Part 9

63 9 0
                                    

֊Վերջինը...Սա վերջինն է։
Հոսոկն իրեն տրամադրում է մի քանի րոպե՝ մինչ կոտրված հայելու վերջին կտորն իր օրինական տեղը վերադարձնելը։Հենց որ այն հայտնվում է իր տեղում՝ ճաքերը սկսում են թույլ լուսավորվել և ասես վերականգնվել։Մի քանի վայրկյան անց՝ հայելին ունի այն նույն տեսքը՝ ինչ ուներ մինչ կոտրվելը։Հոսոկը մի փոքր վախով և զգուշավորությամբ է ոտքի կանգնում՝ նայելով հայելու մեջ։
֊Շուգա՞...
Հայելու հակառակ կողմում՝ հայտնվում է ինչ֊որ մեկի ափի հետքը։Հոսոկը պատրաստ է ուշաթափվել և պարզ չէ ուրախությունից,թե վախից։Բայց այնտեղ Շուգան է։Շուգան...Նա վախենում է,այո,բայց Շուգայի այնտեղ լինելն ավելի հզոր արգումենտ է,քան իր վախը։Մի քանի վայրկյան մտածելուց հետո՝ Հոսոկը դանդաղ դնում է ձեռքն այդ ափի վրա՝ ստանալով իր տեսակի մեջ արտացոլանք։Կյանքը ոչինչ չի սովորեցնում,հ՞մ,Հոսո՞կ։Այո,այդպես էլ կա։Որովհետև հաջորդ վայրկյանին՝ ինչ֊որ անտեսանելի ուժ նետում է Հոսոկին դեպի պատը։Մինչ Հոսոկը կկարողանար ուշքի գալ և ոտքի կանգնել՝ նրան պարուրում է սև մշուշ,որը՝ արդեն փորձված մեթոդով,անհետանում է նրա մարմնում։Եվ ի՞նչ էր դա։Սատանան գիտի։Ուղղակի Հոսոկը բացում է աչքերը,նայում շուրջը և սկսում բարձր ծիծաղել։Այնպես՝ ինչպես մոլագարներն են ծիծաղում
հերթական սպանությունից հետո։
____________
Հոսոկը բացում է ստուդիայի դուռը այնպես,որ բոլորը շրջվում են դեպի աղմուկը։
֊Հյո՞ն..,֊Ջիմինը մոտենում է և զարմացած նայում իր հյոնին,ով,մեղմ ասած,զայրացած տեսք ունի։
֊Ի՞նչ,֊չափից ավելի կտրուկ հնչեց։
֊Քեզ մոտ ամեն ինչ լա՞վ է։
֊Իսկ պետք է չլինե՞ր։
֊Ոչ,ուղղակի...
֊Շատ ես հարցեր տալիս արդեն։
֊Տեղերո՛վ,֊Չոնգուկը մտնում է ստուդիա՝ փակելով դուռը իր ետևից։
Տղաները կանգնում են իրենց դիրքերում և սպասում են երաժշտության միանալուն։
֊Միգուցե արագացնե՞ս,֊Չոնգուկը դժգոհ հայացքով նայում է Հոսոկին։
֊Թե չէ ի՞նչ։Կպատժե՞ս։
Տղաները քարացած նայում են սկզբում Հոսոկի ինքնահավան քմծիծաղին,ապա Չոնգուկի ռեակցիային,ով նույնպես չէր սպասում նման շրջադարձի։
֊Մնում ես։Դասերից հետո։
֊Երեկվանն ենք կրկնելո՞ւ։
֊Չոն Հոսո՛կ։
֊Ի՞նչ։Վախենո՞ւմ ես՝ աշակերտներդ դադարեն քեզ հարգե՞լ։
Ջիմինը կարող է երդվել,որ օդից արդեն վառված հոտ է գալիս,ուստի նա դանդաղ մոտենում է հյոնին և ձեռքը դնում նրա ուսին՝ ցածր ասելով.
֊Հեյ...Ի՞նչ է քեզ հետ կատարվում,հյոն։
Հոսոկը նայում է Ջիմինի այդքան հավատարիմ աչքերի մեջ,ապա նրա ձեռքին։Խորը շնչում է և կտրուկ մի կողմ հրում ձեռքը իր ուսից.
֊Մի կողմ գնա։
֊Հյո՞ն...
֊Ասացի՝ մի կողմ գնա՛։
Ջիմինը կատարյալ շփոթության մեջ հետ քայլեր է անում,իսկ Չոնգուկին այս ամենը հունից հանում է արդեն։
֊Լքեք սենյակը,տղաներ։
֊Բայց սոնբե...
֊Դուք ինձ լսեցի՞ք։Բացի քեզանից։Հոսոկ։
֊Օու,ես ընտրյա՞լ եմ։
֊Համարիր այդպես,֊Չոնը քմծիծաղ է տալիս՝ հենվելով հայելուն և սպասելով՝ մինչ բոլորը դուրս կգան և դուռը կփակվի։Հոսոկն առաջինն է մոտենում։
֊Դե՞։Լա՞վ է վախկոտի պես շրջելը։
֊Հոսոկ,դու...
֊Ես քեզ ոչ մի գրողի տարած Հոսոկ չե՛մ։
Եվ միայն հիմա է Չոնը նկատում,որ նրա աչքերը սովորականից ավելի մուգ են։
֊Դու չես անի դա։
֊Իսկ ի՞նչ ես դու սպասում,֊Հոսոկը սպառնալիքով լի հայացքով մոտենում է Չոնին։
֊Երդվում եմ,եթե դու վնասել ես Հոսոկին՝ դու չես ապրի։Չեմ լինի ես՝ չես լինի նաև դու,հիշո՞ւմ ես։
֊Օ՜,սխալվում ես իմ սիրելի բնօրինակ։Ինչո՞ւ վնասել նրան,ում մարմնի մեջ ես կարող եմ ապրել մի ամբողջ կյանք և...Ինչի՞ս ես պետք դու,եթե ես առանց քեզ էլ եմ ահա լավ ապրում։
֊Ի՞նչ ես դու ուզում ան...
Չոնը չի հասցնում ավարտել իր միտքը,երբ Հոսոկի ձեռքում գոյացած սև ավազը վերածվում է պարանի և փաթաթվում է Չոնգուկի պարանոցին՝ խեղդելով նրան։
֊Գիտես՝ բոլոր խնդիրները միշտ էլ եղել են քո պատճառով։Դու ես մեր բոլոր անհաջողությունների պատճառը եղել։Ինչպե՞ս են ասում։Չկա դիակ՝ չկա սպանությո՞ւն։Չկաս դու՝ չկան խնդիրներ։
Պարանը միայն ավելի ուժգին է սեղմում,երբ սենյակը սկսում է միանգամից պատվել մշուշով՝ ասես գազային նռնակից հետո։Հոսոկի վայրկյանական շփոթությունից օգտվելով՝ Չոնգուկն ազատվում է ավազե պարանից,որը կույտով թափվում է գետնին։Մշուշի մեջ՝ նա միանգամից մոտենում է Հոսոկին,բռնում է նրա ձեռքից և մոտ ձգում։Ապա ամուր գրկում է ուսերից՝ թույլ չտալով շարժվել և շրջում է դեպի հայելին՝ որի արտացոլանքի մեջ...Չոնգուկը չէ,այլ Շուգան։
֊Հոսոկ նայի՛ր։Նայի՛ր։Խնդրում եմ, Հոսոկ...
Ամեն վայրկյանի հետ՝ Հոսոկին պահելը ավելի դժվար է,քանի որ Շուգայի այն սատանայական ես֊ը,որ մտել է նրա մեջ՝ թույլ չի տալիս նրան նայել հայելու մեջ։Իսկ Չոնգուկը ստիպում է։Ամեն ձև։Որովհետև դա ընդամենը արտացոլանքն է,դա Շուգան չէ,դա ընդամենը նրա սատանայական ես֊ն է,որը այդքան ուժեղ չէ՝ որքան բնօրինակը։Նա չի կարող ամբողջությամբ ենթարկեցնել գիտակցությունը։Հոսոկը պետք է ուշքի գա...Նա պետք է տեսնի Շուգային։Եվ նա տեսնում է։
Հոսոկը բացում է աչքերը և բախվում երես առ երես հայելու հետ,որի արտացոլանքի մեջ նա տեսնում է իրեն և...Շուգային։
֊Շուգա՞...
֊Վերջապես...
Հոսոկը դանդաղ շրջվում է և քարանում։
֊Դու...Սոնբե...Դուք...
֊Ե՛ս եմ,Հոսոկ։Շուգան։
֊Ինչպե՞ս ես դու...
֊Նույն այնպես՝ ինչպես հիմա նա քո ներսում։
֊Նա՞։
֊Եթե դու մի փոքր էլ երկարեցնես՝ նորից կզգաս այդ "նա"֊ին և երկրորդ անգամ անցավ չի անցնի,ես խոստանում եմ,֊Չոնգուկը կռանում է մոտ Հոսոկին,բայց Հոսոկը ձեռքերը դնում է նրա կրծքավանդակին՝ թույլ չտալով մոտենալ։Չոնգուկը նայում է նրա աչքերի մեջ՝ փորձելով հասկանալ,թե ինչն այնպես չէ,բայց լուսաբանումն իրեն երկար սպասեցնել չի տալիս։Դե իհարկե։Նա այնպես չէր վարվել Հոսոկի հետ,որ նա հիմա մոտ թողներ իրեն։
֊Հոսոկ, խնդրում եմ...
֊Ինչո՞ւ։Ինչո՞ւ ես անում սա։
֊Այդպես պետք է։Դու ինձ վստահո՞ւմ ես։
Հոսոկն այս խոսքերից լարվում է ավելի շատ և հետ քայլ է անում՝ ասես փորձելով ձուլվել հայելու հետ,որովհետև նա հիշում է այս խոսքերը,որոնց նա իրոք վստահել է մի անգամ։Չոնգուկը նայում է նրա աչքերի մեջ և հասկանում,որ հույս չկա։Նա ինքն է մեղավոր։
֊Հոսոկ,միայն հիմա։Վերջին անգամ թույլ տուր։Դրանից հետո ես կանհետանամ,եթե ուզում ես։Խնդրում եմ...
Հոսոկը նայում է նրա աչքերի մեջ,ապա անվստահ գլխով անում։Չոնգուկը խորը շնչում է և մոտենում՝ կռանալով դեպի Հոսոկը,և կզակից բարձրացնում է նրա դեմքը դեպի իրեն։Վերջին անգամ նայում է աչքերի մեջ,բռնում Հոսոկի ձեռքը և հպվում նրա շուրթերին։Նա բռնում է Հոսոկին ամուր,որովհետև արտացոլանքին նրանից դուրս քաշելը ոչ պակաս ցավոտ պրոցես է՝ որքան դրա ներթափանցումը մարմին։Նրանց շուրջ ձևավորվում է մշուշ,որը այնուհետև ամբողջությամբ անհետանում է Չոնգուկի մարմնում։
Չոնը բաց է թողնում Հոսոկին,մի քանի քայլ հետ անում և դանդաղ ծնկի գալիս հայելու մոտ,աստիճանաբար ավելի ու ավելի թուլանալով՝ մինչև
վերջնականապես ուշաթափվելը։
֊Շուգա՛,֊Հոսոկը մոտ է վազում Չոնին,ով հիմա իրոք արդեն ուղղակի Չոնգուկն է,որովհետև երբ Հոսոկը շրջվում է հայելու կողմ՝ նա տեսնում է դրա մեջ անհետացող՝ արդեն այդքան հարազատ կազմվածքը։
֊Ոչ...
Նորից։Նա նորից կորցրեց Շուգային։

MIRRORDonde viven las historias. Descúbrelo ahora