-Ես հենց դրա մասին էլ պետք է խոսեմ... Հուսամ դու կհասկանաս ինձ։
Նա լարվում էր, ինչպես փոքրիկ երեխա...
-Ես լսում եմ..., - ասացի ես՝չկարողանալով թաքցնել ժպիտս։
-Էլիզա... Քեզ երբեք չի՞ հետաքրքրել, թե ով այն աղջիկը, որի հետ ես այդքան հաճախ խոսում եմ հեռախոսով։
-Հետաքրքրել է, իհարկե։
-Լսիր, ես շատ ընկերուհիներ եմ ունեցել, բայց նրանից ոչ ոքին չեմ սիրել, բոլորի հետ ես ուղղակի ժամանակ եմ անցկացրել, - սա կարծես խոցեց սիրտս, այդպես նա կարող է վարվել նաև ինձ հետ, - և Լիան հենց այդ աղջիկներից մեկն է։ Հենց Լիայի հետ էի ես խոսում հեռախոսով։
-Լավ, ես հասկացա...
Ես կարծում եմ, որ այստեղ դեռ ոչ մի սարսափելի բան չկա։ Ես վաղուց գիտեի, որ նա կնամոլ է...
-Եվ նա, - շարունակեց Ալանը, փաստորեն դա դեռ վերջը չէր, - նա ինձնից երեխա է սպասում։ Ես հենց դրա համար էլ գնացել էի Ֆրանսիա։Ալանը հանգիստ շունչ քաշեց՝վերջացնելով խոսքը, իսկ ես... Շոկի մեջ էի։ Երևի հենց այդ Լիան էր, որ նրան "սիրելիս" էր անվանել։
-Էլիզա, կարծում եմ՝դու հասկանում ես ինձ։ Ես չասացի քեզ դրա մասին, քանի որ ուզում էի, որ այդ հարցին լուծում տրվեր։
-Ոչ, ես քեզ չեմ հասկանում, - ասացի ես անկեղծ ու հոգոց հանեցի, - ես չեմ հասկանում, թե ինչու ես սա ինձ ասում ընդհանրապես։
Իսկ ես ուզում էի նրա հետ խոսել մեր հարաբերությունների մասին։
-Ե՞րբ ես իմացել դրա մասին, - հարցրի ես։
-Երբ ինքնաթիռ պետք է նստեինք Գերմանիա գալու համար, հիշու՞մ ես, դու փորձում էիր հանգստացնել ինձ...
-Լավ, հրաշալի է, - ասացի ես՝հազիվ ժպտալով, - դու կգնաս այնտեղ, կմեծացնես քո երեխային ու կմոռանաս ինձ... Ես հենց դա էլ ուզում էի։
Էլիզա, ի՞նչ ես ասում! Չէ՞ որ դու ուրիշ բանի մասին էիր ուզում նրա հետ խոսել!
-Դու շատ լավ հասկանում ես, որ ես նրան չեմ սիրում, - ասաց Ալանը, - նա անբարոյական է, ես ուղղակի չեմ կարող սիրել նրան!
-Ինչու՞ ես համոզված, որ երեխան քեզնից է, եթե ասում ես, որ Լիան անբարոյական է։
-Ես մտածել եմ դրա մասին։ Մենք գնացել ենք հիվանդանոց, բայց պատասխանները այսօր կիմանանք։ Դրա համար ես պետք է Ֆրանսիա վերադառնամ... Լավ, այդ հարցերը հետո։ Դու ի՞նչ պետք է ասեիր ինձ։
-Ես... Ոչինչ...
Ի՞նչ ասեմ այս ամենից հետո, պարզ է, որ մեր միջև չի կարող ոչինչ լինել։
ВЫ ЧИТАЕТЕ
365
Документальная прозаԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...