Առավոտյան արթնացա ու չեմ շարունակում, թե ինչ արեցի, քանի որ դա բոլորին էլ պարզ է։Արագ վերցրի պայուսակս, դրա մեջ դրեցի ամենասիրելի հագուստներս։ Հագա ջինսե տաբատ՝բարձր գոտիով, սովորական սպիտակ բլուզ, մազերս կապեցի ու պայուսակովս իջա ներքև։ Մայրս ու հայրս խոհանոցում զրուցում էին։
-Ես պատրաստ եմ արդեն, - ասացի ես։
-Էլիզա, դու հաստա՞տ որոշել ես գնալ, - հարցրեց մայրս, նրա աչքերից երևում էին, որ գիշերը չի քնել։
-Մամ, կարծում եմ՝արդեն խոսել ենք այդ թեմայով, ինձ հիմա միայն գումար է հարկավոր։
-Դրա մասին մի մտածիր, - ասաց հայրս, - գումար իհարկե կտամ։
-Լավ, բայց խնդրում եմ մի փոքր արագ, ես շտապում եմ...
-Գոնե նախաճաշիր։
-Չեմ ուզում! Արդեն գնում եմ։
-Լավ, - ասաց հայրս ու տվեց ինձ բանկային քարտ, - սա արդեն քոնն է, խելամիտ կօգտագործես։
-Ինչ-որ պատճառ չունեմ խելամիտ օգտագործելու, չէ՞ որ արդեն ոչինչ չունեմ կորցնելու...
Խոսքերս սրտանց էին...Ես գրկեցի մորս ու հորս, հրաժեշտ տվեցի նրանց ու դուրս եկա տանից։ Հիմա ես լրիվ ազատ եմ... Ոչ! Ես դեռ պետք է Լուսիին էլ տեսնեմ... Զանգահարեցի նրան։
-Ալլո...
-Լուս, դեռ քնա՞ծ ես։ Արագ արթնացիր, չե՞ս ուզում ընկերուհուդ հրաժեշտ տալ։
-Արդեն արթնացա...
-Սրճարանի հասցեն կուղարկեմ, վեր կաց, հագնվիր ու արի!
-Լավ...
Ես նրան հաղորդագրությամբ ուղարկեցի սրճարանի հասցեն ու ինքս էլ այնտեղ գնացի։
Նստեցի ու պատվիրեցի սուրճ, հինգ տեսակի խմորեղեն ու հյութ։ Ոչ, ես այդքան քաղցած չեմ... Ուղղակի շատ եմ սիրում խմորեղեն։ Շուտով եկավ նաև Լուսին...
-Էլիզա, դու գնու՞մ ես, - միանգամից հարցրեց նա։
-Այո... Ինչ-որ բան այն չէ՞։ Երեկ չէի՞ ասել։
-Կարծում էի, թե կփոխես որոշումդ։
-Փոխեմ որոշումս... Երբևէ նման բան արե՞լ եմ։
-Բայց դա կարևոր չէ... Գոնե կզանգե՞ս ինձ...
-Իհարկե կզանգեմ! Իսկ հիմա պիտի արդեն գնամ, - ասացի ես ու գրկեցի նրան, - չմոռանաս ինձ, սիրում եմ քեզ... Գնացի...
-Որտեղ ես գնու՞մ, - հարցրեց նա իմ ետևից։
-Դեռ չգիտեմ...
ВЫ ЧИТАЕТЕ
365
Документальная прозаԳիրքը մի աղջկա մասին է, որն, իմանալուն պես իր հիվանդության մասին, փորձում է ապրել իր ուզած կյանքով ու գոնե մի քիչ զվարճանալ մահից առաջ։ Գիրքը կարող է հետաքրքրել նաև ճանապարհորդություններ սիրող մարդկանց, քանի որ հերոսուհին լինելու է շատ երկրներում...