Մեքենայի մեջ նստած էի,երբ Մարիան եկավ,նստեց մեքենան։
-Լեո՞ս ախպերս արի գնանք տուն հա՞ ինչ արեցիր հերիքա իրանց ախպերս։
-Մար էլ ուժ չունեմ կյանք,դու հասկանում ես,ես կյանքում չէի սիրահարվել,էս ուղղակկ ապսուրդա Մար,ո՞նց կարա սենց լինի։
-Լեո վերջ արևս արի գնանք տուն...
-Լավ Մարս։
Մարիաին տարա տուն։
-Մար իջի գնա տուն դու,ես չեմ գալիս:
-Լեո ու՞ր ես գնում,իջի տուն, վիճակտ տեսելե՞ս աչքերիտ նայի հլը համ էլ շատ ես խմել։
-Մար գնա տուն ասեցի
,հանգիստ էղի առավոտ նոր կգամ , Սաշին կասես ես իմ տեղում եմ, ինքը գիտի,որ գոնե իմանա տեղս չանհանգստանաք,բայց կասես որ չգա մենակ եմ ուզում մնամ...Հոպարնել որ հարցնի կասես փաբում եմ ընկերներիս հետ նոռմալա ամեն ինչ։
-Լավ ապերս,բայց զգույշ կլինես։
-Լավ արևս։
Վերջապես հասա տեղ,բայց արդեն էդ տեղն էլ էր ինձ օտար ու խորթ թվում:Ծովը սովորականից ավելի շատ էր ալեկոծվում...կարծես սրտիս լարերի հետ համահունչ սիմֆոնիա էին կազմել...էդ հատվածում որ անկյունինն էլ նայում էի հիշեցնում էր Աննային,բայց միևնույնա էլի խորթանում էր սաղ...հօդս ցնդում ամեն ինչ,կարծես ոչինչ էլ չէր եղել,ես էլ կարծես ուղղակի որպես զբոսաշրջիկ եկել էի ու մոլորվել էի էս տարածքում,բայց հաճելի էր էդ...Սիգարետ,խմիչք կամ խմիչք, սիգարետ,անբաժան էր էդ ինձանից...մտածում էի,թե օգնումա,սիգարետը ուղղակի թուլացնումա նյարդերս,իսկ խմիչքը ուղղակի անջատումա,կտրում էս դաժան ու ցավոտ իրականությունից,որ գոնե մի քանի ժամ չզգաս էն ինչ տեսել ես ու քո կյանքում միշտ ցավոտա լինելու էդ հիշելն ու կրկին անգամ նույն ցավը վերապրելը։
Հիշում էի էն մարդկանց, հիմնականում աղջիկներ,որ ինձ միշտ ասում էին Լեո սաղ տղաներն էլ նույնն են,իրանք չեն պայքարում, չեն սիրում,խաղում են ուղղակի... Չկա տենց բան,մարդիկ նույնը չեն բոլորն էլ տարբեր են,տարբեր մտածելակերպ,տարբեր աշխարհայացքներ, հետաքրքրություններ...ինքս ինձ մտածում էի տեսնես ոնցա՞ հիմա ինքը, տեսնես հիմա ինչա՞ անում...հետո էլի հիշում էի,որ ինքը սովորականի պես մեր հերթական հանդիպումից չի գնացել իրանց տուն,այլ էսօր իրա հարսանիքնա...
Արդեն մի քանի ժամա ինչ նստած էի ու խմում էի,երաժշտություն էի լսում,երբ մի քանի մեքենաներ եկան ու կանգնեցին ինձ մոտ.Սաշն էր ու ոչ միայն Սաշը,Մարիան,Սաշի ընկերուհին,Մարիայի կուրսի աղջիկ տղաներից...մեքենաներից իջան,կիթառով,փայտերով խմիչքով..ու սաղ միանգամից ինձ մոտիկացան ու գրկեցին..էդ խորթության,օտարության մեջ սենց ջերմություն հաստատ պետք էր ինձ։Սաշն ու Մարիան էին կանչել բոլորին,որ ցրվեմ...
ВЫ ЧИТАЕТЕ
Անավարտ Սեր
RomanceԵրկրորդ գիրքս...որը ամբողջությամբ իրական փաստերի վրայա հիմնված ...մի շատ գեղեցիկ սիրո պատմություն բայց չէ որ կյանքում երբեք ոչինչ չի տրվում հեշտ և այս պատմությունում ևս մեր հերոսները հանդիպում են շատ շատ դժվարությունների և անցնում են շատ փորձություն...