§3§

488 27 12
                                    

Արթնացա իհարկե բարձր տրամադրությամբ։ Դուրս եկա վրանից. երեկվա գիշերային հեքիաթից պարզ է, որ ոչինչ չէր մնացել։

Ժամին նայեցի, արդեն 11-ն է։ Ես շատ երկար եմ քնել։
Ինձ թեյ լցրի, հանեցի բլիթներս ու սկսեցի ուտել։ Շուտ վերջացրի, հավաքեցի վրանս ու տեղից շարժվեցի։

Ես կրկին մոտ մի ժամ քայլեցի մինչև հասա մարդաշատ վայրեր ու հենց այնտեղ էլ մեքենա կանգնեցրի։ Վարորդին տվեցի հյուրանոցի հասցեն, ու մեկ ժամ անց մենք արդեն տեղում էինք։

Քաղաքում արդեն պատրաստվել էին տոնին։
Ես արագ հյուրանոց մտա, իմ սենյակ գնացի ու իրերս այնտեղ դրեցի։ Փոխեցի հագուստս.

Հեռախոսս, դրամապանակս ու սենյակիս բանալիները դրեցի ուսապարկիս մեջ։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Հեռախոսս, դրամապանակս ու սենյակիս բանալիները դրեցի ուսապարկիս մեջ։

Դուրս եկա հյուրանոցից, ժամն արդեն 14:05 է, մարդիկ սկսել են զվարճանքը, ոմանք էլ արդեն հասցրել են մի լավ հարբել։ Մի բան է պետք հիշել՝շատ չխմել, չհարբել ու առավոտյան անծանոթ տանը՝անծանոթի կողքին չարթնանալ(ինձ հետ նման բան երբեք չի պատահել...)։

Լավ կլինի, եթե ծանոթանամ տարբեր մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռք բերեմ։

Որոշել եմ՝որևէ սովորական ու մարդաշատ բար գնալ։ Մոտակայքում նման վայրեր շատ կան, մտա հենց առաջին պատահածը։ Մարդիկ այստեղ արդեն նշում էին տոնը։

Բարեբախտաբար, հարբածներ դեռ չկային... Ես նստեցի բարմենի դիմաց ու խնդրեցի ինձ գարեջուր լցնել, նա ասաց, որ այսօր բոլորին մատուցվում է մեկ բաժակ գարեջուր՝անվճար։ Դե ես խմեցի առաջին բաժակը, հետո պատվիրեցի երկրորդը...

Ինձ մի աղջիկ մոտեցավ, կարծես հասկացավ, որ ես տեղացի չեմ ու սկսեց ինձ հետ անգլերեն խոսել.

-Բարև... Որտեղի՞ց ես դու։

-Գերմանիայից... Իսկ դու այստե՞ղ ես ապրում։

-Այո, ես Դիանան եմ։

-Էլիզա... Շատ հաճելի է... Հրաշալի տոն ունեք։

-Գերմանիայում էլ կա նման բան, այդպես չէ՞։

-Իհարկե կա։ Խմե՞նք։

365Место, где живут истории. Откройте их для себя