Որքան լավ է քնելը հարազատ տանը... Ես արդեն հոգնել էի հյուրանոցներից...
Արթնացա ուշ, ժամն արդեն 12-ն էր... Ես տեղիցս վեր կացա, լվացվեցի, ատամներս մաքրեցի, հետո հագնվեցի ու իջա ներքև նախաճաշելու։
Հայրս արդեն գնացել էր աշխատանքի, իսկ մայրս գնացել էր մորաքրոջս տուն(երեկ էր ինձ ասել)... Ես խոհանոց մտա ու տեսա Սոֆիին։ Նա նախաճաշ էր պատրաստում։
-Չեմ հասկանում, թե ինչպես է մայրս քեզ վստահում..., - ասացի ես։
Նա ոչինչ չասաց։ Ես հիմա ինձ պահում եմ մեծահարուստ անդաստիարակ աղջկա պես։
-Ե՞րբ ես ընդունվել այստեղ աշխատանքի..., - շարունակեցի ես։
-Երկու օր առաջ։
Նա նախաճաշը դրեց իմ առաջ՝սեղանի վրա։
-Ընդամենը երկու օր..., - ասացի ես ինքս ինձ։
Ես սկսեցի ուտել։ Ուտելիքն իրոք համեղ էր, հետո հյութ խմեցի ու դուրս եկա խոհանոցից, որ զանգեմ մորս։
-Մա՞մ, դու շու՞տ ես գալու... Ես պետք է Լուսիի տուն գնամ։
-Կարող ես հանգիստ գնալ, - ասաց մայրս, - Սոֆին տանը կլինի։
-Մա՞մ! Դու ինչպե՞ս ես կարողանում վստահել նրան! Նա ինչ ասես կարող է անել...
-Էլիզա, մի անհանգստացիր, խնդրում եմ, ես շուտով տանը կլինեմ։ Եվ բացի այդ՝մեր բոլոր թանկարժեք բաները պահվում են սեյվերում...
-Լավ, ես քիչ հետո դուրս կգամ։
Ես իմ սենյակ բարձրացա, որ հագուստս փոխեմ։ Թեթև դիմահարդարվեցի, մազերս թափեցի ու հարդարեցի, վերցրի ուսապարկս, Լուսիի նվերը ու իջա ներքև։ Մտա խոհանոց։
-Սոֆի, - ասացի ես, - ես հիմա դուրս եմ գալիս տանից... Մայրս գիտի արդեն։ Ու շնորհակալ եմ համեղ նախաճաշի համար, - ժպտալով շարունակեցի ես, - կտեսնվենք...
Ես դուրս եկա տանից, տաքսի կանգնեցրի, հասցեն ասացի, ու մենք տեղից շարժվեցինք։
Ընթացքում ես նաև զանգահարեցի Լուսիին, բարեբախտաբար նա տանն էր ու, կարծես թե, լավ էր իրեն զգում։ Իմիջիայլոց, նա չգիտի, որ ես Գերմանիայում եմ։
Նա դեռ չգիտի, որ ես Գերմանիայում եմ։ Ես նրան էլ անակնկալ կանեմ! Նրանց տունն այնքան էլ հեռու չէր մեր տնից, շուտ հասանք, վճարեցի ու վերջապես կարող եմ տեսնել ընկերուհուս!
Դռան զանգը հնչեցրին, նա բարեհաճեց...
-Էլի՞զա..., - զարմացած ասաց նա։
Ես գրկեցի նրան։
-Վերադարձե՞լ ես, - շարունակեց։
-Փաստորեն, - ասացի ես ու ներս մտա - ես քեզ համար նվեր ունեմ։
ВЫ ЧИТАЕТЕ
365
Документальная прозаԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...