Մաս 14 (Finale)

75 5 0
                                    

֊Մմին...

Մթնոլորտը անտանելի ճնշող էր։ Ջենը Յունգիի աչքերում էր փորձում գտնել հարցերի պատասխանները, մինչ տիկին Քիմը Մինին էին սևեռել հետաքրքրասեր հայացքը։

֊Ճանաչու՞մ եք միմյանց,֊հնչեց ակնկալվող հարցը' Ջենի մոր կողմից։

֊Պարո՛ն Քիմ, տիկի՛ն Քիմ,֊իսկույն ոտքի կանգնեց Յունգին,֊մենք...

֊Տղա՛ս,֊լսվեց պարոն Քիմի ձայնը,֊չե՞ս կարծում, որ հիմա դու ու Ջեննին ավելի կարևոր հարցեր ունեք պարզելու։

֊Ահ... այո...

֊Այդ դեպքում' ու՞մ եք սպասում,֊քմծիծաղեց պարոն Քիմը' նկատելով Մինի անորոշությունը։

֊Շուտով կվերադառնանք...

֊Այո֊այո, շտապեք,֊ծիծաղեց պարոն Մինը' տիկին Քիմի ու Մինի հետաքրքրասեր հայացքների ներքո։

֊Կարող եք նաև չվերադառնալ,֊վերջինիս շարունակեց պարոն Քիմը։

***

֊Ջե՛ն... եթե անկեղծ...,֊սառեց' զգալով աղջկա գրկախառնությունը, սակայն իսկույն խոժոռեց հոնքերը, երբ Ջենի հեկեկոցները լսեց,֊Ջե՛ն... ներիր...

֊Ուղղակի լռիր ու գրկիր ինձ,֊բացականչեց օրիորդը' բարձրացնելով արցունքոտ դեմքը։

Հետևելով վերջինիս խոսքերին' օղակեց ուսերը' կրծքին սեղմելով.

֊Չե՞ս բարկանում... Կարծում էի' չես խոսի ինձ հետ, կամ էլ...

֊Մի՛ անհանգստացիր, այլ կերպ վրեժխնդիր կլինեմ,֊մրմնջաց' բռունցքով Մինի ուսին թեթևակի հարված հասցնելով։֊Հիմար...

֊Սիրում եմ քեզ...

***

֊Օրիորդ Մի՞ն,֊հեռախոսից այն կողմ լսվեց Յունգիի ցնծուն ձայնը։

֊Ողջույն...,֊մրմնջաց Ջենը' իսկույն կարմրելով։

֊Պատրա՞ստ ես։ Ես արդեն տեղում եմ, քեզ եմ սպասում։

֊Դուրս եմ գալիս,֊անջատելուց հետո ներքև սլացավ աստիճաններով ու բացելով տան դուռը' հեռվից Մինին նկատեց' մեքենային հենված։

֊Գիտե՞ս' մտածում էի' ինչպես քեզ արժե կոչել' չա՞գի, յոբո՞...

֊Ուղղակի Ջեն կոչիր,֊ծիծաղեց օրիորդը' մեքենան նստելով։

֊Այդպես քեզ բոլորն են կոչում' նաև Գուկը, Չիմն ու Թեն։ Իսկ ինձ դա դուր չի գալիս,֊նույնպես մեքենան նստելով' գործի դրեց շարժիչը։֊Կարծում եմ' ամենասազականը չագին է։ Ի՞նչ կասես, չա՛գի։

֊Ինձ դուր է գալիս,֊Ջենի այտերն իսկույն կարմիր երանգ ստացան' հրճվանքի առիթ տալով Մինին։

You're differentWhere stories live. Discover now