ՄԱՍ 13

153 7 0
                                    

Հաջորդ օրը Կեսօրվա ժամը երկուսներ,երբ որ Մարիան սուրճ բերեց սենյակ։Աչքերս մի կերպ էի բացում,չեմ էլ հիշում ոնց եմ եկել տուն։Մարիան գրկեց ինձ ու սկսեց խոսալ։
-Լեոս էս ինչա վիճակտ ախպերս,քեզ չի սազում,գոնե գիտե՞ս ոնցա Սաշը բերել քեզ տուն։
-Մարս բան չեմ հիշում,գլուխս ցավումա։
-Բա չես հիշի,որովհետև եսիմ ինչքան խմել ես ապուշ։
-Լավ պատահումա,դու էն ասա քեզ երբ եմ տանելու հարսանիք։
-Լեոկ մի արի հա՞ խնդրում եմ։
Դեմքիս արտահայտությունից հասկացավ,որ պետքա էլ չշարունակի ու գնա թե չէ վատ կլինի վերջը,մի կերպ վեր կացա ինձ կարգի բերեցի հագնվեցի ու իջա ներքև։
-Մարս էս ինչ սիրուն ես գեշոս։
-Վխք զզվանք ես դու Լեո, լավ էլի։
-Հա լավ կյանքս,արի գրկեմ պուճուրս...սիրուն ես շատ,ախպերտ չլինեի մարդ ես մեկել տեսար սիրահարվեի քեզ։
-Սուս հա ընգի առաջ գնացինք։
Ճանապարհին զգում էի անընդհատ ուզում էր ինչ-որ բան ասեր բայց չէր կարողանում։
-Մար հանգիստ էղի հաստատ կռիվ չեմ անելու,նոռմալ կլինի ամեն ինչ խոստանում եմ։ Խմելու եմ ու հաստատ Աննային կանչելու եմ պարի,ու ամենակարևորը կենաց եմ ասելու,որ խայտառակ անեմ դրան բոլորի ներկայությամբ։
-Լեո հենց դա էի ուզում ասեի,բայց չգիտեի ոնց սկսեի։
-Պետք չի,ես արդեն ասեցի վերջացրի  չխոսաս էլ։
Վերջապես հասանք տեղ ներս մտանք,արդեն ուշացել էինք, Աննայի մաման մոտիկացավ բարևեց ու մեզ տեղավորեց:Դեռ նոր էինք նստել արդեն  սկսեցի խմել։Մի ժամ անցավ  արդեն էլ չէի դիմանում,չեմ կարա բացատրեմ թե ինչ էր կատարվում ներսումս էդ ընթացքում ինչ նստած էի, գնացի բարձրախոսը վերցրի ու....
-Հարգելի ժողովուրդ,կներեք ինձ,որ խանգարում եմ,ինձ երևի չեք էլ ճանաչում,բայց դա այդքան էլ էական չի։Ես շատ կարևոր կենաց ունեմ ասելու,բայց մինչև ասելը կցանկանայի ընդհամենը մի պար պարեմ Անաստասիայի հետ,հետո նոր կասեմ ասելիքս։
երաժշտությունը միացավ գնացի սեղանի մոտ Աննային պարի հրավիրելու։
-Աչքիտ տակը լավ էլ հարմար կապույտա հա ապեր ջան...Ան արի պարենք...
Աննաի տեսքին նայել չէր լինում,շատ սիրուն էր աննկարագրելի մանավանդ հարսի շորով,բայց տխրությունը դեմքին,թախիծը աչքերում։
-Ան ժպտա արևս
-Լեո էս ինչ օրն ես հասցրել,ինչի՞ համար ես արել։
-Անս  արի ուղղակի լռենք ու վայելենք այս պահը,որը չի լինելու մեր կյանքում։
Սաղ սրահում ոնցվոր մենակ մենք էինք ոչ մեկին չէինք նկատում ու ոչ մեկ մեզ չէր էլ հետաքրքրում էտ պահին,ուղղակի ուզում էի ժամանակը կանգնացնեի,որ էդ երաժշտությունը երբեք չվերջանար,որ Աննայից երբեք հեռու չգնայի,շատ լավ էր ես  իմ երազանքն իրականացրի։
Պարը վերջացավ...Աննաին ուղեկցեցի իր սեղանի մոտ ու հետ եկա բարձրախոսը վերցրի...
-Ես շատ ժամանակ չունեմ,բայց ինչ ասեմ սրտանց եմ ասելու իմացեք,կխնդրեմ մինչև վերջ լսեք բոլորդ ու չհամարձակվեք գաք մոտ ու փորձեք խանգարել,նախ ես ուզում եմ խմեմ Աննայի կենացը,երևի ձեր մեջ հարց առաջացավ թե խի՞ միայն Աննայի ասեմ, որովհետև բոլորդ էլ շատ  լավ տեղյակ եք թե էս ինչ ամուսնությունա....էս հարսանիք չի էս ուղղակի բիզնեսա։Խմում եմ, որովհետև ինքը էնքան ուժեղա,որ դիմանումա էս ամեն ինչին,որ ուժ ունի իրա մեջ,լուռ տանելու էս ցավը, որը իրան հասցնումա իր հայրը։...Ան արևս քեզ չեմ ասի ձևական երջանիկ էղի,որովհետև վստահ եմ որ չես կարա երջանիկ լինես, դրա կողքը,էդ անհնարա։Այստեղ բոլոր հավաքվածներդ էլ  լավ գիտեք,թե էս հարսանիքը խիա տեղի ունենում,բոլորդ էլ Աննայի պապային լավ եք  ճանաչում  մեծահարուստ մարդ,հաջողակ բիզնեսմեն.ընտանիքի հայր...կներեք էս բառը որ ասեցի ..."ՀԱՅՐ":Ան ես քեզ սիրում եմ,բայց կներես ինձ,որ ստիպում եմ քեզ հիմա լաց լինես,բայց չեմ կարա չասեմ։ինքը չի կարա հայր կոչվի,եթե մի մարդ թքած ունի իրա աղջկա երջանկության վրա ու առաջնային կարա համարի իրա բիզնեսները քան աղջկա երջանկությունը...ուրեմն էդ մարդ չի անասունա։Թքած ունեմ տենց մարդու վրա,ինձ թվումա էսքանն էլ էր հերիք որ հիմա ինքը գետինը մտներ,ես ավելացնելու բան չունեմ:Անս միշտ հիշի,որ սիրում եմ քեզ ու հիշի դժբախտությանդ պատճառը մենակ պապատա...բարի գիշեր ձեզ,դե հիմա ոնց կարաք ուրախացեք,եթե կարող եք էսքան ասածս իհակե հասկանալ ու շարունակել ուրախանալ։
դուրս էկա դուրս ու էլ չկարողացա տիրապետել  ինձ...մենակ բարձր գոռում էի ու լացում։Էդքան ժամանակ,որ ներսում էի հազիվ էի ինձ զսպում,չէի կարողանում Աննային տեսնել էդ վիճակում, իսկ վերջում,երբ խոսում էի իրա արցունքները,չէի կարողանում տանել ուղղակի ու հիմա,երբ դուրս եկա,միանգամից էն ինչ կար ներսումս ուզում էի դուրս հանել էն ցավը,որ զգում էի:Գիտե՞ք Միշտ ֆիլմերում էի տեսել,որ կարա մարդ գա իր  սիրած աղջկա հարսանիքին,միշտ ծիծաղել եմ փաստորեն իմ կյանքում սա էլ իրականություն դարձավ.... ճակատագիրա էս,ճակատագրի խաղ։

Անավարտ Սեր Место, где живут истории. Откройте их для себя