Հոսոկի քաղցր քունը ընդհատվում է ճիշտ այն պահին,երբ նա զգում է սառը օդը մաշկի վրա և փորձում է ծածկվել վերմակով,որը համառորեն չի ուզում մոտ ձգվել։Երբ Հոսոկը հերթական անգամ ավելի ուժեղ ձգում է վերմակը՝ ձեռքը դիպչում է ինչ֊որ բանի,և նա վախեցած բացում է աչքերը։
֊Շուգա՛,գրողը տանի՛,֊Հոսոկը գրեթե ընկնում է մահճակալից ցած,իսկ Շուգան նստած է մահճակալի մյուս կեսին և նայում է քմծիծաղով։
֊Քնած գեղեցկուհին արթնացա՞վ։
Հոսոկը նստում է մահճակալին և մի քանի վայրկյան ուշադիր նայում Շուգային։Նա պետք է որ զայրանա կամ գոնե ցույց տա,որ դժգոհ է նման զարթուցիչից,բայց տարօրինակ կերպով՝ նրան դուր է գալիս արթնանալ և տեսնել այս գունատ երևույթին։Շուգան,անհասկանալի կերպով,այնքան շուտ տեղավորվեց Հոսոկի կյանքում,տանը,առօրյայում,որ Հոսոկը գրեթե սկսեց հավատալ,որ ինքը իրոք չի խելագարվել։Գրեթե։
<<Շուգան լավն է>>։Սա հնչում է այնքան մանկական և հասարակ,բայց դա ամենն է՝ ինչ Հոսոկը կարող է ասել նրա մասին,եթե ստիպված լինի նկարագրել նրան համառոտ։Իսկ եթե ոչ համառոտ...Հեղինակը մեղավոր չէ,որ Հոսոկի զգացմունքներն ու մտքերը Շուգայի նկատմամբ այդքան շատ են,ուստի նա չի նկարագրելու դրանք բոլորը,որովհետև չի պատրաստվում ծախսել կյանքի լավագույն(ոչ այնքան) տարիները այդ նկարագրության վրա՝ չնայած որ այդ զգացմունքները արժանի են նկարագրված լինելու։ Շուգան ունի բանավորության այն տեսակից,որ միշտ ամենից շատ են վաստակել Հոսոկի նման բարի մարդու ատելությունը։Բայց Շուգայի մռայլությունը ձգում է Հոսոկին։Շուգան ձգում է Հոսոկին։Եվ եթե մռայլության ձգողականությունը կարելի է բացատրել հակառակ բևռների իրար ձգելու փաստով,ապա այն,որ Հոսոկին ձգում է դեպի տղա...Նա չի կարող ոչ մի ձև բացատրել։Երևի որովհետև Շուգան ընդհանրապես մարդ էլ չէ,իսկ երկրորդ խնդրի պահով՝ Հոսոկն իրեն մխիթարում է նրանով,որ հրեշտակը հրեշտակ է՝ մեղք է քննարկել նրա սեռը։Շուգան, ընդհանուր առմամբ, սառն է...Հոսոկը տանել չի կարողանում սառնությունը և խոսքը ոչ միայն վերաբերմունքի մասին է,այլ նաև եղանակի և սառած սուրճի։Բայց Շուգայի մեջ՝ դա հաճելի է։
Նա ամբողջությամբ իրենից ներկայացնում է Հոսոկի չսիրած երևույթների կծիկը,բայց միևնույն ժամանակ՝ ամենասիրելին է,որ Հոսոկն ունի։Ուղղակի Շուգայի հետ նա իրեն մենակ չի զգում։Ասես Շուգան նրա անձնական սատանան է։Ճիշտ է,որ Շուգան դեմոն է,ավելի լավ է լռել,բայց Հոսոկը համոզված է,որ այնտեղ ինչ էլ որ Շուգան լինի՝ նա միևնույն է Հոսոկի անձնականն է։Շուգան այն մեկն է,ում նա տեսնում է արթնանալիս,այն մեկն է ում հետ նա սուրճ է խմում(այսինքն՝ նա խմում է,իսկ Շուգան ուղղակի հետևում),այն մեկն է,ում նա խնդրում է ոչ մի տեղ չանհետանալ՝ մինչ նա կվերադառնա և այն մեկն է,ում նա ձայն է տալիս ամեն անգամ,երբ վերադառնում է տուն և բացում է դուռը։Իսկ բացի այդ՝ Շուգան սիրում է գրկել։Շատ֊շատ և օրվա տարբեր ժամերին։Տպավորություն է՝ ասես նա կատեգորիկ ունի Հոսոկի մաշկի ջերմությունը զգալու կարիքը։Իսկ միգուցե հենց այդպես էլ կա...
______________
֊Արագ խմիր այդ սև թույնը,ուշանում ես։
֊Իսկ դո՞ւ
֊Ի՞նչը ես։
֊Իսկ դու ոչ մի տեղ չե՞ս ուշանում։
֊Չհասկացա՞։
֊Լավ,էական չէ,դու ճիշտ ես։Ես արդեն ուշանում եմ,֊Հոսոկը վեր է կենում և արագ քայլերով ուղղվում դեպի դուռը,բայց Շուգան կանգնեցնում է նրան։
֊Ե՞րբ ես վերադառնալու։
֊Չգիտեմ հաստատ,հյոն։Բայց...
֊Ու ինչո՞ւ ես վերնաշապաիկ հագել։Դու ժամադրվա՞ծ ես,֊Շուգայի ձայնը նկատելի մռայլվում է։
֊Ոչ֊ոչ։Ուղղակի ակադեմիայում ինչ֊որ միջոցառում է լինելու։Անկեղծ եմ ասում։Բայց այսօր երևի մի փոքր ուշանամ, մենք Ջիմինի հետ պետք է հղկենք պարը,որովհետև ստուգարքը մեկ շաբաթից է՝ այնպես որ...
֊Պարզ է։Աշխատիր ժամանակին վերադառնալ,֊Շուգան իրեն ստիպում է ժպիտին նմանվող ինչ֊որ բան դուրս քաշել իրենից, ամուր գրկում է Հոսոկին,ապա մեկ քայլ հետ է անում՝ ճանապարհ տալով։Հոսոկը մեղմ ժպտում է և վերցնելով պայուսակը՝ դուրս գալիս տանից։Շուգան շոշափում է սեփական ձեռքի ափերը,որոնց մեջ դեռ զգացվում է Հոսոկի ջերմությունը։Նա վերադառնում է սենյակ և նստում սեփական անեծքի(հայելու) դիմաց։Արտացոլանքը հայելու մեջ քմծիծաղով նայում է իր բնօրինակին,ով հայելուց այս կողմ է։
֊Ի՞նչ է։Ամենազոր Շուգան այլևս այն չէ՞։
֊Լռիր։
֊Իսկ դու գիտես,որ եթե նա չգա ժամանակին՝ դու վերադառնալու ես այստեղ,այնպես չէ՞։
֊Ասացի լռի՛ր։
֊Ճշմարտությունը լսելը միշտ էլ ցավոտ է։Դու ինձ անկեղծ զարմացնում ես...Դժոխք քեզ ճանապարհ հետ չկա,դու դա գիտես։Դու հենց նրա համար փակվեցիր այստեղ,֊արտացոլանքը նայում է շուրջը,֊Որ սա լինի քո պատիժը,որ դու երբեք դուրս չգաս այստեղից։Ի՞նչ է։Վախենո՞ւմ ես։Բոլորը միշտ վախեցել են քեզանից,բայց անգամ դու ես վախենում հավերժ մենակ մնալուց,այնպես չէ՞։Իսկ արի հիշենք ինչից այս ամենը սկսվեց։Ահ,ճիշտ է...Հանճարեղ Շուգան սիրահարվել էր,֊արտացոլանքը քմծիծաղ է տալիս դառը,որովհետև դա իրականում Շուգայի երկրորդ ես֊ն է։Այն ես֊ը,որը չի համակերպվել տիրոջ հիմար արարքների հետ,֊Սիրահարվել էր ո՞ւմ։Մարդու։Դեմոնը սիրահարվել էր մարդու։Որքան հիմար ես դու եղել...
֊Չքվի՛ր ուղղակի,֊Շուգան զայրացած է,բայց չի կարող կոտրել հայելին՝ չնայած ցանկությունը մեծ է։
֊Ոչ։Դու կլսես ինձ մինչև վերջ։Որպեսզի երկրորդ անգամ չքաշես մեզ այդ անդունդը։Այլապես ես էլ,դու էլ կայրվենք այն կրակներում,որտեղ սովորաբար այրում էինք ուրիշներին։Դու սիրահարվեցիր այդ մարդուկին։Այդ ամենահասարակ,ամենախղճուկ մարդուկին և ի՞նչ։Ճիշտ է։Դու չկարողացար սպանել նրան։Իսկ ի՞նչ արեց նա։Ճիշտ է։Նա մնաց ուրիշի հետ,որովհետև քեզ այսպիսին ոչ ոք չի ընդունի։Որովհետև դու դեմո՛ն ես,սատանայի որդի՛։Դու երկար չես մնա այդտեղ՝ առանց որևէ մեկի հետ մարմնական կապի,գիտե՞ս։Իհարկե գիտես։Դրա համար ես ամբողջ օրը կառչում այդ...Ինչպե՞ս էր նրա անունը,կհիշեցնե՞ս։Ախ այո։Հոսոկ։Խաբում ես քեզ չնչին կոնտակտով՝ ինչպիսին ձեռքը բռնելը կամ գրկելն է։Ինչի՞ համար։Ավելիի համար խիզախություն չկա՞։Թե դու հույս ունե՞ս,որ մի օր ինչ֊որ մեկը քեզ անկեղծ կսիրի և կընդունի, ու դու կկարողանաս դուրս գա՞լ հայելուց։Ուշքի արի՛,գրողը տանի։Հայելիներում բանտարկված հրեշտակները միշտ էլ դուրս են գալիս,որովհետև նրանք հենց դրա համար էլ հրեշտակներ են։Իսկ դո՞ւ։Ո՞վ ես դու։Դու դեմոն ես։Չարիք։Քեզ ոչ ոք,երբեք այսպիսին չի ընդունի։Հասկացիր արդեն դա և վերադարձիր այստեղ,֊արտացոլանքը մի վերջին մեղադրող հայացք է նետում տիրոջ վրա և անհետանում մշուշի մեջ,որը պատում է հայելին ներսից։
_______________
֊Հյոն,դու նորից առաջ ես անցնում երաժշտությունից։Սիրահարվե՞լ ես,֊Ջիմինը նայում է խորամանակ հայացքով՝ անջատելով երաժշտությունը և մոտենալով Հոսոկին։
֊Ոչ,ուղղակի...
֊Ուղղակի դու անդադար մտածում ես ինչ֊որ կողմնակի բաների մասին։
֊Այո։Ես քեզ կպատմեյի,բայց վախենամ՝ դու չես հասկանա,ես ինքս էլ մինչև վերջ չեմ հասկացել դեռ,ուղղակի ես...Նա...Այս ամենը..,֊Հոսոկը սկսում է խճճվել խոսքերի մեջ,իսկ Ջիմինը ցածր ծիծաղում է։
֊Ամեն ինչ նորմալ է։Երբ կզգաս,որ ուզում ես պատմել՝ այն ժամանակ էլ կպատմես։Իսկ հիմա արի դադար վերցնենք,հետո նորից կշարունակենք։
Հոսոկը շնորհակալ է։Անկեղծ շնորհակալ է,որ Ջիմինը այսպիսին է։Ուղղակի այսպիսին։
________________________
Շուգան մտքի մեջ ամեն անգամվա հետ պտտում է սեփական ես֊ի խոսքերը՝ փորձելով գոնե ինչ֊որ բանի վրա կենտրոնանալ,որովհետև հայելուց այս կողմ՝ արդեն այդքան էլ լավ չէ։Ժամացույցի սլաքը հատել է արդեն կեսգիշերը։Շուգան ամեն րոպեյի հետ զգում է աճող թուլությունը,շնչառությունը ծանրանում է,ձեռքերը նորից սկսում են դառնալ դիակային սառը,իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ զգացվում է այնպես՝ ինչպես թմրամոլի մոտ,ով երկար ժամանակ չի ստացել անհրաժեշտ դոզա և հիմա ապրում է պարզ "լոմկա"։Բայց նա դիմանում է։Ամեն դեպքում՝ փորձում է։Հոսոկը խոստացել է,որ կվերադառնա։
֊Շուգա՞։
___________
Չէր հասցրել Հոսոկը ասել սա և շրջվել,երբ զգում է ուրիշի ձեռքերն իր ուսերին,որոնք շրջում են և մեջքով սեղմում պատին։
֊Եկար..,֊Շուգայի ձայնը հնչում է ցածր,իսկ շնչառությունը ծանր է՝ ասես առանց դադարի վազել է մի քանի կիլոմետր։
֊Կներես,ես ուշացա,ուղղակի ակա..,֊ավարտել նրան թույլ չեն տալիս ուրիշի սառն ու փափուկ շուրթերը։Հոսոկը,կարծես թե,չի շնչում։Ոչ թե կարծես թե,այլ չի շնչում։Շուգայի ձեռքերը քաոսային շարժումներով իջնում են ուսերից դեպի վերնաշապիկը և սկսում են շոշափելով արձակել կոճակները։Դա ազդում է Հոսոկի վրա ասես կայծակի հարված,որովհետև նա միանգամից հետ է հրում Շուգայի ձեռքերը և սարսափով նայում նրան.
֊Հյոն,ի՞նչ ես անում..,֊համբույրից հետո շնչառությունը ընդհատվում է,իսկ ձայնը մի փոքր դողում է։
֊Դու վստահո՞ւմ ես ինձ,֊Շուգայի աչքերը փայլում են մթության մեջ,և դրանցում ինչ֊որ սատանայական բան կա,ու եթե Հոսոկը չիմանար,որ դա իր հյոնն է,ապա անպայման բացասական պատասխան կտար։Բայց նա ուղղակի գլխով է անում՝ ուրիշի ենթարկեցնող հայացքի տակ,և թույլ տալիս ուրիշի ձեռքերին ձգել իրեն սենյակի կողմ:

ESTÁS LEYENDO
MIRROR
FanficԱնվանումը։ MIRROR Փեյրինգ/ներ։ ՅունՍոկ Ռեյթինգը։ R Ժանրեր։ Առօրեական կյանք, Angst(գլխավոր հերոսի ծանր հոգեկան ապրումներ),AU(ալտերնատիվ աշխարհ),ատելություն/սեր,միստիկա,միֆական արարածներ,հոգեբանություն(հերոսի արարքի/ների վերլուծություն) Նախազգուշացում...