Ինչքան էլ, որ եկել էին երեխեքը նենց անեին,որ ցրվեի,միևնույննա իմ մտքերը լրիվ ուրիշ կողմ էր,բայց դե երեխեքի հետ ավելի հաճելի էր անցնում ժամանակը...չենք էլ զգացել թե ոնց ենք քնել...Առավոտյան շուտ արթնացա տարօրինակ երազ էի տեսնում ու գումարած դրան ճայերի ձայներից։Տեսարանը ուղղակի ծիծաղալու էր,բոլորը դիակ էին դարձել էնքան էին խմել ու մեկը մեկի վրա ընկած քնել էին։
Բոլորին արթնացրի ու գնացինք տուն բոլորս։
Հորեղբայրս նստած ինձ էր սպասում։
-Լեո արի տղես նստի...էս ի՞նչ ես անում ախր ախպեր,
-Հոպար ես իմ խոսքի տերն եմ,գիտես եթե մի բան ասեցի ինչ գնով լինի կանեմ։
-Լեո կյանքտ խի՞ ես խորտակում խի՞ ես էտքան խմել,եթե հիմա պապատ...
-Գիտեմ Հոպար ջան մի շարունակի,պապան որ լիներ հաստատ ուրախ չէր լինի ինձ սենց տեսնելով...Հոպար պապայի մահից հետո դու էլ ես ինձ մեծացրել ու գիտես, ես քեզ ոնց եմ սիրում ու հարգում...հորս հավասար ես դու իմ համար...Հինգ տարեկանից կողքս ես թեկուզ եկար ստեղ'Ֆրանսիա ապրելու,բայց շարունակում էիր էլի օգնել...ու շատ գոհ եմ,շնորահակալ եմ ամեն ինչի համար,բայց ինձ էլ հասկացի խնդրում եմ, ես չէի կարա,եթե ինձ վատություն են անում ես լավ ձևով եմ պատասխանում,բայց էս էդ դեպքը չի էս լրիվ ուրիշ էր,ես չէի կարա չստորացնեի իրան իրա հյուրերի ներկայությամբ,թող հասկանա ինչ նվաստացուցիչ բանա էդ իրա քայլը,կներես հոպար գնամ լողանամ միքիչ քնեմ ։
-Լավ գնա տղես հետո կխոսանք։
Երկու օր շարունակ առավոտից մինչև իրիկուն ման էի գալիս ամբողջ քաղաքում, շրջում ու հիշում ամեն ինչ...բայց անիմաստ էր,եկա տուն։
-Հոպար կարա՞ս ինձ տոմս առնես։
-Ինչի՞ համար տղես հլը կարաս մինչև մյուս ամսվա վերջ մնաս։
-չէ հոպար ջան մնալը ցավոտա ավելի...ավելի լավա գնամ...
-Ե՞րբ ես ուզում գնաս...
-վաղը գիշերը կամ լուսադեմ երբ կլինի թռիչք։
-Գիշերը կա...հաստատ վերցնե՞մ։
-Հա հոպար ջան վերցրու,բա Մարիան տաննա՞։
-Հա...Մար իջի ներքև։
-Ասեք ժողովուրդ...
-Արևս պատրաստվի գնանք իրար հետ մի քիչ ման գանք,վաղը գիշեր գնում եմ:
-լավ հեսա...
Տխրեց ու գլուխը կախեց,գնաց:
Մի քիչ հետո եկավ գնացինք քայլելու...
-Լեոս,ապերս մի գնա խնդրում եմ, շատ կա ժամանակ,մնա ստեղ իմ հետ,մեր հետ...
-Չէ ճուտ,գիտես ինձ,գիտես ոնց եմ ես սենց պահերը դժվար ապրում, համակերպվում,իսկ ավելորդ մնալը,արդեն ինձ հոգեկանի կհասցնի:Ես կգնամ ավելի լավա,հետո կգամ ոնցել չլինի..արի գրկեմ պուպսս։
-Կկարոտեմ քեզ ապերս։
-Ես էլ քեզ արևս շատ...ամեն դեպքում իրանից լուր իմանաս կզանգես ինձ կասես եղա՞վ։
-Եղավ ապերս։
-Դե արի ստեղ մտնենք մի բան ուտենք,թե չէ ստամոքսս գիտի թե տերը մահացելա։😁
- Հա արի,ես էլ եմ սոված շատ։
ВЫ ЧИТАЕТЕ
Անավարտ Սեր
RomanceԵրկրորդ գիրքս...որը ամբողջությամբ իրական փաստերի վրայա հիմնված ...մի շատ գեղեցիկ սիրո պատմություն բայց չէ որ կյանքում երբեք ոչինչ չի տրվում հեշտ և այս պատմությունում ևս մեր հերոսները հանդիպում են շատ շատ դժվարությունների և անցնում են շատ փորձություն...