- Դու հիմար ես , ինչպես կբացատրես այն , որ իմ կամքին հակառակ համաձայնվում ես երկուսիս անունից ։
- Նրանք դրա համար վճարում են ։
- Հետո ինչ ? Վճարելու դիմաց ամեն ինչ կանես ?
- Բեկիի ինձ գումար շատ է հարկավոր , որքան շատ այնքան լավ ։ Գիտեմ , որ նաև քեզ գումարը չէր խանգարի ։ Կարող ես պարզապես անել այն , ինչի համար վճարում են ?
- Մարդիկ սխալ կհասկանան ։ Նաև ընտանիքս , ես նրանց ինչ եմ ասելու ։ Ոչ , ներիր բայց ես համաձայն չեմ ։
- Մարդիկ , թե Օստ կամ Չենը ? Իսկ չես կարծում նրանք կհասկանան վերջապես , որ աշխարհը միայն նրանց շուրջը չէ պտտվում ։ Ծնողներիտ հետ ես կգամ կծանոթանամ , որոշ ժամանակ անց կասես , որ այլևս միասին չենք ։
- Որտեղից գիտես նրանց մասին ? Իսկ ինչ վերաբերում է ընտանիքիս դա բացառվում է , նրանք ինձ մաս-մաս կանեն ։
- Հարցիտ կպատասխանեմ միայն այն ժամանակ , երբ կհամաձայնվես ու կանես այն ինչ ասում են նրանք ։
- Լավ համաձայն եմ ։
Մենք վերադարձանք նրանց մոտ ։ Եվ վերջնական համաձայնվեցինք ։ Մենք երկու օր ունենք մինչև բացումը ։ Ես գրեթե անելու ոչինչ չունեմ ։ Եվ նրանք խնդրեցին , որ այս երկու օրվա ընթացքում այցելենք հնարավորինս շատ տեղ , լուսանկարբենք և տեղադրենք մեր սոց-կայքերում ։ Ողջ ֆինանս տրամադրում էին նրանք ։
Ընթրիքից հետո նրանք ասացին , որ մի փոքր հանգստանանք , հագնենք հարմար հագուստ երեկոյան զբոսանքի համար ։ Դե ես արդեն համաձայնվել եմ և ստիպված եմ ենթարկվել նրանց ։ Խելագարվել կարելի է նրանց պահանջներից ։
Մենք երկար ժամանակ զբոսնեցինք ։ Նա պատմեց իր կյանքից , իր անարդար սիրուց , իսկ ես իմ սիրո պատմությունը պատմեցի , բայց կարծես նա դա անգիր գիտեր ։ Նա հետաքրքիր զրուցակից է ։ Բայց նա երբեք չի փոխարինի Օստին ։
Ես կարոտում եմ նրան ։ Չեմ հասկանում ինչ կատարվեց , ինչ փոքխվեց , միթե Չենը ճիշտ էր ?
Առավոտյան արթնացա , լոգանք ընդունեցի , հագնվեցի
ու նախաճաշեցի Ռայանի հետ , ինչպես ասել էր տիկին Ստեֆանին ։
Ամբողջ օրս անցավ Ռայանի հետ ։ Ու բավականին հետաքրքիր և արկածներով լի ։
Երեկոյան կրկին դուրս եկանք զբոսանքի ։ Մենք շատ զրուցելուց ու քայլելուց հետո նստեցինք այգում՝ խոտերին ։
- Բեկիի , ինձ թվում է ես քեզ մի ամբողջ կյանք ճանաչել եմ , դու այնքան հարազատ ես դարձել ։ Ես չեմ ցանկանում , որ մենք դա ասենք միայն գումարի համար , ես ուզում եմ դա իրականությանը համապատասխանի , - ասաց Ռայանը ու մոտեցավ ինձ , համբույրի նպատակով , բայց երբ արդեն 2 միլիմետր նույնիսկ չէր մնացել , որ նրա շուրթերը կդիպչեին իմին , նրան զանգեցին ։
- Ամենավատ պահին ... Ամեն ինչ լավ է հանգիստ եղիր ... իհարկե , եթե ասել եմ չեմ անի , ուրեմն չեմ անի , - շատ կարճ և անհասկանալի խոսեց Ռայանը , - ներիր ։
- Կարծում եմ ճիշտ ժամանակին էր ։ Եթե այդ զանգը չլիներ , ապա մենք մեծ սխալ կգործեինք ։ Ոչինչ չսպասես ինձանից ։ Դու չես կարող իմ կողքին լինել և եթե դեռ գումարը ցանկանում ես , լավ կանես քեզ այնպես դրսեվորես , որ չհրաժարվեմ , - ասացի ես ու կանգնեցի , որ հեռանամ ։
- Ինչու ? Օստի չափ գումար չունեմ , թե Չենի չափ հայտնիություն ։
- Փակիր բերանդ , - ասացի ես ու ցանկանում էի հեռանալ , բայց նա բռնեց ձեռքս ու ինքնել կանգնեց , - Ձեռքս թող , ցավում է , - հազիվ արտաբարեցի ես , իսկ նա աջ ձեռքը դրեց գոտկատեղիս ու մոտեցրեց իրեն ։ Ես փորձում էի ազատվել , բայց անիմաստ էր , նրա շուրթերը մոտենում էին իմին , - Եթե ինձ հենց հիմա բաց չթողնես , ես կբղավեմ ։
Նա ինձ բաց թողնելու միտք չուներ ։ Ու հանկարծ աչքերիս դիմաց սևացավ...
Ես բացեցի աչքերս ու կողքիս նստած էր Ռայանը ։ Նրա ամբողջ հագուստը պատռված էր , բայց երեսին ոչինչ չէր եղել միայն քթից արյուն էր գալիս ։
- Ով է ինձ բերել այստեղ ? , - նա լռում է կարծես չի էլ պատրաստվում պատասխանել , - այս ով է քեզ քո իրական տեղը ցույց տվել , - նա կրկին լռում է , - Չգիտեմ ով է , բայց խելացի է , գիտի որ դեմքդ պետք է ։
Նա կրկին ոչինչ չասաց ու հեռացավ սենյակից ։ Գլխիս դրած էր սառը թրջոց , ես վերցրի այն ։ Դա շատ ծանոթ էր ։ Ես հոտոտեցի այն և միանգամից հիշեցի Օստի օծանելիքը ։ Նա ? Անհնար է ...
Այդ օծանելիքից միայն նա չէ , որ ունի ։ Նաև նա Գերմանիայում չէ ։ Դա ընդամենը նրա կարոտից է ։ Ես քնեցի այն գրկած կարծես Օստին գրկած լինեի ։Արթնացա , լոգանք ընդունեցի , հագնվեցի ու մի գեղեցիկ սուտ Տիկին Ստեֆանին պատմելով ազատվեցի Ռայանի ներկայությունից ։
Ես դուրս եկա հյուրանոցից , կատարեցի գնումներ , գնեցի մի քանի հագուստ որոնք բավականին հարմար գներով էր ։
Քայլում էի Բեռլինի մարդաշատ փողոցներց մեկով ու հանկարծ հեռվում մի ծանոթ հայացք որսացի , երբ մի փոքր մոտեցա տեսա , որ դա ...
Սիրելի ընթերցողներ ահա և հաջորդ մասը ։ Շնորհակալ եմ բոլորիցդ , թե՛ աստղերի , թե՛ մեկնաբանություների համար ։ Սպասում եմ ձեր կարծիքներին ❤❤❤❤❤
Նաև շնոչհավորում եմ բոլոր Բրազիլիայի և Բելգիայի երկրպագուներին ❤ Ես երկրպագում եմ Բրազիլիային🇧🇷 , իսկ ում եք դուք երկրպագում այս առաջնությունում ? ⚽️
ВЫ ЧИТАЕТЕ
ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ
RomanceԱյս պատմությունը մի աղջկա մասին է , ով անմնացորդ սիրում է մի երգչի , ում հետ աշխատում է ։ Տղան անդադար նրան կոպտում է ։ Եվ մի գեղեցիկ օր աղջիկը որոշում ու հայտնում է տղային , որ այլևս չի սիրում ։