Մաս 11

153 14 8
                                    

Քայլում էի Բեռլինի մարդաշատ փողոցներց մեկով ու հանկարծ հեռվում մի ծանոթ հայացք որսացի , երբ մի փոքր մոտեցա տեսա , որ դա Օստն է , դե իհարկե ես սկսեցի արագ քայլերով մետենալ նրան , որպեսզի պարզ եմ , թե ինչ գործ ունի այստեղ ։ Ես սկսեցի վազել ու հանկարծ դիպչեցի մի աղջկա ու մենք միասին ընկանք ։

- Կներեք , - ասացի ես ու ոտքի կանգնելով , ցանկացա հասնել նրան , բայց նա այլևս այնտեղ չէր ։

Չգիտեմ ես խելագառվել եմ ու նրան եմ տեսնում ամեն տեղ ,  թե նա է խելագառվել ու հիմա Բեռլինում է ։ Իրոք հնարավոր է , որ դա ինձ միայն թվացել է , չէ , որ ես նրան աննկարագրելի չափով կարոտել եմ ։ Ես պատրաստ եմ հպարտությունս դնել մի կողմ ու լինել նրա կողքին , միայն նրա ցանկությունն է պետք ։

Ես այլևս չեմ կարողանում , ես խելագառվում եմ ։ Նա ինձ ասում է , որ ես իրեն պետք չեմ , իսկ ես կարոտում եմ նրան ։Ես իսկական հիմար եմ :

Ես տխուր քայլում էի , թափառականի նման , մի անծանոթ քաղաքում և նկատեցի ակումբ ։ Դե իհարկե ես մտա , դա միակ միջոցն է մոռանալ որոշակի ժամանակով ամեն ինչ ։ Ես գիտակցում էի , որ դա ինձ կփրկի միայն մի քանի ժամով այս ամենից , բայց միևնույն է ։

Ես լավ խմեցի ։ Վերջ այլևս ոչինչ չեմ հիշում ։ Արթնացա մի անծանոթ սենյակում ։ Չգիտեմ ով է կողքիս եղել , բայց ինչ որ մեկը եղել է դա հաստատ ։ Ես նկողքիս բարձից հոտ քաշեցի , նրա հոտը այնտեղ էր ։ Պատկերացնում եք արթնանաք ու չիմանաք ում հետ եք երեկ եղել ։ Ես մտածեցի ,  որ նա գոնե գրություն թողած կլինի , բայց բոլոր հնարավոր տեղերը նայելուց հետո հասկացա , որ չկա ։ Ապա ժամը  նայելով ,  արագ  հագնվեցի ու վերադարձա իմ հյուարոնոց , Հուսալով , որ չեն նկատել բացակայությունս գիշերը ։

Վերելակի առաջ հանդիպեցի Ռայանին ։

- Գիշերը որտեղ էիր ?

- Դա քեզ չի վերաբերում , խնդրում եմ ճանապարհս ազատիր երիտասարդ ։

- Ես հարց տվեցի ?

- Իսկ ես հստակ պատասխանեցի ։ Ազատիր ճանապարհս ։

- Ժամը 2-ին հյուրանոցի մուտքի մոտ կլինես , պետք է գնանք վարսահարդարման , ապա մեզ կտան այն հագուստը , որը կրելու ենք , - ասաց նա մի կողմ գնալով ճանապարհիցս ։

Ես ունեմ 30 րոպե պատրաստվելու ։ Արագ լոգանք ընդունեցի , հագա առաջին պատահածը , միևնույն է շուտով հագնելու եմ ուրիշը ։

- Վերջ ժամանակն է մուտքի մոտ գնալու , - ասացի ես ինքս ինձ ։

Մենք վարսահարդարվելուց հետո հագանք մեր հագուստները ու գնացինք այն առևտրի կենտրոնը  , որը ներկայացնում էր իրենց բրենդը ։ Մի առանձին տարածքում բեմ էր ու սեղաներ , որտեղ էլ տեղի էր ունենալու Տիկին Ֆիոնայի և ամուսնու ելույթը ։

Ամբողջ ընթացքում Ռայանը կողքիս էր ։ Իսկ տիկին Ֆիոնան գոհ ժպիտով նայում էր մեզ ։

- Պատրաստ եք  ? : Ես շուտով կխոսեմ և վերջում կասեմ ձեր հարաբերություների մասին , ինչից հետո դուք կհաստատեք ։ Լավ ?

- Մենք պատրաստ ենք , - ասաց Ռայանը , ինչից հետո Տիկին Ֆիոնան բարձացավ բեմ , - ներիր արածիս համար , պարզապես դժվար է կառավարել , այն զգացմունքները ինչ զգում եմ , քո հանդեպ , - ասաց նա մեղավոր հայացքով ինձ նայելով ։

- Լռիր , հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ ։

Տիկին Ֆիոնան խոսում էր դեռ , երբ ես նկատեցի  , թե ինչպես Օստը մոտեցավ դիմացի սեղանին ։ Ես խելագառվել եմ ես նրան տեսնում եմ ամեն ուր ։

Օստի կողմից .

Ընկերոջս կինը , հայտարարեց , որ իրենց գլխավոր մոդելները՝ Բեկին և Ռայանը հանդիպում են ։ Ինչ հանդիպում   ?

Նա բեմ հրավիրեց Բեկին և այդ Ռայանին ։ Երբ նա բարձացավ ուշադիր ինձ էր նայում ։ Ռայանը հաստատեց Ֆիոնայի ասածները Իմ Բեկի ձեռքը բռնած ։ Նա խոսում էր հստակ ու ժպիտով , իսկ Բեկին կանգնած նրա կողքին դողում էր ։ Վերջին պահին արցունքները գլորվեցին նրա աչքերից ։ Երբ նրանք իջան բեմից , Բեկին դուրս եկավ ։ Ինձ մոտեցավ Ֆիոնան Ընկերոջս՝ Թոմի հետ ։

- Ուրախ եմ , որ եկար  , -ասաց Թոմը ։

- Բեկին ու Ռայանը իրոք միասին են ?

- Դու ճանաչում ես Բեկիին ? Չեմ հասկանում ինչ կա նրա մեջ , որ ընկերներով այդքան հետաքրքրված եք , միջև Գերմանիա գալը Չենը խնդրեց , որ Ռայանին և Բեկին նման առաջարկ անեմ գումարի դիմաց , ես էլ առաջարկեցի , սկզբում Բեկին դեմ էր , բայց Ռայանը նրան մտափոխեց ։

- Ստեֆ չես կարծում , որ մեկ-մեկ լռելը չէր խանգարի , - ասաց Թոմը ։

Ես դուրս եկա արագ ։ Դրսում արդեն մութ էր ու ինձ թվաց Բեկին գտնելը անհնար կլինի , բայց ես նրան տեսա մուտքից մի փոքր այն կողմ հատակին նստած լացելիս ։ Ես մոտեցա նրան ու բարձացնելով գետնից գրկեցի ։

- Կներես , ես... ես հիմար եմ ։ Հիմար եմ , որ ասածներիցդ հետո քեզ կարոտում եմ ու ամեն անկյունում քեզ եմ տեսնում  Ես խելագառվում եմ ։

-Ամեն ինչ կարգին է մի լացիր , ես իրոք քո դիմաց կանգնած եմ , -  ասացի ես ու նա գլուխը դրեց ուսիս ու սկսեց ավելի ուժգին լացել ։

- Այն հոտը ...

Ահա հաջորդ մասը , հուսով եմ շատ չեմ սպասեցրել ։ Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքների և աստղիկների համար ։ Սպասում եմ այս հատվածի վերաբերյալ ձեր արձագանաին ։

ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ  ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ Место, где живут истории. Откройте их для себя