Part 1

224 13 4
                                    

֊Լիա՛,֊միջին տարիքի տղամարդը ուսերից գրկում է կնոջը,ով գրեթե ուշաթափվում էր։
֊Ոչ...Ոչ,դու չես կարող այսպես վարվել ինձ հետ։Տղաս...
֊Սկսվեց,֊Հոսոկը հոգոց է հանում՝ նայելով պատին ինչ֊որ կետի,֊Մայրիկ, խնդրում եմ։
֊Ո՛չ։Ես քեզ այսքան տարի մեծացրել եմ,գուրգուրել,փայփայել,որպեսզի դու մի օր գաս ու ասես,որ գնո՞ւմ ես։Ո՛չ։Ես դե՛մ եմ։
-Նստիր,֊պարոն Չոնը օգնում է նստել կնոջը,ապա նստում է նրա կողքին։Հոսոկը նստում է նրանց դիմաց՝ ասես դատաստանի սպասելով։
֊Հոսոկ,տղաս,դու գիտես,որ ես ու մայրդ ուզում էինք...
֊Որ ես մեծանամ որպես կիրթ,գրագետ,զարգացած,դաստիարակված և 21֊րդ դարի լավագույն երիտասարդության ինտելիգենցիան ներկայացնող ստեղծարար անհատ,ով կշարունակի մեր ընտանեկանը բիզնեսը,֊այս ամենը նա ասում է սահուն,առանց դադարի,անգույն ձայնով՝ ինչպես դպրոցականն ասում է այն անգիրը,որը սովորել էր ամբողջ նախորդ երեկոն։
֊Դա հիասքանչ է,որ դու հասկանում ես,թե ինչ ենք մենք ուզում։
֊Իսկ ե՞ս,֊Հոսոկը դառը քմծիծաղ է տալիս,֊Իսկ դուք հարցրե՞լ եք՝ ինչ եմ ուզում ես։Հայրիկ, նայիր ինձ։Ես այդ գրողի տարած թվերի ու գործարանների համար չեմ։
֊Այդ դեպքո՞ւմ,֊հայրը մեղմ հայացքով նայում է տղային։Եթե այսպես դիտարկել հարցը,ապա հայրը միշտ էլ ավելի շատ է ազատություն տվել տղային,քան մայրը։Չնայած,թվում էր,թե պետք է լինի հակառակը։Ուղղակի մայրը չափից ավելի իդեալական էր կերտել Հոսոկի կերպարը իր գլխում։Միշտ գեղեցիկ կոստյումով,ակնոցներով՝ որոնք միայն կավելացնեյին նրան հմայք,գեղեցիկ սանրված մազերով և ամեն ինչ այդ ոգու մեջ։Դա իրականության տեսական կողմն է,իսկ գործնական կողմը...Դե,Հոսոկը սիրում է պայծառ և ոչ ստանդարտ ոճի հագուստ,կրում է ծիածանի բոլոր գույների լինզաներ,իսկ մազերը՝ միշտ քաոսային դասավորության մեջ են։
Հոսոկը զգուշությամբ սեղանին է դնում սպիտակ ծրար՝ վրան ինչ֊որ անծանոթ կնիքով։Պարոն Չոնը վերցնում է ծրարը և սկսում կարդալ։
֊Ի՞նչ է այնտեղ,֊ խլում է ծրարը տիկին Չոնը և կարդալու ընթացքում՝ պատրաստ է երկրորդ անգամ (գրեթե) ուշաթափվել։
_______________________
<<Հարգելի Չոն Հոսոկ,ուրախ ենք տեղեկացնել,որ այսուհետ՝ Դուք պաշտոնապես համարվում եք Սեուլյան Արվեստի Ակադեմիայի ժամանակակից պարի ֆակուլտետի սան։Խնդրում ենք Ձեզ ներկայանալ՝ ուսումնական տարվա մեկնարկին հաջորդող,առաջին մեկ շաբաթվա ընթացքում։
Հարգանքներով՝ Սեուլյան Արվեստի Ակադեմիայի ռեկտորատ>>։
______________________
֊Դու...Դու...
֊Այո,մայրիկ։Ես առանց ձեզ տեղյակ պահելու՝ հանձնել եմ գործերս ակադեմիա։Եվ ինչպես տեսնում ես։Եվ այո,ես ստել էի այն անգամ,երբ ասացի,որ գիշերելու եմ ընկերոջս տանը։Ես գնացել էի Սեուլ։Ակադեմիա։
Եվ...Ես վերադառնալու եմ այնտեղ։Ուզում եք դուք դա,թե ոչ,֊իրականում՝ այս խոսքերն ասելիս՝ նրա մեջ ամեն ինչ սառչում է,բայց նա պետք է հնչի վստահ,որովհետև սա այն դեպքը չէ,երբ նա կարող է հետ կանգնել։
֊Ես դեմ եմ...Սա իմ վերջին խոսքն է,֊տիկին Չոնն ասում է սա արդեն ցածր և միայն իրեն հատուկ արիստոկրատական մաներայով՝ ոտքի է կանգնում ու լքում հյուրասենյակը։Տիրում է ճնշող լռություն։
֊Հոսոկ։Տղաս։Ասա ինձ միայն մի բան։Դու վստա՞հ ես։
֊Ինչպես երբեք։
Պարոն Չոնը՝ ևս մի քանի րոպե մտածելուց հետո,բարձրացնում է հայացքը։
֊Ե՞րբ ես մեկնելու։
֊Վաղն առավոտյան։
֊Սպասիր այստեղ։
Հոսոկը հյուրասենյակի լռության մեջ անցկացնում է երկար 15 րոպե՝ սպասելով հորը,ով գալիս է իր աշխատասենյակից սեփական դրամապանակով և հանելով բանկային քարտերից մեկը՝ մեկնում է որդուն,ապա նստում նրա կողքին։
֊Տղաս,ես չեմ ուզում կոտրել քեզ կամ քո նպատակները,չնայած որ հասկանում եմ,որ այստեղ,միգուցե,քեզ ավելի լավ ապագա է սպասվում։Եվ այնուամենայնիվ...Ես հետ չեմ պահի քեզ։Բայց ես ունեմ մի քանի պայման։Նախ և առաջ՝ դու միշտ տեղյակ ես պահում քո որպիսության մասին և հեռախոսին նույնպես պատասխանում ես,այլապես ես ջոկատով կգամ քո այդ ակադեմիա,պա՞րզ է։Երկրորդը։Ես համոզված եմ,որ մայրդ կարգելափակի քո քարտերը։Դե,նա կին է,հասկանո՞ւմ ես՝ ամեն ինչ կանի իր ուզածին հասնելու համար։Այնպես որ՝ կարող ես վերցնել իմը։Եվ վերջինը։Ես գիտեմ,որ քո այդ ակադեմիան հավանաբար տրամադրում է սենյակներ իր ուսանողներին,բայց ես թույլ չեմ տա,որ իմ որդին ապրի ինչ֊որ հանրակացարանում։Ես խոսեցի իմ հին ընկերոջ հետ,որպեսզի նա քեզ համար բնակարան գտնի։Նա առաջարկեց իր բնակարաններից մեկը՝ ասելով,որ այն այսպես թե այնպես դատարկ է և շատ ավելի լավ կլինի,եթե ինչ֊որ մեկը երբեմն գոնե ծաղիկները խնամի։Գիտես՝ ես առաջարկեցի նրան վերցնել գումար ճիշտ այնպես՝ ինչպես վարձակալության դեպքում,բայց նա ,կարծես թե, վիրավորվեց այդ առաջարկից,֊պարոն Չոնը մեղմ ժպտում է,֊Ենթադրում եմ,որ քեզ համար այդքան էլ կարևոր չեն հարցի այս գործնական կողմերը։Այնպես որ՝ գնա պատրաստվիր,֊պարոն Չոնը ոտքի է կանգնում։
Հոսոկը այս ամբողջ ժամանակ լսում էր առանց ընդհատելու, և հոր ամեն խոսքի հետ՝ նրա ծնոտը պատրաստ էր համբուրել հատակը։Նա չէր սպասում։Անկեղծ։Նա իհարկե գիտեր,որ իր հայրը միշտ հասկացող և աջակցող է,հատկապես,երբ հարցը վերաբերում է հենց Հոսոկին։Բայց այս անգամ՝ պարոն Չոնը զարմացրեց անգամ սեփական որդուն։Հոսոկը հաճախ չէ,որ թույլ է տալիս իրեն նման պոռթկումներ,բայց այս անգամը բացառություն է,ուստի նա կտրուկ ոտքի է կանգնում և ամուր գրկում հորը։
֊Շնորհակալ եմ...,֊իսկ պարոն Չոնը ուղղակի մեղմ շոյում է որդու մազերը։
֊Դե,արագացրու,քանի դեռ մայրդ չի նկատել ոչինչ։
֊Իսկ մայրի՞կը...
֊Ես կհոգամ ամեն ինչ։Մի անհանգստացիր։Նա կհասկանա։
Հոսոկը ևս մեկ անգամ ամուր գրկում է հորը և արագ բարձրանում իր սենյակ՝ հավաքելու ճամպրուկը։
____________________
֊Ջիմի՛ն,ես գալի՛ս եմ,֊բղավում է Հոսոկը խոսափողի մոտ և մյուս ծայրին,կարծես թե,վերոհիշյալ Ջիմինի հեռախոսը ընկնում է։Ջիմին։Այդպես է այն տղայի անունը,ում հետ Հոսոկը ծանոթացավ ակադեմիական ընդունելության լսումների օրը։
֊Հյոն,դա հիասքա՛նչ է,֊Ջիմինն անկեղծ ուրախ է։ Հոսոկը նրան առաջին իսկ րոպեյից դուր եկավ,և բացի այդ՝ ակադեմիայում նա մենակ չի լինի։
Նրանց զրույցը ձգվում է ևս մի քանի րոպե,ինչից հետո՝ Հոսոկը ափսոսանքով անջատում է հեռախոսը,որովհետև պետք է հավաքել ճամպրուկը։Իսկ զանգը...Դե,նա ուղղակի այնքան ուրախ էր,որ չէր կարող չկիսվել այդ ուրախությամբ որևէ մեկի հետ։Թեկուզ Ջիմինի,ում նա ճանաչում է ընդամենը մեկ ամիս։
֊Նոութբուքը,ականջանկալները,քարտը,կանաչ հուդին..,֊Հոսոկը դեռ մանկուց համոզված էր,որ եթե նա թվարկի իրերը բարձրաձայն,ապա հաստատ կնկատի,թե ինչն է պակասում։
_______________________
[Հաջորդ առավոտ]
Հոսոկը լքում է տունը դեռ վաղ լուսաբացին։Իհարկե գնացքը ուշ առավոտյան է մեկնելու,բայց եթե մայրը արթնանար՝ նա հաստատ չէր կարողանա լքել տունը աննկատ։
Նա հասցրեց շրջել քաղաքի նոր արթնացող փողոցներով,սուրճ խմել սիրելի սրճարանում և միայն հետո՝ գնալ կայարան։Գնացքի շարժումը և պատուհանից այն կողմ մեկը մյուսին հաջորդող տեսարանները՝ ստեղծում են հանգստության մթնոլորտ։
Հոսոկը միացնում է սիրելի երաժշտությունը ականջակալներում և փակելով աչքերը՝ սկսում պատկերացումներ նկարել նոր կյանքի մասին։
________________
Պատկերացումները փլուզվում են հենց նոր բնակարանի շեմին,երբ պարոն Չոնի ընկերը(միջին տարիքի մի բարի տղամարդ) բացում է դուռը։
֊Կներես տղաս,ես անգամ մոռացել էի,թե քանի տարի այստեղ ոչ ոք չի բնակվել...
Եվ իրոք։Բնակարանը և կահույքը ամբողջությամբ ծածնված են փոշու շերտով,չնայած որ կահավորանքը և նորոգումը համապատասխան են միջին էլիտայի բնակարանին։
֊Ուզո՞ւմ ես,կարող ենք գնալ իմ բնակարան՝ մինչ այստեղ կմաքրեն։Ես հիմա կզանգահարեմ և...
֊Ոչ֊ոչ,պարոն Քիմ։Ամեն ինչ նորմալ է։Ես ինքս,֊իսկ Հոսոկի ժպիտի առաջ զենքերը վայր են դնում բոլորը։
֊Համոզվա՞ծ ես։
֊Իհարկե։Ձեր օգնությունը առանց այդ էլ շատ մեծ է։
֊Դե֊դե տղաս։ Եթե դու ինքդ գլուխ կհանես՝ ուրեմն ես գնամ։Խնդիրներ լինեն՝ առաջինը ինձ զանգ տուր,լա՞վ։
֊Լավ,պարոն Քիմ։Շնորհակալ եմ,֊Հոսոկը ևս մի քանի անգամ կրկնում է շնորհակալությունը՝ արդեն հրաժեշտ տալով և ուղեկցելով տղամարդուն։
Դուռն անձայն փակվում է՝ թողնելով Հոսոկին կատարյալ միայնակ։Չնայած...Ինչո՞ւ միայնակ։Մի քանի տրիլիոն միկրոբների հետ։Ուստի առաջին բանը,որ Հոսոկը անում է՝ դա մաքրող հեղուկներ և կտոր փնտրելն է։Եվ միայն գտնելուց հետո՝ նա սկսում է ուսումնասիրել բնակարանը։Հյուրասենյակ,խոհանոց,լոգարան,երկու ննջասենյակ...Երկո՞ւ։Իսկ շատ չէ՞։Ինչևէ։Հոսոկը սկսում է հյուրասենյակից՝ որոշելով ննջասենյակները թողնել վերջում։Բայց և այնպես՝ հայացք նետելով դեպի բաց դռները,Հոսոկը իր մեջ որոշում է,որ ձախ կողմի ննջասենյակը կլինի իր անկյունը։Ուղղակի որովհետև պատերը կանաչ են ներկված,իսկ դա գեղեցիկ է։Ամեն դեպքում՝ ըստ Հոսոկի։
Մի քանի ժամ հետո՝ ամբողջ բնակարանը կատարյալ մաքուր է։Ծափահարենք Հոսոկի պերֆեկցիոնիզմին։Մնացել է միայն վերջին՝ կանաչ սենյակը։Հոսոկն անվստահ ներս է մտնում։Առաջինը՝ ինչը նա նկատում է՝ դա բավականին մեծ մահճակալն է սենյակի կենտրոնում,մահճակալից ձախ՝ անկյան երկայնքով,գրասեղանը և գրասեղանին բոլոր կողմերից "պարուրող" գրապահարանը։Հոսոկը շրջվում է սենյակի հակառակ կողմ և մի պահ քարանում։Մահճակալից աջ՝ անկյունում,դրված է ամբողջ հասակով մեկ հայելի,որը երևի նույնքան ծեր է,որքան երկրագունդը։Ամբողջ ժամանակակից կահավորանքի մեջ՝ հայելին միանգամից ուշադրություն է գրավում և...Հմայում։Հոսոկը զգուշորեն մոտենում է հայելուն՝ ասես անգամ շնչնել է վտանգավոր դրա կողքին։Ապա դանդաղ բարձրացնում է ձեռքը և սրբում փոշում շերտը հայելու վրայից։Դժվար է ասել,թե ինչ տեսավ նա արտացոլանքում,որովհետև նրա սարսափած հայացքը, և մեխանիկորեն հետ քայլող ոտքերը՝ ոչ մի ադեկվատ ենթադրություն չեն թողնում։
֊Թվաց...Ուղղակի թվաց,֊ շշնջում է Հոսոկը՝ մինչ հանգստացնում է ծանրացած շնչառությունը և նորից մոտենում է հայելուն։Ու թեպետ մտքում հավաստիացնում է իրեն,որ փոքրիկ երեխա չէ,բայց այնուամենայնիվ՝ վերցնելով կտորը և սկսելով մաքրելը հայելին՝ այլևս չի նայում արտացոլանքին։Եվս մեկ ժամ և սենյակը մաքուր է։Հոսոկը հոգնած ընկնում է մահճակալին՝ նայելով իր շուրջ և խոստովանելով,որ ամեն ինչ իրեն դուր է գալիս այստեղ,և նա գրեթե զգում է իրեն ինչպես հարազատ տանը։Միայն տարօրինակ զգացողությունը,որ ասես ինչ֊որ մեկը հետևում է իրեն...
֊Անհեթեթություն։Ուղղակի ես դեռ չեմ հարմարվել տանը,֊վստահելով սեփական խոսքերին՝ նա փակում է աչքերը,֊Բարի գալուստ նոր...Հաճելի կյանք..,֊ինքն իրեն շշնջում է Հոսոկը՝ մինչ վերջնականապես քուն մտնելը։
֊Անտանելի հաճելի..,֊ինչ֊որ մեկի ցածր ծիծաղը լցնում է սենյակը։

MIRRORWhere stories live. Discover now