Part 2

110 10 0
                                    

Հոսոկը սպասում էր արթնանալ արևածագի առաջին շողերի հետ,պայծառ առավոտյան տրամադրությամբ,միգուցե անգամ ճնճղուկները ծլվլային պատուհանագոգին,բայց...Առավոտը երբեք էլ բարի չի լինում։Ու երբ Հոսոկը արթնանում է՝ նրան սպասում է ամպամած երկինքը,չեն սպասում ճնճղուկները,իսկ պահարնին դրված ժամացույցը հուշում է,որ նա,կարծես թե,մի փոքր ուշանում է։Մի փոքր՝ արդեն 30 րոպե։
Նա միանգամից վեր է կենում և մնացած ամբողջ 10 րոպեն վազում ամբողջ բնակարանով՝ ատամները մաքրելու հետ միաժամանակ փորձելով հագնել կոշիկները։Ապա արագ մտնում է սենյակ,վերցնում պայուսակը հայելու կողքից և երբ ուղղվում է՝ հայացքը բախվում է սեփական արտացոլանքին։Նա թեքում է հայելին մի փոքր ձախ և մի քանի վայրկյան ուշադիր նայում է հայելու մեջ,ապա թեթևացած արտաշնչում՝ հասկանալով,որ երեկ երեկոյան իրոք թվացել էր։
________
֊Ակադեմիայի համազգեստը կրելը պարտադիր է։Պատռելու կամ վնասելու դեպքում՝ ինքներդ եք գնում նորը։Առանց ունիֆորմայի՝ Ակադեմիայի տարածք մուտք գործել արգելված է։60֊ը գերազանցող բացակայությունների դեպքում...
Եվ այսպես ևս կես ժամ. կանոններ,արգելքներ,պարտադիր պայմաններ և այլն։Այնուհետև՝ նրանց հանձնում են իրենց համազգեստները և ուղարկում դասասենյակներով/ստուդիաներով։Եթե Հոսոկը մի փոքր ավելի սենտիմենտալ լիներ՝ հաստատ լաց կլիներ՝ սեփական կրծքավանդակին Ակադեմիայի էմբլեման կրելու փաստից։Հոսոկը փորձում է համոզել իրեն,որ այս ամենն իրական է,և որ նա վերջապես գտնվում է երազանքի ակադեմիայում։Բայց դրանում նրան համոզում է մեկ ուրիշը,ով այնքան հանկարծակի է գրկում նրան,որ նրանք երկուսն էլ հայտնվում են գետնին։Ասում են,որ իրականության լավագույն գնահատականը տալիս է հենց ցավը։Հոսոկը կարող է հաստատել դա։
֊Հյո՛ն,֊Ջիմինը ժպտում է այնպես՝ ասես ամբողջ աշխարհն է նվեր ստացել։Ապա վեր է կենում և մեկնում ձեռքը Հոսոկին,֊Կներես հյոն,ես մի փոքր անփույթ եմ...
Հոսոկը ոտքի է կանգնում և ամուր գրկում մեղավոր հայացքով նայող Ջիմինին։
֊Ամեն ինչ լավ է։Ես նույնպես կարոտել էի։
֊Եվ այնուամենայնիվ՝ ինչպե՞ս դու համոզեցիր ծնողներիդ,որ...
֊Պարոնա՛յք,դասն արդեն սկսվել է,֊ուսուցիչներից մեկը,ով հավանաբար դուրս է եկավ աղմուկի վրա(մի՞թե կարծում էիք,որ նրանք անձայն վայրէջք կատարեցին),զայրացած նայում է նոր ուսանողներին։
֊Մենք արդեն գնում ենք,կներե՛ք,֊Ջիմինը մի փոքր խոնարհվում է և քայլերն ուղղում դեպի միջանցքի խորքը՝ ձեռքից ձգելով հյոնին իր ետևից։
__________________________
Առաջին դասն անցնում է նույնքան հետաքրքիր՝ որքան իրեն պատկերացնում էր Հոսոկը։Ճիշտ է,այն,որ նրանց հենց առաջին դասին կտան առաջադրանք զուգընկերոջ հետ՝ նա չէր սպասում։Եվ մինչ նա կհասցներ վերլուծել,թե ինչ է տեղի ունենում՝ Ջիմինը հայտնվում է նրա կողքին,բռնում նրա ձեռքից և սեփական ձեռքի հետ՝ միաժամանակ բարձրացնում վերև։
֊Մենք արդեն ունենք զուգընկերներ,սոնբե՛,֊Ջիմինը մի փոքր սեղմում է Հոսոկի ձեռքը,և վերջինս՝ "վերադառնալով" իրականություն,գլխով է անում՝ ի նշան Ջիմինի խոսքերի հաստատման։
֊Հիասքանչ է։Եթե բոլորը պատրաստ են՝ ես կմիացնեմ երաժշտությունը,որի համար դուք պետք է նախապատրաստեք սեփական,հեղինակային պարը։Դուք ժամանակակից պարի ֆակուլտետում եք,ուստի սահմանափակումներ չկան։Կհաղթի այն թիմը,որը կներկայացնի լավագույն պարային համարը։Ելույթը գնահատվելու է հետևյալ չափանիշներով.ինքնին պարը,հաջորդիվ՝ ելույթի օրիգինալությունը,բեմական մատուցումը և թիմային աշխատանքը։Հարցե՞ր։
Երևի ոմանք արդեն փոշմանեցին,որ եկել են այս բաժին,որովհետև...<<Լո՞ւրջ։Դուք լո՞ւրջ եք խոսում։Մենք առաջին անգամ ենք մտել այս ստուդիա,և դուք արդեն պահանջում եք հեղինակային համա՞ր>>։Ըստ երևույթին՝ ուսուցիչը կարդաց այդ ամենը ուսանողների հայացքների մեջ։
֊Եթե դուք ակնկալում էիք,որ հեշտ է լինելու՝ շտապեմ զգուշացնել։Դուք սխալվել եք։Այստեղ ոչինչ ձեզ հեշտ չի տրվելու,եթե դուք իրոք ուզում եք հասնել հաջողության և մի օր դուրս գալ մեծ բեմ։Ամեն տարի՝ Ակադեմիան բեմին տալիս է նոր արտիստների։Մենք այստեղ դաստիարակում ենք տաղանդների,ոչ թե մայրիկի կարկանդակները կարոտող փոքրիկների։Եթե զգում եք,որ այս ծանրությունը ձեր ուսերի համար չէ..,֊այս խոսքերի հետ նա մոտենում է ուսանողներից մեկին և թափ է տալիս երևակայական փոշին նրա ուսերից,֊Լքեք Ակադեմիան։Մի վատնեք ո՛չ ձեր ժամանակը,ո՛չ մեր։
Պրոեկտը հանձնելու համար դուք ունեք մեկ ամիս։Հաջողություն եմ մաղթում։
______________________
Հոսոկի մտքերը զբաղված են խորեոգրաֆիայով,և նա անգամ հասցնում է բաց թողնել Ջիմինի խոսքերը առաջադրանքի,եղանակի և այլնի մասին։Ի միջի այլոց եղանակը...Երբ տղաները դուրս են գալիս Ակադեմիայից՝ Հոսոկը փոշմանում է 15 րոպե առաջ ընդունած ցնցուղի համար,որովհետև,կարծես թե,բնությունը որոշել է ավելի գլոբալ ցնցուղ մատուցել։Դե,սկզբունքորեն,այդպես էլ պետք է լիներ,չէ՞ որ երկինքը դեռ առավոտյան էր ամպամած։
֊Հյոն,դու որոշել ես ոտքո՞վ գնալ։
֊Իսկ դու ո՞չ։Վերջացու,անձրևն այդքան էլ ուժեղ չէ։
______________________
֊Մյուս անգամ պահի՛ր մտքումդ,֊ինքն իրեն նախատում է Հոսոկը՝ մինչ հանում է ամբողջովին թաց հագուստը և գցում չորանոցը։Սենյակ մտնելով՝ նա փոխվում է և սկսում չորացնել մազերը սրբիչով՝ մինչ նայում է պատուհանից դուրս։Դեռ անձրևում է։Հոսոկը պատրաստվում է գնալ խոհանոց և միացնել սրճեփը,բայց քարանում է,երբ հայացքն ընկնում է հայելու վրա։Նա հաստատ հիշում է,որ առավոտյան թեքել էր հայելին,իսկ հիմա...Այն նայում է լրիվ ուրիշ կողմ։
Հոսոկը մոտենում է հայելուն՝ համոզվելու համար,որ այն իրոք անվակների վրա է և որ ուղղակի բաց պատուհանից փչող քամին է այն թեքել հակառակ կողմ։Բայց ոչ։Անվակներ չկան։Եվ տեսքից էլ հայելին ներշնչում է ոչ պակաս,քան կես տոննա քաշ։Հոսոկը ևս մեկ անգամ խորը շնչում է և նայում հայելու մեջ՝ ասես փորձելով գտնել անհայտի պատասխանը։Բայց ոչ մի պատասխան էլ չկա,և դա միայն նյարդայնացնում է նրան։
֊Գնա գրողի ծոցը,֊Հոսոկն ասում է սա հայելուն ավելի շատ նեղացած ձայնով,քան չարացած՝ ասես մտածելով,որ սա այն անհաջող պրանկներից մեկն է,որ այդքան հայտնի են համացանցում։
Նա կկատակեր այն մասին,որ հայելին "նեղացավ",որովհետև տարօրինակ կերպով՝ այն պատվեց գոլորշով,իսկ գոլորշու վրա՝ մեկը մյուսի ետևից, սկսեցին հայտնվել տառեր.
<<Իսկ միգուցե ես հենց այնտե՞ղ եմ>>։
Զարմանալի է,որ Հոսոկը դեռ շնչում է,որովհետև նրա կտրուկ գունատված դեմքը հիշեցնում է թարմ դիակի։
֊Դու...Սա...Ոչ։Ոչ Հոսոկ։Դու խելագարվել ես։Ոչ,֊նա փակում է աչքերը,երեք անգամ խորը շնչում և արտաշնչում,ապա բացում է աչքերը՝ հուսալով,որ այդ ամենը ուղղակի օրվա սթրեսսի ու լարվածության արդյունք էին,բայց ապարդյուն։Հայելին ոչ մի տեղ չի կորչում,իսկ գոլորշու վրա հայտնվում է նոր գրություն.
<<Մի վախեցիր>>։
֊Ո՞վ ես դու...
<<Նայիր ներքև>>։
Հոսոկը անվստահ իջեցնում է հայացքը և նկատում,որ հատակը՝ ճիշտ հայելու դիմաց,պատված է սև ավազով,որը ավելի շատ հիշեցում է միլիոնավոր մանրացված սև ադամանդներ։Ավազահատիկները դանդաղ շարժումով բարձրանում են դեպի հայելին և սկսում դասավորել նույն այն տեղում,որտեղ գոլորշին էր վայրկյաններ առաջ։
<<Շուգա>>։
֊Շուգա՞...Դա քո անո՞ւնն է։
<<Այո>>։
Հոսոկը ևս մի քանի վայրկյան նայում է փայլփլող սև ավազին,ապա սկսում բարձր ծիծաղել։Հիստերիկ ծիծաղով։
֊Դու ցնդել ես,Հոսո՛կ։Չոն Հոսոկ,դու խելագարվել ես։Խոսում ես ինչ֊որ հայելու հետ,֊հիստերիկ ծիծաղը շարունակվում է ևս մի քանի րոպե,ինչից հետո՝ նա նորից շրջվում է դեպի հայելին։Ոչինչ չկա։Հոսոկը դանդաղ մոտենում է և փորձում հասկանալ՝ այդ ամենը նույնպե՞ս թվաց։
<<Հանգստացա՞ր>>։
֊Հերի՛ք է,ի՞նչ ես ուզում ինձանից։
<<Ընկերանալ։Հոսոկ,այո՞։Ես ընդամենը ընկերանալ եմ ուզում։Այստեղ ձանձրալի է>>։
֊Այդտե՞ղ...
<<Հայելուց այս կողմ։Ես երկար ժամանակ է՝ ինչ ոչ ոքի հետ չեմ զրուցել>>։
֊Դու երևի քեզ այնքան միայնակ ես զգում...,֊ինչքան էլ որ Հոսոկը հիմա սարսափած և զգուշավոր է,բայց բարի էությունը ոչ մի տեղ չի անհետացել։
<<Այո։Եվ...Դու չես խերագարվել>>։
Հոսոկը նորից ծիծաղում է.
֊Իսկ դու վստա՞հ ես։Որովհետև անգամ ես վստահ չեմ։
<<Կարող եմ ապացուցել>>։
֊Ու ինչպե՞ս։
Ավազը սահում է հայելու մակերևույթով ցած և սկսում հավաքվել մի տեղում,ի վերջո,ստեղծելով լիարժեք ձեռք,որը ձգվում է մինչև դաստակ և անհետանում հայելու մեջ։Հոսոկը քարացած նայում է ձեռքին՝ չհամարձակվելով անգամ շնչել։
<<Դե՞>>։
Հոսոկը ևս մի քանի վայկյան անցկացնում է անորոշության մեջ,ապա դանդաղ բարձրացնում է ձեռքը և անվստահ սեղմում ուրիշինը։
Նա հասցնում է զգալ միայն ուրիշի ձեռքի սառնությունը,ինչից հետո՝ ծոծրակը ասես ճեղքվում սուր ցավից,իսկ կոկորդը սեղմում է ինչ֊որ մեկի ուժեղ ձեռքը։Բացելով աչքերը՝ նա փորձում է կենտրոնացնել հայացքը և բախվում է ուրիշի՝ գիշերվա պես մուգ,աչքերի հետ։Նրան նայում են ակնհայտ ծաղրանքով,իսկ ձեռքը միայն ավելի ուժգին է սեղմում կոկորդը։
֊Դուք՝ մարդիկ,այնքան միամիտ եք...

MIRRORWhere stories live. Discover now