չես կարող! Ոչ էլ ես եմ կարող։ Վերջ տուր!
-Ի՞նչ կլինի, եթե հենց հիմա ասեմ, որ չեմ ուզում այլևս քեզ տեսնել ու գնամ...
-Ես թույլ չեմ տա։ Լռիր վերջապես! Մենք տուն ենք գնում։
Նա փոքր-ինչ զայրացավ։ Բայց այս հարցին այդքան թեթև պետք չի նայել։
-Մի զայրացիր, - ասացի ես՝բռնելով նրա ձեռքը։
-Դժվար է։
-Հմմ... Ես ուզում եմ խմել։
-Խմել ի՞նչ։
-Ալկոհոլ...
Նա զարմացած նայեց դեմքիս։
-Հիմա՞, - հարցրեց նա։
-Ըհն։
-Տանը կա։
-Դե ուրեմն, տուն գնանք։
Մենք ոտքով տուն վերադարձանք։ Բարեբախտաբար, էլեկտրականություն կար արդեն, վերելակով կարող էինք բարձրանալ։
-Դու համոզվա՞ծ ես, - հարցրեց Ալանը՝բացելով խմիչքների պահարանը։
-Ես գինի եմ սիրում..., - ասացի ես, - նաև շամպայն, մարտինի ու վիսկի։
Նա երկու բաժակ գինի լցրեց։ Ես բազկաթոռին նստեցի, իսկ նա գետնին՝գորգի վրա։
Ես խմեցի առաջին բաժակը։ Ես լուրջ էի, երբ ասացի, որ սիրում եմ գինի։ Ալանն ու ես միասին խմեցինք 2 շիշ ֆրանսիական գինի, որոնք իմիջիայլոց շատ թունդ էին։
-Բավական չէ՞, - հարցրեց նա։
-Բայց այնտեղ էլի խմիչք կա։
Ես դանդաղ վեր կացա տեղիցս ու բացեցի այդ խմիչքների պահարանը։
-Էլիզա, դու լու՞րջ ես։
-Իհարկե։
Առաջին պատահած 3 շիշը վերցրի ու դրեցի սեղանին։
-Հիշիր քո կյանքի բոլոր տխուր դեպքերն ու խմիր, - ասացի ես՝նստելով նրա կողքին։
Նա ձեռքից գցեց բաժակը, որի մեջ դեռ գինի էր մնացել։ Դե գորգն իհարկե պետք է կեղտոտվեր։ Բայց մեզնից ոչ ոք չցանկացավ այն մաքրել այդ պահին։
-Ես սիրում եմ քեզ, - ասաց նա, - դա երևի կյանքիս ամենատխուր պահն է։
-Ես սիրում եմ քեզ, - կրկնեցի ես, - դա էլ է իմ կյանքի ամենատխուր պահը։
YOU ARE READING
365
Non-FictionԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...