Մաս 11

114 7 10
                                    

Պարային դահլիճից դանդաղ երաժշտություն էր լսվում՝ համեմված ռոմանտիկայով։ Զույգը կորցրել էր իրեն երաժշտության մեջ և չդադարեցնելով տեսողական շփումը՝ շարունակում էր պարել՝ ընթացքում մարմնում ջերմ հոսանք զգալով դիմացինի ամեն մի հպումից։ Ջեննին պատի տակ էր նստել և հետևում էր նրանց՝ երբեմն ջերմորեն ժպտալով։
Շուտով դուռը բացվեց, և երևացին Թեի խարտյաշ վարսերը, հետո արդեն խորամանկ հայացքը, որը զույգին էր ուղղված։ Պարի ավարտից հետո միայն Մանոբանը նկատեց նրան, դրանից հետո էլ՝ Գուկը։

֊Լսել եմ՝ մրցույթը վաղն է լինելու,֊վերջապես ներս մտնելով՝ ժպտաց Վին,֊պատրա՞ստ եք։

֊Լիովին,֊ի պատասխան ժպտաց Ջեննին, իսկ զույգը հավաստեց։

֊Ինձ դուր է գալիս ձեր լավատեսությունը,֊մեկ անգամ էլ հայացքն ուղղելով հերթով ամենքին՝ շարունակեց։֊Իսկ... Չիմն ու Ռոսե՞ն ուր են։

֊Շուտ գնացին։ Չիմինը ինչ֊որ գործեր ուներ։

֊Իսկ դու՞ք երբ կավարտեք։

֊Արդեն ավարտեցինք. վերջին փորձը վաղը առավոտյան կանենք։ Իսկ ինչու՞ էիր հարցնում։

֊Յունգի֊հյոնն էր քեզ փնտրում։

֊Որտե՞ղ է նա։

֊Ներքևում քեզ է սպասում,֊անմեղորեն ժպտաց Վին։

֊Լավ, շնորհակալ եմ,֊ընկերների կողմից համաձայնություն ստանալով՝ դուրս վազեց դահլիճից։

Հեռվից իր 《արքայադստերը》 տեսնելով՝ Յունգին ժպտաց և բացեց ձեռքերը աղջկա հետագա մեղմ գրկախառնության համար։

֊Ինչպե՞ս անցավ փորձը։

֊Հրաշալի։ Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի։

֊Համոզված եմ։

֊Մի՛ն, իսկ որևէ տեղ շտապու՞մ ես...,֊աղջիկը թեթևակի կարմրել էր։

֊Ոչ, ազատ եմ։ Ինչու՞...

֊Արդեն հանդիպման պետք է գնամ։

֊Ես քեզ կուղեկցեմ։

֊Շնորհակալ եմ։

Ամբողջ ճանապարհը օրիորդը մտքերում էր, իսկ Մինը մեթընդմերթ հայացք էր իրեն ուղղում ու շարունակում լուռ վարել մեքենան։

֊Այնպիսի տպավորություն է, կարծես քեզ պատրաստվում են սպանել այնտեղ,֊քմծիծաղեց Շուգան՝ նկատելով աղջկա լարվածությունը, ով արդեն այնքան էր ափերը սեղմել, որ ձեռքերը սփրթնել էին։

֊Իսկ եթե ինձ իսկապես որևէ հանցագո՞րծ սպասի...,֊ավելի լարվեց Ջենը։֊Գուցե նա կապ ունի կրիմինալ աշխարհի հե՞տ... Իսկ ի՞նչ, եթե նարկոդիլլեր է... Ոչ, ես չեմ կարող գնալ...

You're differentOù les histoires vivent. Découvrez maintenant