Part 6

75 9 0
                                    

Ակադեմիայի սանհանգույցը լավագույն վայրը չէ,բայց ամեն դեպքում՝ այնտեղ ավելի անվտանգ է,քան տանը։Հոսոկը հենվում է պատին և պատն ի վար սահում ներքև։
֊Ալո,բարև հայրիկ։Ինչպե՞ս ես։Իսկ մայրի՞կը։Ես լավ եմ...Ոչ,հաստատ լավ եմ։Ակադեմիան...Այն հենց այնպիսին է՝ ինչպիսին ես պատկերացնում էի։Մենք մյուս շաբաթ պետք է ստուգարք հանձնենք...Կարո՞ղ ես ինձ հաջողություն մաղթել։Շնորհակալ եմ հայրիկ...Ի՞նչ։Ձա՞յնս։Ոչ֊ոչ,ուղղակի մի փոքր մրսել եմ։Կանցնի,֊Հոսոկը ցածր հազում է՝ մաքրելով կոկորդը,որտեղ ասես կոմ է կանգնած։Նա զրուցում է հոր հետ ևս մի քանի րոպե,ապա անջատում է հեռախոսը։Մտովի Հոսոկը ներողություն է խնդրում հորից՝ իր բոլոր ստերի համար։Թերևս միայն ակադեմիայի մասին նա չստեց։Իսկ մնացածը...Նա լավ չէ։Սա անգամ այն չէ,որ լավ չէ,նա ընդհանրապես ծայրահեղ վատ է։Անկենդան աչքերով նայում է հեռախոսին ձեռքում,ապա հայացքը դանդաղ սահում է մասամբ կապույտով,մասամբ կարմիրով ծածկված դաստակների վրա։Հոսոկը միանգամից փակում է աչքերը՝ հուսալով,որ այդպես արցունքները դուրս չեն գա։Իսկ փակված կոպերի տակ երեկվա գիշերն է։Այդ ցավոտ տեսարանները,երբ...Երբ նրան կոտրեցին։Ականջներում խուլ հնչում է սեփական ձայնը,որը բղավում էր կանգ առնել,խնդրում էր լսել իրեն,բայց ապարդյուն։Իսկ հետո իրականության զգացողությունը բթացավ։Նա չէր զգում ցավ,չէր լսում խոսքերն այն մասին,որ նա դավաճան է և չէր խուսափում մերթ ընդ մերթ ստացող հարվածներից։Եվ ամեն ինչ ավարտվեց նույնքան կտրուկ,որքան և սկսվել էր։Նա այլևս պետքական չէր,Շուգան ստացավ այն,ինչ որ ուզում էր և ուղղակի ընկավ նրա կողքին՝ մահճակալի վրա և քնեց։Իր անձնական սատանան...
Հոսոկը չքնեց այս գիշեր։Իսկ լուսաբացին հեռացավ լուռ՝ թողնելով Շուգայի կողքին միայն սառը անկողինը։Մարմինը ճեղքվում է սուր ցավից,իսկ դրանից ավելի սուր է հոգու ցավը։Կարծես թե այն...Պղծեցին։Իսկ միգուցե հենց այսպե՞ս են հոգիները դառնում դեմոններ։Իսկ միգուցե բոլոր դեմոններն էլ ժամանակին եղել են հրեշտակներ,որոնց հոգին պղծե՞լ են,տրորե՞լ նրանց հավատը լուսավորի նկատմամբ ու դեմքով խրել ցեխի մե՞ջ։Ճիշտ այսպե՞ս։Հոսոկը խորը շնչում է և բացում աչքերը։Ոտքի է կանգնում,վերցնում է պայուսակը և դուրս է գալիս սանհանգույցից՝ գնալով ստուդիա։
_____________
Հոսոկը պարում է ինքնամոռաց և դնում է պարի մեջ իր ամբողջ էնեգրիան՝ փորձելով մոռացության տալ ամեն ինչ,մշուշել ցավոտ մտքերը։
Երաժշտությունը կտրուկ անջատվում է և Հոսոկը շրջվում է՝ դռան շեմին տեսնելով Ջիմինին։Ժպտացող և ,ինչպես միշտ, էներգիայով լի։Հենց այսպիսին է Ջիմինը։
֊Չէի սպասում տեսնել քեզ այստեղ այս ժամին,հյոն։
֊Ես ուղղակի որոշեցի մի փոքր հղկել շարժումները՝ մինչ մյուսները կգան։
Ջիմինը մոտենում է և քարանում՝ Հոսոկի դիմաց կանգնելով։
֊Հյոն,դու...
֊Ընկել եմ ուղղակի,կանցնի,֊Հոսոկը մեղավոր ժպտում է,երբ տեսնում է,թե ինչպես է Ջիմինը ուսումնասիրում նրան՝ ակնհայտորեն նկատելով բոլոր "զարդերը" ձեռքերին,պարանոցին և շուրթերի անկյունում։
֊Ասում ես՝ ընկե՞լ ես,֊Ջիմինը մռայլ հայացքով նայում է Հոսոկի աչքերի մեջ՝ ամբողջ իր տեսքով ցույց տալով,որ չի հավատում և ոչ մի խոսքի։
֊Ջիմին,ես...
֊Հասկանում եմ։Ես արդեն ասացի,որ կարող ես պատմել,երբ որ ինքդ կցանկանաս,բայց սա վերջին անգամն է,երբ ես լուռ նայելու եմ այս ամենին,պա՞րզ է,֊Ջիմինն արձակում է գլխին կապված բանդանան,մոտ է ձգում Հոսոկի ձեռքը և զգուշությամբ կապում է այն հյոնի դաստակին։Գրողը տանի և ի՞նչ է արել Հոսոկը նախորդ կյանքում,որ հիմա նա ունի Ջիմինին։
֊Փորձե՞նք,֊Ջիմինը մեղմ ժպտում է՝ միացնելով երաժշտությունը։
____________
Շուգան նյարդային շարժումով պտտում է ձեռքում փոքրիկ հայելին,որն առավոտյան գտավ պահարանի վրա դրված։Հոսոկն այն չի վերցրել իր հետ։Չափազանց համարձակ քայլ մի մարդու համար,ով նախորդ գիշեր անցավ դժոխքի յոթ շրջանները։Բայց Շուգան սպասում է։Համբերատար սպասում։Նա մի քանի տասնամյակ սպասել է հայելու մեջ,այնպես որ՝ ավել մեկ ժամ սպասելը նրա համար խնդիր չէ։Բայց ահա վաղուց արդեն կեսգիշերն անցել է,և սլաքն արդեն հատել է նաև գիշերվա 1֊ը։Շուգան չի կարող սպասել այլևս,բայց չի կարող նաև ինչ֊որ բան անել։Հոսոկը չի վերցրել հայելին։Բայց...Շուգան խորամանկ ժպտում է՝ հիշելով,որ ամբողջ ստուդիան պատված է հայելիներով։
_________
֊Հյոն...Միգուցե հերի՞ք է։Դու անգամ ինձ անցար այս հարցում,֊Ջիմինն ուժասպառ նստում է ստուդիայի հատակին և նայում է Հոսոկին,ով նորից ու նորից միացնում է երգը սկզբից։
֊Ջիմինա,դու կարող ես գնալ,ես մի փոքր էլ եմ ուզում մնալ,֊Հոսոկը ժպտում է և մոտենում Ջիմինին՝ մեկնելով ձեռքը նրան։Ջիմինը բռնում է հյոնի ձեռքը և ոտքի կանգնում հոգնած,բայց գոհ հայացքով նայելով հյոնին։
֊Մենք կհաղթենք,ես գիտեմ։
Հոսոկը գլխով է անում,որովհետև լիովին համաձայն է։Նա վստահ է։Ջիմինի և իր ուժերի վրա։Վստահ է։Իսկ առայժմ...Նա ուղղակի ուզում է ընդմիշտ մնալ ստուդիայում և մարզվել առանց դադարի՝ միայն թե չվերադառնալ տուն։Հոսոկի այդ մտքի վրա՝ հայելին պատվում է մշուշով,և...Հոսոկին չի թվում։Դա նա է։Իսկ բացի այդ՝ նա չգիտի,թե ինչպես է սա բացատրելու Ջիմինին,ով նույնպես տեսավ,թե ինչպես Շուգան դուրս եկավ մշուշի միջից։
֊Գիշեր բարի,պարոնայք։Տեսնում եմ՝ հիասքանչ ժամանակ եք անցկացնում։
Ջիմինը կանգնած է գունատ դեմքով և կարծես թե մոռացել է,թե ինչպես պետք է շնչել։
֊Հոսոկ,սա...
֊Ես քեզ ամեն ինչ հետո կբացատրեմ, Ջիմին։Խնդրում եմ,֊Հոսոկը սեղմում է ընկերոջ ձեռքը՝ շրջելով դեպի իրեն և խնդրանքով նայում է նրան՝ հուսալով,որ Ջիմինը կհասկանա։ Եվ Ջիմինը հասկանում է ու անվստահ գլխով է անում։Հասկանում է անգամ այն ժամանակ,երբ հասկանալիից ոչինչ չկա։Դրանում է նրա յուրահատկությունը։
֊Ինչպիսի հուզիչ տեսարան,֊Շուգայի ցինիզմը,կարծես թե,չի ճանաչում սահմաններ։
֊Ինչո՞ւ ես եկել,֊Հոսոկը փորձում է հնչել վստահ և սառը,բայց ստացվում է ցածր ու վախի թույլ երանգով։
֊Դու ուշացար։Եվ ինչո՞ւ չէիր վերցրել սա քեզ հետ,֊Շուգան պահում է ձեռքում այն նույն փոքրիկ հայելին,որը այնուհետև նետում է Հոսոկի կողմ,ով բռնում է այն՝ չնայած,որ արդեն ատում է բոլոր հայելիները աշխարհում։
֊Ես չունեմ սրա կարիքը։
֊Իսկ եթե քեզ հետ ինչ֊որ վատ բան պատահե՞ր։
֊Կարծում ես՝ երեկվանից հետո, կարո՞ղ է ինչ֊որ ավելի վատ բան պատահել։
֊Հնչում է ասես մարտահրավեր,֊Շուգան քմծիծաղ է տալիս։
֊Ես այլևս թույլ չեմ տա քեզ...
֊Մի՞թե։Եվ ի՞նչ դու կանես,֊Շուգան մոտենում է դանդաղ քայլերով, մեկնում է ձեռքը դեպի Հոսոկը՝ դպիչելով նրա շուրթերի անկյունում մնացած վերքին։Հոսոկը չի շարժվում,որովհետև նա գիտի,որ Շուգան կտրուկ շարժումներին միշտ դաժան է պատասխանում։Ինչը չի կարելի ասել Ջիմինի մասին,ով կոպտորեն բռնում է Շուգայի դաստակից և հետ հրում նրա ձեռքը։
֊Ես չգիտեմ,թե որ ստորգետնյա քաղաքակրթությունից ես դու դուրս պրծել,բայց դու չունես ոչ մի իրավունք քեզ այսպես պահելու,֊միգուցե Ջիմինն ուղղակի չգիտի,թե ինչերի է ընդունակ Շուգան կամ էլ պարզապես ավելի խիզախ է,հնարավոր է նաև, որ ինքնապահպանման բնազդը նրա մոտ այդքան էլ լավ չի գործում։Կամ էլ բոլորը միաժամանակ։Իսկ Շուգային այսպիսի խաղերը միայն զվարճացնում են։
֊Օհ...Ես անգամ մոռացել էի,որ դու այստեղ ես։Ջիմին,այո՞,֊Շուգայի աչքերը մթնում են էլ ավելի՝ չնայած թվում էր,թե ավել էլ չի ստացվի։Նա քայլում է Ջիմինի կողմ,ում շուրջ ամեն Շուգայի քայլի հետ՝ սկսում է գոյանալ սև մշուշ։Դա լավ նշան չէ։Հոսոկը կտրուկ մոտենում է,երբ Շուգան արդեն գրեթե կանգնած է Ջիմինի դիմաց և Ջիմինին հրում է հետ՝ իր մեջքի ետևը,իսկ ինքը նայում է ուղիղ Շուգայի աչքերի մեջ ՝ պարզ չէ խնդրանքով,թե վախով։
֊Չդիպչես նրան...
֊Դու հասկանում ես չէ՞,որ եթե ես քեզանից չստանամ այն,ինչ որ պետք է ինձ՝ ես ստիպված կլինեմ փնտրել այլընտրանքային տարբերակ,֊և նայում է Հոսոկի մեջքի ետևում կանգնած Ջիմինին։
֊Ես կգամ...Կվերադառնամ տուն։Խոստանում եմ։Բայց չմոտենաս Ջիմինին։Ընդհանրապես...
֊Ես քեզ կսպասեմ։Հաջողություն, Ջիմին,֊չարագուշակ ժպիտը և դրան հաջորդող մշուշ հայելու մոտ,որի մեջ դեմոնը անհետանում է։
֊Հյո՞ն...
Հոսոկը ծանր արտաշնչում է և շրջվում դեպի Ջիմինը։
֊Ես դեռ պատրաստ չեմ,բայց կարծես թե՝ պարտավոր եմ քեզ ամեն ինչ պատմել ու բացատրել։
__________
Ջիմինը լսում է առանց ընդհատելու և ավելորդ հարցերի,միայն երբեմն բռնում է ընկերոջ ձեռքը,երբ խոսքերը տրվում են չափից ավելի դժվար։Եվ միգուցե Ջիմինը չհավատար այս ամենին,եթե ինքը ականատես չլիներ նրան,ինչը որ այսօր տեսավ։
֊Եվ ի՞նչ ես պատրաստվում անել։
֊Դե...Ես դեռ չեմ որոշել։Կգնամ տուն,այնտեղ էլ պարզ կլինի։
֊Հյոն։Սա...Նա՞ է արել։
֊Ի՞նչ։Ոչ֊ոչ։Սա ուղղակի...Ես ասացի արդեն,որ անզգուշության պատճառով է։
֊Կձևացնեմ,որ հավատացի։Գիտես՝ ես զգում եմ,որ նրանից չարժե սպասել ոչ մի լավ բան։Իսկ...Իսկ ի՞նչ,եթե դու ուղղակի ջարդես հայելին։Նա կանհետանա,այնպես չէ՞։
Հոսոկը նկատելիորեն ցնցվում է այդ խոսքերից։
֊Ոչ...Ոչ,ես չեմ անի դա։
֊Ինչո՞ւ։Ինչի՞դ է պետք պահել տանդ մեջ ինչ֊որ սատանայի։
Հոսոկն ինքն էլ չգիտի։Բայց անգամ այն ամենից հետո՝ ինչ տեղի է ունեցել՝ նա չի ուզում անել դա։Նա չի ուզում կորցնել Շուգային,չնայած որ,կարծես թե,ատում է նրան։Ծիծաղելի է,ինչ խոսք։
֊Ես ուղղակի չեմ կարող,Ջիմին,֊Հոսոկը ոտքի է կանգնում և ուղղվում սենյակի անկյուն,որտեղ դրված է իր պայուսակը։Հավաքում է իրերը հետ պայուսակի մեջ և փակում է այն՝ գցելով ուսին։
֊Մինչ վաղը,֊ու արագ հեռանում է։Նա չի ուզում լսել այդ մասին։Նա չի ուզում համակերպվել այն մտքի հետ,որ հայելին պետք է ոչնչացված լինի։Նա չի ուզում հավատալ,որ Շուգան չարք է։Նա չի ուզում ընդունել դա...Այս ամենը չափազանց սխալ է,բայց և չափազանց քաղցր՝ հրաժարվելու համար։
___________
Տան դուռը անձայն բացվում է՝ ներս թողնելով Հոսոկին,ում դիմավորում են հենց միջանցքում։
֊Իսկ որտե՞ղ է ավանդական "Շուգա"֊ն,֊նա ուսով հենված է միջանցքի պատին։
֊Ավանդականից հիմա կա միայն քո քմծիծաղը,֊Հոսոկը իջեցնում է պայուսակը գետնին։
֊Նրբանկատ ես,֊Շուգան ձեռքով ժեստ է անում,որպեսզի Հոսոկը գա իր ետևից և անցնում է սենյակ։
֊Ջիմինը նույնպե՞ս տուն գնաց։
֊Դու խոստացար,որ չես...
֊Ես ոչինչ չեմ խոստացել։
֊Բայց դու համաձայնեցիր իմ խոսքերի հետ։
֊Իհարկե։Եվ համաձայն կլինեմ այնքան ժամանակ՝ քանի դեռ դու լսող լինես,֊Շուգան մոտենում է Հոսոկին և փորձում է նայել աչքերի մեջ,բայց Հոսոկը նայում է կողք։Նա չի ուզում ցույց տալ,որ պարտվել է։Շուգան հպանցիկ դիպչում է Հոսոկի այտին,որը երեկ արժանացել էր այն ապտակին։Ապա ձեռքը դանդաղ սահում է ներքև՝ ֆիքսելով մատերի արանքում Հոսոկի կզակը և շրջելով նրա հայացքը իր կողմ։
֊Ի՞նչ է։Այդքան խիզախություն չկա՞ աչքերիս մեջ նայելու։
֊Դու ամենազոր չես...Կգտնվի մեկը,ով քեզանից ուժեղ կլինի։
֊Չեմ ժխտում։Բայց հիմա,այստեղ՝ մենք երկուսս ենք։Ու մեր երկուսի մեջ՝ դու ես այն մեկը,ով պետք է ենթարկվի։
Միգուցե Հոսոկն այդքան էլ անվախ չէ,որքան կցանկանար լինել,բայց նա ունի հպարտություն և դա ոչ ոք չի կարող կոտրել նրա մեջ։Անգամ Շուգան։Հոսոկը մի կողմ է հրում Շուգայի ձեռքը և մեկ քայլ հետ անում։
֊Ես քեզ համար շուն չեմ,որ ենթարկվեմ։
֊Կյանքը քեզ ոչինչ չի սովորեցնում,֊Շուգան պարզում է ձեռքը,որի մեջ սկսում է հավաքվել մշուշ,֊Կարծես թե՝ երեկ քեզ դուր եկավ։Ուզո՞ւմ ես կրկնել,֊մշուշը սահուն տարածվում է սենյակում,Շուգան մոտենում է դանդաղ ու չարագուշակ քայլերով,ամեն սանտիմետրի հետ՝ ստիպելով Հոսոկին հետ քայլել,մինչև որ վերջինս մեջքով հպվում է պատին։Շուգայի ձեռքերը այքան էսթեթիկ են իջնում Հոսոկի պարանոցին՝ ասես դրան չի հաջորդելու ցավ։Րոպե անց՝ ամեն ինչ փոխվում է։
֊Շուգա,ո՛չ։
____________
Ջիմինը մնում է ստուդիայի հատակին նստած՝ կատարյալ ստուպորի մեջ,փորձելով մինչև վերջ մարսել ստացած ինֆորմացիան։Նրանից պահանջվում է որոշ ժամանակ՝ իրականություն վերադառնալու և ոտքի կանգնելու համար։Նա քայլում է ստուդիայի անկյունում դրված աթոռի մոտ,որպեսզի վերցնի իր պայուսակը,բայց կտրուկ կանգ է առնում,երբ ոտքի տակ ինչ֊որ կոշտ բան է հայտնվում։Նա մի կողմ է տանում ոտքը և տեսնում գետնին ընկած հայելի։Այն նույն փոքր հայելին,որ Շուգան տվել էր Հոսոկին։Այն պետք է վերադարձնել։
Ջիմինը զանգում է հյոնին մեկ անգամ,երկրորդը,երրորդը։Պատասխան չկա։Տարբերակ չի մնում,ուստի Ջիմինը վերցնում է պայուսակը,դուրս է գալիս Ակադեմիայից և կանգնեցնում առաջին պատահած տաքսին,որին ստիպված էր սպասել որոշ ժամանակ,քանի որ ժամը ուշ է և փողոցները դատարկ են արդեն։Երբ մեքենան կանգ է առնում ասված հասցեով՝ Ջիմինը վճարում է և իջնում մեքենայից՝ մտնելով շենք և բարձրանալով աստիճանները։Թակոցներին նույնպես արձագանքող չկա։Տարբերակ կրկին չի մնում։Նա ուղղակի սեղմում է դռան բռնակը,որը առանց դիմակայության հանձնվում է։
֊Հյո՞ն։Հոսոկ֊հյո՞ն։
Բնակարանում մութ է՝ ասես այն ընդհանրապես բնակեցված էլ չէ։Ջիմինը լսում է ցածր ձայներ,որ տանում են ննջասենյակի կողմ և մոտենում է դռանը։
֊Կարծես թե՝ երեկ քեզ դուր եկավ։Ուզո՞ւմ ես կրկնել։
Շուգա։Դա նրա ձայնն է,Ջիմինը չի կարող սխալվել։Նա անձայն բացում է սենյակի դուռը և նրան պարուրում է այն նույն սև մշուշը,որ նա արդեն տեսել էր ստուդիայում։Մշուշի մեջ՝ նա կարողանում է տարբերել...Շուգային,ում մի ձեռքը սեղմում է իր հյոնի պարանոցը,իսկ մյուսը ֆիքսել է նրա ձեռքերը գլխի վերևում։Ձեռքերը,որոնցից մեկի վրա դեռ կապված է Ջիմինի բանդանան։Ջիմինը քարանում է այդ տեսարանի առաջ,իսկ երբ ուշքի է գալիս՝ առանց երկար մտածելու, շրջվում է անկյունում ամբողջ հասակով մեկ կանգնած հայելու կողմ և ձեռքի փոքր հայելին ուժով նետում է դեպի մեծը։Լսվում է ապակու կոտրվելու ձայն, և հայելին մանր փշուրներով թափվում է գետնին։Շուգան կտրուկ թողնում է Հոսոկին և շրջվում դեպի հայելին՝ տեսնելով,թե ինչպես է այն ճաքեր տալիս և փշրվում։Իսկ հաջորդ վայկյանին՝ Շուգան անհետանում է՝ վերածվելով նույնպիսի սև մշուշի՝ ինչպիսին ծածկում է սենյակը։
֊Շուգա,ո՛չ,֊Հոսոկի ձայնը խլանում է մշուշի մեջ։

MIRRORDonde viven las historias. Descúbrelo ahora