POV Ալան.
Էլիզան քնած է արդեն, այնպես որ՝ես կարող եմ այս ընթացքում գնալ գրասենյակ ու վերադառնալ։Ես նստեցի մեքենաս ու սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ բարձրացնել Էլիզայի տրամադրությունը։ Միգուցե որևէ երկի՞ր գնանք, կամ ինչ-որ նվեր անեմ... Ծաղիկներ... Ես նրան երբեք ծաղիկներ չեմ նվիրել! Մի՞թե ճիշտ ժամանակը չէ դա անելու համար։ Բայց ես չգիտեմ, թե նա ինչ ծաղիկներ է սիրում, իսկ Լուսին չկա, որ նրան հարցնեմ։ Լավ, ինչ-որ գեղեցիկ բան կընտրեմ տուն վերադառնալիս։ Իսկ առայժմ ինձ սպասում են գրասենյակային ձանձրալի ժամերը։
Բարեբախտաբար, ես գրասենյակում մնացի մոտ 1 ժամ, այնքան էլ շատ անելու բան չկար, քանի որ Լիամը վերահսկում էր ամեն ինչ... Ես ուղղակի պետք է ծանոթանայի նրա կնքած պայմանագրերին և այլնին։
Վերադառնալիս՝համարյա մոռանում էի ծաղիկների մասին, լավ է, որ ծաղկի խանութի կողքով անցա։ Մտա ու խորհուրդ հարցրի մասնագետից, նա ասաց, որ լավագույն տարբերակը հիմա կամ շատ ճոխ որևէ բանն է, կամ հակառակը՝շատ պարզ։ Վերջիվերջո, ես գնեցի պիոններ, մյուս տարբերակը երիցուկն էր, սակայն դա արդեն հետո կգնեմ։ Հուսով եմ՝Էլիզային դուր կգան սրանք, և նա ոչ մի ալերգիա չունի ծաղիկներից։
-Լիա՞մ, - ես զանգահարել էի նրան, - Էլիզան արթնացե՞լ է։
-Այո, նա հիմա հյուրասենյակում է...
-Իսկ դու՞ որտեղ ես։
-Ես իմ սենյակում եմ։
-Գնա ու նրա կողքին մնա։ Ինչու՞ ես նրան մենակ թողել, ես հիմա կգամ...
Ես անջատեցի։ Մենակությունը Էլիզային կվնասի։ Նա ավելի շատ կմտածի Լուսիի մասին, հետո կսկսի լաց լինել։
Ես տուն հասա ու միանգամից հյուրասենյակ մտա։ Էլիզան հեռուստացույց էր դիտում ու թեյ էր խմում, իսկ Լիամը հեռախոսով ինչ-որ բան էր անում։
-Ալան..., - ասաց Էլիզան՝նկատելով, որ ես ներս եմ մտել։
Լիամը կտրվեց հեռախոսից ու գնաց խոհանոց։
-Ես քեզ համար ծաղիկներ եմ բերել, - ասացի ես՝ժպտալով ու նստելով նրա կողքին։
-Հրաշալի է..., - ասաց նա՝վերջապես ժպտալո՞վ! Նա ժպտաց!, - իրականում՝ես չեմ սիրում պիոններ, - շարունակեց նա ծիծաղելով, - բայց քանի որ սրանք քո նվիրած առաջին ծաղիկներն են՝շնորհակալ եմ..., - նա գրկեց ինձ։
Դե պատկերացրեք իմ վիճակը՝նա ժպտաց, ծիծաղեց, գրկեց ինձ!
Հետո Էլիզան վեր կացավ ու ծաղիկները դրեց ծաղկամանի մեջ։ Հեռախոսիս հաղորդագրություն եկավ, անծանոթ համա՞ր...
"Ծաղիկնե՞ր... Իսկ դրանք Էլիզայի համա՞ր են"
ВЫ ЧИТАЕТЕ
365
Документальная прозаԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...