§19§

253 26 15
                                    

-Ալան... Դուք ինչ-որ բա՞ն արեցիք նրան, - գոռացի ես։ 

Ձայները փոքր-ինչ հանդարտվել էին, ու ես արդեն հասկանում էի, թե նրանք ինչ են խոսում։

-Նրան տարեք հիվանդանոց, իսկ այս մեկին ընդհանրապես տարեք այստեղից, - ես լսում էի Ռիչարդի ձայնը։

Քիչ անց նա բացեց սենյակի դուռն ու, բռնելով ձեռքս, ինձ դուրս տարավ։ Ներքևում հատակին ես տեսա արյան հետքեր։

-Ռիչարդ..., - ասացի ես, - որտե՞ղ է նա, որտե՞ղ է Ալանը։

-Լռիր, - գոռաց Ռիչարդն, ու մենք մեքենա նստեցինք։

Նա կողպեց մեքենայի բոլոր դռներն ու շատ բարձր երաժշտություն միացրեց։

-Դու գժվել ես!, - գոռացի ես։

Ամբողջ ընթացքում ես ոչինչ չխոսեցի նրա հետ։ Ես չգիտեի նույնիսկ, թե ուր ենք գնում։ Երևի Օռլեան գնալու միտք նա արդեն չուներ, քանի որ ես ասացի Ալանին այդ մասին։ Ուրեմն՝մեկ ուրիշ քաղաք ենք գնում։

Ես արդեն շատ քաղցած էի, իսկ նրա մտքով ընդհանրապես դա չէր անցնում... Ճիշտ է, հիմա իմ մոտ շատ խիստ հոգեկան ցավ էր, բայց միևնույն է, ստամոքսս հիշեցնում էր իր մասին։

-Դու պետք է քեզ նոր հագու՞ստ գնես, - հարցրեց նա։

Ես ոչինչ չասացի։

-Պատասխանիր, երբ հարց եմ տալիս, - գոռաց նա՝առանց ինձ նայելու։

-Ինչի՞ս է պետք հագուստը...

-Եթե չես ուզում, չենք գնի...

-Բայց ինձ հիգիենայի որոշ պարագաներ են պետք...

Հիգիենայի մասին չէի կարող լռել!

Նա մեքենան կանգնեցրեց խանութի դիմաց, որտեղ ես վերցրի ինչ ինձ պետք էր, հետո նա վճարեց այդ ամենի համար։

Նա շարունակում էր վարել, մինչ հասանք մի հյուրանոցի։ Աշխատողը՝բարետես մի աղջիկ, դիմավորեց մեզ ժպիտով, իսկ Ռիչարդը սենյակ վերցրեց մեզ համար՝2 օրով։ Մենք այստեղ ենք մնալու 2 օր... Չնայած նրա պլանները կարող են հեշտությամբ փոխվել։

Նա բռնեց ձեռքս ու տարավ ինձ այդ սենյակ, որը երևի այստեղի ամենաթանկն էր։ Կար ընդամենը մի մեծ մահճակալ, իսկ պատշգամբից բացվող տեսարանը հրաշալի էր։

-Ի՞նչ ես ուզում ուտել, - հարցրեց նա, հետո միանգամից շարունակեց, - լավ, ես արդեն գիտեմ, թե ինչ է պետք պատվիրել...

Ու դուրս եկավ։ Ես գտա լոգարանն ու լվացվեցի, հետո արդեն մտածեցի, որ կարելի է նաև լողանալ։ Հանեցի հագուստս ու կանգնեցի ցնցուղի տակ։ Ես ոչինչ չէի անում, ուղղակի կանգնած էի, փակել էի աչքերս։ Ներսից ինչ-որ բան կրծում էր... Այնպես, որ ֆիզիկականից ավելի ուժեղ ցավ էր ստեղծվում։ Այնպես, որ ոտքերիս վրա կանգնել չէի կարողանում, իսկ ձեռքերս դողում էին։ Գլուխս չէր դիմանում մազերիս ծանրությանը, որոնք... Թափվու՞մ էին! Մազերս թափվում ու գնում էին ջրի հետ, գրողը տանի! Ես անջատեցի ցնցուղն ու դուրս եկա, փաթաթվեցի սրբիչով, վերցրի հագուստս ու դուրս եկա լոգարանից։ Նա արդեն եկել էր։ Երբ տեսա նրան, շրջվեցի ու կրկին մտա լոգարան՝կողպելով դուռը։

365Место, где живут истории. Откройте их для себя