Մաս 10

102 5 0
                                    

Ամենահասարակ օրերից մեկն էր, բայց ոչ բոլորի համար։ Սոյոնը, չպատրաստվելով այդքան հեշտ հանձնվել, կրկին ծրագրեր էր կազմում՝ առանց գիտակցելու, թե ինչ էր իրեն սպասվում.

֊Տեսնում եմ՝ արդեն բոլորս հավաքվել ենք,֊կանգնելով ճաշարանի երևացող վայրում՝ բարձրաձայնեց Լիսան։֊Այսօրվա թեման կվերաբերի մեր հայտնի սիլիկոնե տիկնիկին՝ Սոյոնին։ Կարծում եմ՝ բոլորդ էլ ներկա եք գտնվել մեր "արդարության կողմնակիցի" ելույթին։ Իսկ այսօր ես ինձ վրա կվերցնեմ իր պաշտոնը և ջրի երես կհանեմ նրա բոլոր հերոսությունները։ Սոյո՛ն, պատրա՞ստ ես,֊Լիսան Սոյոնին էր քմծիծաղով հետևում, իսկ վերջինս կորցրել էր խոսելու ունակությունը։֊Լռությունը համաձայնության նշան է։ Առաջին հոլովակում պարզ երևում է, թե ինչպես է Սոյոնը թրջում Ջեննիի սպորտային հանդերձանքը,֊վերջինս սկսեց հայացքով վազել։֊Ի՞նչ, Սոյո՛ն, նախա՞նձն է ներսից ուտում,֊Մանոբանին աննկարագրելի հաճույք էր պատճառում Սոյոնի հոգեվիճակը։֊Իսկ հաջորդ հոլովակում կարող ենք տեսնել... օ՛յ, Սորա՛, ամբողջովին մոռացել էի քո մասին։ Այս հոլովակում կարող ենք տեսնել մեր վհուկին՝ Սոյոնի հետ։ Պարզ կարող ենք տեսնել նաև, թե ինչպես են կարճատև զրույցից հետո լքում դասարանը և Ջեննիի մտնելուց հետո կողպեքում դուռը։ Իսկ քիչ անց... Օ՛, տեսնու՞մ եք... եթե որևէ մեկը տեղյակ չէ, պարզաբանեմ. սա քնաբեր է։ Իսկ թե որն էր այս ամբողջ կրկեսի նպատակը, անհայտ է... Պարզ հիշում եմ այդ օրը։ Հնարավոր է անտեղյակ լինեք, բայց այդ միջադեպից հետո Ջեննին հայտնվեց հիվանդանոցում։ Ուղղակի բախտի բերմամբ Յունգին ճիշտ ժամանակին վերադարձավ նրա հետևից։ Սորա՛, ինձ իհարկե հայտնի է պատճառը քո այդ բոլոր չարագործությունների, բայց դա քեզ չի արդարացնում։ Հուսով եմ՝ սերը քեզ կփոխի։ Իսկ ինչ վերաբերում է մեր շատ սիրելի սիլիկոնե տիկնիկին, Սոյո՛ն, կարծում եմ՝ արդեն հասկացար, որ մեզ հետ գործ ունենալը վատ հետևանքների է բերում։ Եվս կես քայլ, և մենք քեզնից մեկ քայլ առաջ կհայտնվենք ու ուղղակի կոչնչացնենք քեզ և քո պատիվը։ Եթե իհարկե ունես...,֊տարածքը ծիծաղով լցվեց, իսկ սեղաններից մեկի շուրջ նստած Յունգին քմծիծաղեց։

֊Սա քո՞ ձեռքի գործն է,֊դեպի Շուգան շրջվեց Ջեննին։

֊Շնորհակալությունները հետո,֊խորամանկ ժպտաց Մինը։

֊Իսկ ես ավելի սարսափելի բանի էի սպասում։

֊Ես իհարկե ծրագրում էի միանգամից ոչնչացնել ոչ միայն նրա պատիվը այլ նաև իրեն՝ Սորայի հետ միասին, բայց Լիսան դեմ էր։ Ասաց, որ հրապարակայնորեն նրանց ցածրացնելը ավելի սարսափելի կլինի իրենց համար, և որ այդպես մարդիկ՝ մասնավորապես Սորայի հետևորդները, կհասկանան, թե ում են այդքան աստվածացնում։ Ինձնից միայն մնում էր համաձայնելը,֊ասելուց հետո ժպտաց։֊Իսկ ես չգիտեի, որ այդքան դաժան եք, օրիո՛րդ Քիմ։

You're differentWhere stories live. Discover now