Մաս 7

166 22 13
                                    

- Չեմ խանգարում ? , - ասաց նա այքան զայրացած , որ ինձ թվաց հիմա երկուսիս էլ կսպանի ։

-  Խանգարում ես , - ասաց Չենը : Նա կատարյալ տխմար է ։  Երբ Չենը արդեն ինձնից հեռու էր , ես տեսա նրա հագուստին իմ թաց մարմնի տեղը ։  Օստը Չենին մի լավ հարվածեց , նա արժանի էր դրան ։ Այս ամենից հետո նա հատակին ընկած ծիծաղում է , կարծես հաղթանկն է վայլում ։

- Օստ թող նրան , ես ինքս ամեն բան կբացատրեմ ։

- Ասացիր համաձայնվիր , որ ազատվես ինձնից ? Այդքան ժլատ ես , Չենի գումարները քիչ են , թե նա քիչ բան է գնում ?  Ասածներս հիշիր , եթե անգամ դու դեմ լինես , մեկ է ես եմ կողքիդ լինելու ։

-  Դու լավ գիտես , որ դա այդպես չէ ։ Ես մեղավոր չեմ , որ ընկերոջ հարցում սխալվել ես , մենք չէնք համբուրվում , այդ նա էր ինձ համբուրում , փնտրում այն սերը , որ երկու տարի անտեսել է ։ Չկարծես ինձ հաճելի է քեզ նվիրել Իգին ։ Ես չեմ ցանկանում ոչ ոքի հետ կիսել քեզ ։ Իսկ ինչ վերաբերում է ժլատությանը , դու կամ չենը ինձ երբեք ոչինչ չեք առել , որի համար ես ձեր կողքին եմ մնացել , չեմ կարծում մի զույգ կոշիկի համար լինեի կողքիդ ։ Դուրս հանիր ընկերոջդ , ու խնդրում եմ գախնաբառը փոխիր , որ նրա նման տականքը ներս չմտնի , - ասացի ես ։

Ասել , որ ես հաղթեցի Չենին ու նրա հանդեպ ունեցած զգացմունքներին , դա նույնն է , որ չասեմ ոչինչ ։ Ես վիրավորվեցի Օստի խոսքերից ։ Նա դեռ կզղչա իր ասած ամեն բառի համար ։ 

Ես բարձացա իմ սենյակ հագնվելու ։ Եվ պատուհանից տեսա , թե Օստը ինչպես Չենին դուրս շպրտեց , բայց մի րոպե ով էր այն խոտերի մոտի տղան ։ Վերջ նրանք շուտով հայտվելու են ամսագրում ։ Ես հագնվեցի ու պարկեցի անկողնուս վրա ։ Ես նամակներով զրուցում էի ընկերուհուս՝ Ֆիոնայի հետ ։ Վերջապես Օստը հիշեց ինձ և եկավ իմ ննջարան ։

- Ինձ ասելու ոչինչ չունես ?

- Արդեն ոչ ։

- Դեռ դու ես նեղանում ?

- Լսիր ես ժլատ չեմ ու բարի եմ և դրա համար ես քեզ նվիրում եմ Իգիդ գնա վայլիր նրան ։

- Ես ասել եմ ու էլի եմ ասում անկախ ամեն ինչից բացի իձանից ոչ-ոք չի կարող լինել կողքիդ ։

- Իսկ ես բացի քեզանից ուրիշ ոչ-ոքի կարիքը չունեմ ։

Ես սկսեցի արտասվել ։ Նա մոտեցավ ինձ ու գրկեց , ապա սկսեց հաճելի խոսքեր ասել , ինչի շնորհիվ ես մոռացա նրա ասածները ։ Ես նրան այնքան եմ սիրում ։ Ինձ թվում է ես խելագարվել եմ ։ Ես նրա համար դեմ եմ գնում ինքս ինձ , ես նվաստացնում եմ իմ եսը , համաձայնվելով լինել նրա կողքին նույնիսկ ամուսնացաց լինելու դեպքում ։ Եթե հայրս իմանա դա կլինի իմ վերջին օրը ։

Նա ինձ առաջարկեց դուրս գալ տնից , բայց ես մերժեցի , քանի որ մենք միասին չենք կարող լինել դրսում ։ Օստը որոշեց ,որ կգնանք այպիսի տեղ որտեղ կկարողանանք լինել միասին , բացի դա նա նաև ցանկանում էր ինձ ծանոթացնել ինչ-որ մեկի հետ :

Մենք գնացինք ինչ-որ առանձնատուն , այն հին էր , բայց գեղեցիկ և կոկիկ ։ Մեզ մուտքի մոտ դիմավորեց մի մեծահասակ կին ։ Մի փոքր ուշ ես հասկացա , որ նա Օստի տատիկն է ։ Նա Իգիի պատմությունը գիտեր և ճանաչում էր նրան ու կարծես այնքան էլ չէր սիրում ։ Իսկ ինձ կարծես շատ սիրեց ու Օստին ասաց  , որ չհամարձակվի նեղացնել ինձ ։ Ես երջանիկ ու գեղեցիկ պահեր ապրեցի նրանց հետ ։ Ես և Օստի տատիկը միասին ընթրիք պատրաստեցինք ու ընթրեցինք ։ Իսկ ուշ երեկոյան վերադարձանք տուն ։ Մենք ամեն մեկս քնեցինք մեր ննջարանում ։

2 շաբաթ անց

Անցնում էին օրերը , իսկ ես և Օստը ավելի ուժգին էինք զգում միմյանց կարիքը ։ Բայց դա չէր խանգարում մեզ վիճել ։ Վիճում էինք և 2 ժամ չանցած բարիշում ։ Ես նրա մորը այդ դեպքից հետո այլևս չտեսա ։ Երբ Օստը ամուսնա ես երևի պիտի տեղափոխվեմ այս բնակարանից ։ Աշխատավայրում Չենը անդադար քայլեր էր անում ինձ հասնելու համար , բայց ճանապարհները վաղուց փակ էր ։ Իգիի հետ հաճախակի մտնում էի կոնֆլիկտի մեջ ։ Ու այս ամենը դարձել էր իմ օրվա մի մասը ։

Այսօր երեկոյան պետք է գնամ օդանավակայան և դիմավորեմ Ֆիոնային , Օստը ինձ հետ չի գալու ։ Որպեսզի պապարացիները չտեսնեն նրան մեկ ուրիշի հետ ։ Իսկ այն տղան , որ նկարել էր Օստին և Չենին , այդպես էլ չհայտնվեց ։ Օստը և Չենը կրկին շփվում են միմյանց հետ , բայց երբ հարցը ինձ է վերաբերում նրանք առանձին են պայքարում ։ 

Ես արագ լոգանք ընդունեցի , հարդարեցի վարսերս , հագնվեցի և մի փոքր շպարվեցի ։

Օստը տանը չէր ։ Այդ պատճառով ինձ չտարավ նրա վարորդը , ես ինքս գնացի Օստի մեքենաներից մեկով ։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Օստը տանը չէր ։ Այդ պատճառով ինձ չտարավ նրա վարորդը , ես ինքս գնացի Օստի մեքենաներից մեկով ։

Դիմավորեցի ընկերուհուս , նրա հետ էր նաև եղբայրը՝ Էդվարդը ։ Ես նրանց երկուսին էլ չափից դուրս շատ էի կարոտել ։ Նրանք իմ մանկության մի մասն են ։ Դե մենք միմյանց շատ պատմելու բան ունեինք , սկզբի համար մենք Էդվարդին տարանք իրենց տուն , իսկ ես և Ֆիոնան գնացինք քաղաքում շրջելու և զրուցելու ։ Ամբողջ ընթացքում Օստը ինձ չզանքեց , այն դեպքում , որ տեղյակ չէր , թե ուր եմ ։ Ես շատ էի սպասում նրա զանգին , բայց նա այդպեսել չզանգեց ։ Երբ քայլում էինք մի ռեստորանի մուտքի մոտ տեսա Օստին և Իգին  ։ Ինձ թվում է նրանք միմյանց հանդեպ , այնպես չէին ինչպես պետք է  լինեին , եթե այս ամենը միայն նրանց ծնողների ցանկությունն է  ...

Ահա և հաջորդ մասը ։ Սպասում եմ  ձեր կարծիքներին ու աստղերին ։ Ինչ դեպքերի զարգացում կցանկանաք ?

ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ  ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ Место, где живут истории. Откройте их для себя