Չոնգուկին հոսպիտալիզացնում են,և նա ուշքի է գալիս միայն մի քանի ժամ հետո։Բժիշկն ուշաթափությունը բացատրում է գերծանրաբեռված ֆիզիկական ակտիվությամբ և ասում,որ ոչ մի լուրջ բան չկա,ուղղակի հանգիստ է պետք։Հոսոկը մտովի քմծիծաղ է տալիս <<գերծանրաբեռնված ֆիզիկական ակտիվությանը>>,որովհետև այն անուն ունի։Շուգա։Շուգա...
Հոսոկին թվում է,որ Շուգան իր հետ տարել է նաև նրա հոգու մի մասը,որովհետև ուրիշ ոչ մի բացատրություն չկա այն սև անդունդին,որ առաջացել է Հոսոկի կրծքավանդակի տակ։
Հոսոկը փորձում է ամեն ինչ։Բղավում է հայելու վրա,սպառնում նորից կոտրել,ծնկի է գալիս դրա առաջ և արդեն ցածր խնդրում,բայց ամեն ինչ անօգուտ։Շուգան չկա,իսկ հայելին թվում է անկենդան։Չնայած՝ ինչու թվում է...Այն անկենդան է։180 տարվա մեջ՝ վերջապես, այն առաջին անգամ ծառայում է իր նպատակին և ուղղակի անկենդան կահույքի մի մաս է։Եվ Հոսոկն ատում է։Ատում է այդ իրականությունը։<<Ես կանհետանամ,եթե ուզում ես...>>։Հոսոկը չէր ուզում։Ինչո՞ւ այդ սատանան իր տեղ որոշում կայացրեց։Երբ ավանդական տարբերակները վերջնականապես սպառվում են՝ Հոսոկն անցնում է ոչ ավանդականներին։Այն ամենը, ինչը որ նա անում է և փորձում՝ շատ հիմար տեսք ունի,բայց նա այլ կերպ չի կարող։Հույս միշտ էլ կա։Նա համոզված է։Որովհետև ուրիշ ոչինչ հիմա չի արդարացնում այն,որ նա նստած է մութ սենյակում՝ վառվող մոմերով շրջապատված և գծում է ինչ֊որ անհասկանալի աստղիկներ կամ էլ ավելի ճիշտ՝ պենտոգրամմա։Վերցրեք երեխայի ձեռքրից համացանցը։Չնայած՝ արդեն ուշ է։Դժոխքում երևի հենց ինքը սատանան՝ հիմա հարվածեց ափով սեփական դեմքին՝ տեսնելով Հոսոկի հուսալքված ջանքերը։Արդյունք չկա։Հոսոկը զայրացած մի կողմ է հրում ամեն ինչ՝ հաջողությամբ չհրդեհելով տունը և վերցնելով վերարկուն՝ դուրս է գալիս տանից։
____________
Սրճարանի պայծառ կահավորանքը և հանդարտ երաժշտությունը հաճելիորեն փոխարինում են այդքան հարազատ,բայց մռայլ ու լուռ սենյակին։
֊Ի՞նչ կցանկանաս։
Հոսոկն ամենևին էլ կոնֆլիկտային չէ,բայց առաջին անգամ է հանդիպում մատուցողի,ով հաճախորդի հետ խոսի դու֊ով։Ուստի եթե սկզբից նա որոշել էր ուղղակի պատվիրել իր կապուչինոն,խմել ու վերադառնալ անդրշիրիմյան աշխարհից Շուգային հետ բերելու նոր պլաններ մշակելուն,ապա հիմա հետաքրքրված բարձրացնում է հայացքը և նորից իջեցնում հետ,որովհետև այն օրվանից հետո՝ ինքն ու Ջիմինն այդպես էլ չխոսեցին։Իսկ բացի այդ՝ նա չգիտեր,որ Ջիմինն աշխատում է այստեղ։
֊Ջիմին,մենք պետք է խոսենք,֊Հոսոկի ձայնը հնչում է չափից ավելի մեղավոր։
֊Ասում ես այնպիսի տոնով՝ ասես ես քեզ ինչ֊որ բրազիլական սերիալի դերասանուհի եմ։<<Մենք պետք է խոսենք>>,֊թեթև ծաղրանքով կրկնում է Ջիմինը և ջերմ ժպտում։
֊Գրողը տանի,որքան եմ ես քեզ սիրում,Ջիմին,դու ուղղակի չես պատկերացնի,֊Հոսոկը ոտքի է կանգնում և ամուր գրկում ընկերոջը,ով անգամ այս ամենից հետո՝ դեռ հասկացող ու բարի է։
֊Չեմ ամուսնանալու քեզ հետ,անգամ չերազես,֊նույն քմծիծաղով ասում է Ջիմինը,նայում է շուրջը՝ տեսնելով,որ սրճարանը գրեթե դատարկ է,և բոլոր հաճախորդների պատվերներն արդեն մատուցված են,ապա հետ է հրում աթոռը և նստում Հոսոկի դիմաց։
֊Դե՞։Պատմիր։
֊Չես հավատա,բայց իմ մեջ սատանա էր մտել,֊Հոսոկը դառը ժպիտով նայում է ընկերոջը։
֊Քո պահվածքից հետո՝ դա միակ բանն է,ինչին ես կհավատամ։Նա...
֊Չկա։Շուգան չկա։
֊Դու այնքան էլ ուրախ չես դրան՝ ինչպես տեսնում եմ։
֊Ջիմին։Դու երբևէ զգացե՞լ ես,որ այն՝ ինչ որ դու անում ես չափազանց սխալ է,բայց դու չես կարող դրանից հրաժարվել։
֊Դու այդքան շա՞տ ես կապվել նրան։
֊Սա ուղղակի կապվածություն չէ։Ես ունեմ նրա կարիքը։Բայց ես...Ես չգիտեմ,թե ինչ անել։Ես արդեն ամեն ինչ փորձել եմ։
֊Մեր երկրային որոնման ուղիները այստեղ անզոր են։
֊Ի՞նչ ես առաջարկում...
֊Հիշո՞ւմ ես՝ դու պատմում էիր այն մեկի մասին,ով ասաց քեզ ճշմարտությունը և այդտեղից էլ ձեր ,այսպես թե այնպես,դաժան հարաբերություններն էլ ավելի...Լավ։Հիմա դրա մասին չէ։Այդ մեկը։Ո՞վ է նա։
֊Նա...Ջին։Նա այդպես ներկայացավ։Բայց ես չգիտեմ,թե ոնց կարելի է գտնել նրան։
֊Բայց,ամեն դեպքում,նա հայելիներում բանտարկված չէ։Միգուցե պետք է ուղղակի փնտրել նրան ճիշտ տեղում։Որտե՞ղ սատանաները կարող են լինել երկրի վրա...,֊իր հարցի պատասպանը այդպես էլ չգտնելով՝ ցածր շարունակում է,֊Ես գաղափար չեմ կազմում,թե նա ինչով կարող է քեզ օգնել,բայց նա միակ կամուրջն է քո ու Շուգայի միջև։
Հոսոկն արդեն մտքում կազմել է մի շարք տարբերակներ,թե ինչպես գտնել Ջինին։Եվ նա կգտնի։
֊Շնորհակալ եմ Ջիմին...Ես այլևս չգիտեմ,թե ինչ կարող եմ ասել։
֊Իսկ այ ես գիտեմ՝ ինչ պետք է ասեմ։Կներես։Եթե ես չջարդեյի հայելին այն գիշեր...
֊Դու մեղավոր չես,Ջիմինի։Դու ընդամենը ուզում էիր ինձ պաշտպանել և ես գնահատում եմ դա...Չէ՞ որ դու ոչինչ չգիտեյիր։
֊Ես միևնույն է չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ,որ դու սիրահարված ես ինչ֊որ սատանայի,բայց եթե այդպես դու երջանիկ կլինես...Ես միայն ուրախ եմ,֊Ջիմինը ջերմ ժպտում է,սեղմում ընկերոջ ձեռքը ափի մեջ՝ ասես փոձելով այդ աննշան ժեստով աջակցել,ապա ոտքի է կանգնում։
֊Ես պետք է գնամ։Հաճախորդները սպասում են։Իսկ քեզ...
֊Կապուչինո։
__________
֊Ջի՛ն։Ջի՛ն,ինձ քո օգնությունն է պետք...Խնդրում եմ..,֊Հոսոկի ձայնը դողում է,նա ինքն էլ չգիտի,թե ինչպես նա կարողացավ իր մեջ խիզախություն գտնել այստեղ գալու,բայց աշխատող ոչ մի ավելի հավանական տարբերակ չկար՝ բացի գերեզմանոց գալը։Դեմոնները մահվանն են ծառայում՝ հետևաբար,նրանք պետք է որ լինեն այնտեղ,որտեղ կյանքն ավարտվում է։
Ամեն դեպքում՝ այսպես է աշխատում Հոսոկի տրամաբանությունը։Եվ սա այն չէ,որ Հոսոկը վախենում է գերեզմանոցից...Նա մութ սենյակից է անգամ վախենում,գրո՛ղը տանի։
֊Ասա ինձ,որ դու կատակում ես,֊ինչ֊որ մեկի ձայնը հնչում է մեռյալ լռության մեջ,և Հոսոկը շրջվելով տեսնում է Ջինին,ում շուրջ պտտվում են արդեն ծանոթ ստվերները,֊Գերեզմանո՞ց։Դու ցնդե՞լ ես։
֊Դու եկար..,֊Հոսոկը միանգամից թեթևացած արտաշնչում է։Ու չնայած որ Ջինը ավելի վտանգավոր է,քան այս հողաթմբերն ու շիրմաքարերը,չգիտես ինչու,Հոսոկն իրեն ապահով է զգում,երբ տեսնում է Ջինին։Տարօրինակ է,որ նա ընդհանրապես խավարի կողմից է։
֊Ես եկա,որովհետև նյարդայնացա իմ անունը լսելուց՝ ոչ թե որովհետև դու գերեզմանոցում ես։Ինչո՞վ էիր դու մտածում,երբ գալիս էիր այստեղ։
֊Ես չգիտե՛մ։Ես չունեյի՛ ուրիշ ոչ մի տարբերակ,֊Հոսոկը բղավում է և նրա ձայնը նորից դողում է,որովհետև դրանում այնքան շատ ցավ ու հուսալքություն կա։
֊Հիմար,կարող էիր թեկուզ մտովի կանչել ինձ։Ուղղակի պետք էր,որ մարդիկ չլինեին այդտեղ։Պարտադիր չէր գալ այս անիծված վայր։Լավ,հիմա դա արդեն էական չէ։Ի՞նչ է քեզ պետք։
֊Շուգան։
֊Սկսվեց,֊Ջինը պտտեցնում է աչքերը և հոգնած նայում է Հոսոկին։
֊Ջին,նա գնաց։Ուղղակի գնաց,հասկանո՞ւմ ես։Նա չպետք է գնար...Նա...Նա ինձ պետք է։
֊Ուրախ եմ քեզ համար։Եվ ի՞նչ կապ ունի այդ ամենն ինձ հետ։
֊Դու ինձ հիմարի տեղ ես դրել,այո՞։Չե՞ս հասկանում,որ ես ինքս չեմ կարողանում նրան գտնել,֊սառնությունը դիմացինի աչքերում ցավեցնում է Հոսոկին,որովհետև նա իրոք հիմար է իրեն զգում,֊Իհարկե...Ինչի՞ց ես վերցրեցի,որ ինձ կօգնես դու։Չէ՞ որ քեզ ծանոթ չէ զգալու ունակությունը։Կներես,եթե անհանգստացրի,֊Հոսոկը շրջվում է և գնում հակառակ ուղղությամբ՝ փորձելով կում տալ այն արցունքները,որ հավաքվել են կոկորդում:
Եվ թվում է,թե հենց սա էր պետք Ջինին։Որ իրեն վերջապես հանգիստ թողնեն,բայց հիմա նա չի զգում հանգստություն։Ընդհակառակը՝ միայն ավելի է ծանրանում ամեն ինչ...Ջինը կասեր,որ խղճի վրա,բայց դա նրան ինչ֊որ անծանոթ բառ է։Ուղղակի ծանրանում է իրականությունը,որովհետև նա գիտի. Հոսոկը միայնակ գլուխ չի հանի։
Հոսոկն արդեն հասել էր երկաթյա դարպասներին,երբ նրան կանգնեցնում են երեք ստվերներ,իսկ հաջորդ վայրկյանին՝ նրա դիմաց հայտնվում է դրանց տերը։
֊Հոսոկ։Ասա ինձ ընդամենը մի բան։Դու իրո՞ք ունես նրա կարիքը։
Հոսոկը սկզբում շփոթված նայում է Ջինին՝ չհավատալով,որ վերջինս ուղղակի չթաղեց այս շիրմաքարերից մեկի տակ Հոսոկի վերջին հույսը և չհեռացավ,ապա ցածր պատասխանում է.
֊Այնպես՝ ինչպես ոչ ոքի։
֊Ու դու...Սիրո՞ւմ ես նրան,֊կասկածանքով հարցնում է Ջինը, և Հոսոկը ուղղակի պայթում է։
֊Ո՛չ գրողը տանի,ես հենց այնպես եմ քարշ գալիս գերեզմանոցում խուլ գիշերով,ուղղակի ուզում էի այստեղի օդը շնչել,պատկերացնո՞ւմ ես։Եվ հենց այնպես գրեթե հրդեհեցի տունը,ռիսկի տակ դրեցի կյանքս ու հիմա էլ ես քեզ տեսնելու հենց այնպես եմ եկել։Ծաղրո՞ւմ ես, Ջին,֊արդեն նեղացած ավելացնում է Հոսոկը՝ տեսնելով Ջինի ժպիտը՝ իր փոքրիկ հիստերիային։
֊Ոչ։Չեմ ծաղրում։Ուղղակի ասա դա։Ես ուզում եմ լսել այն բարձրաձայն։
Հոսոկը միևնույն է չի հասկանում այս ամենի իմաստը,բայց խորը շնչում է և ասում այնքան անկեղծ՝ որքան կարող է.
֊Ես սիրում եմ Շուգային։
Ջինը գլխով է անում և Հոսոկի բերանից հնչած այդ բառերը՝ ասես մատերիալիզանում են և վերածվում փոքրիկ,սև ու լուսավոր ալիքի,որը հավաքվում է Ջինի ափի մեջ և անհետանում ապակյա սրվակում։Հոսոկը շատ բաներ էր հասցրել տեսնել և չէր կարծում,որ այլևս ինչ֊որ բան կարող է զարմացնել,բայց նա հիմա ապշահար կանգնած հետևում է Ջինին։
֊Վերադարձիր տուն։
֊Մի րոպե,իսկ Շուգան...Ջին,ես չգիտեմ,թե դու ինչ արեցիր րոպե առաջ,բայց խնդրում եմ...
֊Հոսոկ։Ուղղակի վստահիր ինձ ու վերադարձիր տուն։
֊Լավ...,֊մինչ Հոսոկը կհասցներ թարթել աչքերը՝ Ջինն անհետանում է իր ստվերների հետ։
_____________
Ջինն անկեղծ չի կարողանում հասկանալ,թե ինչու ոչ ինչ֊որ տուն,ոչ ինչ֊որ թանգարան,այլ ինչ֊որ մոռացված,անտիկ իրերի խանութ։Ներսում խավար է և փոշոտ,բայց Ջինը զգում է նրան հենց այստեղ։Եվ եթե նրան սկզբից թվում էր,որ ամեն ինչ հեշտ կլինի,նա կմտնի խանութ և միանգամից կգտնի Շուգային,ապա հիմա՝ տեսնելով սենյակի բոլոր անկյուններում դրված մեծ ու փոքր հայելիները,Ջինը հասկանում է,որ հեշտ չի լինելու։
֊Շուգա։
Արձագանք չկա։
֊Ես գիտեմ,որ դու այստեղ ես։Դուրս արի։
Լռություն։
֊Ամեն դեպքում՝ ես փորձեցի,֊Ջինը խորը շնչում է և երկու անգամ ծափ տալիս՝ ինչից հետո մի քանի տասնյակ ստվերներ դուրս են գալիս նրա մեջքի ետևից և անհետանում սենյակում դրված հայելիների մեջ։Իսկ Ջինն ուղղակի տեղավորվում է անկյունում դրված բազկաթոռի վրա,որը երևի թե նույնպես մի քանի հարյուր տարեկան է և ձեռք տալ չի կարելի,բայց Ջինը թքած ունի։Մի քանի րոպե անց՝ նա բարձրացնում է հայացքը՝ լսելով աղմուկ հայելիներից մեկի մոտ,իսկ հաջորդ վայրկյանին՝ ստվերներից մեկը նրա ոտքերի առաջ է նետում Շուգային,ով շարունակում է ինչ֊որ անեծքներ թափել ամբողջ աշխարհի հասցեյին և ծանր շնչում է։
֊Հիասքանչ տեսք ունես,֊Ջինը քմծիծաղ է տալիս և ոտքի կանգնում,գրկում է Շուգային մեջքից և բարձրացնում՝ իջեցնելով բազկաթոռի մեջ,որի վրա նստած էր մինչ այդ։
֊Ինչո՞ւ ես այստեղ,֊Շուգան խոսում է ցածր և ակնհայտ երևում է,որ նա հիմա հազիվ է պահում իրեն գիտակցության մեջ։Այսպես էլ պետք է լիներ,որովհետև և՛ Ջինը,և՛ Շուգան հիասքանչ գիտեն,որ ուրիշ հայելիների մեջ երկար մնալը սպանում է։
֊Իսկ դու ինչո՞ւ քո հայելու մեջ չես։
֊Ես չեմ կարող վերադառնալ։
֊Պատճա՞ռը։
֊Ես չեմ ուզում նրան վնասել։
֊Իսկ միգուցե դու նրան պետք ես։
֊Կատակո՞ւմ ես,֊Շուգան դառը քմծիծաղ է տալիս,֊Ես դեմոն եմ,Ջին։Դեմոն,ով անգամ դժոխքին այլևս պետք չէ։Դու զգացե՞լ ես նրա հոգին։Իհարկե զգացել ես։Այն մաքուր է։Չկա ոչ մի ալտերնատիվ իրականություն,որտեղ ինձ նման դեմոնը նրան պետք կգար։
֊Հավատա՝ ես էլ չեմ կարողանում հասկանալ,թե ինչպես է նա սիրահարվել քեզ,֊Ջինը դանդաղ իջնում է գետնին՝ բազկաթոռից աջ։Շուգան քարացած նայում է նրան։
֊Ի՞նչ է նշանակում...Սիրա...Ի՞նչ ես անում,֊Շուգան ուշադիր նայում է Ջինին,ով գրպանից հանում է ինչ֊որ սրվակ։
֊Հենց այդպես։Սիրում է նա քեզ։
Լավ,պարզ է,Շուգան արդեն մահանում է,որովհետև այս ամենը լսելը նման է նրան,թե ինչպես է մահամերձը տեսիլքներ տեսնում։
Իսկ Ջինը լուռ ափերի մեջ է վերցնում Շուգայի ձեռքը,և նրա ափի մեջ սեղմում լուսավոր ալիքը։Այն դանդաղ լուսավորվում է և տարածվում՝ գծագրելով բոլոր երակները և ասես կյանք տալով դրանց։Ջինը ոտքի է կանգնում և ձեռքով զգուշությամբ փակում Շուգայի կոփերը,որպեսզի նա ամբողջությամբ կենտրոնանա ռեինկորնացիայի վրա։Կարծես թե՝ Ջինը ստիպված է լինելու շնորհավորել նրա ծնունդը երկրորդ անգամ։Լուսավորումը դանդաղ անհետանում է,և Շուգան միանգամից խորը ներշնչում է օդը՝ ասես չէր շնչել մի քանի ժամ։Չէր հասցրել նա ուշքի գալ,իսկ Ջինն արդեն բռնել է նրա ձեռքրից և քարշ է տալիս դեպի անկյունում դրված մեծ հայելին։Թողնում է շփոթված Շուգային հայելու դիմաց,իսկ ինքը մի քանի քայլ հետ է անում և նորից երկու անգամ ծափ տալիս։Ստվերները միանգամից շրջապատում են Շուգային,ամուր բռնում նրան,բարձրացնում և նետում են դեպի հայելին։Արդյունքում՝ Շուգան հայտնվում է գետնին պառկած,իսկ հայելու վրա ճաքեր են հայտնվում։
֊Աշխատե՛ց։
֊Ջի՛ն,գրողը տանի,֊մինչ Շուգան փորձում է ոտքի կանգնել՝ Ջինը վազում է նրա կողմ և թափ տալիս նրան ուսերից։
֊Շուգա՛,աշխատե՛ց,֊Ջինին այսքան երջանիկ նա դեռ չէր տեսել։Անգամ հոգիներին տանջելիս։
֊Նայի՛ր,֊Ջինը թեքում է Շուգայի գլխուը դեպի հայելին և վերջինս քարանում է։Նա...Չանցավ հայելու մեջ։Հայելին ջարդվեց։Շուգան չկարողացավ մտնել հայելու մեջ։Դա նշանակում է...
֊Դու այլևս հոգի չես։Շուգա,դու ողջ ես։Հասկանո՞ւմ ես։
Շուգան դանդաղ ոտքի է կանգնում և չհավատալով նայում սեփական ձեռքերին։Դանդաղ մոտենում է հայելուն և ձեռքի ափն անցկացնում կոտրված կտորներից մեկի վրայով։Արյուն։Արյուն...Նա ողջ է։
֊Ջի՛ն։Ես ո՛ղջ եմ,֊Շուգան բղավում է և նայում ձեռքի ափի մեջ գոյացած արյանը։
֊Լո՞ւրջ,֊Ջինը քմծիծաղ է տալիս և նայում հին/նոր ընկերոջը։
֊Ջին,ես չգիտեմ ինչպես...
֊Չասես,զզվում եմ այդ բառից։Բայց դու կարող ես շնորհակալություն հայտնել մեկ այլ մարդուց։Առանց նրա սա չէր լինի։
֊Դու ճիշտ ես...Ես...Ես պետք է գտնեմ նրան,֊Շուգան վազում է դեպի դուռը և դուրս գալիս փողոց։
֊Դե ինչ տղաներ,սա էլ այսպես,֊Ջինն արտաշնչում է և ծափ տալիս,ինչից հետո՝ անհետանում են ստվերները,ապա հենց ինքը՝ Ջինը։
_____________
Հոսոկը սպասում է։Ջինն ասաց վերադառնալ։Նա վերադարձավ։Ջինն ասաց վստահել։Նա վստահում է՝ չնայած ոչ մի պատճառ չկա։Բայց և այնպես՝ մի քանի անքուն գիշերներն անում են իրենց գործը և Հոսոկն ուղղակի հանգչում է հենց գետնին՝ հայելու դիմաց։Երբ նա նորից բացում է աչքերը՝ դեռ գիշեր է և միայն լուսնի լույսն է լուսավորում սենյակը։Ոչինչ չի փոխվել։Հոսոկը նստած դիրք է ընդունում և նայում է հայելու մեջ։Ապա մեկնում է ձեռքը դեպի արտացոլանքը՝ փորձելով պատկերացնել,որ այնտեղ հիմա Շուգան է։Հոսոկը փակում է աչքերը,իսկ երբ բացում է՝ հայելու մեջ տեսնում է Շուգային,ով կանգնած է իր մեջքի ետևում։Կարծես թե՝ ժամանակը կանգ է առնում,երբ նրանց աչքերը հանդիպում են արտացոլանքի մեջ։Հոսոկը վախենում է նորից փակել աչքերը,որովհետև այս տեսիլքը կարող է անհետանալ։Իսկ նա չի ուզում դա։
֊Շուգա...
֊Այդպես էլ շարունակելո՞ւ ես նայել հայելու մեջ։
֊Ես արդեն նրա ձայնն էլ եմ լսում,֊ցածր ծիծաղում է Հոսոկը՝ փորձելով հասկանալ,թե սա շիզոֆրենիայի որ ստադիան է։
֊Գրողը տանի,դու ինձ ի՞նչ է։Տեսիլքի տե՞ղ ես դրել։Լավ։Հիմա կուղղենք։
Հոսոկը հետևում է արտացոլանքին,որը մի քանի վայրկյանով հեռանում է,ապա վերադառնում ինչ֊որ արձանիկով և նետում է այն ուղիղ դեպի հայելին։Կոտրվող ապակու ձայն։Լռություն։Իսկ Հոսոկը դեռ նստած է հատակին՝ ձեռքերով փակելով ականջները,և աչքերը նույնպես փակ են։Նա վախենում է։Վախենում է բացել աչքերը և հասկանալ,որ այս ամենը ընդամենը իր ցնորքն է։Նրա ձեռքերը ծածկում են ինչ֊որ մեկի ջերմ ափերը և հետ են տանում ականջներից։Հոսոկը բացում է աչքերը,շրջվում և վերջնականապես մեխվում հատակին։Շուգան։Նրա դիմաց կանգնած է Շուգան։Հենց այնպիսին,ինչպիսին որ կար։Հայելին կոտրված է,իսկ Շուգան դեռ կա։Սա տեսիլք չէ։Հոսոկը դանդաղ ոտքի է կանգնում և ձգում ձեռքը դեպի Շուգան։Սկզբում դիպչելով ձեռքին,ապա ուսերին,պարանոցին,ականջներին,մազերին։Ճիշտ այնպես՝ ինչպես Շուգան իրենց առաջին հանդիպման ժամանակ։Նա զգում է Շուգայի մաշկի ջերմությունը և միևնույն է չի կարողանում հավատալ,որ նա իրական է։Շուգան զգուշորեն վերցնում է Հոսոկի ձեռքը իր ափի մեջ,մոտ է ձգում նրան և ամուր գրկում է։
Իսկ Հոսոկը վերջնականապես մոլորվում է։Բաբախում է։Շուգայի սիրտը բաբախում է։Նա զգում է դա։
֊Շուգա դու...
֊Որքան էլ որ նվաստացուցիչ է սա ընդունել,բայց այո,ես մարդ եմ։
Հոսոկը նեղացած հետ է հրում նրան,բայց Շուգան միայն ծիծաղում է և նորից գրկում։
֊Հոսոկ,ես նույնպես։
֊Նույնպե՞ս։
֊Նույնպես քեզ սիրում եմ։
Հոսոկն անվստահ բարձրացնում է ձեռքերը և ամուր գրկում Շուգային։
֊Քանի որ ես արդեն մահկանացու եմ...Չե՞ս կարծում,որ ինձ նոր անուն է պետք։
֊Յունգի։
______________
[THE END]
YOU ARE READING
MIRROR
FanfictionԱնվանումը։ MIRROR Փեյրինգ/ներ։ ՅունՍոկ Ռեյթինգը։ R Ժանրեր։ Առօրեական կյանք, Angst(գլխավոր հերոսի ծանր հոգեկան ապրումներ),AU(ալտերնատիվ աշխարհ),ատելություն/սեր,միստիկա,միֆական արարածներ,հոգեբանություն(հերոսի արարքի/ների վերլուծություն) Նախազգուշացում...