Part 3

76 10 0
                                    

֊Դուք՝ մարդիկ,այնքան միամիտ եք...
Հոսոկը սարսափով է հետևում,թե ինչպես այն ավազից ձեռքը,որ նա սեղմում էր րոպե առաջ՝ սկսեց տարածվել և մեծանալ չափերով՝ ի վերջո ձևափոխվելով մարդկային մարմնի։Երևի մարդկային։Իսկ մարդիկ լինո՞ւմ են այդքան գունատ։Անծանոթը՝ ճիշտ իր ավազի նման,ամբողջությամբ սև հագուստով է,սև են նաև մազերը և...Աչքերը։Աչքերը փայլփլուն են՝ ասես ստեղծված են այն նույն սև ավազից,իսկ միգուցե նման են աստղաշատ երկնքի։Դժվար է ասել,երբ աչքերիդ առաջ մթնում է։
Երևի թե վախի զգացողությունն է,որ թույլ չի տալիս Հոսոկին ուշաթափվել։Իսկ ձեռքը միայն ավելի ուժգին է սեղմում կոկորդը և դրա հետ պետք է մի բան անել։Հոսոկն ինքն էլ չէր հավատա,որ այդքան ուժ կգտնի իր մեջ,բայց նա ինչ֊որ կերպ կարողանում է ազատել պարանոցը ուրիշի՝ քարե ամրությամբ սեղմող մատերից,և սկսում է հետ֊հետ սողալ՝ հենց որ անծանոթը տրվում է պահի վայրկյանական շփոթությանը։Հոսոկը միանգամից ոտքի է կանգնում և վազում դեպի դուռը՝ հասկանալով,որ ինչքան այս սենյակից հեռու՝ կյանքին այնքան մոտ։Պլանը անհաջողության է մատնվում հենց դռան շեմին,երբ այն կտրուկ և աղմուկով փակվում է՝ հաջողությամբ չվնասելով Հոսոկի քիթը։<<Սա քամին չէր>>։Հոսոկը վստահում է իր մտքին։Խորը շնչում է՝ հասկանալով,որ իր "խնդրից" փախչելու տարբերակ չկա։Շրջվում է և նայում անծանոթին այնպիսի հայացքով,որը ուզում է ասել...
֊Սպանելո՞ւ ես։
֊Փաստորեն՝ ճիշտ էին ասում,որ մարդկանց ինքնապահպանման բնազդը հզոր ուժ է։
Հոսոկը լռում է։Նա իհարկե արդեն հասկացել է,որ անծանոթի հայտնվելը ոչ մի լավ բան չի խոստանում։
֊Դե՞։Ինչո՞ւ ես լռում։
֊Ես հարց տվեցի։
֊Սպանելու եմ արդյոք քե՞զ։
֊Այո։
֊Դե..,֊Շուգան մոտենում է դանդաղ քայլերով,պտտվում է Հոսոկի շուրջ,դիպչում է մազերին,ականջներին,ուսերին,ձեռքերին։Հոսոկը լուռ կանգնած է՝ չհամարձակվելով ոչինչ անել։
Շուգան ևս մի քանի րոպե ուսումնասիրում է Հոսոկի կառուցվածքը,ապա ասես չբավարարվելով ստացած ինֆորմացիայով՝ իջեցնում է ձեռքը ներքև և շապիկի ծայրը ձգում վերև։
֊Խելագարվե՞լ ես,֊Հոսոկը բղավում է և հետ ցատկում՝ մոռանալով այն մասին,որ վախենում էր շարժվել րոպե առաջ։
֊Լավ օրինակ ես։
֊Օրինա՞կ։
֊Դե,գիտես,այս 180 տարվա ընթացքում տեսել եմ շատ մարդկանց։Ու բոլորը մի տեսակ անառողջ էին,իսկ մարմինները...
֊Մարմիննե՞րը,֊Հոսոկը,կարծես թե,մի փոքր մոլորվել է ժամանակի, տարածության ու այս դժվարէասելթեով֊ի խոսքերի մեջ։
֊Այո,մարմինները և..,֊Շուգան կծում է սեփական լեզուն՝ հասկանալով,որ դա ավելորդ էր,֊Իսկ գիտե՞ս ինչ։Մենք ուզում էինք ընկերանալ,այնպես չէ՞,֊Շուգան նորից է մեկնում ձեռքը։
Հոսոկը նայում է ձեռքին,ապա Շուգային,ապա ձեռքին ու նորից Շուգային,և այն նույն հիստերիկ ծիծաղը լցնում է սենյակը։
֊Դու ինձ հիմարի տե՞ղ ես դրել։Կարծո՞ւմ ես՝ ես նորից կխաբնվե՞մ այդ ֆոկուսին։Իսկ գիտե՞ս ինչ կա։Այս ամենը դրա պատճառով էր,֊Հոսոկը նայում է հայելուն և սկսում է քաոսային շարժումներով ինչ֊որ բան փնտրել սենյակում՝ մինչ Շուգան նայում է հարցական հայացքով այդ հասարակ մահկանացուին,֊Մի անգամ ֆիզիկայիս ուսուցիչն ասաց,որ ցանկացած խնդիր լուծելու համար՝ պետք տալ ճիշտ հարց։Տվեցիր ճիշտ հարց և համարիր,որ խնդրի 50%ը լուծված է։Հիմա հարց։Ինչի՞ց սկսվեցին այս տարօրինակությունները։Ճիշտ է,հայելուց։Ինչո՞ւ եմ ես հիմա տեսնում այս տեսիլքները։Հայելու պատճառով։Ինչո՞ւ է ինձ թվում,որ սենյակում ինչ֊որ մեկը կա,ով դուրս է եկել սատանան գիտի,թե որտեղից։Ճիշտ է,հայելու պատճառով։Եվ ի՞նչ պետք է անել,֊Հոսոկը վերջապես վերցնում պահարանի վրա դրված ինչ֊որ արձանիկ և շրջանցելով մահճակալը՝ կանգնում է հայելու դիմաց,֊Պետք է ազատվել հայելուց։
Ամեն ինչ տեղի է ունենում վայրկյանների ընթացքում։Հոսոկը նետում է արձանիկը դեպի հայելին,որի դիմաց՝ հենց նույն վայրկյանին, հայտնվում է սև,ավազե պարիսպ։Արձանիկը բախվում է պարսպին և ընկնում հատակին՝ բաժանվելով մանր մասերի։Հաջորդ վայրկյանին՝ Հոսոկը զգում է,թե ինչպես են իրեն սեղմում պատին։Շուգայի աչքերը վառվում են,նա հիշեցնում է սատանայի,եթե նա հենց սատանան չէ որ կա։
֊Չհամարձակվես։Հասկացա՞ր։
֊Եթե սպանելու ես՝ արա դա արագ,֊Հոսոկի ձայնն անգույն է։Շուգան դանդաղ բաց է թողնում նրան,բայց Հոսոկը վստահ չէ,որ դա գթասրտություն էր։Ավելի շատ նման էր նրան,որ Շուգան...Թուլացա՞վ։Շուգան մեկ քայլ հետ է անում,փակում է աչքերը և սկսում ծանր շնչել։Ապա սկսում է շոշափելով փնտրել Հոսոկի ձեռքը՝ գտնելուց հետո ամուր բռնելով այն։Նրա գլուխը իջնում է Հոսոկի ուսին,և վերջինս փորձում է ուղղակի հասկանալ,թե ինչ է այս պատմական ժամանակաշրջանի՝ հենց այս օրվա՝ հենց այս վայրկյանին տեղի ունենում։
֊Ուղղակի կանգնիր այսպես։Մի քանի րոպե...
Եվ Հոսոկը լուռ կանգնում է։Շուգայի ձեռքը այլևս չի թվում այնքան սառը՝ որքան կար,իսկ հենց ինքը՝ Շուգան,այլևս այդքան էլ սարսափ չի ներշնչում։
֊Դու...Շուգա՞ն ես,֊Հոսոկի ձայնը հնչում է ցածր և անվստահ,բայց շնորհակալ եղեք,որ նա ընդհանրապես դեռ գիտակցության մեջ է։Պատասխան չկա մի քանի վայրկյան,և Հոսոկն անգամ հասցնում է փոշմանել իր հարցի համար,երբ հնչում է ցածր.
֊Այո։
֊Դու...Դու իրո՞ք հայելու մեջ էիր։
֊Իսկ դու իրո՞ք ուզում էիր այն կոտրել,֊Շուգան բարձրացնում է գլուխը և մեկ քայլ հետ անում՝ բաց թողնելով Հոսոկի ձեռքը։Նա,կարծես թե,ավելի լավ է զգում իրեն։Ամեն դեպքում՝ այն նույն ծաղրական հայացքը հետ է եկել։
֊Ասա ինձ,որ ես խելագարվել եմ։
֊Դե,ես կարող եմ ստել,դու խնդիր չունես։Ուրեմն՝ Հոսոկ,դու խելա...
֊Ի՞նչ։Կարող ես ստե՞լ։Բայց հրեշտակները չեն ստում..,֊Հոսոկը դա ասում է այնպիսի դեմքով՝ ինչպիսին երեխան է պնդում,որ Սանտան գոյություն ունի։Շուգան մի փոքր բարձրացնում է աջ ունքը և ամբողջ տեսքով հարցնում <<Կատակո՞ւ մ ես>>,բայց և այնպես՝ որոշում է չպղծել
Հոսոկի մանկական հոգին։Ամեն դեպքում՝ ոչ հիմա։
֊Այո,իհարկե։Միայն թե ես մի փոքր...Արտոնյալ հնարավորություններով հրեշտակ եմ,ասպես ասենք,֊Շուգան ժպտում է որքան հնարավոր է բարի,չնայած նա անձամբ այդ բառի գոյությանը դեմ է։
Նա ավելի շատ թաքցնում է ճշմարտությունը,քան ստում է։Չնայած,ընդհանուր հաշվարկով, դրանք նույն բաներն են։Նա չի ստում։Նա հրեշտակ է։Միգուցե։Չի ժխտվում։Բայց մի փոքր...Ուրիշ հրեշտակ է։Լավ,խոսենք ռեալ։Մի փոքր հրեշտակ չէ։Մի փոքր՝ ընդհանրապես հրեշտակ չէ։
Շուգան դեմոն է։Դեմոն,որին բանտարկել էին այդ գրողի տարած հայելու մեջ։
֊Եվ հիմա ի՞նչ։Դու մնալու ես այստե՞ղ։
֊Իսկ դու դա չե՞ս ուզում։
֊Ես...Չգիտեմ։
֊Վերջացրու,դու այն մարդու տպավորությունը չես թողնում,ով կարող է երկար լռել։Առավել ևս՝ մենակ ապրել։
֊Իսկ քեզ միայն ե՞ս եմ տեսնում։
֊Իսկ այստեղ ուրիշ մեկը կա՞։
֊Դե,ի նկատի ունեմ...
֊Ես հասկացա քեզ։Դա կախված է ինձանից։Եթե ես ցանկանամ՝ ինձ կտեսնեն։
֊Պարզ է..,֊չափազանց շատ ինֆորմացիա Հոսոկի ուղեղի համար,բայց և այնպես՝ նա չի լռում,֊Իսկ ինչո՞ւ էիր դու հայելու մեջ։
֊Դե...Իմ ընկերը մատնեց ինձ և որպես պատիժ՝ ինձ բանտարկեցին դրա մեջ։
֊Դու ինչ֊որ վատ բա՞ն էիր արել։
֊Այդքան էլ չէ։Բայց դա էական չէ,֊Շուգան մոտենում է հայելուն և նայում սեփական արտացոլանքին։
֊Դու գեղեցիկ ես,֊Հոսոկն ասում է սա ավելի շուտ,քան հասցնում է փոշմանել այդ մտքի համար։Շուգան մի պահ քարանում է,նորից նայում արտացոլանքին,քմծիծաղ է տալիս չափից ավելի թունավոր,բայց երբ շրջվում է դեպի Հոսոկը՝ նորից դեմքին ձգում է այն "բարի" ժպիտը։
֊Շնորհակալ եմ,֊Շուգան մոտենում է և կանգնում Հոսոկի դիմաց,֊Քանի որ այսուհետ մենք ընկերներ ենք՝ ես պետք է միշտ քո կողքին լինեմ,ճի՞շտ է։
֊Ես ուսանող եմ,Շուգա։Ինչպե՞ս ես դու դա քեզ պատկերացնում։
Շուգան բարձրացնում է ձեռքը,ափի մեջ հավաքվում է սև ավազ,որը ձևափոխվելով դառնում է...Հայելի՞։
֊Դու իհարկե շատ հոգատար ես,բայց ես չեմ շպարվում։
Հայելին փակվում է՝ փոքրանալով երկու անգամ։
֊Սա շպարվելու համար չէ։Ուղղակի պահիր այն քեզ մոտ։Եթե կզգաս իմ կարիքը՝ պարզապես բաց արա հայելին,լա՞վ։
֊Դու...
֊Կարող եմ տեղաշարժվել հայելիների միջով,այո։
Լռությունը ձգվում է մի քանի րոպե։
֊Ես թեյ կպատրաստեմ։Երիցուկով..,֊ավելի շուտ ինքն իրեն,քան Շուգային։
Իսկ Շուգան քմծիծաղ է տալիս՝ հետևելով Հոսոկին։Նրան ձեռնտու չէ Հոսոկի անգամ վնասվելը։Հոսոկը նրան պետք է։
<<Այնքան անշահախնդիր է և այնքան մաքուր հոգով։Որքան հաճելի կլինի այն պղծել...>>։


MIRROROnde histórias criam vida. Descubra agora