Մաս 6

189 22 7
                                    


- Թռչել սիրում ես ? , - ասաց նա և դանդաղ քայլերով մոտեցավ ինձ , իսկ ես հետ էի քայլում , - մի վախեցիր ակնթարթներ կթվա ։

Աստված իմ ինչ է նա ցանկանում ։

- Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք ։

- Իսկ դու տղայիս հանգիստ թող , չես հասկանում նա պետք է Իգի հետ ամուսնանա , այլապես իմ ընտանիքը կքայքայվի ։ Քո պատճառով տղաս կարծում է , որ ես չեմ ցանկանում նա երջանիկ լինի ։ Բայց ախր ինձ համար իմ երջանկությունն էլ է կարևոր , -ասում էր նա արտասվելով և ավելի մոտենալով ինձ :

- Մայր լինել նշանակում է ամեն ինչ զոհաբերել :

- Դու ինձ մի սովորեցրու թե ինչ է նշանակում մայր լիել , - ասաց նա և ձեռքով մի փոքր հրեց ինձ ։

- Խնդրում եմ հանգստացեք , նա կարող է ամուսնանալ Իգի հետ ։ Բայց միևնույմ է նա իմ կողքին է լինելու ։

- Անինքնասեր ես ? Պատրաստ ես լինել նրա սիրուհին ?

- Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ ։ Ոչ ես անինքնասեր չեմ , պարզապես ինչպես դուք եք պատրաստ ձեր ամուսնուն ամեն գնաով պահել ձեր կողքին , այնպես էլ ես եմ պատրաստ , եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է ։ Ես հպարտությունս դեն եմ նետել , իսկ սերս ճչում է - բղավում էի ես ։

- Մամ ինչ ես անում ? , - ասաց Օստը ու վազեց դեպի մեզ , - թող նրան ։

- Նա պետք է մեռնի կամ էլ դու պետք է դառնաս Իգի ամուսինը ։

- Ասացի թող նրան , - բղավեց Օստը , իսկ նրա մայրը ավելի մոտեցավ ինձ , իսկ ես ևս մեկ քայլ հետ գնացի ։

- Օստ խնդրում եմ համաձայնվիր , ես չեմ ցանկանում մեռնել այսօր ։

- Մամ թող նարան , ես համաձայն եմ ։ Կամուսնանամ , միայն թե բաց թող նրան ։

Վերջապես նա հեռացավ ։ Ես հազիվ էի շնչում , վախը պարուրել էր ինձ :

- Բեկիի հանգստացիր ամեն բան անցյալում է ։ Դու իմն ես ու միայն իմը ։

- Խոստացիր , որ միշտ կողքիս կլինես ։

- Արդեն խոստացել եմ ։

- Մի անգամը հաշիվ չէ, մի անգամը ոչ մի անգամ է։ Ընդամենը մի կյանք ապրելը նման է առհասարակ չապրելու :

- Իսկ երկուսը ? Խոստանում եմ միշտ կողքիդ եմ լինելու , նույնիսկ , եթե դու դադարես ինձ սիրել ։

Ես գրկեցի նրան ։ Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները ։ Մենք մոտ 5 րոպե միմյանց գրկած կանգնեցինք , ապա գնացինք դեպի նրա մեքենան :

ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ  ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ Место, где живут истории. Откройте их для себя