3 օր շարունակ առավոտյան տանից գնում էի ու երեկոյան ուշ վերադառնում,միայն թե չխոսայի իրա հետ,չէի ուզում էդ ամենը նորից վերապրել...նորից տանջվել ու չէի հետաքրքրվում անգամ,թե ինչ են խոսացել,որովհետև եթե համաձայն լիներ կգար մոտս միանգամից։Չորրորդ օրը երեկոյան գնում եմ փաբ Սաշի մոտ,սենյակում նստած տեսախցիկներով նայում էինք ու տեսանք,որ մի սեղանի մոտ մատուցողուհուն հրում են,մոտեցանք ասեցին,որ հաշիվ չեն փակում...խոսակցության բռնվեցինք սկսեցին կռիվ անել խփել,միքիչ հետո ոստիկանությունը եկավ,մտան ներս ու բոլորիս տարան բաժին։Բոլորի թղթերը վերցրին նայեցին,հերթը հասավ ինձ, նայեցին ու հասկացան,որ անլեգալ ձևով եմ Ֆրանսիա գնացել ու դեպոռտ արեցին։Մինչև էդ ամենը ես արդեն զանգել էի հոպարին,եկավ մեզ հանեց ու նաև խոսացել էր գումարի դիմաց գոնե 3 ամիս դարձնեին ժամկետը։
Դուրս եկանք ու Սաշը ասեց,որ դրանցից մեկին ճանաչումա,սկսեցինք փնտրել,գտանք տարանք մի տեղ սկսեցինք խոսել,ոչինչ չէր ասում, հետո ծեծեցինք էնքան մինչև ասեց,որ էդտեղ եկել են կոնկրետ հենց իմ համար,որ իրանք կարայն հաշիվ փակեյն ուղղակի էտ մարդն էր ասել,որ գան ինձ ծեծեն:Ու էտ մարդը Աննայի հայրն էր...Չգիտեի ինչ մտածեի ինչ անեի,ուղղակի շոկային էր։
-Լեո տիրապետի քեզ ոչ մի բան չանես։
-Ես գնում եմ տուն։
Հասա տուն ու միանգամից գնացի Մարիայի սենյակ,նստած պարապում էին։
-Սենց ես հորդ հետ խոսում հա՞,դու ասում էիր ինքը կհամաձայնվի Աննա,բայց հերդ ավելի վատ քայլերիա գնում։
-Լեո հանգստացի,էս ինչա՞ վիճակդ,խիա՞ դեմքդ արյուն։
-Հորդ հարցրու,իրա պատճառով զրկվեցի ամեն ինչից,գլխավորը զրկվեցի քեզնից,որ ամենաշատն էի սիրում էս աշխարհում,զրկվեցի էստեղ մնալու հնարավորությունից,որովհետև հերդ մարդ էր ուղարկել,որ ինձ ծեծեին,հերդ լռիվ կինոյա սարքում,բայց ծեծել չհաջողվեց,իրան ավելի մեծ ուրախություն բաժին հասավ, կարաս գնաս շնորհավորես ինքը ամեն ինչ արեց ու հասավ նրան,որ ինձ էստեղից հետ ուղարկեն։
-Լեո ո՞նց կարա տենց բան լինի,մի խաբի,ինչի՞ ես ուզում հասնես դրանով։
-խաբում եմ հա՞ խնդիր չկա,գնա իրա հետ խոսա...
-Լեո հանգստացի ախպերս արի գնանք քո սենյակ։
Մարիան ինձ հանգստացրեց ու տարավ սենյակ։
-Մար ախր խիա՞ սենց...ինչա՞ ուզում էդ մարդը։Հասուն մարդա խիա՞ տենց անում։
-Չգիտեմ,բայց իմացի Աննան մեղք չունի,իրա հետ տենց մի խոսա խնդրում եմ,իսկ հիմա քնի հանգստացի:
ВЫ ЧИТАЕТЕ
Անավարտ Սեր
RomanceԵրկրորդ գիրքս...որը ամբողջությամբ իրական փաստերի վրայա հիմնված ...մի շատ գեղեցիկ սիրո պատմություն բայց չէ որ կյանքում երբեք ոչինչ չի տրվում հեշտ և այս պատմությունում ևս մեր հերոսները հանդիպում են շատ շատ դժվարությունների և անցնում են շատ փորձություն...