Լուսաբացին արևի շողերը զգուշավոր թափանցեցին սենյակ՝ լուսավորելով մահճակալը,բարձը և դրա վրա հանդարտ հանգչող տղայի գլուխը,ով քնած է այնքան խաղաղ՝ ասես սատանա չէ իր կողքին պառկած։Շուգան արթուն է։Գրեթե չի քնել։Նա նայում է արևի շողերին՝ որ խաղում են Հոսոկի մազերի հետ և մտածում է այն մասին,որ երևի թե կսիրեր առավոտը,եթե այն միշտ այսպես սկսվեր։Նրա հայացքը սահում է Հոսոկի դեմքի վրայով,ապա պարանոցի և անրակների,որոնք տեղ֊տեղ պատված են կարմրա֊մանուշակագույն հետքերով։Շուգան այդքան էլ վստահ չէ,որ երեկվա իր արարքը ճիշտ էր,բայց նա իրեն հանգստացնում է այն մտքով,որ նա ոչինչ չի ստացել ստիպողաբար։Հոսոկն ինքն էր պատասխանում ամեն չնչին ժեստին և քնեց միայն Շուգային ամուր գրկելուց հետո։Իսկ Շուգան...Դե,նա զգում է իրեն ողջ։Հենց այդպես։Նա շնչում է ավելի թեթև,ձեռքերն այդքան էլ սառը չեն,իսկ հայացքն այդքան էլ մեռած չէ։Բայց որքան շատ է նա մտածում երեկվա մասին՝ այնքան շատ է խճճվում...Երեկ նա հատեց այդ փխրուն սահմանը և կտրուկ քայլ արեց՝ դեպի իր ազատումը հայելու բանտարկությունից։Միգուցե անգամ ստացվի դուրս գալ այնտեղից ընդհանրապես,եթե իհարկե...Սեփական ես֊ի ձայնը նորից հնչում է գլխում <<Քեզ ոչ ոք երբեք չի ընդունի այսպիսին>>։Ուրեմն նա կփորձի այնքան՝ մինչև որ ստացվի։Չի լինի Հոսոկը՝ կլինի մեկ ուրիշը։Շուգան,անկեղծ ասած,այդքան էլ հետաքրքրված չէ Հոսոկով,որովհետև գիտի նրա
տիպի մարդկանց։Բարի,վստահող ու միամիտ։Զարմանալի է անգամ,թե ինչպես նրա նման մարդիկ տեղ ունեն լինելու աշխարհի երեսին։Բոլորը պատկերացնում են,որ դժոխքում սարսափելի է, և նրանք կտեսնեն սատանաների։Աղաչում եմ ձեզ։Շուգան վերհիշում է մի գիրք,որը գրել էր ճիշտ այսպիսի մի մահկանացու,և որը նա կարդացել էր հայելուց այն կողմ գտնվելու ժամանակ։Ժամանակ այնտեղ նա ունեցել է։Մի քանի տասնամյակ։Նա հաստատ մտապահել է մահկանացուի անունը,ով զարմանալի է,բայց լավ գիտի աշխարհի մեխանիզմը։Շեքսպիր։Հենց նրան են պատկանում այն տողերը,որ պտտվում են Շուգայի գլխում. <<Դժոխքը դատարկ է։Բոլոր սատանաներն այստեղ են>>։
Եվ իրոք։Շուգան անգամ երբեմն զարմացել է,երբ հանդիպել է մարդկանց,ովքեր կարող էին պրոֆեսիոնալ դեմոն դառնալ։Իսկ Հոսոկի նմանները...Դե,նրանք սովորաբար ընկնում են դրախտ։Ըստ Շուգայի՝ այնտեղ ձանձրալի է։Չնայած այն,որ Հոսոկը պատկանում է դեմոնի՝ քչացնում է նրա դրախտ ընկնելու շանսերը։Իսկ նա պատկանում է,որովհետև հոժարակամ հանձնվեց այդ նույն դեմոնի ձեռքերին։Շուգան չի զգում ոչ մի վանիլային֊վարդագույն զգացմունք դեպի Հոսոկը,բայց այնուամենայնիվ՝ կա մի զգացմունք,որը սկզբունքային է նրա համար։Սեփականատիրության զգացմունքը։Հոսոկն իր մարդ արարածն է,իսկ երեկվանից հետո՝ ընդհանրապես իր սեփականությունն է։Հոսոկին իրավունք չունեն դիպչելու,վնասելու և խլելու Շուգայից,քանի դեռ հենց ինքը՝ Շուգան,չի որոշի,որ իրեն այլևս պետք չէ Հոսոկը։Հոսոկը Շուգայի մարդն է։Նրա խաղալիքը,որով ոչ ոք իրավունք չունի խաղալու,քանի դեռ ինքը թույլ չի տվել։Իսկ առայժմ՝ նրան պետք է Հոսոկը։Նա պարտավոր է վերջնականապես դուրս գալ հայելուց։
Շուգան իր մտքերի հետ հասցնում է մի ամբողջ դիլեմմա֊պառադ կազմակերպել,երբ զգում է,թե ինչպես է ուրիշի ձեռքը փնտրում նրանը,ապա ամուր սեղմում։
֊Բարի լույս։
Շուգան դեմ է "բարի" բառի գոյությանը։
֊Լույս,֊և ժպտում է՝ հետ տանելով Հոսոկի աչքերը ծածկող մազերը։
____________
Հոսոկն ամբողջ առավոտ իրեն պահում է ասես...Ասես 15տարեկան սիրահարված դպրոցական դեռահաս աղջնակ։Համաձայն եմ,սա արդեն չափից դուրս է։Ուղղակի Հոսոկն անընդհատ ժպտում է և իջեցնում է հայացքը,երբ Շուգան նայում է նրան և առհասարակ՝ սուրճը սովորականից ավելի համեղ է թվում։
֊Ո՞ւշ ես վերադառնալու։
֊Երևի։Ես երեկ ասացի,որ...
֊Որ դուք փո՞րձ ունեք անելու։
֊Այո,֊Հոսոկը ժպտում է և ինքն է գրկում Շուգային,֊Մինչ երեկո։
_______________
֊Եվս մեկ անգամ,հյոն։Երեք֊չորս,֊Ջիմինը սկսում է երգել երգը ակապելլա,որպեսզի հաշվարկ տա շարժումներին և Հոսոկը պատրաստ է երդվել,որ Ջիմինը երգում է ավելի լավ,քան երգի օրինական կատարողը։Հոսոկի հայացքը կենտրոնացած է հայելու մեջ՝ սեփական արտացոլանքին,և նա ուշադիր հետևում է իր ամեն մի շարժմանը, և Ջիմինինը նույնպես՝ համոզվելու համար,որ սինխրոն են 101%֊ով։Ջիմինը միայն հասցնում է տեսնել,թե ինչպես Հոսոկը կտրուկ հետ քայլեց և հանկարծակի ընկավ։
֊Հյո՛ն,֊Ջիմինը մոտ է վազում՝ մեկնելով ձեռքը Հոսոկին։
֊Ես ուղղակի..,֊Հոսոկը նորից է նայում հայելուն,֊Գրողը տանի...
֊Ինչ֊որ բան այնպես չէ՞։
֊Ոչ,պարզապես...Արի դադար վերցնենք։Ես հիմա,֊Հոսոկը արագ ոտքի է կանգնում,վերցնում անկյունում դրված պայուսակը և դուրս վազում ստուդիայից։Քայլում է միջանցքի վերջ՝ մտնելով սանհանգույցներից մեկը։Դուռը փակելուց հետո՝ մոտենում է լվացարնին և դրա մեջ դատարկում պայուսակի պարունակությունը՝ քաոսային շարժումներով փնտրելով...
֊Գտա,֊Հոսոկը զգուշությամբ բացում է հայելին և դնում գետնին՝ սպասելով,որ նա կհայնտվի։Եվ Շուգան իրեն սպասեցնել չի տալիս։
֊Դե՞,ինչպե՞ս են անցնում փորձերը։
֊Շուգա՛,դու վախեցրիր ինձ։
֊Մի՞թե։
֊Պատկերացրու։
֊Ես կարոտել էի,֊Շուգան խորամանկ ժպտում է և մատերի ծայրերով սահում Հոսոկի պարանոցի վրայով,֊Կծանոթացնե՞ս ինձ ընկերոջդ հետ։
֊Ի՞նչ։Ո՛չ։
֊Ինչո՞ւ։Ես արդեն ասել եմ,որ նա կտեսնի ինձ,եթե ես ցանկանամ։
֊Նա...Ես...Ինչպե՞ս ես կարող եմ հենց այնպես մոտենալ նրան և ասել. <<Ծանոթացիր,նա Շուգան է,դուրս է եկել հայելու միջից և ապրում է իմ տանը>>։
֊Որտե՞ղ է քո հնարամտությունը։Ուղղակի կասենք,որ ես քո ընկերն եմ։
֊Շուգա,խնդրում եմ,֊Հոսոկը մի տանջված հայացք է նետում դեմոնի վրա։
֊Այդ դեպքում՝ ես ինքս,֊Շուգան փորձում է շրջանցել,բայց Հոսոկը նրան կանգնեցնում է։Դեմոնը քմծիծաղ է տալիս։Ինչպես և ակնկալվում էր։
֊Լավ,ես կծանոթացնեմ քեզ նրա հետ։Բայց։Խոստացիր,որ ոչ մի հանկարծակի բան չես անի,լա՞վ։
֊Հայելու մեջ անհետանալը համարվո՞ւմ է հանկարծակի։
____________
֊Հյոն,վերադարձար,ես այստեղ մի բան եմ փոխել ու...,֊Ջիմինը քարանում է,երբ տեսնում է անծանոթին,֊Բարև ձեզ։
֊Ողջույն,֊Շուգան զննում է Ջիմինին հետաքրքրությամբ։Այնպիսի բացահայտ հետաքրքրությամբ,որ Ջիմինը իրեն անգամ անհարմար է զգում։
֊Ջիմին,ծանոթացիր։Շուգա։Նա իմ...Ընկերն է,֊<<ում հետ ես երեկ...>>։Կարծես թե՝ Հոսոկի բոլոր մտքերն ընդհատվում են։
֊Հաճելի է ծանոթանալ։Ես Ջիմինն եմ։
֊Իսկ ինձ որքան հաճելի է,֊և դա նույնպես հնչեց չափից ավելի...Լավ, մոռանանք։
֊Եվ այսպես...Հյոն,ես քեզ մի բան էի ուզում ցույց տալ խորեոի փոփոխության մեջ,բայց եթե դու զբաղված ես...
֊Ոչ֊ոչ։Շուգան մի քանի րոպեով էր եկել,այնպես չէ՞։
֊Իհարկե,֊"ոչ"։
֊Ուղղակի քանի այսպիսի առիթ էր՝ որոշեցի ծանոթացնել ձեզ։Սպասիր մի քանի րոպե,ես կուղեկցեմ Շուգային և արագ կվերադառնամ։Հանգստացիր մինչ այդ։
֊Լավ։Հաջողություն,֊Ջիմինը մի փոքր խոնարհվում է։
֊Հուսամ կտեսնվենք,֊Շուգան վերջին անգամ նետում է Ջիմինի կողմ մի քաղցր֊խորամանկ ժպիտ և դուրս է գալիս ստուդիայից։
Հոսոկը կույր չէ։Ամենևին։Նա ուղղակի փորձում է ձևացնել,որ ոչինչ չի նկատում։Չէ՞ որ երեկ այդ ժպիտները,այդ ձեռքերը,այդ ամբողջ հիացմունք արտահայտող հևոցները...Ամբողջը միայն իրենն էին։
֊Ես պետք է վերադառնամ,հյոն։
֊Իհարկե։Մինչ երեկո՞։
֊Մինչ երեկո,֊Հոսոկը գրկում է Շուգային,ապա բաց թողնում,կտրուկ շրջվում և վազում դեպի ստուդիան։
Իսկ Շուգան մտնում է հանդերձասրահ,կանգնում առաջին իսկ պատահած հայելու դիմաց և անհետանում դրա մեջ։
____________________
Ջիմինը ամեն անգամվա հետ միայն գերազանցում է սեփական ռեկորդը։Այսօր նրանք վերջացրեցին ժամը 1֊ին։Ու թեպետ Հոսոկը պատրաստ է ապրել,սնվել ու քնել ստուդիայում,բայց տանը նրան սպասում են։Նա խոստացել է վերադառնալ ժամանակին՝ չնայած որ ժամանակինը՝ արդեն վաղուց էլ "ժամանակին" չէ։Այս ժամին տրանսպորտ գրեթե չկա,նստել ինչ֊որ աբած վարորդներով տաքսիներ նույնպես լավագույն տարբերակը չէ,ուստի Հոսոկը որոշում է գնալ ոտքով։Նամանավանդ,երբ նա գիտի,թե ինչպես կրճատել ճանապարհը։Նա մի վերջին անգամ ստուգում է՝ արդյոք ամեն ինչ վերցրել է և տեսնելով ամեն ինչ իրենց տեղերում՝ այդ թվում նաև փոքրիկ հայելին,հանգստությամբ փակում է պայուսակը։
__________
Շրջանցել մի շենք,ձախ թեքել մեկ այլ մայրուղու հատվածում,և ճանապարհը գրեթե կեսով կրճատվում է։Հոսոկն անցնում է նեղ նրբանցքով,երբ հասկանում է,որ մթությունը այդտեղ ներշնչում է ինչ֊որ սարսափի մթնոլորտ։Բայց հավաստիացնելով իրեն,որ նա սարսափ ֆիլմի դերասան չէ՝ Հոսոկը միայն բարձրացնում է երաժշտությունը ականջակալներում և արագացնում է քայլերը։Ստվեր։Հոսոկը կտրուկ կանգ է առնում։Որտեղի՞ց այստեղ շարժվող ստվեր,եթե Հոսոկը կանգ է առել,իսկ շուրջբոլորը ոչ մի կենդանի շունչ։Ինչ֊որ մեկի ձեռքը զգուշորեն իջնում է Հոսոկի ուսին, և այս պահին նա դառնում է ավելի գունատ,քան Շուգան։Ստվերը՝ պատերի վրա սողալով,վերադառնում է անծանոթի սիլուետի մոտ և անհետանում նրա ձեռքում։
֊Չոն Հոսո՞կ։
֊Ով...Ո՞վ եք դուք։
֊Մի վախեցիր։
Շուգայի հետ եղած փորձը ցույց է տվել,որ այդ խոսքերին անպայման հաջորդում է ինչ֊որ սարսափելի բան,ուստի Հոսոկը միայն դանդաղ հետ է քայլում մի քանի քայլ,ապա կտրուկ անցնում վազքի։Նույնքան կտրուկ և կանգ է առնում,երբ նրան պարուրում են սև ստվերները՝ թույլ չտալով անցնել։Հոսոկը նայում ստվերներին,հասկանում որ չի կարողանա հենց այնպես ազատվել այս ամենից և վերջապես շրջվում է դեպի անծանոթը։Կյանքը ոչինչ չի սովորեցնում։Նա դեռ առաջին վայկյաններից պետք է հասկանար,որ վերջն այսպես էլ լինելու է։Հոսոկը դանդաղ և աննկատ մեկնում է ձեռքը դեպի պայուսակը և նույնքան աննկատ դուրս հանում այնտեղից հայելին,որ հասցնում է բացել ընդամենը մի քանի միլիմետրով,երբ նրան կանգնեցնում է անծանոթի ձայնը.
֊Ես գիտեմ նրա մասին։
Հայելու անգամ չնչին բացվացքը՝ թույլ է տալիս Շուգային տեղափոխվել այդտեղ,բայց դուրս գալ հայելուց,ցավոք,ոչ։
֊Ի՞նչ։Ո՞ւմ մասին եք դուք խոսում։
Անծանոթը դուրս է գալիս ստվերից՝ թույլ տալով խավարի մեջ տեսնել իր դեմքը։
֊Շուգայի։Դու նրան գիտես,այնպես չէ՞,֊անծանոթը մոտենում է և մեկնում ձեռքը դեպի Հոսոկը,ով հետ է քայլում,բայց բախվում է ստվերներին,որոնք նույն վայրկայնին ամուր բռնում են նրա ձեռքերը։Անծանոթը դիպչում է Հոսոկի շապիկի վերնամասին՝ մի փոքր քաշելով այն մի կողմ և տեսնելով Շուգայի "հետքերը"՝ քմծիծաղ է տալիս,֊Տեսնում եմ՝ ժամանակը իզուր չի կորցրել։Դու համաձա՞յն ես եղել սրան։
֊Ես ձեզ չեմ հասկանում...Ինչի՞ն,֊Հոսոկը ևս մեկ անգամ ձգում է ձեռքերը՝ փորձելով ազատել դրանք,բայց(կյանքը ոչինչ չի սովորեցնում) ապարդյուն։
֊Որ օգնես նրան։
֊Օգնե՞մ։
֊Իսկ դու կարծում էիր՝ նա քեզ հետ գեղեցիկ աչքերիդ համա՞ր է քնում։Թե կարծո՞ւմ էիր, որ սիրում է այնպես՝ ինչպես երբեք ու ոչ ոքի,֊անծանոթը քմծիծաղ է տալիս Հոսոկի շփոթված հայացքին,֊Ուշքի արի։Նա դեմոն է։Մենք ունակ չենք սիրելու։Այն ամենը՝ ինչը մեզ երբևէ պետք է եղել ձեզանից՝ մարդկանցիցդ՝ դա ձեր հոգիներն են ու...Ինչո՞ւ ոչ,նաև ձեր մարմինները,որպեսզի կարողանանք հաստատվել այստեղ։
Հոսոկը մեխանիկորեն սեղմում է մատերի արանքում հայելին՝ փակելով այն և անգամ չկռահելով,որ դրանով իսկ խզեց Շուգայի կապը իրենց "մտերմիկ խոսակցության" հետ։
֊Դեմո՞ն...Բայց նա...Շուգան հրեշտակ է։
֊Օհ,իմ խաբված փոքրիկ...
֊Ես խաբված չե՛մ։Դուք ընդհանրապես չգիտե՛ք Շուգային։Նա այդպիսին չէ՛։Նա արժանի է,որ իրեն սիրեն և...
֊Դու իրո՞ք այդքան միամիտ ես,թե՞ ուղղակի ձևացնում ես։Մենք զգում ենք մարդկանց հոգիները։Ու գիտես...Քո հոգին այնքան մաքուր է,որ անգամ սրտխառնոց է առաջացնում։Բայց և այնպես՝ դա այդքան էլ վատ հատկանիշ չէ,ուստի ես բարի կգտնվեմ քո նկատմամբ։Կբացեմ քեզ համար ճշմարտությունը։Երբ դու դուրս քաշեցիր Շուգային հայելուց՝ մենք դրա մասին իմացանք գրեթե միանգամից։Բանտարկումից հետո մենք ընդհանրապես չենք անհանգստանում,թե ով դուրս եկավ կամ ով մնաց։Թքած։Ճանապարհը դժոխք՝ նրանց համար,արդեն փակված է։Բայց...Քանի որ ամեն ինչ այսքան հեռու է հասել՝ ես ուղղակի ուզում էի զգուշացնել քեզ։Ես զգուշացրի,֊ստվերները բաց են թողնում Հոսոկին և ցնդում օդում,֊Եվ մի վերջին բան։Բարև փոխանցիր Շուգային։Ասա որ հին ընկերոջից է։Ջինից։
Մինչ Հոսոկը կհասցներ հասկանալ,թե ինչ կատարվեց հենց նոր՝ Ջինը նույնպես անհետացավ՝ ճիշտ իր ստվերների նման։Հոսոկի ամբողջ աշխարհը,կարծես թե, մի փոքր փլուզվեց։Մի փոքր՝ գրեթե ամբողջությամբ։Բայց և այնպես՝ Շուգային նա վստահում է ավելի շատ,քան ինչ֊որ անծանոթի՝ ստվերի մեջ։Շուգան այդպիսին չէ։Նա չի կարող վարվել Հոսոկի հետ այդպես։Չէ՞ որ նա Հոսոկին...Եվ իրոք։Նա ոչ մի անգամ ոչինչ չի ասել Հոսոկին։Բայց դա միևնույն է էական չէ։Հոսոկը որոշում է առայժմ լռել և ուղղակի մի փոքր ավելի ուշադիր լինել Շուգայի նկատմամբ։Միգուցե իրո՞ք ինչ֊որ բան կա...Չէ՞ որ Ջինը չուներ ստելու ոչ մի պատճառ։
________
֊Շուգա՞։
Հոսոկը միջանցքի պահարանին է դնում պայուսակը՝ փակելով դուռը։
֊Հյո՞ն,֊Հոսոկը մտնում է հյուրասենյակ և գտնելով այն դատարկ՝ գնում է ննջասենյակ։Շուգան նստած է լայն պատուհանագոգին,իսկ աչքերը փակված են։Ավելի լավ էր նա չբացեր դրանք,որովհետև այնտեղ հիմա այնքան չարություն ու սև կրակ կա։Նա իջնում է պատուհանագոգից և մոտենում Հոսոկին։
֊Ինչո՞ւ ուշացար։
֊Դե,Ջիմինը նորից ստիպեց կրկնել պարը 100 անգամ և ես..,֊նա չի հասցնում ավարտել։
Ուրիշի ձեռքը կտրուկ բռնում է նրա կոկորդից և սեղմում պատին։
֊Ստելը լավ բան չէ,Հոբի..,֊Շուգայի ձայնը հնչում է ցածր ու դաժան,֊Դու հանդիպել ես ինչ֊որ մեկի հետ,ճի՞շտ է։
Հոսոկը փորձում է շնչել խորը,բայց ձեռքը պարանոցին թույլ չի տալիս անել դա։
֊Հյոն...Ես...Չէի ուզում...
Շուգան կտրուկ բաց է թողնում նրան,իսկ հաջորդ վայրկյանին՝ Հոսոկը զգում է,թե ինչպես է այրվում այտը,որին բաժին հասավ ապտակը։
֊Լռի՛ր։Դու նույնպիսի դավաճա՛ն ես՝ ինչպիսին և քո տեսակի մեջ բոլորը։Բոլորդ դավաճաննե՛ր եք։Դուք...Մարդուկներդ։Ամբողջ կյանքում խոսում եք երանելի ճշմարտության մասին,որը ինքներդ էլ չգիտեք,թե ինչներիդ է,գրողը տանի, պետք։Ասացին քեզ ճշմարտությունը և ի՞նչ։Ի՞նչ ես դու դրա հետ անելու հիմա։Չգիտես,ճի՞շտ է։Իսկ ես գիտեմ։Դու ուղղակի կստանաս քո պատիժը։Ես ատում եմ ստախոսներին։
֊Շուգա,լսիր ինձ...Ես ոչինչ չեմ..,֊Հոսոկի բացատրվելու փորձերը ոտնահարվում են ամեն անգամվա հետ։Շուգան մոտ է քաշում Հոսոկին շապիկից և ատելությամբ նայում աչքերի մեջ՝ մտովի Հոսոկի ճակատին խարանելով "դավաճան",ապա չկարողանալով կառավարել զայրույթը՝ սեղմում է մատերը բռունցքի մեջ և հարվածում է։Հոսոկը մի քանի քայլ հետ է անում և նորից իրեն մոտ ձգող ձեռքն է միայն,որ թույլ չի տալիս նրան ընկնել։Շուգան հետևում է,թե ինչպես է արյան կաթիլը դանդաղ իջնում վնասված շուրթերից ցած՝ դեպի կզակը և կաթում է իր իսկ ձեռքին,որը սեղմում է Հոսոկի շապիկը մատերի տակ։Շուգան քմծիծաղ է տալիս,ապա բարձրացնում է հայացքը դեպի Հոսոկը։
֊Իսկ գիտե՞ս ինչ կա։Քեզանից ինձ,այսպես թե այնպես, հավատարմություն չէ պետք,֊և ձեռքի մի շարժումով՝ պատռում է Հոսոկի սպիտակ շապիկը՝ նետելով այն մի կողմ։
_________________
Առավոտը մռայլ է։Ինչ֊որ մեկը գողացել է արևը,իսկ միգուցե այն թաքնված է մոխրագույն երկնքում կախված մի շարք մռայլ ամպերի տակ։Շուգան մի փոքր բացում է աչքերը,ապա նորից փակում դրանք,խորը շնչում է և ձեռքով սկսում շոշափել անկողինը,որը...Դատարկ է։
Շուգան միանգամից բացում է աչքերը և նստում անկողնու մեջ՝ մի կողմ քաշելով վերմակը՝ մահճակալի մյուս կեսից։Դատարկ է...Հոսոկը չկա։

YOU ARE READING
MIRROR
FanfictionԱնվանումը։ MIRROR Փեյրինգ/ներ։ ՅունՍոկ Ռեյթինգը։ R Ժանրեր։ Առօրեական կյանք, Angst(գլխավոր հերոսի ծանր հոգեկան ապրումներ),AU(ալտերնատիվ աշխարհ),ատելություն/սեր,միստիկա,միֆական արարածներ,հոգեբանություն(հերոսի արարքի/ների վերլուծություն) Նախազգուշացում...