*3 օր առաջ*
POV Յունգի
֊Մի՛ն, ինձ ծնողներիս տուն կտանե՞ս. ասում են, որ լուրջ խոսակցություն է լինելու։
Հնարավորինս աննկատ խոժոռեցի հոնքերս' հիշելով մորս հաղորդագրության մասին, սակայն հաջորդ վայրկյանին իսկույն քողարկեցի անհանգստությունս։
֊Ոչ մի խնդիր, բայց եթե որևէ բան պատահի, գիտես' ում դիմել։
֊Անպայման,֊ժպտաց Ջենը, մինչ ես հարցիս պատասխաններն էի որսում։
Տուն հասնելով' դիմացս կտրեց մայրս.
֊Հայրդ քեզ իր գրասենյակում է սպասում, երկար մի՛ սպասեցրու։
Ամենը չափից դուրս տարօրինակ էր, քանզի մայրս շարունակում էր խուսափել տեսողական շփումից։
Ուղևորվեցի վերոնշյալ սենյակ' հանդիպելով հորս մտախոհ հայացքին.
֊Նստի՛ր...,֊《կարծես թե ամենն իրոք լուրջ է》։֊Նորություններ ունենք քեզ համար, որոնք, հուսով եմ, հանգիստ կընդունես։
֊Լսում եմ։
֊Քեզ համար հարսնացու ենք գտել,֊միայն այս նախադասությունն արդեն բավական էր, որ սառեի տեղումս։֊Խելացի ու գեղեցկադեմ աղջիկ է։ Վստահ եմ' կհավանես։
֊Ամուսնությունը ի շահ կազմակերպությա՞ն է...
֊Այո, բայց վստահ եմ' ինքդ էլ գոհ կլինես։ Աղջիկն իրոք լավն է։
֊Գուցե քեզ համար,֊արտաբերեցի ես' հազիվ զսպելով զայրույթիս պոռթկումը ու դուրս եկա սենյակից։
֊Յու՛ն, լա՞վ ես,֊սենյակիս դիմաց ինձ էր սպասում մայրս։
֊Ի՞նչ ես կարծում' լա՞վ եմ։
֊Մի՛ բարկացիր հորդ վրա։ Ուղղակի ինքդ գիտես' կազմակերպությունն իրոք թանկ է իր համար։
֊Ավելի թանկ, քան ե՞ս,֊դառնորեն քմծիծաղեցի' սենյակ մտնելով ու շտապեցի Ջենին զանգահարել։ Այդ պահին միայն նրա ձայնն էր ի վիճակի հանգստացնել ինձ։ Սակայն վերջինս զանգերիս չէր պատասխանում, այդ պատճառով որոշեցի հաղորդագրություն գրել։
Բոլոր հարցուփորձերիս պատասխանեց 《Ներիր, հարմար չէր》հակիրճ հաղորդագրությամբ, ու դա միայն արդեն բավական էր, որ հասկանայի' 《մի բան այն չէ》։ Շարունակեցի հարցերիս շարանը' ի վերջո ստանալով գլխավոր հարցիս պատասխանը' 《ամուսնացնում են》։ 《Ծանոթ պատմություն է》,֊մտքերիցս քմծիծաղեցի, սակայն իսկույն քարացա' ամբողջը ևս մեկ անգամ վերլուծելով։֊《Իսկ ի՞նչ, եթե...》։ Վերջին հաղորդագրությունն էլ ուղարկելով' շտապեցի խոհանոց, որտեղ էլ, ինչպես և ակնկալում էի, գտա մորս.
YOU ARE READING
You're different
Teen FictionSchool 2020 Գիրք 1 Վայրում, որտեղ խաչվեցին բազմաթիվ ճակատագրեր, նա տարբերվում էր... *** ֊Ո՞վ ես։ ֊Քո սև ձիով արքայազնը։ ֊Ինչու սև՞։ ֊Սպիտակը swag չէ։ Հ.Գ. Ֆանֆիքի հետ կապված հոլովակները կարող եք գտնել իմ ինսթագրամյան էջում💕💕💕 Instagram: mane___k