Առավոտ... Ինձ հետաքրքիր է՝վերադարձե՞լ է Ջեյը ակումբից, թե ոչ։
Ես տեղիցս վեր կացա։ Երևի մայրս է գիշերը եկել ու ծածկոցով ծածկել ինձ, քանի որ ես գիշերը քնել էի առանց դա անելու... Լվացվեցի, ատամներս մաքրեցի՝ինչպես միշտ, հետո հագնվեցի ու իջա նախաճաշելու։ Փաստորեն, Ջեյը վերադարձել էր։
-Բարի լույս, - ասացի նրան, քանի որ միայն նա էր խոհանոցում։
-Բարև։
Ես ինձ թեյ լցրեցի, վերցրեցի մի կտոր թխվածք ու նստեցի նրա դիմաց։ Նա ամբողջովին մտած էր հեռախոսի մեջ ու երևի ինձ չէր էլ նկատում։
-Լա՞վ անցավ երեկ, - սկսեցի ես։
-Այնքան լավ, որ ոչինչ չեմ հիշում։
-Հմմ... Պարզ է։
Ներս մտավ Սոֆին, նա մոտեցավ լվացարանին ու չգիտեմ, թե ինչ էր անում, բայց Ջեյն ուշադիր նրան էր հետևում։ Ես կարծես թե ինչ-որ բան բաց եմ թողել։ Լավ, համենայն դեպս, չեմ խանգարի նրանց։ Ես դուրս եկա խոհանոցից ու գնացի իմ սենյակ։ Հագնվեցի ու դուրս եկա տանից՝առանց որևէ մեկին որևէ բան ասելու։
Այսօր ինչ-որ բան այն չէ, ոչ մի զանգ կամ հաղորդագրություն Ալանից... Միգուցե նրա հետ երեկվանից հետո որևէ բան է եղել։ Ես արագ մտա իմ ֆեյսբուքյան էջն ու տեսա, որ նա օնլայն է։ Այսինքն՝ամեն ինչ նորմալ է։ Իսկ ինչու՞ նա չի զանգել ինձ! Իսկ ինչու՞ եմ շարունակում մտածել նրա մասին։ Նա երևի այն աղջկա հետ լավ ժամանակ է անցկացրել գիշերը... Իսկ ես շարունակում եմ նրա մասին մտածել։
Այս հիմար մտքերով՝ես մոտեցա Լուսիի տանը։ Թակեցի դուռը, նա բաց արեց, այսօր կարծես այնքան էլ ուրախ չի։
-Բարև, Լուսի։
-Բարև, - ասաց նա ու գնաց հյուրասենյակ, ես հետևեցի նրան։
Ես չեմ պատրաստվում այսօր նրա հետ խոսել թմրանյութերի մասին։ Ես այնպես կանեմ, որ նա կսկսի հիշել մեր հին օրերն ու վերջապես կմոռանա այդ գրողի տարած թմրանյութերը։
-Ի՞նչ է պատահել, - միանգամից հարցրի ես, քանի որ նրա տրամադրությունն այնքան էլ բարձր չէր։
-Նա ինձ թողեց... Պատկերացնու՞մ ես... Հենց այնպես թողեց ինձ!
-Ո՞վ, - հարցրի ես, չնայած հրաշալի գիտեի, որ խոսքը Լուիսի մասին է։
-Լուիսը..., - ասաց նա ու սկսեց լաց լինել։
Նա մոտեցավ ինձ ու գրկեց։
-Լուսի՞... Քեզ ի՞նչ պատահեց։ Դու դեռ երբեք լաց չէիր եղել նման հիմարների պատճառով... Մեկ ուրիշին՝ավելի լավին կգտնես։
ВЫ ЧИТАЕТЕ
365
Документальная прозаԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...