Մաս 13

141 13 9
                                    


- Բեկի քեզ հանգիստ աշխատիր պահել , վերջապես փեսացու ունես , արդեն ամոթ է , ինչ կմտածեն մարդիկ ։ Եթե ծանոթացրել ես մեզ հետ , ուրեմն պարտավոր ես ամեն գնով մնալ նրա կողքին ։ Ես չեմ ցանկանում հարևանները խոսեն քո մասին ։ Երբ վաղը վերադառնաս քաղաք անպայման հաշտվիր հետը և փորձիր քեզ զուսպ պահել ։ Պարտադիր չէ բոլորն իման , որ մի փոքր շեղումներ ես ունեցել ։

- Պապ ... , - ասացի ես ու կիսատ թողելով խոսաս սկսեցի լաց լինել ։

- Ես իմ ասելիքն ասացի , իսկ հիմա վերադարձիր քաղաք ։

Ես...ես ապրել չեմ ցանկանում , սա ինձ համար մահ էր ։ Հայրս չի հասկանում , որ հեշտ չէ 16 տարեկանում տեսնել , թե ինչպես է ձեռքերիդ մեջ մհանում զույգ եղբայրդ ։ Նա անգամ չի էլ փորձում օգնել ։ Միայն ասում է , որ շեղումներ ունեմ ։ Միակ շեղումները նա ունի , որ տանջում է ինձ ու մորս ։

Անցնում էր օրերը , օրը կորչում էր , չգիտեմել , թե ինչպես ։ Մենք ՝ ես և Օստը , գրեթե միշտ հանդիպում եինք միմյանց , բայց դա անում եինք հնարավորինս զգուշությամբ ։

Այդ օրերի ընթացքում Օստը ասաց պատճառը , թե ինչու էր այդպես վարվել ինձ հետ ։ Պատճառը այն էր , որ փաստաթղթերից մեկի վրա պետք էր մոր ստորագրությունը , իսկ նա ասել էր կստորագրի միայն այն ժամանակ , երբ Օստը կքնի Իգի հետ և կհրաժարվի ինձանից ։ Դե իհարկե վիրավորական է , որ նա նախընտրել է ստորագրությունը , այլ ոչ թե մեր հարաբերությունները ։ Բայց պետք է թեթվ ապրել և պարզապես վայլել կյանքը ։ Լինել այն մարդկանց կողքին ում սիրում ենք , անել այն ինչ ցանկանում ենք ։ Հայրս անդադար զանգում գումար էր ուզում ու չգիտեմ էլ , թե ինչի համար , բայց վստահ եմ , որ ոչ ալկահոլի , քանի որ նա գրեթե երբեք չի խմում դրանք ։ Եվ քանի որ ես չէի աշխատում , ինձ գումար էր տալիս Օստը , չնայած ես միշտ չէի ցանկանում վերցնել դրանք ։

Մոտեցավ Օստի ամուսնության օրը , նա ինձ նվիրեց ամուսնության նախորդ օրը ։ Մենք ողջ օրը միասին անցկացրինք , ճիշտ է ոչ մի յուրահատուկ բան չկար այդ օրը , մենք պարզապես միասին եինք ու իհարկե ստիպված եինք միայն տանը մնալ ։ Ես երբեք չեմ մոռանա այդ օրը , դա լավագույն օրն էր իմ կյանքում ։ Իսկ վատագույնը իր ամուսնության օրն էր ։ Ես չգիտեի գնալ և տեսնել այդ ամենը , թե պարզապես փակվեի տանը ու մտածել մեր ապագայի մասին ։

Ամեն դեպքում ես որոշեցի գնալ ։ Դա լավագույնը չէր , որ ես կարող էի տեսնել ։ Իգին երջանիկ էր , շատ երջանիկ , իսկ Օստը փորձում էր այդպիսին ձևանալ ։ Ես հարսանիքին ներկայացել էի , որպես Իգի գործընկեր ։ Երեկո էր և ես հարսանեկան սրահի մուտքի մոտ էի , քանի որ այլևս այդ միջավայրում չէի կարողանում մնալ ։

ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ  ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ Место, где живут истории. Откройте их для себя