Part 7

67 8 0
                                    

Հոսոկին թվում է,թե սեփական հոգին լքեց մարմինը և վերածվեց նույնպիսի սև մշուշի,որի մեջ վայրկյաններ առաջ անհետացավ Շուգան։Իսկ միգուցե չթվաց,և Շուգան իսկապես իր հետ տարավ Հոսոկի հոգու մի մասը։
Նա դանդաղ ծնկի է իջնում փշրված հայելու դիմաց և անդադար շշուկով կրկնում <<Ոչ,ոչ,ոչ...>>։Ջիմինը մոտենում է,նստում նրա կողքին և ուսից գրկելով՝ մոտ ձգում Հոսոկին՝ թույլ տալով հյոնին դնել գլուխը իր ուսին։
֊Այսպես պետք էր..,֊ցածր ասում է Ջիմինը՝ վերցնելով Հոսոկի ձեռքից փշրված ապակու մի քանի կտորները,որոնք նա սեղմում էր ափի մեջ՝ հուսալով,որ դրանք հետ կբերեն Շուգային։
___________
Հոսոկը կատեգորիկ համաձայն չէ այն մտքի հետ,որ ժամանակը բուժում է։Այն,թերևս, բուժեց միայն նրա ձեռքի կտրվածքները,որոնք մնացել էին այն գիշերվանից հետո։Նա կանոնավոր հաճախում է փորձերին,առաջադիմությունը լավ է,բայց չափից ավելի լուռ է և առհասարակ՝ այնքան մոլորված՝ ասես կորցրել է ինչ֊որ շատ կարևոր բան,առանց որի՝ կյանքը չի լինի լիարժեք։
Վաղը ստուգարքն է։Հոսոկն ու Ջիմինն անցկացնում են ստուդիայում գրեթե ամբողջ գիշերը և տուն են վերադառնում սովորականից շատ ավելի ուշ։Հոսոկը մտնում է ներս և թողնում միջանցքում պայուսակը։
֊Շուգա՞...
Պատասխան չկա։Հոսոկը,իհարկե, ոչինչ էլ չի սպասում,բայց ամեն անգամ փոքրիկ հույսի նշույլով է ասում այդ անունը՝ բնակարան մտնելիս։Արդեն դատարկ բնակարան։Հոսոկը անցնում է ննջասենյակ և ծնկի գալիս հայելու դիմաց,որի կողքին դրված է փոքրիկ արկղ։Նա մոտ է ձգում արկղը,բացում է այն և ուշադիր նայում հայելու կտորներին։Այս ամբողջ ժամանակ՝ նա ամեն գիշեր նստում էր հայելու դիմաց և կտոր առ կտոր փորձում հետ հավաքել հայելին։Նա գրեթե հավաքել է դրա կեսը։Կարծես թե՝ այս գիշերը նույնպես խոստանում է անցնել նույն կերպ։Հոսոկը երբեք չի խոստովանի իրեն,որ անհույս է այս ամենը։Նա գիտի,որ հույս միշտ էլ կա։Նա հավատում է...
___________
Ստուդիայում ամեն ինչ մի փոքր այլ է։Այսօր ստուգարքի օրն է։Բոլորը հագնված են թեմատիկ,կրկնում են որոշ շարժումներ,իսկ պատերից մեկի տակ դրված երկար սեղանի մոտ՝ արդեն հավաքվում են ակադեմիայի մի քանի պարուսույցները,ովքեր եկել են օբյեկտիվ գնահատելու նոր սաներին։
Բոլոր պարողները խոնարհվում են,ողջունում նրանց,ոմանք ինչ֊որ կեղծավոր խոսքեր ասում,որոնց մեծ մասը ուղղված են մեկին,ով իրականում թքած ունի դրանց վրա։Չոնգուկն ակադեմիայի գլխավոր պարուսույցներից է և հենց նրա կարծիքից է կախված լինելու արդյունքների 50%֊ը։Դա,իհարկե, ոչ մի տեղ գրված չէ,բայց բոլորն էլ գիտեն,որ Չոնգուկին դեմ գնալու իմաստ չկա։Չէ՞ որ արդյունքում միևնույն է հաղթելու են նրանք,ում կընտրի Չոնգուկը։Ու դա իրականում այդքան էլ վատ չէ,որովհետև ակադեմիայում նա հայտնի է իր տաղանդով և անշահախնդրությամբ։Նրա համար բացարձակապես մեկ է,թե ով է կանգնած իր դիմաց,իսկ բացի այդ մեկ են նաև այս բոլոր երիտասարդները,ովքեր հիացմունքի խոսքեր են ասում այն մասին,որ երազում են մի օր դառնալ իր աշակերտները։Իսկ Չոնգուկի խմբում հայտնվում են միայն լավագույնները։
֊Սկսո՛ւմ ենք,֊լսվում է պարուսույցներից մեկի ձայնը,և բոլորն արագ հեռանում են սեղանի մոտից՝ գրավելով իրենց տեղերը կամ էլ սպասելով իրենց հերթին։
Ելույթ է ունենում առաջին զույգը,երկրորդը,երրորդը...
Չոնգուկը նստած է անտարբեր հայացքով։Ավելին նա չէր էլ սպասում։Չափից ավելի պրիմիտիվ,չափից ավելի ձանձրացնող։Նա անգամ դադարում է նայել,երբ տեսնում է հերթական պարզունակ խորեոն ու այդ անկենդան հայացքները,որոնք միայն մտածում են շարժումների հերթականության մասին։Իսկ ո՞ւր են զգացմունքները,մի՞թե ոչ ոք չի լսում երաժշտությունը և չի զգում երգի մթնոլորտը։
֊Տղաներ,դուք համոզվա՞ծ եք,֊լսում է Չոնգուկը իր կողքին նստողի ձայնը և բարձրացնում է հայացքը՝ տեսնելով,թե ինչպես է երիտասարդներից մեկը կապում սեփական աչքերը կարմիր կտորով։
֊Այո սոնբե,֊Հոսոկը գլխով է անում՝ ի հաստատում իր խոսքերի և կանգնում է իր տեղում։Ջիմինը,ում աչքերը կապված են՝ անշարժ է։Նա արդեն իր տեղում է։Երաժշտությունը լցնում է սենյակի լռությունը,և Չոնգուկը հետաքրքրված նայում է պարողներին՝ սպասելով,որ հաստատ մի բան այնպես չի գնալու։Փակված աչքերով պարելը չափազանց խիզախ միտք է՝ սկսնակ սանի համար։Ջիմինը շարժվում է սլացիկ և դյութող,բայց աչքերը փակող կտորը խանգարում է տեսնել նրա էմոցիաները,որոնք Չոնգուկը այդքան սպասում է տեսնել պարողներից գոնե մեկի դեմքին։Ջիմինը կանգ է առնում և ասես նրա սկսած նկարից ձգվում է մի գիծ,որը Հոսոկը բռնում է իր վրձինով և շարունակում է նկարը՝ տեղափոխելով իր կանվայի վրա։Չոնգուկը շրջում է հայացքը դեպի Հոսոկը և ուշադիր հետևում է նրա շարժումներին։Հոսոկը չի լսում երաժշտությունը։Նա ապրում է այն։Տարված երգի մթնոլորտով՝ ասես երգը դուրս էր քաշված հենց իր հոգուց ու մտքերից։<<Too bad,but it's too sweet,it's too sweet>>:Կարծես թե՝ նա գիտի այդ քաղցրության համը,իսկ բացի այդ՝ նա գիտի,թե ինչ է նշանակում չափազանց սատանայական,որովհետև նա ծնկի է գալիս՝ սեղմելով սեփական պարանոցը և երգի հետ հավասար՝ միայն շուրթերով,շշնջում է. <<It's too evil...>>։Ջիմինը դանդաղ մոտենում է նրան մեջքից՝ մի ձեռքով գրկելով Հոսոկին ետևից,իսկ մյուսով՝ ծածկելով նրա աչքերը՝ ասես հետ պահելով հենց այդ նույն "too evil"-ից։Երաժշտությունն ավարտվում է,և կատարյալ լռության մեջ լսվում է միայն տղաների ծանր շնչառությունը։Լռությունը խախտում են հանկարծակի հնչած ծափերը։Դանդաղ հաճախականությամբ և ցածր։Բոլորը շրջվում են դեպի ձայնի աղբյուրը և քարանում,երբ տեսնում են մեղմ ժպիտով ծափահարող Չոնգուկին։
_____________
֊Ներս անցեք,֊Չոնգուկը մտնում է իր աշխատասենյակ և ձեռքով կանչում տղաներին,ովքեր դեռ ուշքի չեն եկել հաղթանակի էյֆորիայից,֊Եվս մեկ անգամ շնորհավորում եմ,տղաներ։Ձեզ հետաքրքի՞ր է,թե ինչու եք դուք այստեղ։
Տղաները միայն գլխով են անում։
֊Սկզբի համար՝ նստեք,֊Չոնգուկն անցնում է և նստում սեղանի մյուս կողմում,իսկ սեղանի դիմաց դրված երկու աթոռները զբաղեցնում են Հոսոկն ու Ջիմինը,֊Նախ՝ ուզում եմ անկեղծ գովել ձեր կրեատիվությունը և խիզախությունը։Ամեն մի պարող չէր կարողանա պարել փակ աչքերով այդքան դժվար պար՝ առանց տրավմաներ ստանալու։Իսկ դու...Դու,կարծես թե, թքած ունեյիր բոլորի վրա,֊Չոնգուկը քմծիծաղ է տալիս՝ նայելով Հոսոկին,֊Կայիր միայն դու և երաժշտությունը։Ինձ այդ մոտեցումը դուր եկավ։
֊Շնորհակություն սոնբե,֊Հոսոկը ասաց սա ցածր և երկուսն էլ միաժամանակ մի փոքր խոնարհվեցին։
֊Եվ այնուամենայնիվ։Հաղթողները պետք է մրցանակ ստանան։Այդպիսին է կարգը,֊Չոնգուկը մոտենում է անկյունում դրված պահարանին և այնտեղից հանում երկու սև շապիկ,որոնց վրա՝ ինչպես և պահանջվում է, Ակադեմիայի էմբլեման է։Նա մեկնում է դրանք տղաներին,որոնք վերցնելուց հետո են միայն հասկանում է,թե ինչ է կատարվում և մեծ աչքերով նայում են սկզբում միմյանց,ապա Չոնգուկին։
֊Դուք այսուհետ իմ խմբում եք,֊նա մեղմ ժպտում է տղաների շփոթությանը,ովքեր դեռ նայում են սև շապիկներին։Այո,հենց սև շապիկներն են տարբերում հատուկ խմբում հայտնվածներին մնացած ամբողջ Ակադեմիայից,որոնց համազգեստը ստանդարտ սպիտակ է։Ամեն բաժին ունի իր հատուկ խումբը,որտեղ մտնում են միայն լավագույն սաները և որոնց համազգեստը տարբերակիչ գույնով է։
֊Իսկ հիմա՝ կարող եք գնալ։Դասերը սկսվում են նույն ժամին,բայց արդեն կգաք 101 ստուդիա։
Տղաները այնպիսի զգուշությամբ են դնում շապիկները իրենց պայուսակների մեջ՝ ասես դրանք ինչ֊որ փխրուն ու թանկարժեք բաներ են։Ապա ոտքի են կանգնում,ցածր խոնարհվում՝ խոստանալով լավ աշխատել և արդարացնել պարուսույցի բոլոր հույսերը,իսկ հետո դուրս են գալիս աշխատասենյակից։
Չոնգուկը փակում է դուռը նրանց ետևից և մոտենում է սեղանի մոտ դրված աթոռներին,որպեսզի ուղղի դրանք,երբ լսվում է չխկոց։Չոնգուկը կռանում է և տեսնում աթոռի ոտնակի մոտ ընկած ինչ֊որ փոքրիկ իր,որը բարձրացնելուց հետո՝ սկսում է ուսումնասիրել։<<Հավանաբար՝ տղաներից մեկի պայուսակից է ընկել...>>։Պարուսույցը՝ անգամ պարզ չէ թե ինչու,բայց շարունակում է զննել իրը՝ ի վերջո տեսնելով,որ այն ուղղակի կլոր ու սև մետաղի կտոր չէ և որ այն գտնվում է ծալված վիճակում։Նա դանդաղ այն բացում է և հայացքը հանդիպում է սեփական արտացոլանքին։Իսկ հետո՝ հայելին սկսում է մշուշով պատվել։Մինչ Չոնգուկը կհասցներ հասկանալ,թե ինչ է կատարվում՝ մշուշը պարուրում է նրան՝ ստիպելով փակել աչքերը և անհետանում է մարմնի մեջ՝ ասես ներծծվելով։Հաջորդ վայկյանին՝ Չոնգուկը բացում է աչքերը դրանք այլևս բաց շագանակագույն չէին,ինչպիսին որ կային՝ մինչ փակվելը,այլ գիշերվա պես սև ու սատանայական խորը...

MIRRORWhere stories live. Discover now