- Կարող եմ , այն էլ ինչքան վատը , - ասաց Չենը ։
Օստը այս ամենը լսելուց հետո հեռացավ ։ Նա չէր հասկանում ինչ է կատարվում և չէր կարողանում ուշքի գալ ։ Օստը առաջին պատահած խանութից գնեց իր սիրելի վիսկին և հենց խանութի դիմաց , նստելով հատակին խմում էր ։ Նա գրավում էր անցորդների ուշադրությունը . Չէ որ նա թանկարժեք հագուստով նստել էր խանութ կողքին և վերջին հարբեցողի նման խմում էր թանկարժեք վիսկին ։ Նա շարունակ մտածում էր , շուտով նրան մոտեցավ Չենը՝ ոչ պակաս վատ վիճակում ։ Նա դրել էր գլխարկ և դիմակ , որպեսզի առավոտյան չհայտնվեր ամսագրերի վրա ։
- Օստ կարծում եմ մենք այլևս ընկերներ չենք կարող լինել , ես չեմ կարող Բեկին նվիրել քեզ ։
- Նա երկու տարի սիրել է քեզ , իսկ դու նրա հետ ինչպես ես վարվել ? , միայն ցավ ես պատճառել , գիտես ինչ է նշանակում սիրել ու չստանալ պատասխանը ? , - նա ամեն հաջորդ խոսքը ասում էր ավելի բարձր տոնով , - Դու նրան հասնելու համար ոչինչ չես արել , և ես քեզ վստահում եմ , դու ոչինչ չես անի ։ Ու կարծում եմ չարժե աղջկա պատճառով փչացնել մեր հարաբերությունները ։ Ես քեզ վստահում եմ ընկերս , -Վերջին նախադասությունը նա ասաց հանգիստ ու վստահ ։
- Ինձ մի վստահիր , - հրամայական կերպով ասաց Չենը ։
- Դու լավ գիտես , որ այն ինչ արդեն իմն է ես ոչ ոքի այն չեմ տալիս ։ Ու լավ կլիներ , որ Բեկին չիմանար քո նորահայտ զգացմունքների մասին , - ասաց Օստը և Վիսկիի շիշը դրեց Չենի գրկում ու հեռացավ ։
Նա վստահ էր , որ Չենը ոչինչ չի անի գոնե մեկ շաբաթ ։ Նրանք մանկուց սիրել են միևնույն աղջկա , իսկ աղջիկը Չենին և Չենը սկսել է սիրել միայն այն ժամանակ երբ , Օստը արդեն ընկերություն էր անում նրանց հետ , իսկ վերջում անպետք իրի նաման շպրտում ։ Օստի ետևից գնաց Չենը ։
- Բայց հիշիր , ես թույլ չեմ տա նրա հետ վարվես այնպես ինչպես անում էիր մնացածի հետ ։
- Իսկ դու չես նկատել ? Նա ինձ համար առանձնահատուկ է , - ասաց Օստը ու գնաց Բեկիի մոտ , Չենը նույնպես միացավ ամբոխին ։
Նրանք պարում էին , զվարճանում և խմում ։ Նիկին պատահաբար երեկույթի վերջում գինով լի բաժակը թափեց Բեկիի վրա ։
Երեկոյան նրանք վերադարձան Մադրիդ ։ Չենը , քրոջը տուն հասցրեց , ապա ինքը գնաց իր տուն ։ Իսկ Բեկին շատ էր խմել ու չէր ասում իր տան հասցեն և Օստը ստիպված եղավ տանել հյուրանոց Բեկիին , քանի որ նրան տուն տանելու դեպքում հաստատ մայրը կիմանար այդ մասին և դա վատ կվերջանար , թե իր և թե Բեկիի համար ։
Քանի որ , Բեկի հագուստը դեռ խոնավ և գինոտ , Օստը իր ճամպրուկից տևեց մի շապիկ Բեկին և ասաց , որ կարող է լոգարանում փոխվել ։ Բայց երբ Օստը դեռ չէր վերջացրել , Բեկին արդեն սկսեց հանել իր գինոտ զգեստը և հագավ Օստի շապիկը ։ Նրան այդ վիճակով տեսնելուց հետ Օստը հազիվեր տիրապետում իրեն ։
Առավոտյան Բեկին արթնանում է գլխացավից ։ Նա իր շուրջն է նայում ու տեսնում է Օստին իր կողքին պարկած ։ Նա մի պահ խուճապի է մատնվում , ապա տեսնելով , որ Օստը հագուստով է հանգստանում է ։ Շուտով նկատում է , որ իր հագին տղամարդու շապիկ է ։ Ինչին հաջորդում է խուճապը ։ Եվ երբ նա նայում է Օստի Դեմքին ու տեսնում նրա բաց աչքերը , միանգամից կարմրում է ։
- Երեկ , - փորձում էր խոսքերը իմի բերել Բեկին , - Ներիր , ես պետք է չըմպեի այդ խմիչքները , որպեսզի ինձ նման կերպ չդրսևորեի ։
- Իսկ դու վատ բան չես արել , Կարծես ոչինչ չես հիշում ։
- Ով է փոխել հագուստս ?
- Իհարկե ես , իսկ որիշ ինչ-որ մեկը կարող էր ? , - ստեց Օստը ։
- Իսկ չէիր կարող ուրիշ մեկին ասել դա անել ։
- Բացի ինձանից ոչ ոք իրավունք չունի անել դա - ասաց Օստը ու ժպտաց ։
Բեկին ավելի ուժգին կարմրեց ։ Նա ոչինչ չէր խոսում միայն շարնակում էր ավելի ու ավելի կարմրել ։
- Կարիգ կա ամաչելու ? Ես քեզ եմ համակրում դու ինձ , մենք երկուսս էլ հասուն մարդիկ ենք , և պետք չէ մեր զգացմունքներց ամաչենք ։
Բեկին կրկին լռում է ։ Նրանք նստաց էին մահճակալի վրա , միմյանց դիմաց ։ Օստը դանդաղ մոտենում էր Բեկիին ։ Բեկին հասկանալով , թե ինչ է սպասվում փակում է աչքերը , ինչն էլ ժպիտ ու ինքնավստահություն է հաղորդում Օստին ։ Օստը վերջապես համբուրում է Բեկիի շուրթերը , որոնք Օստի համար կարծես քաղցր էին ու սպասված ։ Օստը Բեկիի գոտկատեղին ձեռքը դնելով ավելի է մոտեցնում իրեն , իսկ մյուս ձեռքը դնում է այտին ։ Շուտով Օստը պարկեցնում է Բեկկին անկողնու վրա , մի պահ Դադար տալիս այդ համբույրին , նայում ու ժպտում է ու կրկին սկսում է համբուրել ։ Շուտով Բեկին աջ ձեռքով թեթևակի հրում է Օստի ուսը ։ Օստը դժվարությամբ , բայց հեռացնում է իր շուրթերը Բեկիի շուրթերից ։ Ու հարցական հայացքով նայում է ։
- Ես պետք է հագնվեմ , - ասում է Բեկին , իսկ Օստը պարկում է Բեկիի կողքին ։
Դա Բեկիի առաջին համբույրն էր ։
- Դու դեռ կհասցնես հագնվել , բայց եթե ցանկանում ես դու խնդիր չունես ։
- Որտեղ է իմ ճամպրուկը ?
- Իսկ դու ճամպրուկ ունեիր ?
- Սպիտակ ճամպրուկ էր , - արդեն հուզված պատասխանում է Բեկին ։
- Երևի Չենի մեքենայում է մնացել ։ Ես կհարցնեմ նրան ։ Ես հիմա կգնամ և քեզ համար հագուստ կգնեմ , մնում է միայն վստահել ճաշակիս օրիորդ ոճաբան , - ասում է Օստը և ձեռքը դնում Բեկիի որովայնին , ապա համբուրում նրա այտը և դուրս գալիս համարից ու գնում է հագուստ գնելու ։
Վերդարնալիս նա պատահաբար լսում է Բեկիի խոսաքցությունը ։
- Երանի նրա չափ Չենը սիրեր ... Ես չեմ սիրում Օստին դեռ , պարզապես համակրում եմ ... Արի չմոռանանք , որ նա իմ կյանքում առաջինն է ... Իհարկե Չենին , նա ինձ շատ է ցավ պատճառել բայց մեկ է ես գիտակցում եմ , որ նա ինձ համար թանկ մարդ է ... Դեռ չեմ որո... , - Բեկին խոսքը կիսատ է թողնում , նկատելով Օստին ...
Սիրելի ընթերցողներ շնորհակալ եմ լավ կարծիքների և ակտիվության համար ։ 🤗Դրանք ինձ ոգեշնչում են և ես ավելի շուտ եմ ցանկանում գրել հաջորդ մասը ։
❤❤❤❤❤❤❤❤❤
ВЫ ЧИТАЕТЕ
ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ
RomanceԱյս պատմությունը մի աղջկա մասին է , ով անմնացորդ սիրում է մի երգչի , ում հետ աշխատում է ։ Տղան անդադար նրան կոպտում է ։ Եվ մի գեղեցիկ օր աղջիկը որոշում ու հայտնում է տղային , որ այլևս չի սիրում ։