- Ինչու ետ եկար , ինչ-որ բան ես մոռացել , - սենյակից ասաց Օստը ։ Ես մտա սենյակ , նա վերնաշապիկներ հագնում ։
- Ինձ թվում է դու ես ինչ-որ բան մոռացել , այսնքն ինչ-որ բան չէ , այլ խոստումներ ։
- Ես ոչինչ էլ չեմ մոռացել , - նա ամոթաբար ստում էր , նայում աչքերիս մեջ ու ստում ։ Ցավոտ է ... Շատ ցավոտ ...
- Ինչու չեկար երեկ ?
- Գործեր ունեի ։
- Լավ , ես երեկ քեզ մի կարևոր բան էի ցանկանում ասել ։
- Կարող ես հիմա ասել , ես միշտ պատրաստ եմ լսել քեզ , - ասաց Օստը մազերիս ձեռք տալով , նա այնքան տհաճ էր ինձ համար ։ Ես մեկ քայլ հետ գնացի , որպեսզի հեռու լինեմ իրենից , բայց նա մեկ քայլ առաջ եկավ ու մոտեցավ ինձ համբուրելու նպատակով ։
- Կլես ?
- Դեռ կհասցնեմ , - ասաց նա ու սկսեց համբուրել ինձ ։ Ասել , որ տհաճ էր սխալ կլինի , բայց հաճելի էլ չէր ։ Ես փորձում էի ազատել շուրթերս նրա շուրթերից ։ Բայց նա ձեռքերով ավելի էր սղմում ինձ դեպի իրեն ։
- Օստ թող ինձ ! , - բղավեցի ես ինչից հետո նա բաց թողեց ինձ ։ Ես նստեցի գետնին ու սկսեցի լաց լինել ։ Նա մոտեցավ ինձ մաքրեց արցունքներս , - Ես չեմ ուզում քեզ կիսել Նրա հետ ։ Ես չեմ ուզում իմ երեխան հարցնի , երբ է գալու իր հայրը , իսկ ես պատասխան չունենամ , քանի որ գիտեմ , որ դու նրա կողքին ես ։ Չեմ ուզում գաղտնի պահել հորիցս իմ կյանքում քո լինելու փաստը , քանի որ դու հեռուստացույցում ու ամսագրերում Նրանն ես ։
- Ինչ երեխա ? Մենք երեխա պետք է ունենանք ?
- Հնարավոր է ...
- Ինձ պետք չէ երեխա ումենալ քեզանից ։
- Իսկ քեզ պետք եմ ես ?
- հա , իհարկե ։
- Իսկ ինչի համար ? Սիրուհի լինելու , պարզապես սիրուհի ?
Ումից կարող ես ազատվել ցանկացած պահի ?- Իսկ դու համաձայն էիր ։
- Ես համաձայն էի , որ լինեի պարզապես մեկը ում հետ դավաճանում ես կնոջդ ? Ես համաձայն էի լինել կողքիդ կյանքում , ոչ թե անկողնում ։
- Իսկ ինձ կյանքում դու պետք չես ։
- Լավ ։ Կներես , որ հայտնվեցի կյանքումդ ։ Կներես ... Այլևս չես տեսնի ինձ , - բղավեցի ես ու պարզապես դուռս թռչեցի նրա տանից ։
Օստի կողմից .
Ես ասացի դա վերջապես ։ Ինձ համար դա շատ դժվար էր ։ Բայց ես ստիպված էի . Չէ որ պայմանը դա էր՝ լքել նրան ։
ВЫ ЧИТАЕТЕ
ՈՒ ԼԱՑԵՑ ԱՆՁՐԵՎԸ ՈՒ ՑՆԾԱՑ ԱՐԵՎԸ
RomanceԱյս պատմությունը մի աղջկա մասին է , ով անմնացորդ սիրում է մի երգչի , ում հետ աշխատում է ։ Տղան անդադար նրան կոպտում է ։ Եվ մի գեղեցիկ օր աղջիկը որոշում ու հայտնում է տղային , որ այլևս չի սիրում ։