Part 8

58 10 0
                                    

Իսկ ձեզ ծանո՞թ է այդ զգացողությունը,երբ դու ամբողջ գիշեր միմյանցից առանձնացրել ու համեմատել ես փոքրիկ հայելու կտորներ և վերջում քնել ես սառը հատակին։Իսկ Հոսոկին ծանոթ է։Նա արթնանում է արևածագի շողերի հետ՝ մոլորված նայելով շուրջը և չհասկանալով,թե ինչպես կարող էր քնել հատակին։Կոկորդը ցավում է,աչքերը կարմրած են,իսկ ամբողջ մարմինը ձգվում է։Հոսոկն անգամ մի պահ մտածում է դասերը բաց թողնելու մասին,բայց հետո հիշում է,որ այսօր առաջին պարապմունք է նոր խմբում, և այստեղ արդեն տարբերակները կրճատվում են մինչև մեկը։Պետք է գնալ։
___________
Ջիմինն ու Հոսոկը ստուդիա են մտնում անվստահ և միանգամից արժանանում են խմբի մյուս անդամների հետաքրքրված հայացքներին։
֊Ահ...Ճիշտ է։Սոնբեն երեկ ասաց,որ նորեկներ ենք ունենալու,֊ասում է տղաներից մեկը,ով՝ ըստ երևույթին,այդքան էլ ընկերական չէ տրամադրված։Ապա դանդաղ մոտենում է Ջիմինին,֊Դու այն կյանքից ձեռք քաշած տղան ես,ով երեկ փակ աչքերով է պարել,ճի՞շտ է։Իսկ դո՞ւ...,֊նա շրջվում է դեպի Հոսոկը,֊Օհ...Ինչպիսի անհույս վիճակ։Ես այսպես չէի ինձ պատկերացնում այն մեկին,ում երեկ մեզ օրինակ բերեցին՝ որպես պարով կատարյալ էմոցիաներ փոխանցողի։
֊Մենք նույնպես ուրախ ենք ծանոթանալ,֊քմծիծաղով նետում է Հոսոկը։
֊Ուրեմն լսիր այստեղ, դրամաների թագուհի,֊տղան կանգնում է Հոսոկին մաքսիմալ մոտ և սպառնանքով նայում նրա աչքերի մեջ,֊Սա իմ խումբն է։Լավագույնն այստեղ ես եմ։Ես թքած ունեմ,թե ով ես դու ու ինչքան մեծ չստացված տաղանդ ես քեզանից ներկայացնում՝ չխառնվես ոտքերիս տակ։
֊Դու ինձ 5 րոպե է ինչ տեսնում ես,բայց արդեն վախենում ես թագդ կորցնել իմ պատճառով։Վաու...Ես չէի պատկերացնի,որ իմ հայտնվելն այդ աստիճան փոխում է մթնոլորտը։Շոյված եմ։
֊Ախ դու...
֊Տղանե՛ր։
Չոնգուկը կանգնած է դռան մոտ,ձեռքերը ծալված են կրծքավանդակին,իսկ ամբողջ տեսքը հարցնում է,թե ինչու է ստուդիան բուրում վառված երկխոսությամբ։
֊Տեղերո՛վ։
Դասընթացն անցնում է վատ։Ամեն դեպքում՝ Հոսոկի համար։Կարծես թե՝ գիշերվա սառը հատակին քնելը նրա վրա թանկ է նստել։Ինքնազգացողությունը վատ է այնքան,որ թեկուզ սպանեք։Նա հասցնում է մի քանի անգամ շփոթել շարժումները և մեկ անգամ էլ սայթաքել՝ հաջողությամբ չընկնելով։Նա այս դասի ավարտին սպասում է մի ամբողջ հավերժություն։
_________
֊Այսօրվա համար վերջ։Լավ աշխատանք էր։Բոլորը կարող են գնալ։
Չէր հասցրել Հոսոկը շնորհակալություն հայտնել տիեզերքին,որ այս կտտանքները վերջապես ավարտվեցին,երբ.
֊Բոլորը՝ բացի քեզանից,Չոն Հոսոկ։
Ոչ։Նա այլևս շնորհակալ չէ տիեզերքին։
Տղաները լքում են ստուդիան,իսկ Հոսոկը խորը շնչում է և պատրաստվում բացատրել առավոտվա միջադեպը։
֊Սոնբե,հասկանում եք,առավոտյան...
֊Ինձ դա չէ հետաքրքիր։
֊Այդ դեպքո՞ւմ...
֊Դու անընդհատ սխալվում էիր և խանգարում ուրիշներին։
֊Կներեք..,֊Հոսոկն իջեցնում է հայացքը,որովհետև սա կատարյալ ֆիասկո է։Ստանալ նկատողություն՝ առաջին իսկ օրը։
֊Քեզ թվում է,թե դատարկ կներեքը բավակա՞ն է։
֊Ես կուղղվեմ։
֊Իհարկե։Եվ դու դա կանես հենց հիմա։
֊Ես...
֊Զբաղեցրու տեղդ,֊Չոնգուկը միացնում է երաժշտությունը և նստում հայելու դիմաց դրված աթոռին՝ սպասելով,թե երբ Հոսոկը կսկսի պարը։Իսկ Հոսոկը կանգնած է մոլորված հայացքով և չի կարողանում մինչև վերջ մարսել այն փաստը,որ չնայած իր վատ ինքնազգացողությունն ամեն ձև մատնող տեսքին՝ իրեն ստիպում են պարել։Եվ այստեղ նույնպես՝ տարբերակները կրճատվում են մինչև մեկը։Նա պարում է։Պարում է մեկ անգամ,երկրորդը,երրորդը և ամեն անգամ փորձում անել լավագույնը,որ թույլ կտան ուժերը։Իսկ ուժ նրա մեջ հիմա այդքան էլ շատ չէ։Բայց և այնպես՝ նա պարում է։
Դժվար է ասել,թե թվով որերորդ փորձից հետո է Չոնգուկը վերջապես անջատում երաժշտությունը:
֊Բավական է,֊նա ոտքի է կանգնում և մոտենում է Հոսոկին,ով ծանր շնչում է՝ ձեռքերով հենվելով ծնկներին,֊Դու ,կարծես թե, լավ չես զգում քեզ։
֊Մի՞թե։Ոչ֊ոչ։Ես ինձ հիասքանչ եմ զգում,֊Հոսոկը հիմա այնքան նեղացած է,որ անգամ այդ թունավոր տոնը չի կարողանում պահել իր մեջ։
֊Շատ լավ։Ուրեմն վաղը նույնպես կմնաս դասերից հետո,֊Չոնը ժպտում է՝ հասկանալով,որ Հոսոկը՝ լինելով իր սանը, նրա խոսքին դեմ չի գնա։Իսկ Հոսոկը երկար նայում է Չոնի աչքերի մեջ,ապա ցածր հարցնում.
֊Ես ձեզ դուր չեմ գալիս,այո՞։
Չոնգուկի ժպիտը դանդաղ անհետանում է։
֊Ինչո՞ւ ես այդպես կարծում։
֊Սխալ մի հասկացեք,բայց երեկ...Երեկ դուք այսպիսին չէիք։Ես ցավում եմ,որ սխալվել եմ և որ փչացրել եմ ձեր դասը,բայց այդ դեպքում՝ ավելի լավ չի՞ լինի,եթե դուք ուղղակի ինձ դուրս հանեք ձեր խմբից։Ես կնախընտրեմ լինել սովորական խմբում և լինել բոլորին հավասար՝ չհիասթափեցնելով ոչ ոքի,քան թե լինել ընտրյալների խմբում և մնալ դասերից հետո մարզվելու՝ ասես ես վատ առաջադիմությամբ դպրոցական եմ։
֊Իսկ միգուցե դու ավելին ես,քան մյուսները, և ես ուզում եմ քեզ հետ անհատական պարապել,֊Չոնգուկը քմծիծաղ է տալիս և Հոսոկը մի պահ քարանում է։Դա այնքան նման է...Ոչ։Ոչ֊ոչ։Նորից այդ մտքերը։
֊Անչափ շնորհակալ եմ,բայց ինձ պետք չէ նման ուրախություն։Ես չեմ ուզում,որ ձեր սաները ինձ թաղեն Ակադեմիայի բակում։
֊Դա առաջարկ չէր։Ես ասացի,որ դու մնալու ես դասերից հետո,և ես անձամբ եմ հսկելու քո պարապմունքները։Խոսակցությունն ավարտված է։Կարող ես գնալ։
Հոսոկը կասեր,որ նա դեմ է հոգեբանական բռնությանը,բայց նրա դեմ լինելը ոչինչ չի փոխելու։Ուստի նա ուղղակի գլխով է անում և ուղղվում ստուդիայի անկյուն,որտեղից վերցնում է պայուսակը։Իսկ Չոնգուկը,որ մինչ այդ կանգնած էր հայելուն մեջքով՝ շրջվում է դեպի Հոսոկը և ուշադիր հետևում նրա շարժումներին։Հոսոկը վերջացնում է հավաքել պայուսակը և երբ բարձրացնում է հայացքը,չգիտես ինչու,նայում է հայելուն։Եվ նա էլ չգիտի փոշմանում է իր արածի համար,թե ոչ։Որովհետև Չոնգուկի արտացոլանքը հայելու մեջ՝ տարօրինակ կերպով հիշեցնում է Շուգայի կազմվածքը։Իսկ հաջորդ վայրկյանին՝ Չոնգուկը կտրուկ քայլում է դեպի դուռը և խնդրում արագացնել։Մտքում Հոսոկը ծափահարում է սեփական երևակայությանը,որ այսպիսի տեսիլքներ է նետում իր դեմքին։Նա շտապ վերցնում է պայուսակը և մի փոքր խոնարհվելով՝ դուրս գալիս ստուդիայից։
Չոնգուկը խորը շնչում է և վերադառնում ստուդիա,կանգնում է սենյակի կենտրոնում և ուշադիր նայում հայելու մեջ։Իսկ հայելուց նրան է նայում Շուգան։Այո,սա Շուգան է։Շուգան՝ Չոնգուկի մարմնում։Եվ Շուգան կարող է խաբել ամեն ինչին և բոլորին,բայց ոչ հայելիներին։Իր սեփական անեծքը...
֊Իսկ դու ապրող արարած ես...Ինձ թվում է,որ անգամ սատանան քեզ չի սպանի,Շուգա։
Շուգան հանկարծակիի գալով շրջվում է՝ լսելով սեփական անունը։
֊Ջի՞ն...
֊Տեսնում եմ՝ լավ ես տեղավորվել։
֊Կարոտե՞լ էիր ինձ,֊Շուգան թեքում է գլուխը դեպի ուսը և ուշադիր նայում է հին ընկերոջը։
֊Այն էլ ինչքան...Սեփական ձեռքերովս կսպանեյի։
֊Բայց չես անում։
֊Ոչ։
֊Երևի շատ ես սիրում ինձ։
֊Ոչ,ուղղակի այս տղան է չափից ավելի գեղեցիկ՝ դեմքն այլայլելու համար։
֊Կսպասես դուրս գամ նրա մարմնից՝ հետո կհամբուրես,֊Շուգան քմծիծաղով ուղղում է (ոչ) իր մազերը։
֊Չեմ կարծում,որ դու այն կարգավիճակում ես,որ կատակես։Ի՞նչ ես պատրաստվում անել։
֊Ուտել քո եփած շիլա՞ն։Դու պետք է որ թքած ունենայիր,թե ինչ է այստեղ ինձ հետ կատարվում,բայց դու որոշեցիր գալ և փչացնել ամեն ինչ։Քո ոճի մեջ ես,ինչ խոսք։
֊Եթե անգամ ես չգայի։Որքա՞ն երկար էիր դու պատրաստվում խաղալ այդ անմեղ ու բարի հրեշտակի դերը։
֊Այնքան, մինչև որ ելք կգտնեի հայելուց վերջնականապես դուրս գալու։
֊Եվ դրա պատճառով՝ դու նրա հետ այդպե՞ս վարվեցիր։
֊Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու։Դու ամեն ինչ պատմե՛լ էիր նրան։Թեկուզ ուժով,բայց ես պահում էի նրան կողքիս։
֊Անկեղծ զարմանում եմ,թե ինչպես քո նման թերհասը կարող էր դառնալ դժոխքի դեմոն։
֊Լսիր,մենք այլևս վաղուց կոլեգաներ չենք,այնպես որ այդ կոտրատված կատակներդ մի կողմ թող։
֊Եվ ամեն դեպքում...Դու թերհաս ես։Այդ ես չէի,որ փչացրեցի ամեն ինչ։Այդ դու էիր։
֊Հիասքանչ է։Հիմա էլ ինձ ես մեղադրում։
֊Շուգա՛,դու մինչև վերջ չես լսել մեր խոսակցությունը։Նա քեզ ընդունել էր։Նա անգամ իմ խոսքերն էր ժխտում։Նա չէր դավաճանել քեզ։Անգամ իմանալով քո ստի մասին՝ նա շարունակում էր քեզ հավատարիմ մնալ։Դու ինքդ դավաճանեցիր նրան։Դու այնքան հիմար ես գտնվել,որ անգամ չես նկատել,որ նա քեզ սիրահարված է։Այլապես՝ ինչո՞ւ նա իր կամքով հանձնվեց քեզ։
֊Լսիր,քեզանից անհաջող Կուպիդոն է ստացվում,այնպես որ՝ այդ ստերը ինձ պետք չեն։
֊Արի այստեղ,֊Ջինի համբերությունը սպառման եզրին է։Նա ձգում է Շուգայի ձեռքից և դեմքով շրջում դեպի հայելին։Ապա մոտենում է հայելուն և հպվում մակերեսին,որը սկսում է ալիքներով տարածվել՝ ասես լճի մակերևույթ,որի մեջ քար են նետել։Երբ ալիքները հանդարտվում են՝ արտացոլանքի փոխարեն հայտնվում է պատկեր։Այն գիշերը,երբ Ջինը հանդիպեց Հոսոկին։Ջինը մի քանի քայլ հետ է անում և լուռ կանգնում պատի մոտ՝ թույլ տալով Շուգային տեսնել ամեն ինչ սեփական աչքերով։
<<...Դուք ընդհանրապես չգիտե՛ք նրան...>>։Շուգան նայում է լուռ և ,կարծես թե, զգում է իր էությանը անծանոթ զգացմունք։Մեղքի։Սեփական մեղավորության զգացողությունը սուր ճանկերով բռնել է Շուգայի կոկորդը և թույլ չի տալիս խորը շնչել։
Ջինը ցույց է տալիս նրան նաև հայելու կոտրվելուն հաջորդող Հոսոկի գիշերները։Իսկ Շուգան դեռ պարալիզացած է։Նա ուղղակի չի կարողանում հավատալ,որ Հոսոկն ատելությամբ չի լցվել նրա նկատմամբ՝ անգամ այն ամենից հետո,ինչ նա արել է։
֊Շուգա։Ես իրավունք չունեմ սա ասելու,բայց...Նրան վտանգ է սպառնում։
֊Վտա՞նգ։
֊Հայելին։Նա գրեթե հավաքել է այն։
֊Դա վա՞տ է։
֊Դու ամբողջությամբ դուրս չես եկել հայելուց։Քո կեսը դեռ այնտեղ է։Այն կեսը,որին դու ինքդ անգամ տանել չես կարողանում։
֊Եվ այդ կեսը...
֊Նա կփորձի վնասել Հոսոկին։

MIRRORWhere stories live. Discover now